գիշերը երևի թե
երբ ոմանք քնած կլինեն
ոմանք խծկված անքնության մեջ
ոմանք պարզապես հոգնած
շատերը գուցե սիրահրված իրար գրկած
ես դուրս կնայեմ ՕՀ՜ աստղառատ երկինք
ոմքան երազանքներ կպահեն թաքուն
ոմանք կհամբուրվեն հանուն հավատրմություն առատ սիրո
ես դուրս կնայեմ աստղերը կհաշվեմ
ինչ-որ մի կերպ ինքս ինձ կցրեմ
որ հանկարծ աչքերս չչռվեն անկողնու վրա
որտեղ այլևս դու չես քնած
կամ տապակված երազներում .
Եվ վաղը կլինի այդպիսի մի օր
դու չես լինի պատերի ներսում և ննջարանում
որտեղ մատերս հատ առ հատ կհաշվեին
քո սուրբ մատերը .
Միայն երբ գնաս
գնալուցդ առաջ դուռը լավ կծակես
որովհետև ինչպես ամեն անգամ
այդպես էլ այդ օրը ուզում եմ փակվել
բայց պինդ փակվել
որովհետև վաղը երեկոյան դու էլ չես գալու .
Գնալուցդ առաջ
պատուհանները ուժեղ կփակես
կկողպես դրանք
ու վարագույրները իրար գլխի կհավագես
որովհետև այդ պահին ամենից շատ կատեմ արևը
որը քո փոխարեն պիտի որ
արթնացնի ինձ
աչքերս ցավացնի
չեմ ուզում ունքերս կիտած
նստել բազմոցին ու սուրճ խմել .
Կանջատես բոլոր տեսակի կապի միջոցներ
կջարդես դրանք
չեմ ուզում բջջայինս զանգի ու դու չլինես
չասես դիմացի
քիչ հետո կգամ .
ՕՀ՜ ջարդիր դրանք
դրանք ամեն անգամ
չհիշեցնեն որ քեզանից բացի այս աշխարհում
և ոչ ոք չկա
որ ինձ զանգի
ու դու էլ չես զանգելու .
Գնալուցդ առաջ մի երկու կոպեկ դիր սեղանին
կամ ոչ
մի երկու հատիկ ծխախոտ
որ ստիպված չլինեմ վաճառողուհուն ժպտալ
և խնդրել մի տուփ թույն
թույն որին ես ավելի շուտ եմ սպանում
քան նա կհասնցի ինձ .
Գնալուցդ առաջ մի խոսքով վերջին անգամ ոչինչ չանես
թող ճմրթված մնան վերնաշապիկներս
դրանք խցկի իրար գլխի ու դիր պահարանում .
Թող կեղտոտ մնամ բաժականեր
ի վերջո դրանք քո համն ունեն
չլվանաս ու չմաքրես տունը
ոչինչ չանես .
պահանջներս հետ եմ վերցնում
ուժեղ չփակես տան դուռը
չկողպես պատուահնները
ու վարագույրները թող բաց մնան
չհավաքես ոչինչ
ամեն ինչ թող լինի ոնց կա
ոչինչ չանես վերջին անգամ.
դրանից ավելի ուժեղ կսիրեմ հարբել
երբ իմանամ
որ դու ինձ համար
վերջին անգամ ինչ-որ բան ես արել ...
Երկտող չգրես ու չթողես երևացող մի տեղում
դրանից էլ ավելի կզայրանամ ես
ծխախոտ անգամ չթողես
ես իմն ունեմ
հետո ինչ քոնը մի փոքր թունդ է
կսկսեմ դրանից ծխել .
Դատարկ շշերը չհավագես ու
մոխրամաները չդադարկես
չգցես ոչինչ
որովհետև երբ աստղերը հաշվեմ պրծնեմ
դրանք կսկսեմ հաշվել.
Միայն թե խնդրում եմ
ինչ-որ մեկին խնդրիր
որ քեզանից հետո
այլևս քեզ թույլ չտան մտնել այստեղ .
ես դա չեմ կարող .
մեկին խնդրիր ամեն անգամ ձեռքդ պինդ բռնել
ու տանել քեզ հեռու
որ հետ չգաս
որովհետև այս սիրուց հետո
սիրեկանները լինել մի տեսակ զզվելի է .
Մայիսյան ինչ-որ մի երեկո
վստահ եմ ես
կհանդիպենք սրճարանում
խնդրում եմ չնայես վրաս ՛
ծածուկ ու թաքուն չբարևես
այլ նորիդ ձեռքերի տակ կմտնես
կծակվես նրան
ու սուրճդ կխմես այնպես
ասես ես չկամ
ու չեմ նայում քեզ .
չնկատես ինձ
դա ինձ հունից կհանի
կմտածես թե դեռ սիրում ես
ու դարձյալ հույսեր կփայփայեմ
մինչդեռ այլևս դրա կարիքը չկա
և դա էր պակաս .
Ուղղակի գիտես ինչ
արի ընդամենը սա խնդրեմ
ուրիշ ոչինչ .
երբ պատրաստվես գնալ չնայես աչքերիս մեջ
պատահաբար անգամ չփորձես դիպչել ինձ
ուսերիս չդնես ձեռքդ ու բարին մաղթես
անգամ գլուխդ չկախես
ու ներում չխնդրես .
ուղղակի գնալուց առաջ
անգամ չասես թե ուր ես գնում
թող ամբողջ կյանքում փնտրեմ քեզ ՛
որովհետև տողերս քեզանից են լցվում .
չկպնես մատերիս
չհենվես ուսերիս
ոչ մի հուսադրող բառեր չասես
չսպասես ոչինչ
պարզապես
գնալուցդ առաջ ուժեղ կհամբուրես .
Այսքանը ՛
ու կշարժվենք առաջ
չմտածելով
որ մենք այլևս չկանք
մենք մահացել ենք
մենք այլևս չկանք սիրելիս .
կշարժվենք առաջ
հուսալով թե կգա մի օր
երբ մենք կկարողանանք անջատել վայրկյանները
ժամանակը թողնել ՝ 3:28-ի վրա
ու անվերջ մնալ պահի մեջ .
մինչև մի օր մեկը կգա
ու կխնդրի որ արթնանաք
ի վերջո դա կլինի գուցե ՝ 07:00 -ը
բայց դա հետո .
գնալուցդ առաջ ուժեղ համբուրիր .
և ոչինչ չանես վերջին անգամ .
երկտողեր չթողես
ի վերջո դրանք ոչինչ չեն փոխում
արևը միշտ էլ կա
երկինքը երբեմն կապույտ է
ու եղակաները գալիս են ու գնում .
միակ փոփոխություն դա ընդամենը այն է
որ ես այդպեսել նստած կմնամ բազմոցին
ու մտքերով կգրկեմ քեզ
դրանք կլցվեն բառերի մեջ
ու կդառնանա միշտ կիսատ թողված գործեր.
չէ ՛
ես կնստեմ բազմոցիս
ու ունքերս կիտած
սուրճս կխմեմ .
այսքանը ՍԻՐԵԼԻՍ ....
No comments:
Post a Comment