Sunday, 12 May 2013

տու՜կ- տու՜կ............18+


Այսօր որոշել եմ չալարել միքիչ ,չծուլանալ ու ինքս ինձ հետ դաս անել ,ես ինքս իմ դիմաց մի աշակերտի նման նստեմ սուս ու փուս ,ու ինքս ինձ սովորեմ մի պահ ...
Սկսեմ ասենք բացակայից ու  ներկայցի ,տեսնեք այսօր ո՞վ է ներկա ու բացակա,տեսնեք ո՞վ է այսօր իր տեղում ,և ո՞վ է արդեն իր տեղը զիչել ,կամ ո՞վ է արդեն հեռացել ընդմիշտ.......
Հոգիս տեղու՞մ է ,չէ հոգիս երբ է իր տեղում ,հոգիս ոչ թե ալարկոտ է ու ծույլիկ, այլ միամիտ է բայց հիմար չէ ,հոգիս հոգնած է ու քնքոտ ,նա ոչ թե երազում է քնելու մասին,այլ մի պահ գլուխը դնել կրծքին ու քունը հենել ,ննջեցնել քնի կարոտը աչքերը թախծոտ,բայց կուրծք չի գտնում ,հոգիս ոչ թե թափառական է կամ գուցե փողոցային ,այլ չէ ,այլ նա մոլորված է ,բայց գիտի ճամփեն ,սակայն սիրում է միշտ մոլորվել ,թաքնվել ինքն իրենցի ու մի տեղ նստել ,ու մտածել ,փնտրել ու սպասել ,ա՜խ երևի չգիտի թե ինչ է ուզում ,և ինչ է փնտրում ,բայց նա տխրում է ,նա գիտի թե ինչ է կորցրել ,նա գիտի նաև թե ինչու է ցավում ,նա չգիտի ուղղակի որտեղ սպասի ,ում ու ինչի համար ...
Հոգիս բացակա իսկ մատներս,ձեռքերս ,աչքերս ու ոտքերս նրա փոխարեն ներկայեն այսօր ,բայց ու՜մ է պետք մարմին, ուր չկա հոգի ,այդ մարմնում ինչ՜ն է շնչում ,լոկ օդը միայն ,այդ մարմինը անգամ զգալ չգիտի ,գիտի միայն շարժվել ,գիտի նստել ու պարկել ,գիտի ծմռվել ու դզվել,նա լոկ այդ գիտի ,իսկ եթե հոգիս մարմնումս լիներ ,ես կշարժվեի սիրով ,ես կծմռվեի ոչ թե հենց այնպես ,այլ տխրությունից ,ու կուչ կգայի .
ա՜խ մեկ-մեկ այնքան լավ է անհոգի ,որ մեկ -մեկ անգամ բացակա չեմ դնում ,հասկանում եմ նրան ,նա փտրում է խելագարի պես `այն կրծքերը անսիրտ, որ դնի գլուխը ու փոքր ննջիի....
ա՜խ հոգիս հոգի՜ս, այստեղ թե այնտեղ  մեկ է բացակայես դու ,ինքդ ինձ հետ չես ,լոկ ապրում ես բայց ոչ ինձ համար ,այլ ապրելու փոխարեն փնտրում ես ,ու չես գնտում ,գուցե իմ մեջ ես բայց այնքան հեռու ,որ մեկ- մեկ անգամ մոռանում եմ քեզ ,մեկ-մեկ անգամ մոռանում եմ, որ հոգի ունեմ ,իսկ ին՞չ անեմ ես ,երբ դու միամիտս սիրումես մեկին, ով գուցե այլևս չի սիրում քեզ,փնտրում ես մեկին ,ով գուցե այլևս չի գալու երբեք ,սպասում եմ մեկին ,ախ չգիտես ինչու ես սպասում ,սիրում ես թե կապվել ես դու ,ինքսել չգիտեմ ,ինքտել չգիտես
իմ ներկա բայց բացակա անհոգի ՀՈԳԻ.....



Իսկ սիրտ՞ս իր տեղում է ,այո այն միշտ է իր տեղում ,նա հանցագործ է ,նրան բանատարկել են իր տեղում, նա չի կարող երբեք փախչել.բայց չ՛է ցավս այնքան խորն է ու խելառ ,որ սիրտս անգամ իմ ոսկորնների բանտարկումից փախչում է ,այնքան ուժեղ խփում իրար պատերս ,որ կուլ է գնում, ու ընկնում ներսս.......
ա՜խ իմ ներսս տարանջատված է ինձանից ,հեռու է ինձանից ,մի աշխարհ է որտեղ կա ամեն ինչ ,չկամ միայն ես ,լոկ ես եմ բացակայում .......
քեզ չեմ մեղադրում իմ սիրտ ,դու հիմարես իրոք ,սիրում ու տեսնում ես մեկին ,ով գուցե քեզ երբեքել չի նկատում ,քո լոկ հիմարության պատճառով ,ես եմ ավերվում ,դու անսիրտ ես սիրտ ,հանցագործ, որ սպանում է ոչ թե այլոքին ,այլ սպանում է իր տիրոջը ,ավերում է տիրոջ աշխարհը ,ա՜խ դու անսիրտ իմ սիրտ ,իմ էության միակ թերություն ու կեղծիք....

