Չգիտեմ կհիշես թե ոչ
բայց ես անգիր եմ հիշում .
Անգիր արած ասենք մի երկու կիսատ թողած չափածոի պես
որը գրել էր մի գրող ,որ ասենք ապրում էր վատ վիճակում .
ու կիաստ էր մնացել ,որովհետև սովից մեռել էր .
այնքան անհույս եմ հիշում անգիր արված այդ տողերը .
Դու ինձ սիրում էիր
ես էլ քեզ
Նյու Յորքը գեղեցիկ էր
աշխարհը խաղաղ
կտուրները փայլում էին
լվացվալ էին անձրևով
իսկ մայրամուտները բաձարցակ անհետաքրքիր էին
որովհետև մենք լուսաբաց դիմավորելուց ոչ թե խմում էինք սև դառը սուրճ
այլ համբուր էինք ուտում իրար բերանից .
ինչը ամենից շատ լավ եմ հիշում .
մայրամուտները անհետաքրքիր էին
որովհետև խուսափում էինք դրանից .
ինքրես մեզ համոզում թե դա ընդամենը
վաղվա արևածգի համար նախատեսված ծիսակարգ է.
Մենք սովորաբար երեկոները լինում էինք բարերում
որտեղ անվերջ բոլորը խմում էին
ոչ ոք չէր սպասում մայրամուտին
և դա ցնող էր
որովհետև բոլորը երջանիկ էին թվում
քանի դեռ ինքներս անհոգ էինք ու տաք .
գրում եմ քո մասին ամեն կերպ գրում եմ
որ դատարկվես ինձ պատկանող այս չքնաղագեղ մարմնից
դադարկվես ու իջնես դուրս
քեզ կորցնեմ բարերում կամ թողնեմ ինչ-որ մի տեղ
կամ կտուրներին
որտեղից կբացվի հիանալի տեսար դեպի քաղաք
կտուրներին
որ չերևամ վերևից
ու դու չհասկանաս
որ ի վերջո դու ինձ չունես .
չգիտեմ կհիշես թե չէ
բայց ես անգիր եմ արել
հրաժեշտին խոսատցա քեզ, որ մի օր տաք մայիսին կհանդիպենք
ասենք մեր սիրած փողոցում գտվնող մեր զզվելի սրճարանում
որտեղ մատուցում են հոգսերով լի սուրճ
որը նույնքան դառն է ,որքան ասենք այն խոսքերը որոնք պիտի ասեմ առջևում
որը եթե անգամ քաղցր պատվիրես
միևնույն է դառը կմատուցեն .
դա մի կողմ
ասացի կհանդիպենք
մայիսն է գալիս մի երկու ամսից
ճամպրուկի մեջ դրել է խոնավառատ ու առատ թերթիկներով վարդեր
որոնք ես պիտի վերցնեի ու սեխմեի քո կրծքին ի նշան սիրո ու հավատարմության
հետո հետը բերելու է քո սիրելի կարճ շրջազգեստը
որը հագնելուն պես պիտի ցնծար փողոցները
ու դու ինքդ վազեիր գրկիս մեջ
եղանակի պես տրորվեիր ձեռքերիս մեջ ու ուտվեիր .
բայց գնա գրողի ծոցը
քո երկրում տաք է
այստեղ սառնամանիք
փողոցները դատարկ
լի անգույն երկնքով
բայց ամեն դեպքում մայրամուտը երևում է
անգամ այն պահին երբ արև չկա .
ես քեզ ասեմ ՝
դա ծիսակարգ չէր վաղվա արևածագի համար
դա տուն էր
ուր գնալիս հավաքում էիր ճամպրումներդ
մեջը խցկելով սարսափելի մեծ հեկեկումներ
ու գնում խցկվում ինքդ դրա մեջ .
գրում եմ քո մասին որ մոռանամ քեզ
այնքան քեզ խզբզեմ թղթերի վրա
որ պովկես ձեռքերիցս ու դառնաս մի չափածո
կիսատ թողած
որովհետև ի վերջո ես չգիտեմ
թե ոնց եղավ ու ինչպես .
երևի թե ամենից շատ մայրամուտներ մեղավոր
ում անտեսում էինք հուսադրելով ինքրես մեզ թե դա ծիսակարգ է .
մինչդեռ դա նույն գույն ունի
որն այժմ է .
չգիտեմ կգաս մայիսին մի երեկո
կնտեսենք իմ սրած կտուրին արդյոք
արդյոք ջազզով ծածկված ,կծածկվենք իրար
ու արդյոք կներեք իրար
որ ի վերջո գոնե աշխարհում մի տեղ
ու հենց այստեղ
բացվի գոնե ևս մեկ լուսաբաց
որտեղ իրար կպած երկու զանգված
դառը սուրճի փոխարեն համբուրներ կուտեն իրար բերանից
ի ապացույց այն բանի
որ մայրամուտը վաղվա քաղցր արևածագի համար մի ծիսակարգ է
եռացող մի մահ
որ վաղը լույս է բերելու .
իսկ մինչ այդ
ես ջազզով ծածկված
ծխախոտը մատերիս արանքում
քայլում եմ մի փողոցով
որտեղից բացվում է գեղեցիկ մի տեսարն դեպի մայրամուտ
աչքերս չռած անհնար թվացող մի կայարանի
նստում եմ գնացք ու մտքերով գնում դեպի տուն
այնտեղ որտեղ դու ես
եղանակի պես իմ մեջ խցկված
ու եղանակի պես ուսերիս հենված .
մինչ այդ ասյքանը .
Սիրելիս ....
No comments:
Post a Comment