Tuesday, 6 December 2016

Փոքրիկս .Կարմիր Շրթներկով ...




Ինձ կփնտրեն Աստվածները .սատանաների մեջ .
Կփնտրեն որ փրկվեն .
Կգտնեն որ ներեմ .
Բայց կնստենք երկնքի գահին .կնայենք ինձ ու գլուխներս կկախենք .կաղոթենք ինձ .

Բայց սուտ է .

Այսօր ես թաքնվել եմ քո ծոցում .
Նեղլիկ քո միջանցքում .
Քո նկուղներում .

Նստած քեզ եմ ծխում .
բազում մեղքեր եմ գործում
ու հեգնում քեզ .
Ծծում հոգիդ .
երակներդ քամում .

որովհետև դա է Աստվածությունը
իմ թագավորությունը
իմ մութը
որ գունավորվում է քո կարմիր շրթներկով .

Իսկ Աստվածները ինձ են փնտրում .

Իսկ այս մեղքը անունը չունի .
այս ամենից հետո ներելն ու ներվելը մեկ է .
Քանզի քո մեջ է արքայությունս .
փառքս ու հավիտյանս .

Քո մեջ է գահս .
դու ես կապույտս ներկված կարմիրով .
դու ես .
որ դեմ ես տալիս ձեռքերդ նուրբ
ու թույլ տալիս սատանայիս
քո լուսե ու մաքուր մատերդ շնչել .

Ես անմահ եմ .
իսկ դու զուտ մարմին .
բայց երբ ամեն անգամ
սպիտակում ես
երբ խմում եմ քեզ .
մեռնում եմ
քեզ հետ .
քո մեջ .
երակներիդ մեջ
ու քո աչքերի .

Փոքրիկս .
Կարմիր շրթներկով..

Աստվածները չեն ներում .
մեկ է .
փրկությունը  այստեղ է .
արքայությունս այստեղ է .
մեղքս դու ես .
բայց դատաստանսել ես դու .

Փոքրիկս
Կարմիր Շրթներկով ...

մարմինդ մեռոն
որ օծվում եմ
ու օրհնվում .

Դու ես արքայությունը ու զորությունը
իսկ ես փառքն եմ հավիտենիս ....

Վեն Մաքելվին

No comments:

Post a Comment