Sunday, 28 August 2016

Սևազգեստ Տղամարդը ......... 18+ (Եսասիրական մենախոսություն.մաս 1)




-Ինչո՞ւ այնպես ստացվում ,որ դու միշտ շտապում ես
-Դէ պահից է կախված .հասկանու՞մ ես տանել չեմ կարողանում սպասել
-Դու միշտ ժամանակից առաջ ես ընկնում .դու միշտ լուսբացը ավելի շուտ ես նկատում .կարծես թե այս աշխարհում ոչինչ գաղտնի չի պահվում քեզնից .
-Իսկ դու ո՞վ ես
-Չհարցրեցիր թե որտեղից գիտեմ .
-Իսկ եթե նորից ՝ Դու ո՞վ ես
-Ես նորեմ ծնվել.դու ես ծնել ինձ .
-Փստորեն ես ունեմ ունակություն ծննդաբերելու .
-արի փաստերից չխոսենք .դրանք մեկ են քեզ համար .դու ատում ես փաստերը ,դրանք քեզ խեղդում են .դու կորցնում ես քեզ կառավարելու ունակությունը երբ քեզ փաստով են պատասխանում .դու չես հասկացե՞լ
-Ինչ՞ը .որ ատում եմ փաստեր՞ը
-չէ .դու հրեշ ես .դու խաղում ես անվերջ .ու չես հոգնում .
-Եթե ծնվել ես այն ամենը ասելու համար ,որոնք ես գիտեմ ու դրանք փաստեն .....
-Սուսսսսսսսսս.ես ԴՈՒ եմ .դու չես կարող ոչինչ թաքցնել ինձանից .դրանք անգիր գիտեմ .քեզ թվում թե սիրում ես ինքդ քեզ .գրողը տանի.արթնացիր .կարևոր չէ արթնանալ առավոտյան միայն .արթնացիր ոչ թե խորը քո քնից .այլ արթնացիր երազանքներիցդ .դրանք հոդս են ցնդել .վերջապես նայիր ինքդ քեզ .որքան անարդար ես դու .
-Եթե ճիշտ հասկացա ,դու դուրս ես եկել իմ մտքերից .
-Ապուշ մի ձևացիր .միևնույն է դու հիմար չես .դու ինքդել լավ գիտես՝ ,որ այս պահին ամենից շատ ուզում ես խոսել միայն ինձ հետ .ու լսել միայն ինձ .
-Դէ խոսիր .ում ես սպասո՞ւմ
-Արի փորձենք սև ռոմից .դու դա պաշտում ես ...չնայած այն ինձ սպանում է .չէ որ դա խելագարների խմիչքն է .իսկ ես չափից դուրս քաղաքավարի ու էլեգանտ եմ .երբև՞է հարցրել ես ինքդ քեզ ,թե դու ինչին ես պիտանի ,
-Դու քաղաքավարի ես .այդ հարցը չափից դուրս գռեհիկ է .(Ծիծաղում եմ )
-Դու սիրում ես բառեր օգտագործել ,որոնք քեզ չեն սազում .բայց օգտագործում ես .
-Արի բառախաղերով չխոսենք .ես սիրում եմ քեզ .
-Խոստովանում ես մի բան ,որը այդքանել այդպես չէ .դու սիրում ես Նրան .ուղղակի Աստվածները խնայել են քեզ ,ու քեզ տվել են զգացմունքները կառավարելու ունակություն .
-Դու այստեղ փչացրեցիր ամեն ինչ .ես ավելի շատ սիրում եմ ,երբ հաղթում եմ ,այլ ոչ թե տառապում սիրուց.
-Բայց դու այս պահին զանգին է սպասում .անգամ իմանալով ,որ իրոք զանգելու է.
-Իսկ ինչո՞ւ է զանգելու
-Նա քեզ չի խոստովանում .բայց նա հալվում է քո դեղնավուն ու սփրտնած նուրբ մաշկի համար .նա ամեն անգամ ուզում է գրկել քեզ .փարատել .պաշտպանել .չիմնալով թե ինչու և ինչից  .ախր լավ դերասանական ունակություն ունես նաև .մարդկանց թվում է թե դու տառապյալ ես .ում պետք է պաշտպանել անվերջ .
-Իսկ եթե այդպեսել կա
-Դու չգիտես թե ինչու ես տառապում .հասկանո՞ւմ ես `,որովհետև դու ,ախր դու այնքան լավ ես խաղում ,որ դու անգամ հավատում ես ,թե դու տառապյալ ես .ու տառապյալի դեմք ես ընդունում .(Ծիծաղում է )
-Իսկ ինչպե՞ս վարվեմ նրա հետ
-Դու ինքտել լավ գիտես .մեկ գիշեր ես անցկացնում .հետո մարմնի վրա փնտրում ես մի կետ ու մի թերություն ,որից հետո կդադարես սիրել նրան .ու անհետանում ես .
