Ժպտալ ,հասկացա `որքան դժվար է ,երբ ամենեյնիվ հոգիդ չի տենչում ժպտալ ,այնքան դժվար է իրոք ժպտալ այն ժամանակ ,երբ ամբողջ հոգիդ ճչում է ցավից ,բայց նաև հասկացա` որ մարդիկ երբեք պատրաստ չեն տեսնել ու հասկանալ, անվերջ արտասվող արցունքներդ ....նրանք երբեք չեն ձգտում տեսնել ներաշխարհդ ,գոնե մի պահ հասկանալ այն ,հաճախ դա նրանց անգամ չիել հետաքրքրում ...
Հասկացա ,որ կյանքում մարդուն կերտում է` ցավը ,այն սկսկում է կերտել քեզ ,հասունացնել ,ուժեղ դարձնել ,հասկացա ,որ ցավը ստիպում է կանգ առնել այնտեղ ,որտեղ վազում էիր ,ստիպում է գնահատել այն ինչ դեռ կա ,և ամենակարևորը այն ստիպում է երբեք ցավ չպատճառել ,բայց այնքան դժվար է ցավը տանել,երևի մարդիկ միակն են ,ովքեր կարող են ցավը տանել,զգալ ,դասեր քաղել .....
ցավ երեք տառ ,որը քեզ երբեմն ստիպում է ապրել մահացած ..........
ինձ կերտել է կյանքը ,ու դեռ կերտում է ,իսկ իմ դասագիրքը ,դեռ ցավն է ..... :)
Ու ապրել ,վայելել տրված յուրաքանչյուր րոպեն ,անգամ մահացած ,չևոր կյանքում իրոք կան վայրկյաններ,որնք արժեն մի ամբողջ կյանք ,չևոր կան պահեր,որը մի օր կդառնա կարոտ ,որին ամբողջ սրտով կկարոտենք .
պարել երբեմն գժի նման ,լինել պոռնիկ ,լինել մաքուր ու սուրբ ,լինել մանուկ ,լինել ծաղրածու ու խաբեբա ,բայց միևնույն է մնալ մարդ ,ինչել որ լինի ,երբեք չմոռանալ ,որ մարդ լինել որքանել դժվար է ,բայց արժ է հասնել դրան ,հասկացա,որ պետք է միշտ մարդ մնալ ...
հասկացա ,որքան գեղեցիկ է կյանքը ,երբ թռչում ես ,երբ վազում ես ,ու երբեմնել կանգնում ես ու լուռ արտասվում
շնչել ,այն այնքան գեղեցիկ է ,որ անկարագարելի է ,չևոր կյանքը այն տվել է մեզ անվճար ,իսկ այն իրականում այնքան թանգ է ......
հենվել եմ պատուհաններին ու նայում եմ երկնքին ,այնքան խոնավ է այն ,գուցե նաել է արտասվել ,լուռ նայում եմ թե ինչպես լուռ խոսում կյանքը,թե ինչպես են աստղերը թափվում ցաց,նրանք այնքան նման են արցունքների,բայց փայլող արցունքներին ,երջանկության արցունքներին .
այնքան եմ ուզում այս պահը կանգնի ,այս ակնթարթը կանգնի ,այս լռությունը հավերժ տևի ,հոգնել եմ `տեսնելուց ,զգալուց ,մտածելուց ,ու հենել եմ ուսերս պատուհաններին ,ուզում եմ հավերժվել այնստեղ ,մնալ այդպես հավերժ ,այն վախը ,որ այդ ամենը կդառնա կարոտ ,սպանում է ինձ ,բայց պետք չէ վախենալ ու ափսոսալ ,պետք չէ երբեք ,չևոր հիշողությունները լոկ միայն նրա համար են ,որ կյանքը գնահատենք ,ինչքանել վատ հիշողություններ ունեմ ,միևնույն է ,կան պահերը ,որորնք ստիպում են ժպտալ ,անկեղծ ժպտալ ........
