Monday, 2 October 2017

Աշնանացավ ․․․․․



դա վերջին անգամն էր, երբ լքեցի քեզ .
Դա նման էր` ,իրերս հավաքելուն ,հավաքեցի ու հավաքվեցի ու գնացի ․
դու շենք էիր
տունս քո սիրելի մաշկի վրա
ձեռքերդ պատուհաներ էր
որ ծածկում էին աչքերս առ աշխարհ
և ես ոչինչ չտեսա
շնչեցի միայն մատերդ դեղնած
կրծքավանդակդ երազածիս ծովն էր
իսկ որովայդ պաշտելի դաշտավայրերը
կրծքերդ լեռներ
որի վրա մոլորվում էի
անվերջ
անվերջ ՜
լքեցի քեզ
ու հիմա ՝
միջանցնքերում
մայթերի թաքուն անկյուններում
ես ծխում եմ կարոտից
քո դեմքը
որ նման է տապալվող շենքի
թաքուն նայում եմ
ու մտածում ՝
ես քեզ քանդեցի ՛
թե դու ինձ ․․․․․
ու չեմ գտնում ոչինչ
ոչինչ ՜
լքեցի քեզ
արևածագին
բայց չգիտեմ
դու ես ինձ լքել շատ վաղուց մի տեղ
թե եմ քեզ լքել այս պահին
և լքելը նույն է ինչ լքվելը
սա վերջին անգամն է որ լքում եմ քեզ
ասես տնիցս պոկում եմ ինձ
տանում եմ հեռու ՜
տունս որտեղ ապրում էի
իսկ հիմա
հեռուներում
ես չեմ ապրում
՝
ես բնակվում եմ
իսկ մտքերս երբեմն թաքուն
քեզ մոտ են գալիս
որ ինչ-որ տեղ համոզվեն
որ ես քեզ հետ
քո կողքին
նստած չեմ ծխում ․․
մտքերս փորձում են փրկել ինձ քեզնից
իսկ այս կարոտը
սպանում է ինձ
վերջին անգամ լքում եմ քեզ
գնում եմ տնից
հեռու հեռավոր
մութ անկյուններում
ծածակում եմ աչքերս սև ակնոցներով
քո ձեռքերի փոխարեն
որովհետև ամենից շատ
ոչինչ չեմ ուզում տեսնել ես արդեն ․
չեմ ուզում տեսնես
թվում է թե
հենց դու ՜
այն միակ ու անկրկնելի հագուստն ես կյանքում
որ ծածկում էր մերկությունս
ինչևէ նաև թուլությունս
ցուրտ է մի տեսակ ․․․․․․․․․․․․․․

No comments:

Post a Comment