Friday, 9 September 2016

Չասելիքներ .............




Մենք պիտի հաշվեինք ՝ծխախոտների այն անթիվ դատարկ տուփերը ,ու դրանցից փորձեինք մի պատ կառուցել .պիտի հազարվոր թղթերի վրա հազար ու մի պահ գրեինք ու թողնեինք օդում ,որ քամին տաներ ծովը գցեր ,ծով ՝որ այդպեսել չտեսանք ես ու դու .պիտի թոշնած ծաղիկների թերթերը հավաքեինք ու բաց թողեինք պատուհանից ,որպես ցնդված ու խենթ երազներ.պիտի ձայնագրեինք իմ ու քո շնչառությունը ու այդ երաժշտության տակ քնեինք .պիտի անվերջ անվերջ ապրեինք .ու հազար ու մի կես միլիոն անգամ գործ ունեինք .սիրո գործ .որը կիսատ մնաց .որ ծաղիկների թերթերը թոշնեցին գնացին փարատվեցին ,կորան օդում ծոցի .հազար ու մի դատարկ թղթերը քամու թևին կպան ու չվեցին .հազար ու մի ծխախոտի տուփ,կորավ նետվեց դուրս ,փողոց .ու ամենից զատ.ես ու դու ծովը չտեսանք ...

Այնքան ու այնքան խոսելու բան կար .բայց մենք լռեցինք .անարդար եղանք ինքներս մեր հանդեպ .ծուլացանք խոսել մի քանի բառ .ու շղթայաբար սկսեցինք լռել .այնքան ,որ խլությունը տեղավորվեց ականջներիս մեջ .դահիճների պես խոսքերը կուլ տվինք ,սովածի պես ծամեցինք դրանք .ու չենք մարսում .ու չենք մարսում ոչ մի հատիկ, ոչ մի բառ .կամ գուցե չկերանք .թողեցինք օդում .կախված ու խեղդված .արի ճիշտը ասենք ՝ մենք լռեցինք .բայց խոսել էր պետք .հիմա և դու ,հիմա և ես .չենք կարողանում լռել .որովհետև չասելիքներ կան .ճշմարտություններ կան ,որ պիտի ասվեն ,պիտի տեղավորվեն մեր ականջներում ու ուղղեղում .որպես դաս .որ երբեմն շիկնենք ամոթից .որ երբեմն մտնենք  գետինը ամոթից .որովհետև սպանեցինք .մի սեր .որ չկար աշխարհում ՀԱՎԱՏԱ ....
Չասելիքներ որ դեղնած ժանիքների պես կրծում են կոկորդս .իսկ քեզ մատնում խլության .որպես պատիժ .մենք մեղավոր ենք ՀԱՎԱՏԱ .....ես լռեցի ,իսկ դու փափուկ բարձին դրեցիր ականջներդ .փոխարենը աշխարհում և ոչ մի տեղ ,չլսվեց այդ ՍԵՐԸ որը չկար աշխարհում ....

Չասելիքներ հազար տեսակ .մենք պետք է խոսեինք .գոնե ես խոսեի .քեզ ասեի չճգրիտ թիվը աստեղրի .տիեզերքի չափը ,լուսաբացի մասին պատմեի .առավոտները սուրճից խոսեինք ու դատարկեինք անվերջ տուփերը ծխոտներին ու դրանցից պատ կառուցեինք .չարեցինք ու չխոսեցի .դու չլսեցիր ....
Այնպես է ամեն ինչ վերածվել քաոսի .որ կարծես թե աշխարհում չկաիր .քեզ հորինելիեի որպես երազանք .ու երազանքը օդում կախված մնաց...քո գրկում չփարատվեցի մի կարգին ու կուշտ.քո ձեռքերի համն ու հոտը չառան շուրթերս ու քիթս .քո հոգատարությունը չգրեկց ինձ ,հատիկ առ հատիկ չհաշվեցի քո ներսում ,ու քո խորքում գտնվող մեծ երկնքի գիշերային աստղառատ ալիքները  .մեղավոր ենք .ու մեղկ ենք հիմա .մեզ չեն ներում .ոչ եղանակները ,ու ոչել խիղճն ու լեզուն .որ փակեցինք ատամների տակ ու քար լռեցինք ....մեղավոր ենք .շատ ենք մեղավոր ..
Բայց ես աշխարհում չեմ ներում և ոչ մի հեռավորություն .գոյությունը դրա .՝ժամանակի .որ չասելիքները վերցրին տարան .կորցրեցին ..ծովերում  ,քամիների ծոցում .ու սառը հեռուներում .իմ խոսքերը կերավ ժամանակը .մարսեց հեռավորթյունը .իսկ ես մնացի սոված .ու տապակված հիշողությունների գրկում ...ՍԻՐԵԼԻՍ ....

Մենքել մեզ չենք ներում.....դու քո խուլ ականջների .ես իմ համր լեզվի համար ...Մեղավոր ենք շատ ..շատ ենք մեղավոր ...

Բայց ես հարբեցի կրկին ու նորից.չասելիքները դեղնոտ ժանիքի պես խրված կոկորդս .ես մտածում եմ ՝ Լռել .ամեն դեպքում լռել շարունակ ...


Հ.գ   Ժամանակը խլեց մեզանից մեզ .հեռավորությունը քեզ խլեց.մենությունը ինձ .իսկ չասելիքները մնացին օդում .ցնդված երազների նման .որոնք այլևս էլ երբեք հետ չեն դառնալու ....
Ատում եմ Աշունները....տարբեր իրարից .բայց բոլոր աշուները միշտել նեղում են ինձ.ու քեզ էլ հավատա .ոչ ոք մեզ չի  ներում .մենքել չենք ներում մեզ .մեղավոր էինք շատ ...Սեիրելիս..............ես լռելուս ու  չասելիքներիս համար .դու քո խլության ......


No comments:

Post a Comment