Wednesday, 1 March 2017

Վանիկ Հովակիմյան ՝ Սառը Քամիներ<< Ատելություն >>



-Մինչ դու հետապնդում էիր ինքդ քեզ ,ինքդ քեզ ուղղեկցում շքեղ երեկույթներին ,ու ինքդ քո մասին կարծիք ձևավորում,քո մեջ հեռավոր մի անկյունում մահանում էր այն ինչ մնացել էր քո բնականից ՝ բարությունդ ,արդարամտությունդ ,եզակի բնավորությունդ ու անգամ ինքդ քո հանդեպ ունեցած խիղճը .
Միայն թե գիտեմ, ուղղակի չեմ ուզում հավատալ ,որ փառքը բոլորին է խլում սեփական մաշկից ու սկզբունքներից ու կառավարում ,անգամ քեզ .

Ասաց Աննա Ադամսը

-Դու մոռանում ես ,ինչ-որ մի բան ,որը ես միշտ քեզ պետք է հիշեցնեմ .
Կյանքը իշխանության մի հսկայական տենչ է ,դու այն ամեն վայրկյան ես տենչում .
Առհասարակ դրան,այդ եզակի իշխանության հասնելու համար ,մոռանում ես ,՝ որ կամա ակամա ,թե պատահաբար ,թե ինչ-որ մի սայթակումով ,թե ինչ-որ բանից դրդված ,թե ինչ-որ կախվածությունից սկած ,թե ինչ-որ ինչ-որ և այլն այլն Աննա դու մոռանում ես ,որ այս աշխարհում ,նա ով գերադասում է փառքը,ինքն իրեն մոռանում է ,որովհետև դա սեր է ,աստվածություն .իսկ այ ես ՝,չեմ գերադսում փառքը ,դու մոռանում ես ,որ մենք ինքերս ակամա խաղացողներ ենք ,ամեն մեկս ինչ-որ չափով վարպետացած .բայց մեկ վարկյան ես չեմ խաղում ու չեմ տենչում փառքը .առհասարակ այն ինչ սեր է ,դա մեզ տանում է կործանման ինչպես պատերազմները.Ես իշխանություն չեմ տենչում .Ես ապրում եմ ,այնպես ինչպես պետք է ապրել ,այս դարը որը չոքել է մեր ոտքերի տակ ,կամ փաթաթվել մեր վզերից ,հսկայական բեմահարթակ է ,որտեղ դու բացառիկ հնարավորություն ունես ինքդ քեզ ու քո կարողությունները ցույց տալ ,ու քեզ կսիրեն .Իսկ այն ինչ վերաբերվում է Ինձ ,կասեմ սա ու դա դու լավ հիշիր ՛ ,ես չեմ մոռացել ոչինչ ,այն կյանքը որը տեսել եմ,աչքերիս առաջ է դեռ այն տեսարանն է  ,երբ ոչինչ չէի կարողանում անել երբ աչքերիս առաջ հալածում էին փոքր քրոջս ,նրա ձեռքերից պոկում մատերը ,ու հիանում ու հրճվում նրա ողբալի ոռնոցներից ,ցավի այդ ձայնը իմ ականջներում է Աննա ,նա ընդամենը չորս տարեկան էր ,իսկ ես ընդամենը վեց .սարսափելի էր տեսնել այդ փոքրիկին ,ով ցավից ոռնում էր ,ես չէի գերադասի նրա փոխարեն լինել ,ես գերադասեցի մեծանալ Աննա .
Հետո պոկեցին մազեր,հետո ձեռքերը պոկեցին նա չէր շնչում ,բայց ես ցավ էի զգում ,ահավոր մեծ ցավ ,ես լաց էի լինում ու անիծում աշխարհը.Հետո պոկեցին ոտքերը ,այն փոքրիկ ոտքերը ,որոնք պոկելը այնքան հեշտ էր ,հետո գլուխը ,ու ես ոչինչ չէի կարող անել ,անգամ մեռնել ,որովհետև դա այնպիսի մի զզվելի պահ էր,որ չէր ջնջվելու ոչ մի կերպ իմ ուղեղից եթե անգամ ես մեռնեի .
Իմ փոքրիկը Աննա .Ես այն ինչ անում եմ հիմա ,ավելի եմ խցկվում իրականության մեջ ,որ ավելի շատ ատելություն կծկվի իմ մեջ ,որ միանգամից մարդկությանը չոչնչացնեմ ,այլ ստիպեմ տառապել նրանց .
Ես չեմ խաղում ,ու չեմ տենչում իշխանություն ու փառք.Ես քայլում եմ դեպի ինքս իմ սեփական ու հսկայական ատելությունը .Ես ուզում եմ աշխարհը մաս մաս բաժանել ,պատերազմներ լինեն այստեղ ,ամենուր հնչի ձայներ ,արյուն լինի ,ու մարդկային ոռնոցներ ,ես ուզում եմ մարդկային ականջները անգիր անեն այն ձայները .որոնք կարթնացնեն նրանց միշտ .ամեն անգամ ...

Մաքելվինը լաց չէր լինում ,չէր փոխվում հայացքը անգամ ,դիմագծերը այդպես սառն էին մնում .

-Աննա .Ցավն այն է ,երբ այլևս ոչինչ չես զգում .
Այ դա է իսկական ցավը Աննա ..
Ես նույնն եմ մնացել բարի,արդարամիտ ,բայց դա մի կողմ եմ դրել ,դրանք կոչումներ են ,իսկ հանգամանքները ինձ ստիպում են սպանել ,գեղեցիկ լինել ,երկույթների գնալ ,անել ամեն մի սրիկայություն .Որովհետև եթե ուզում ես մարդուց վրեժ լուծել ,պետք է նրան ստիպել զգալ այն ինչ ինքդս զգացել ,ու դեռ ավելին ,ստիպել նրան չներել քեզ ու զգալ թե որքան զզվելի է ապրել ,երբ գիտակցում ես ,որ չես ներել մարդկությանը .

Հատված Վանիկ Հովակիմյանի ՝ Սառը Քամիներ գրքից ...



No comments:

Post a Comment