Monday, 3 October 2016

Գինի լցրու ...........




բայց չէ որ խոստացել էիր .ինչ է թե մի օր երեկոյան գինի կխմենք .բայց այդպեսել չխմեցինք ,չտարվեցինք գինով ու իրարով .չնետվեցինք իրար գիրկ ու չփարատվեցինք,չկշտացանք իրարից.գինին մնաց փակված քո դարակներում .այս պահին ամենից շատ կուզեի ,որ այն երբեք չբացես ,չխմես ինչ-որ մեկի հետ ,ով գուցե կփոխարինի ինձ .այս պահին ամենից շատ կուզեի այդ գինի մնար չբացված ,ինչ-որ մի վկայի պես ,մի ինքնակոչ սիրո անձնագիր ,որ կփթեր հնությունից ու կկարմեր էլ ավելին ,կշիկանար դատարկությունից ,ու իմ քո բացակայությունից .որպես մի փասթաթուղթ ,չբացված լուռ վկա ,լռության վկա ...
Անիմաստ է.
գիտեմ ,այն արդեն բացվել ,ու նվիրվել է մեկ այլ մեկին ,ով գինովցած նետվել է քեզ ,համբուրել քո հաստ շուրթերը .մի գիշերում լակվել ու դատարկվել է ...վերածվել սովորական մի գիշերի ..
բայց ինքդել գիտես ,որ ոչ ոք իմ պես գեղեցիկ չի հարբում ու չի հարբի երբևէ .ինքդել գիտես ,որ գինին սիրում է ինձ .որ իմ պես հարբած ,ոչ ոք քո սովորական այդ մի հատիկ օրը չի կարող դարձնել անվերադարձ օրվա՝երեկոյի .ոչ ոք Ճշմարիտ եմ ասում .
Բայց միևնույն է ,դու խոստացար ու չարեցիր .
հիմա չգիտեմ ,ներեմ թե չէ .մոռանամ անցի ու գնա .բայց ես այլն էի ուզում ,ես ուզում էի լինեիր անփոխարինելի մեկը ու մի հատիկը ,որ չասեի քեզանից հետո ,սա էլ կանցնի ու կգնա .որ քեզանից հետո մշտադալար տառապեի կարոտի ցրտից ,սպասեի քեզ գինետներում ու աշնան ցրտին .սպասեի քեզ նեղլիկ փողոցներում կծկված ինքս ինձ սպասեի .դա էի ես ուզում ..բայց դու ոչինչ դուրս եկար .մի ոչինչ ...ու ես քեզանից հետո մտածում էի ՝ սա էլ կանցնի ու կգնա .ու անցար գնացիր .
ուղղակի ափսոս այդ գինին .այս ամենի մեջ թանկը դա էր ,դա էր այս ամենի մեջ գլխավոր դերը .որ մենք չխաղացինք ....
ընդամենը մեկ երեկո .դա էլ չտեցիր .
ներեմ .
չէ անիմաստ է .
չեմ ներում ,չէ որ դա ինձ խոստացված մեկ շիշն էր ...այն չէր կարելի սովորական օրվա թողնել .ափսոս էր .հատուկ էր այդ շիշը .հատուկ էր ,միայն ինձ համար ...իսկ քեզ համար սովորական մի շիշ գինի՝ Գրողը տանի ...
դու խոստացել էիր ...բայց և ոչինչ .ոչինչ չեղավ .իսկ հիմա երբ պատահաբար քեզ տեսա գինետան անկյունում .նստած մտամոլոր ծխում էիր ....տեսար ինձ ,ու անկեղծ կարոտած հայացքով նայում էիր վրաս .բայց վախեցար մոտենալ .չէ որ դու գողացել էիր մի շիշ անկրկնելի հիշողություն ...ինձ տեսար ու հասկացար .սիրելիս .որ անիմաստ է .ամեն ինչ անցել ու գնացել է ...հասկացար ,որ դու անցել ու գնացել ես ,ու ես քեզ չեմ սպասում անվերջ ,չեմ հիշում միշտ ,ու կծկված չեմ փնտրում քեզ ամենուր ...
ուղղակի հիմա մտածում եմ ու ափսոսում ,այն գեղեցիկ ու լավ պահերը որոնք թողել եմ քեզ մոտ ,դրանց ավելի լավ մեկն էր արժանի ,քան դու էիր սիրելիս ...
չէ որ խոստացել էիր...ես քեզ կներեմ ՝ բայց այ դու չես ների ինքդ քեզ ..չէ որ դա իմ օրն էր .որ տվիր մեկ այլ ոչնչի .....դու քեզ չես ների գիտեմ .դրա համարել փնտրում ես ամենուր խոստացվածդ գինին....ամեն անգամ հարբում .բայց ինձանից ավելի գեղեցիկ ,ոչ ոք չի հարբում կյանքում ...
անիմաստ էր...անիմաստ էր իրոք ....դրանց ավելի լավ մեկն էր արժանի ՍԻՐԵԼԻՍ .........

No comments:

Post a Comment