-Բայց նա լավ մարդ է
-Միևնույն է քեզ համար .հավատ՛ա .դու այդպեսես անհելու պատահաբար.որովհետև դու հոգնում ես մարդուց .դու հաղթելու ես նրան այնքանով ,որ նա ամենուր քեզ է փնտրելու .ամեն վարկյան մտածելու է քո մասին .որովհետև դու սիրուն ես .
-Իսկ դա է արդյո՞ք իմ տեսակի յուրահատկությունը .
-ոչ սիրելիս .դու հոգի ունես .հոգի մերկ ,կրքոտ ,ցավագին ,մեկ-մեկ առհելի սիրուն .առհելի նուրբ .մեկ-մեկ սատանայի .ում անվերջ տենչում են .
-իսկ եթե այս անգամ սխալվեմ .կամ ամեն ինչ այնպես չլինի ինչպես պետք է լինի .
-սիրունս .այդ հարցը քանի անգամ ես տվել .երբևէ հաշվարկել ես ,թե քանի անգամ ես տանուլ տվել սեփական մարմինդ .ու նույն կերպ վարվել .չէ ամեն ինչ հարթ կնթանա .նա այդ մեկը չէ ,ով կկարողանա հաղթել քեզ .
-Իսկ ո՞ւր է այդ մեկը .
-Այստեղ եմ .չնայած դու երբեք չես համարձակվի տանուլ տալ ինքս քեզ՝ .քեզ .ես եմ այդ մեկը .ում դու երբևէ չես կարող հաղթել .որովհետև դու սիրում ես ինձ .որովհետև դու սիրում ես սևը .իսկ ես անվերջ սևով եմ պատված .որովհետև դու անվերջ ծխում ես .դու ծխում ես որովհետև սիրում ես ծուխը .երբ քթերիցդ է դուրս գալիս .ու հաստ ու կրքոտ քո շուրթերից .մենք սիրում ենք իրար .բայց երբեք չենք համարձակվի մերկանալ իրար առաջ .անգամ երբևէ չենք դիպչել իրար .շտապո՞ւմ ես .
-Այո
-Միևնույն է չես կարող քնել .դու դա դրանից զրկվել ես .դու քունդ տվել ես .փոխարենը վերցրել ես տաք ու կրքոտ քրտինքը ,որը ամառ ու ձմեռ դուրս է ծծվում քո դեղնավուն մաշկից .երազներդ տվել ես .փոխարնեը ստացել ես ինքդ քեզ սիրելու ու դիպչելու հիվանդությունը .դու տառապում ես՝ եսասիրությամբ .ՍԻՐՈՒՆՍ .
-Ես շատ բաներից եմ զրկվել .
-Որվոհտեև դու սատանայի մեջ ես տեսել քեզ .ու տիեզերքը քեզ զրկել է երջանկությունից ու խաղաղությունից .որի կարիքը դու ամենից շատ ունեիր. Փոքրիկս
-Ին՞չ անեմ .
-Ոչինչ չես կարող փոխել .Աստվածները չեն ներում քեզ .
-Իսկ հարցրել ես .ես ներում եմ
-Ինքդ քեզ ,թ՞ե Աստվածներին
-Երկուսինել .
-չէ .
-Չէ չեմ ներում .ինձ ՝ որ այդպեսել չկարողացա ժամանակին սփոփել ինքս ինձ .Աստվածներին ՝ որ չափից դուրս շռայլ եղան իմ հանդեպ .
-Այսինքը
-Նրանք տվեցին ինձ փափուկ ու թափանցիկ հոգի .ու լիքը ցավ .ես սկսեցի ամեն ինչ հասկանալ .ու հեռու փախչել ամենից .
-Իսկ ին՞չ ես գտել Սատանայի մեջ
-Ոչինչ .նրանել չեմ ներում գրողը տանի .
-փաստորեն .
-Այո ես ինձ կառքել եմ ցավերի թագավոր ու թագուհի .կամ Աստված ու Աստվածուհի .ես դուրս եմ այդ ամենից .
-Իսկ ին՞չ իրավունքով .Վեն
-ես դրա իրավունքը ունեմ .որովհետև ունեմ .որովհետև ես անտեղի եմ տառապել .ու անտեղի իրոք եմ ասում .
-Ին՞չ ասեմ .
-Ես քեզ ծնել եմ այսօր .որ խմես ինձ հետ .ես սիրում եմ քեզ այսօր .
-Լանան գիտ՞ի ,որ այսօր դավաճանում ես նրան .
-Լանան գիտի .որ այսօր սիրում ենք իրար .
-Սկսիր քո բառերով որոնք չափից դուրս սիրում ես արտաբերել .երբ սիրով ես սկսկում զբաղվել .Սկսիր ՎեՆ ՚սԻՐՈՒՆՍ ...այսօր դու տանուլ ես տալու ինքդ քեզ .տանուլ ես տալու դեղնավուն ու նուրբ մարմինդ ինքդ քեզ ես տանուլ տալու .տանուլ ես տալու սեփական կապույտդ փոքրիսկ .