ու նայում եմ ,լոկ ոչինչ չեմ մտածում ,կարծես դարձել եմ գիշերվա մի մասնիկը ,որը դողում է քամուց ,բայց սիրում է քամուն ,մարդիքել են քամի ,երբեմն այնքան հաճելիորեն են մեզ ջերմացնում ,ու երբմնել այնքան են սառեցնում ու մրսեցնում է ,որ այդ սառնությունից դողում է ամբողջ էությունդ ....
մարդիկ նման են իրերի ,նրանք ժամանակովորեն ,ինչպես մանկության խաղալինքերը ,ինչպես այն ամենը ,որ լինում է մեր կյանքում ,որ լոկ միայն վերջում հիշողություն դառնա ............
խմել ,խմել օդը ,միայնության օդը ,ախր չևոր մարդիկ միշտ հո չեն մնալու մեր կողքին ,չևոր հենց այդ միայնություն է ,որը երբեք մեզ չի լքում ,հենց նա է միակը գուցե .........
գնահաիտել յուրաքանչյուրին ,հասկացել եմ մի բան ,մարդիկ կյանքում ,մեր կյանքում լինում են լոկ ժամանակվոր ,նրանք մեզ ինչ որ բան տալով ,հեռանում են ...
ցավը ուտում է հոգիս ,աչքերս ցավում են արտասվելուց ,բայց ես խենթ եմ ,ինչպես այն ծաղրածուն ,ով երբեք չի կարող ժպտալ ,բայց ժպտում է ,ով երբեք չի կարող պարել ,բայց պարում է ,ու նման այն խենթի ով գժվել է ցավից ,բայց ծիծաղում է ,լոկ նրա համար ,որ կյանքում իրոք կան բաներ,որոնք լացելու չափ ծիծաղելի են դասավորված .........
հասակցա ,որ դժվար է ապրելը ,ավելի դժվար ,քան մեռնելը ,կյանքը մի դասագիրք է ,ու մենք մի աշակերտ ,մենք երբեք չեն գնահատվում ,այլ լոկ գնահատողի դերում ենք ,մենք պետք է գնահատենք յուրաքանչյուր դաս ,չևոր կյանքը մեզ սովորեցնում է ապրել ,ու ապրելը այնքան գեղեցիկ է ,թեկուզ և դժվար ....
ու ժպտում եմ ,իրոք հավատցեք ժպտում եմ ,լոկ միայն նրա համար ,որ ԱՊՐՈՒՄ ԵՄ ....
ես ուրիշ եմ ,իսկ իմ նմաներին լոկ հասկանում են իմ նմանները ,իմ նմաները անհսականալի են ,ու երբեք իմ նմաները չեն հասկանում ուրիշներին ,ես ուրիշ եմ ,ու հասկացել եմ ,որ ես սիրել գիտեմ ,բայց Սերը այնքան դժվար է գտնել ,որ ես դադարում եմ այն փնտրել ....
___________
հոգիս հանգստացավ ,ժպտում է իրոք ,ծածուկ ,թաքուն ,իրոք բայց ժպտում եմ ,նաև ցավում ,բայց կյանքում ամեն բան անցողիկ է ,միևնույն է առավոտը բացվում է ,միևնույն է խեղդող գիշերից հետո գալիս է մաքուր առավոտը ........
Հասկացա ,որ արթնացել եմ ,ու այնքան գեղեցիկ է առավոտս ,հիմա մենակ եմ ես ,բայց հիշողություներս գրկել են ինձ ,ու ցավ պատճառելու փոխարեն ,մի պահ որորշել են ժպտալ սովորեցնել ..........
Ես արթնացել եմ ........
լինել պոռնիկ ,լինել մաքուր ու սուրբ ,լինել մանուկ ,լինել ծաղրածու ու խաբեբա ,բայց միևնույն է մնալ մարդ ,ինչել որ լինի մնալ մարդ ......... :)
Հիասքանչ էր,իրոք շատ բնորոշ իրական կյանքին և միևնույն ժամանակ շատ հուզիչ էր:ևս մի գործ,որն ամբողջությամբ զգացի,հուզվեցի և հետևություններ արեցի:
ReplyDelete