քո բարակ մատերը
որոնք ջարդեցին ուղղես
քո մասին եմ մտածել այնքան ՜
որ մոռացել եմ այն երկուսին
մեկին աշնան գալուն պես կերա
մյուսին ձմռան տաք ցրտի մեջ վառեցի
իսկ քեզ էլ հուլիսյան կեսին քրտնեցի ....
Դու որ վերջինն էիր ծանր մարսվեցիր .
այդ քո բարակ ու երկար մատերն էին
որ ինձ ներսից քանդեցին ..
Բարև ՜
լքիր ինձ ևս մեկ անգամ
որ այս բառերը մինչև վերջ գնան
հասնեն տեղ
ու տեղում ծնեն այս
այս չափածոն
որը մնացել է ձեռքերիս վրա
ու կպել է ոսկորներիս
տաք քրտինքի նման
որ չի լվացվում քամիներից
չի լղոզվում անգամ լուսաբացին
երբ օդը սառն է
տանս ծուխ
իսկ մեջս
այն քաղաքի դեմքն ունի
որ քանդում են
հինը թե պոկում են
նորն են բուսում
բայց հինը ձայն է տալիս
անցյալը ձայն ունի
և դա լսում եմ
երբ քո մասին մտածելուց մատերս մեխում եմ գլխիս
որ դուրս գաս
պրծնես
չլինես
բայց ինձ լքիր ևս մեկ անգամ......
որովհետև՜
ես ամռվա կեսին հոսում եմ գետնին
այս բառերը որ գրկել են լռությունս
պիտի պրծենեն
չափածո դարնան
և կախվեն քո աչքերից այնքան ՜
որ դու իմանաիր հենց այս պահին ինչ եմ ուզում ...
ես ուզում եմ քո փողերը
քո փառքը
քո ուժը
ԱՄԵՆ .
եվ դու այն չես
այնը որ ուզում եմ
քեզ բառերս են ուզում
հատիկ առ հատիկ ծամել են ուզում
շուրթերդ
ինձ գերող քո մաշկը
ամերիկացու նման
որ ոսկեպատ է
բայց միքիչ էլ սև է
մազերդ որ իռլանդական են
մատերդ որ հայկական են
և լեզուդ
որը էլի հայակական է
և դու ինչ ես նման
գիշերը եռում է լեզուս
իսկ մատերս մտածել գիտեն
և մտածում են քո փառահեղ կրծքավանդակի մասին
որի մեջ կորցնում եմ իմ ինքնությունը
դրանից փողի հոտ է գալիս
իսկ երբ դունչս հենում եմ թարմ երեսիդ
շնչառությունդ սառն է
որը ինձ տաքացնում է
ամառվա կեսին
ներսիս աշնան ցուրտը
որը մենությունից է ցրտել
և վաղուց է եղանակ չկա
եղանակ չի փոխվում
սիրելիս ՜
ևս մեկ անգամ լքիր ինձ
որ այս չափածոն
չափը չանցնի ...
ես ստում եմ
ես ուզում եմ
փող
փառք
ուժ
և ԱՄԵՆ
և հանիր տաբատդ
դա վանդակ է
որ բանտարկում է քեզ
քո հզորագույն ոտքերը
որոնց քայլերը այնքան անգիր գիտեմ
գրողը տանի ՜
մաշկիդ մասին մոռացա ասել ՝
աչքերով հոսում եմ քո արյան հետ
ամեն հոսքի հետ աչքերս գնում են
որովհետև ՜ երակներդ եռում են
ես էլ եմ եռում
ամառվա կեսին
ու հազար անգամ
երբ լուսաբացին անկողինս
քեզ չի կրում.
քո մասին մտածեցի այնքան
որ մոռացա այն երկուսին
դու ամենագեղեցիկն էիր
ծրաիր ինչ-որ մեկին
ու ուղղարկիր
որ քեզ մոռանամ
կամ ևս մեկ անգամ հետ արի
ևս մեկ անգամ էլ լքիր ինձ
որ այս գործը վերջանա
կախվի քո աչքերից
որ դու հասկանաս ՜
ես փող եմ ուզում
փառք
ուժ
քո մնացածը բառերս են ուզում
իսկ քո մատերը
և այն երկուսի
դրանք էին
որ քանդեցին ներսս
հետո ուղեղղս
ես ցրիվ եմ եկել վաղուց այս քաղաքում
ցրիվ եկել ամեն մի անցյալի հետ
որը քանդել են
ապամոնտաժել ....
ԱՄԵՆ սիրելիս ՜
No comments:
Post a Comment