Monday, 30 January 2017

Լռության Սիմֆոնիա...18+




Այսօր ուզում եմ ծածկվել քեզանով
ու ննջել փոքրիկ տան նեղլիկ անկողնում
որտեղ տեղ չենք անի կողք կողքի .
դու կտեղավորվես իմ մեջ .
Այդպես ինձ վրա կձգվենք դեպի մինչև առավոտ .

Հետո կլինես տաք ցնցուղ .
Վերևից կթափվես մտքերից վառված գլխիս վրա
ու ինչ-որ թարմ գույներ կխցկես գլխիս.
Դանդաղ կիջնես գլխիցս ներքև
հետո կանցես մերկ մարմնիս վրա
հետո կհամբուրես մեջքս թաց
ու ես կգլորվեմ.
Կկորցնեմ ինքնությունս ձևական.
Կհամբուրեմ որովայնդ .
ինձ գերող մատերդ կառնեմ լեզվիս մեջ
ու երակներդ հատ առ հատ ամբողջ երկայնքով կլիզեմ .

Ես եմ այն տունը
որ պիտի գաս տառապանքից  հետո .
Նստես կողքիս ու պատմես խաղաղության մասին .
չգիտակցելով որ դրա մասին անգամ կարիք չկա խոսելու .
որովհետև այն հենց այս է
հենց այս պահի մեջ ...
ես կլռեմ .
մինչև շուրթերդ այլևս չեն դիմանա
ու կգրկեն իմին .

աշուն կլինի
և դա ամենագեղեցիկ օրը կլինի
դա կլինի միակ ճշմարտությունը .
ի վերջո ես քեզ հետ կլինեմ ազատ աշխարհից
ես կլինեմ ոչ կին ոչ տղամարդ
այլ անսեռ մի եղանակ
որ կորցնում է գիտակցությունը
երբ դիպչում ես իրեն .
և դա այդպես է .

ես կմկմում եմ խոսքերիս մեջ
երբ պատկերացնում եմ թե ինչպես են հաստ ձեռքերդ գրկել մեջքս .
ու աչքերդ կպել մերկ մարմնիս .
դա ցնցող մի երևույթ է
որը ոչ մի բնություն չի կարող ստեղծել
որովհետև այդ տեսարանը իմն է .
Աչքիս առաջ
և դա ինձ հանգստացնում է
երբ նայում եմ դրան .

դու խղճուկ բարակյա քո մարմնով
իսկ ես սլացիկ ու հարթ իմ մարմնով .
դու ձեռքերով հենված ինձ
իսկ ես գլուխս հառած վերև
ասես աղոթում եմ այս մեղքի համար
բայց և չեմ սպասում ոչ մի ներման .
դու ոտքերով գրկած ինձ
իսկ ես անձայն աչքերս փակ քթով դեպի քո մաշկը
դա անկկարգրելի հոտ է .
Անկառավարելի մի կիրք
որը սպանում է իմ էությունը տձև .

ու թուլանում եմ .

դու կաս այդպիսին
ներշնչաք մի կրոն
որին հավատում եմ մարմնի ամեն մի նյարդով.
որովհետև այդ զգում եմ երբ ամեն անգամ դիպչում ես մկաներիս
դա անսանձ մի փոթորիկ է
որն արթնացնում է մաշկիս տակ փթող  ազատությունը .
որը մինչև քեզ մենակության մի տխուր ժամացույց էր կախված վզիցս .

Ես չեմ սիրում քեզ .

տու տգղես ես .
ես սիրում եմ քո ներսը
որը թանձր մի հոտ է
առանձ որի ես կմրսեմ .

Հետո հիշեցի սրճարանի օրվա մասին .
երբ անկյունում դրված փոքրիկ սեղանից
ցախ ձեռքիդ երկու մատը դրել էիր ճակատիդ
իսկ մյուս  ձեռքով պատրաստվում էիր խմել
բայց կանգ առար
ինձ տեսար
ու ես քեզ .
գրողը տանի սիրուն էր շուրթերդ հաստ .
ժամացույցդ գեղեցիկ էր
և բարակ վերնաշապիկդ կիսաբաց էր
դա աննկարագրելի տեսարան էր .

իսկ տաբատդ
բարակ գոտիդ
որն ամեն կերպ արձակել էր պետք
ու վայելել էր պետք.
մերկանալ էր պետք հենց ամբոխի մեջ
որից վախենում էինք ամենից շատ .

Խմել էր պետք
այդ օրը իզուր էր կորում վայրկյանների մեջ .
ի վերջո ես քեզ էի ուզում
իսկ դու էլ ինձ.
բայց կորում էր օրը .
որովհետև ամբոխի աչքերը չռվել էր մեզ վրա .

Հետո հիշեցի երբ դիպչեցիր ինձ
պատահաբար
դա նման էր քամիներին
որոնք գալիս էին կապույտից .
դա հրավեր էր
վաղվա համար
ջազզ
Վայնհաուս
եվ իհարկե ես
իսկ դու ինձ հետ .
Դա էր օրը կյանքի մեջ բոլոր օրերի
դա էր ազատությունը
որ թաթախվել էինք
որ թաթախվել էինք իրար մեջ
իրար գրկած .
ՍԻՐԵԼԻՍ ՚

սիրելիս եմ ասում
որովհետև ի վերջո դու ես այն ԱՆԳՈՆ .
երբ ամեն մի թանձր գիշերվա սիրուն լռությունից հետո
գլուխս դնում եմ մեջքիդ
ու լուսացնում հերթական օրը .


Այս պահին՝0:52 է ժամը

Ես ուժեղ եմ
և դու նույնպես .
այսքանից հետո մնում է ինձ ասել
որ քեզ հետ ու քո գրկի մեջ թուլանալը
դա է անկարագրելի մի օդ է
որն ուզում եմ ներս տանել
հանել դուրս
ու ամբողջ գիշեր դրա մասին տնքալ ..

փոքրիկ մի տուն
նեղ մի անկողին
դու ինձ վրա
ես էլ քո մեջ .

Այդ տեսարանը հրավեր է քեզ .
վաղվա համար .

այս պահին 0:58 ՝ժամը

եվ ես ուզում եմ քեզ...........


իջիր ինձ մոտ
իմ նեղլիկ միջանցքները սիրիր
այս կյանքում տանուլ եմ տվել ամեն ինչ
հերթը իմն է
ինքս ինձ տանուլ եմ տալիս քեզ .
այդ հազվագույդ ու անսեռ գիշերվան
որը մերն է .
այսօր կամ վաղը .......


































No comments:

Post a Comment