Երբ չլինեմ ,երբ էլ ինձ չզգաս ,գուցե կարոտես ,կամ գուցե ափսոսաս ,ին՞չ իմանամ ,գուցե արատասվես քեզ այս պատից այն մյուս պատը տաս ,գուցե ոչինչ չանես պարզապես լռես ,կամ գուցե ճչաս ,կամ գուցե էլ չզգաս որ չկամ .մատրենդ լուռ նկարիս վրա կտածե՛ս ,հոգնած ցավս ժպիտի տակ թաքնված կշոյե՛ս ,նկարիս նայելով գուցե զգաս ,ա՜խ կամ չզգաս ,կվերցնես թաց նամակս ու լուռ կարտասանես այն խոսքերը ,որ թողել եմ լուռ թղթի տակ` Գուցե հեռանում եմ ,կամ գուցե մնում ,բայց դա ոչինչ այլևս չի փոխում ,ես հեռանում եմ ,որ էլ չլինեմ ,բայց քեզ մոտ եմ ,մեկ քայլ `և ես քո կողքին եմ ,բայ՛ց գիտես այս հեռավորությունը տարբեր է ,այս հեռավորությունը մոտ է քեզ ,բայց անհասանելի ,գուցե անհնար է այս հեռավորությունը .ես մոտ եմ քեզ ,բայց որքան հեռու ,որքան հեռու ենք մենք ,անչափ հեռու ,որքանել ձեռքով հպվես մարմնիս ,մեկ է հեռու եմ ,անչափ հեռու : Անստորագիր մի հեռավորություն ,որ կողքիդ է ,որ մոտդ է ,բայց անհաս է ,ինչպես գուցե` և երազ ..........
Ատում եմ ժամանակը ,գիտես երբ ուզում ես, որ ամեն ինչ լինի հավերժ ու անվերջ ,ժամանակի ժամերը թրչում են այնպես `կարծես թե վայրկյանները ,իսկ երբ ուզում ես պահը ավարտվի վայրկյանները դանդաղ շարժվում` ինչպես ժամերը .ատում եմ քեզ `ժամանակ ,լոկ այն բանի համար ,որ կաս ,մեկ այնպես թրչում ,մեկ այնպես դանդաղ շարժվում ,ա՜խ երբ պետք է շտապում ես ,իսկ երբ պետք չէ դանդաղում ես ,ատում եմ քեզ ,ա՜խ ժամանակ ատելուցել ավելին `ատում եմ քեզ............
Լացող միայնության մեջ գրկում ես ,տաք քո մարմինը հպում ,գրկում ու ջերմացնում ես ,ննջեցնում մութը ,մի առավոտվա արթնացող սառնության նման համբուրում շուրթես ,մեկ մեջքս ,մեկ կրծքավանդկաս ,մեկ իջնում ավելի ցած ,մեկ ավել վեր մազերս ես պոկում ,ա՜խ դաժան է կիրքը ,երբ միայն մեկն է սիրում ,մեկն է զգում կիրքը որպես սիրո համբույր : Մեկ այնպես գռգռում ես հոգիս ,որ քիչ է մնում հոշոտեմ քեզ ,մեկ այնպես սառում ու սոսնձվում մարմնիս, որ քիչ է մնում այլևս քեզ չզգամ ,մեկ այնպես ես համբուրում աչքերս ,որ քիչ է մնում կամ կուրանամ ,կամ ավելին տեսնեմ, ,մեկ այնպես ես շոյում ականջներս ու շշնջում ,որ քիչ է մնում կամ խլանամ ,ու խլացնեմ .ա՜խ մարմնիդ ,լոկ մարմինդ տուր ,զգամ հոգիդ ,շուրթերով զգամ թե որքան եմ սիրում քեզ ,թե որքան ես չսիրում ինձ ,ու պատռեմ այդ չսիրող սիրտդ,կուրծքդ այնպես ծամեմ ատամներով, որ արյունդ չհասնցի քեզ ապրեցնել, պոկեմ կուրծքդ հասնեմ սրտիդ ,ու դառը սառնությունդ իմ տաք սիրով ես կոտրեմ .ա՜խ իմ չսիրող կիրք,մեկ այնպես եմ մեղամնում, որ քիչ է մնում գրիչս մեղմ հպեցնեմ թղթին, որ չցավի այդ անմեղ թուղթը ,մակ այնպես եմ գրչիս խցկում թղթի վրա ,որ թուղթը պատրվում է ,մեկ ումզում եմ գրիչս խցեմ հոգիդ ,որ թուղթս դու լինես ,որ ես պատրեմ քեզ ,սպառեմ ,ու կոտրեմ քո անմեղ մեղավորթյունը..........
Ար՛ի խմենք ,այ խելառ ,խմենք ու տրվեր իրար ,այնպես հոշտվենք ,այնպես իրար կրծենք ու ուտենք ,որ էլ ոչ մարմին մնա ,ու ոչ էլ հոգի ,որ այլևս ոչինչ չզգանք,որ ոչինչ էլ չլինի ,միայն լոկ աչքերը թող մնա ,միայն աչքերը ,որ մեզ տեսնի կործանված ,ու որ տեսնի թող որ կուրանա տեսնելուց հետո ,որ նա էլ այլևս չտանջվի .գոռում եմ այ խելառ գինին լցրու ,բաժակնները ջարդելով լցրու ,որ լեզվով թաթախենք բաժակից թափվող վերջին գինին ,ջարդենք, ավերենք ամեն բան ,ախ այ խելառ ,ար՛ի այսօր վերջնանաք ,լոկ փախնենք ամենից ,ու էլ ոչինչ չզգանք ,ախ իմ խելառ իմ գիժ ,արի այսօր ավարտվենք ,որ էլ չլինենք ,լինենք միայն իրար համար ,կամ լինենք միայն մեկը ,մեկը `որ այլևս երկու չի լինի......
Նորից կարոտ ,քամու պես մտել է մարմինս ու հոգիս ,կարոտս այո քամու պես շարժում է սիրո ծաղիկններս ,ինչ վատ է երբ կարոտում եմ ,լուռ ու մունջ մի անկյունում նստում ու մրսում եմ ,սառը միյանության մեջ տառապում եմ ,ախ ինչ վատ է երբ կարոտում եմ ,զգում եմ ու ապրում եմ ,ինքս ինձ գրկում ու սառը դատարկությամբ ջերմացնում եմ ,ինչ տգեղ է կարոտս իմ,անաչք,անհոգի ու անսիրտ ,իմ կարոտը .ա՜խ Աստված իմ ,ինչո՞ւ ,ինչո՞ւ պետք է կարոտել ,եթե կարելի էր սիրել ,սիրել միասին իրար ,սիրել իրար գրկած ,այլ ոչ թե սիրել բայց առանձին:
ՈՒզում եմ արտասվել ,ցավոտ աչքերս դատարկել մեկի ուսերին ,ամուր գրկել նրան ու փլվել ցավից ,լուռ արտասվել առանձ խոսքերի ,առանձ մի տնքոցի ,ուղղակի արտասվել ,փլվել ու ավերվել ,քանդվել ու վերջանալ ,ուզում եմ ,ուզում եմ արտասվել ,հանգիստ ու լուռ առանձ պատճառի ,ախր պատճառներս շատ են ,թող որ լինի առանձ պատճառ ,լուռ ու անիմստ, թող վերջանամ ,ավերվեմ ,ցավոտ աչքերս դատարկեմ ու հանգչեմ ,անգամ մեկ կաթիլ չթողնելով վաղվան . ա՜խ ին՞չ անեմ ես ,ախր որտեղի՞ց սկսկեմ ,ախր իմ սկիզբը դեռ չի ավարտվել ու չի վերջակետվել ,ես որտեղի՞ց ,ախր ո՞ր տողից նորից սկսկեմ ,ու՞մ անունը մեծատառեմ ,ում՞ը վերջակետեմ ,ախր ինչ անեմ ,հոգնել եմ անվերջ պատճառններից ,հոգնել եմ անվերջ ինձ զսպելուց ,ուզում եմ գոռալ ու ոռնալ ցավից ,ուսերս ցավում են ,ճաքում ու ճեղքվում ,ուզում եմ գոռալ անվերջ գոռալ ,ախ ցավիս լռույթունը պայթեցնել ,խլանալ եմ ուզում ,կուրանալ ,ախ ուզում եմ էլ չզգալ ,զգալ որ էլ չեմ զգում ,դա եմ ուզում ամենից շատ .......
Իսկ եթե լռե՞մ,մոտենամ հայելուն իմ արտացլոնաք շոյեմ ,չէ խելագար կթվամ կամ գիժ ,կամ ասենք մի վրձին վերցնեմ ,կարմիր գույնի մեջ թաթախեմ ու ցավոտ այտերիս վրա ժպիտ նկարեմ ,ապուշ խեղկատակի նման կեղծավոր դանռամ ,ու արցունք պահեմ ծիծաղիս տակ ,ծաղրածու պես այս ու այն կողմ թրչկոտամ ,չէ խելագառ կթվամ ,ախ միթ՞ե խելագարություն չէ տանջանքը իմ ,ավելին է քան գժություն ,միթե խելագարություն չէ մոլորվելը ,գինով տարվելը ,ցավով ապրելը ,ինչո՞ւ դա էլ գժություն չէ .ա՜խ մարդիկ ,ամենա մեծ ցավը ,ամենա մեծ խենթությունն է ,միթ՞ե չեն խելագարվում մարդիկ երբ լքվում են ,ամենա մեծ գժությունը անում է ոչ թե գիժը,կամ խելագարը ,անում է խենթը ,ով խենթացնում է ,բայց խելագարվում է ,ցավից գժվում է ,ժպտում է բայց տխրությունից մեռնում է ,ծիծաղում է բայց լացում է ,ապրում է բայց մեռնում է ,ախ գժություն չ՞է ,ավելին ,ավելին է քան գժությունը,բայց ավելորդ է տանջվելը ,գուցե կյանքը իրավացի է ,ախր գժվել ու տանջվել մի տեղում ,ախ դա ցավ չէ ,դա ավելին է ,կամ կորցնել ու չգտնել ,կամ սիրել ու չսիրված լինել ,տրվել բայց չտիրել ,ախ ավելին է ,ամեն ինչ ավելին է քան ցավը .............
Արի արտասվենք մենակություն ,գրկիր ինձ ,ուսերդ դեմ տուր աչքերիս ,որ արտասվեմ ,հենց այնպես ,առանձ պատճառի ,գրկիր ինձ մենակություն ,մի թող մենակ լինեմ ,քո գրկում .....
Որքանել փորձես ժպիտ նկարել այտերիս վրա ,միևնույն է աչքերս թաց են ,ինչքանել փորձես ծիծաղ պատկերել ու խիդ ,միևնույն է աչքերս հոգնել են ,չեն ժպտում ,չեն խնդում ,աչքերս թաց են միայն ,թաց ու խոնավ ,ցավաց ու լուռ........
ինչքանել փորձես տաքություն ներարկել երակններիս մեջ ,միևնույնն է սառ ել եմ ես ,սառել,ցավից այնքանեմ մրսել ու փոթորկվել ,որ աչքերիս արևն անգամ քշվել ու հեռացել է ,ինչ ՞անեմ ,ինչքա՞ն փորձեմ ,կամ փորձես ,ախր ցավը մեկ անգամ է միշտ գալիս ,ու էլ երբեք չի հեռանւմ ,ներիր միյան կեղծ կժպտամ ,այտերս ցավում են ,չեմ կարողանում լայն բացել ու խնդալ ,հասկանու՞մ ես ներսսս ցավում է ,անզգա ներսս ,ցավում է ու մռմռում ,միայն նրա համար ,որ գուցե էլ քեզ չի ունենալու .........
Լռիր ,թող մի փոքր նիրհի ցավս ,մի փոքր չորանան աչքերիս ցավը ,մի փոքր ննջի գիշերը իմ ,ու սառը առավոտը միքիչ լուսանա ,լռի՛ր թող լռեմ ,հեռացի՛ր մեկ է ,միևնույն ես դու արդեն ,այստեղ թե այնտեղ ,մեկէ արդեն այստեղ ես `իմ հոգում ,ուր էլ որ գնաս ,ուր էլ լինես այստեղ ես դու ,անգամ եթե ինձ համար չես ,մեկ է ,ես քեզ ունեմ ,առանձին իմ ներսում ,ու փայփյում եմ միշտ ,գուցե մեկ-մեկ խռովում ու քեզ խփում ջարդում եմ ես ,մեկ է սիրում եմ ,սիրում եմ մեղմ կամ փոթորկուն .ա՜խ ինչ անեմ ես ,ինչքանել փորձեմ ցավս կոծկել ,մեկ է ուտում է ինձ ,քնքշորեն սպառում ինձ ,ինքս ինձ կորցրել եմ ,քեզ կորցնելիս ինձել կորցրեցի ,երանի գտնեմ քեզ ,գուցե ինձ էլ գտնեմ ,ցավում եմ ,այնքան ու ուժեղ, որ քիչ է մնում պարզապես էլ չլինեմ ,չզգամ ու չտրվեմ ,չմտածեմ ու չապրեմ .բայց գիտես ին՞չն է գեղեցիկ ,սիրում եմ քեզ ,անսպառ ու անսահման ,անժամանակ ու ամենուր ,ախ սիրում եմ քեզ ,ավելին կուզես քեզանից այն կողմ ես չկամ ,քեզանից միյուս կողմ ես էլի չկամ ,քեզանից աջ ես նորից չկամ ,իսկ քո ձախում ,քո սրտի դիմաց ,ախ չգիտեմ ,կամ թ՞ե չկամ .....................սիրում եմ քեզ ,սիրում ու ավելին ,պաշտում եմ քեզ..............
Անցյալի նամակններ` Նամակգրություննը ուղղված է
<<Հա.Մինա.>>-ին
Վանիկ Հովակիմյան
No comments:
Post a Comment