Ինձ տար քեզ հետ .մոլեգին քամիների գրկում ,վայրի ու տաք. բաց ու կապույտ այդ երկնային ծոցը կրքի .հանդարտ ու նուրբ ներքաշվիր իմ մեջ .դանդաղ ու հեզ թափանցիր իմ մեջ .որ ես դուրս հանեմ ու ծնեմ հազար ու մի վայրի ու խելագար քո նման ու քեզ պես պոռնիկ ու սուրբ .դուրս հանեմ ինձ տանջող իմ նմանակներին որոնք մարմնիս մեջ սիրով են զբաղվում հոգուս հետ ու տիրում նրան .որ դուրս հանեմ ու ծնեմ երկրային այս մելամաղձոտ ու արնաքամ մենությունս .որ դուրս ծնեմ երակներիս տիրող այս թանձր տառապանքը .լեզվով թաթախիր որովայնս .ջրի չորացած ու ի վերուստ բերքից զրկված այս մարմինս խորքս .որ մի պահ ինձ զգամ իրական .
լեզվով թաթախիր աչքերս ,որ բացվեն ու հիանան քո սևասգեստ մարմնով .որ տնքամ անձայն .որ դուրս նետեմ ու ծնեմ լռությունը.որը առավ ու տարավ նուրբ իմ մենախոսությունը .զրկիր ինձ լռությունից .խլությունից .լեզվով զրկիր ինձ իմ անմեղ կուսությունից .որ այլևս չցավա .երբ ամեն անգամ ցավերը սկսկեն տիրել ու շինել հոգիս .
թող որ շնչեմ օդտ.թևերիդ հառնեմ .մեջքդ սիրեմ .երակներդ համբուրեմ հատիկ առ հատիկ .հոտդ սիրեմ ու գրկեմ .Վեն .իմ Վեն ՚այսօր սիրում եմ քեզ .հատիկ առ հատիկ մարմնիդ կետերը ,որոնք պաշտում եմ այսօր .հաստ ունքերդ ու բարակ մազերդ .հաստ շուրթերդ ու հաստ շնչառությունդ .այսօր սիրում եմ քեզ .
Ես այսօր ծնել եմ քեզ .որ մեռնեմ քեզ հետ .սպանիր ինձ .թույլ եմ տալիս ,որ այսօր հաղթես ...

Ինչպե՞ս էր 
-Անկեղ՞ծ էր 
(Ծիծաղում եմ )
-Դու անգամ դու ,որ դուրս ես ծնվել իմ խորքից .դու անգամ դու չգիտես թե ես երբ եմ անկեղծ .ու ես էլ չգիտեմ հավատա ....
-արի այսօր քայլենք վայրի մայթերով .թույլ տուր քեզ համբուրել ուժեղ անձրևի տակ .համբուրել քեզ ինչպես իմ ծնված նոր աղջկան .ու փորձիր ընտրել քո բառերը վերջին .որովհետև ծնվել եմ այսօր .որ մեռնեմ քեզ հետ .
-թույն էր հավատա .(Ծիծաղում եմ )
-դու երբե՞ք չես կարող ,գոնե  մի պահ անկեղծ լինել 
-Երբեք սիրելիս .ես չգիտեմ թե դա ինչ է .բայց գիտեմ` ,այն չէ երբ չեն ստում .
-Մենք միշտ վերջում ենք գտնում .
-Չգիտեմ .բայց այսօր մի տեսակ երեխայի նման եմ .գուցե քո նոր ծնված աղջկա նման .(ծիծաղում եմ )
-Հա այսօր քաղցր ես մի տեսակ .շտապո՞ւմ ես 
-Այո .
-Միևնույն է չես կարող քնել .
-Սեքսից հետո ահավոր սիրում եմ միայնակ ծխել .
-իսկ սուրճ կխմե՞ս .
-Ոչ այսօր .փոքրիկս . 


-----------------------------------------------------------------------------------------------------------------------


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՜    Նյութի վերաբերյալ ձեր կարծիքները կարող են չհամապատասխանել ստեղծագործության հետ .հոգ չ՛է .դա կյանքի բնական երևույթ է .
Հեղինակային իրավունքները պատկանում են ՝ Վանիկ Հովակիմյանին .
Հատվածը մեջբերված է ՝ Եսասիրական մենախոսություն պատմվածքի առաջին մասից .












No comments:

Post a Comment