իսկ սեր՞ը իր տեղում է :
 - այո
-բացականչում է սերը ,
-ես իմ տեղում ,դուք չեք ինձ հետ .դուք եք բաժան ,դուք եք հեռու ,ես ին՞չ անեմ, որ կող կողքի չեք .
-է՜հ սեր ,դու որ չլինեիր գուցե ես և նա այսօր չլինեիք ,ու չտանջվեիք, բայց քեզել եմ հասկանում ,եթե չլինես` գուցե ալևս ոչինչ չլինի ,չլինի գոյություն ,չլինի ոչինչ, որ ստիպի ապրել.......
Ես բոլորին եմ հասկանում ,ա՜խ ուր էր թե մեկը գտնվեր, ու ինձ հասկանար.....

Իսկ կիրք՞ը այստեղ է ,ոչ նա այլևս չկա ,նա խամրել է ,չկա մեկը որին զգա,նա կլիներ եթե մենք էլ լինեինք ,մենքել լինեինք իրար կողքի..

Ախ տեսնում ես սիրելիս, քանի -քանի բան է պակասում կյանքում ,մենք չկանք չկանք իրա հետ մի տեղում ,մենք գուցե կանք բայց դու այն կողմում իսկ ես այս ,մենք գոյություն ունեք բայց իրար համար չէ ,այլ լոկ ես գոյություն եմ քարշ տալիս ,իսկ դու ուրիշի հետ քո գոյությունն ես վայելում .........

իսկ ինչ՞ն է ներկա ,դատարկությունը, նա այստե՞ղ է ,նա մեզ հետ , բայց ինչո՞ւ մեզ ,ես մենակ եմ ,այս պահին ոչինչ չկա ,ես եմ ու ես ,ես եմ ինքս ինձ հետ, միայն ես ,ես եմ ինքս ինձ հետ խոսում ու խորհում ..
Ինչ տարօրինակ է կյանքը ,ցավից հետո խենության կիրքն է բերում ,ու սկսում եմ մենակության գրկում խենթությանը սիրել ու շոյել ,չորացած մատենրով նրա կրծքերին ու մարմնին հպվել ,գեղեցիկ է  խենթությունը, լոկ գեղեցկուհի գրկումս շարշվող ու լուռ տնքացող մի գեղեցկուհի ..........

ՈՒ կյանքում այս ամեն -ամեն բան է ներկա ,բայց մենք ենք այդ ներկայում բացակա ,մենք ներկայեք բացակայում ,որտեղ բացակայեն բոլորը այնտեղ մենք ներկայենք ,իսկ որտեղ կան բոլորը մենք այտեղ բացակայենք .ինչ տարօրինակ է կյանքը ...

իսկ ժամանակ՞ը այստեղ է, ուզում եմ իմանալ երբ է վերջանում իմ ելույթը ,փաստորեն այստեղ չէ ,քո  բացակայությունը իմ սեր ,ինձ դուրս է նետել ժամանակից ու կյանքից ,շնչից ու օդից ,անձրևից ու արևից ,ես քեզ կորցնելով կորցրել եմ ինձ,քեզ չգտնելով մոռացել եմ ինձ....ես քեզեմ ուզում ,բայց բացակայես դու ,ինչպես ես ինքս իմ մեջ,ես ել եմ  բացակա ,դուել ես բացակա մեր փոխարեն դատարկությունն է վայելում մեր սերը ,որին մենք թողել ենք մենակ ...

տու՜կ- տու՜կ ,բացիր դուռս իմ ներս ,ուզում եմ ներսս մտնել ////
Ու այսպես ահա ներկայում ես չկամ ,քո բացակյության հետից ընկած եմ ես ,դու որքան հեռանում ես ինձանից այդքանել ես եմ հեռվանում ինձանից ,նորից եմ ասում քեզ կորցնելով մոռացել եմ ինձ ...
ա՜խ ներեցք ձեր ուսուցչին ալարկոտությունը նորից եկավ ,ուզում եմ քնել ,իսկ թե ով է ներկա ու բացակա թող այդպեսել մնա ,ինձ ներկա դրեք ես ձեզ հետ եմ ..........ես երբեք ձեր պես բացակա չեմ ,ես ինքս ինձ հետ եմ ...........


1 comment: