Օրորում էր քամին ,օրորվում գուցե ,կամ ավելին փոթորկում էր ,ամեն մի քամու շնչի հետ կյանքի երեսին մի պահ փլվում էր հեռվում տանջվող գարնան չնված արտասունքը :
Ա՜խ փչում էր քամին,տաք ու սառը քամին ,պարուրելով լռությունը ,մահացած կյանքի ամայությունը ,փչում էր կարծես միայնությունից .ա՜խ քամին միայնակ էր ,ոչ մի տեղ քամին կանգ չէր առնում ,ոչ մի կանգառ այլևս չկար ,դատարկ էր ,ամեն ինչ լուռ ու դատարկ ,ամեն բան մահացած....
Հնչում էր ամայության ոռնոցը ,ամեն ինչ կարծես էլ չեր շնչում ,ամեն բան կարծես վատնվել էր որբության ,միայն մի հույսեր անվերջ պտտվում ,այս ու այն կողմում մեկին էր կարծես նա անվերջ փնտրում ,որ գրկի ու անվերջ հույսվի ......
Սակայան այդ պահին հույսն անգամ մի պահ հույսը կորցրել էր ,բայց երբ տեսավ որբ մի մանկիկն սկսկեց մոր պես անուշ գուրգուրել ,փոքրկը տաք ու մենակ ,սկսկեց ծծել հույսի կրծքրեը քամելով կյանքի կաթը ,ա՜խ ,ա՜խ ,ա՜խ ցավում էր հույսը ,երբ տեսնում էր կյանքը որբածաց,երբ տեսնում էր ամեն բան անտեր ,անտուն ու մռայլ :
Ա՜խ ա՜խ գոռում էր քամին ,մաքրելով ամեն մի ցավ ,բայց ցավի տակից նոր ցավեր ելնում ,կարծես աշխարհը լցված էր ցավով ,բացի ցավից իր մեջ ոչինչ չեր կրում :
Ա՜խ ա՜խ գոռում էր ցավը, երբ քամին պոկում էր նրա մազերը ,պատառոտում մարմինը .
ա՜խ էր գոռում ,անգամ ախը ,ախ էր գոռում անգամ մենակությունը մենակ մնալուց .........
Սկսկվում էր ,սկսկվում էր մի երգ հույսվել ,կյանքի բոլոր զգացմունքնները իրար էին գրկել ,մի երեգ էր հնչում ,տատավում ցավից ,մեկ այս կողմեր երգը քշվում ,մեկ այն կողմ ,ներկա չկար ,կար երկու բան` անցյալ ու ապագա ,ներական չկար այլևս տարանջատվել էր ,մեռել էր, կամել սպառվել ժամանակի գրկում .ինչ որ մի բան նոր էր ու ահարկու ,կյանքը կյանքում նման ոչինչ չէր տեսել ,աշխարհն կարծես նման վերջին չէր հանդիպել ,այո վերջներ ,վեր՛ջ ,գոռում էր ամեն բան ,գոռում էր ցավից ու վերջից ,ամեն բան վերջակետվում էր, ու տողներն ավարտում ,ոչինչ ոչ մի կերպ էլ չէր շնչում .......................
Խենթացել էր խելագարությունը ,այս ու այն կողմում գրկում էր ամեն բան ,որ ոչինչ առանձ մոր ու առանձ հոր չմնար ,ոչինչ հենց այնպես չտանջվեր ,խելագարությունն էր տիրում ,ամենուր խենթություն ,ամենուր ամեն ինչ էր տիրում ,բացի մորմոքից ,ամենուր ամեն ինչ կար ,բացի այն ինչից ,ինչը որ այդ պահին էր պետք ,ին՞չն էր պակաս ,և ինչ՞ը ավել ,երբ ամեն բան կար,բացի հույսից........
Ժամանակը թվում էր թե կանգեր առել ,բայց ինքը` ժամանակը վազում էր անվերջ, որ այդ պահը այլևս չլինի ,բայց ժամանակն անգամ անկարող էր ,պահնել ժամնակի պոչից կպած վազվզում էր, որ այդ պահն այլևս չլինի, բայց ար՛ի ու տե՛ս ամեն բան մնում էր նույն տեղում ,ցավը քարարցրել էր ,մենությունը քարացրել էր կյանքը ....
Աչքերս ցավում են ,տեսնում եմ ու չեմ զգում ,այնքան են ցավում ,որ անգամ զգացողություննս է ցավում ,ու ինքնել ոչինչ չի զգում .ցավում են աչքերս ,ձեռքերս ,հոգիս ,լռությունս ,ցավում է ,երանի հույսը գրկեր ինձ ամուր ,անապատ դարցած այս միայնության մեջ մանկան ճիչ տնկեր ,մոր երջանկություն ,հոր ամուր ձեռքեր ,ու ծեր իմաստություն : Ու՞ր է ,ու՞ր է կյանքը աշխարհ ,որտե՞ղ ես թաղել կյանքը ,ախ այդ պահին մահնել անգամ մահացել էր ,ցավից էր մահացել ,էլ ուր մնացծ կյանքը չմահանար ,միայն ցավներ գլուխն առած գրկի մեջ անվերջ արատսվում ,միայն ցավներ մնացել աշխարհում, ու մենության գրկում ,առել մանկան ու մորն իր գրկում ,օրորեր ասում ,ցավն այդն պահին ցավ էր ապրում ,ցավն այդ պահին ամենինչ էր ,հույս էր ,կյանք էր ,բայց ցավն ինչպես մորմորք անի այն ցավ աչքերին, որից որբացած արտասունքն է ծորում ու թափվում ,լքված էր ,լքված ու անսահման էր ամեն բան ,կարծես ամեն զգացմունք սահամններից դուրս էր եկել, ու խառնվել իրար ...
ինչ տգեղեր աշխարհը ,ինչ անարև ու ինչ անհոգի ..........
Հույս...............
Ցավում է հույսյս ,բայց միայն ցավում ,և ինչ՞ը աշխարհում երբեք չի ցավում ,չկա այդպիսն ու չկա այդ մեկը ,որ կյանքում երբեք չի ցավում ,այսօր ցավում է ,վաղն նորից օրը կբացվի ,ամեն ինչ նորից հինը չի լինի ,բայց կլինի ,ամեն ինչ կյանքում չի կրկնվի բայց նորը կլինի ,ամեն ինչ իր տեղում չի լինի ,բայց մի նոր տեղում անպայման կլինի ............
Ամեն ինչ հույսնե կառուցում ,եթե անգամ ցավում է հույսը մեկ է կլինի մի նոր առավոտ որտեղ այլևս ոչինչ չի ցավի ,գոռում էր աշխարհը ,գարուններ գոռում ,գոռում է ծաղիկն անգամ ,երբ ծաղկի ձայնը երբեք չենք լսում ,այնքան էր գոռում ու պատռում իրեն ,որ մի պահ թվում էր էլ ծաղկունք չի լինի :
ԱՊՐԻԼ ու ՔՍԱՆՉՈՐՍ ,գարուն չէր ,գարնան չգալուստններ ,գարուն եկավ ու գարնանը նահատակեցին, արյամբ ներկեցին գարնան գույնները,բայց գարուննել էլի եկավ ,բայց ամեն մի ապրիլ ու քսանչորս կարծես գարունն ինք սքում է միշտ ,կարծես այդ պահին արևն ու ամպերը գրկում են իրար, ու լուռ արտասվում ,այդ պահ է ,ոչ թե օր ,ապրլի քսանն ու չորսը պահ է ,անսահման մի պահ ,որ ոչ տարեթիվ ունի ,և ոչ ել ամսաթվի ,նրա տարիքը երբեք չի հաշվում ,նա հավերժ է ,որքան գարուն այդքանել ապրիլ ու ՔՍԱՆՉՈՐՍ, ու որքան էլ կյանք այդքանել գարուն ,և եթե անգամ մի քանիսնել մոռանան ,մեկ է այն միշտ կհշվի, քանզի ամեն գարուն հենց այդ նույն օրին, ու նույն ապրլինի ,միշտ լաց է լինում ,հույսով է լցում ,թե կյանքում ոչ մի տեղում էլ ,գարնան գալիքին ոչ մի ցավի գալիք էլ չի լինի :
ԱՊՐԻԼ ՈՒ ՔՍԱՆՉՈՐՍ ,ինչո՞ւ գարուն ,ինչո՞ւ այդքան անսիրտ եղար .......փոքրկիններին մենակ թողիր ,իսկ մեծերին որբ թողեցիր` առանձ հույսի ,ինչո՞ւ գարուն ոչ թե ծաղկեցիր ,այլ ավերեցիր : ԲԱՑՅ ՀՈՒՅՍԸ երբեք էլ չի մեռնում ,եթե անգամ հույս չի լինում ,միևնունն է հույսը քար սրտիցել է ծնվում ,հույսը անապատում է էլ լինի ,երբեք ծարավից չի մեռնում ,հույսը որբել լինի մեկ է երբեք չի որբացնում ,այլ մոր պես հույսը միշտ կյանքն է օրորում.............
Եվ կյանքում Աստված գուցե մի պահ ,փոշմանեց,որ մարդ է ստեղծել..........
cavali u dipuk
ReplyDelete