կլինի ասենք թե ՝ 3:26 -ժամը
օրը չգիտեմ
թող ինչ-որ լինի
բայց տաք օր
որ ստիպված չլինեմ
հագնել ծանր պիջակ
որ էլ ավել չծանրանամ .
թող լինի տաք օր
որ քայլենք երկար
մի փողոցից դեպի մեկ այլ.
չէ թող լինի անձրև
Ու երեկո
ու դու
Դու որ պարում էիր դատարկ փողոցի երեկույթին
այնպես ասես այլևս էլ չես թրջվելու անձրևից
ես վախենում էի
վաղվա համար
վաղը ձյուն էր գալու
լուսամփոփը ձյան ծանրությունից կորցնելու էր լույսը
իսկ երեկույթի փողոցը
նեղանալու էր ձյան շերտից
իսկ դու կորցնելու էիր անձրևի երաժշտությունը
շուրջ ամեն ինչ ծածկվելու էր ձյան լռությամբ
ես վախենում էի
որովհետև դու ձյան տակ պարել չգիտես
ես վախենում էի
որ անձրևը կգնար
ու ես կկորցնեի այն պարողին
ով սիրում էր թրջվել
ի վերջո կորեցնելու էի
այն աշնան նման
իմ
ու
քո
որ արդեն չկար
ու չէր լինելու
բայց ձյան գալուն պես
դու հաստ վերմակով ծածկված
քնաթաթախ
ծածկոցդ գրկած
դուրս կգաս փողոց
կգաս լռության տոնակատարությանը
ձեռքդ կտաս ինձ
ու մենք կքայլենք դեպի տուն
գլուխդ դրած ուսերիս
լաց կլինես
որ ձմեռը խլել է աշունը մեր
իսկ ես քեզ ամուր կգրկեմ
այնպես
ասես
այևս էլ ոչ մի դեպքում քեզ չեմ կորցնելու .
բայց դու եղանակ ես
իսկ ես մարդ
.........
չէ այս օրը չէ
թող լինի մի օր
սովորական մի օր
ու լինի լուսաբաց
տանը լինեք
դու գիրկս նստած
իսկ ես բազմոցին
թող պատուհանները բաց լինեն
գարուն լինի
տաք անձրև.
թող բաց մնան պատուհանները
որ շնչենք անձրևի հոտը
որ էլ ավելի գեղեցիկ լինի լուսբացը .
Ծխենք ու նայենք իրար
լռենք
չկա բառարանում ի վերջո մի բառ
որը կնարագրի այդ պահը
չէ որ քեզ հետ լռելը մեկ այլ եղանակա է
որ չկա ուրիշների համար .
Բայց դու չկաս
ասես հեռացել ես բոլոր գիշերների հետ
եռացել ես օրերիս մեջ ու ցնդվել .
ու միշտ քեզ տեսնելիս
ուրիշի մոտ ու կողքին
հասկանում ես եմ
որ ամենից շատ մենակ եմ ես .
հիվանդ ու թույլ
սփրթնած ու անգույն .
և այստեղ էլ
ոչ մի բառ չկա բառարանում
որ կնկարագրեր այն ինչ զգում եմ
քեզ տեսնելիս
ու անգամ չտեսնելիս .
Ու կգա մի օր
որ կանցնես կգնաս
կպոկվես մտքերիցս
այդ մտքերս են քեզ հիշում.
սպանում քեզ
ինչ-որ մի տեղ թողում ու հեռանում քեզ .
Նստած եմ
ու չգիտեմ թե որտեղ
օդում
ծովում
թե իսկապես տանը
որովհետև ցուրտ է մի տեսակ
դատարկ ու ցուրտ
ասես գնացել ես ու պատուհնները բաց թողել
որոնք այլևս չեն փակվում
ու միշտ ձմեռ է .
Կգաս արդյոք մի օր
գոնե թեթևակի կանցնես մի օր
որ ես շնչեմ առաջվա պես .
այստեղ ամենուր լցվում է կյանքը
սրաճարները անվերջ լցվում ու դատարկվում են
փողոցները
լցվում է ամեն ինչ
բայց ոչ տունը
պատերը որ քեզ ունեին
լցվում է միայն մոխրամանը
ու ծուխը օդում
մնացած ամեն ինչ այս տանը ցնդվում է
դատարկվում
ամեն օրվա պես
ու ամեն օր եմ տարբեր ձև հասկանում որ չկաս
ու այս ամենը կյանքի նման չէ .
ցուրտ է ձմեռ
ժամը ՝ 3:43
անքնություն է
ու ես նստած ստվերիս հետ
սպասում եմ քեզ
կամ այն ինչ-որ մեկին
ով կգա ու այս անքնությունից կարթնացնի ինձ .
բայց կգա մի օր գուցե .
որ վերջը կգա.
կնստի կողքիս
չէ որ ի վերջո այն միշտ էլ գալիս
գուցե հենց նա գա
այդ մի օրը .
Կամ գուցե դու
կամ գուցե ոչինչ
կամ կամ կամ
կամ կգա մի օր ու սա էլ կանցնի
ու կգա այդ օրը
վերջը կգա
ինչ-որ մի տեղից կգա
ու այսքանը .
չէ որ ի վերջո միշտ էլ այն գալիս է ...
No comments:
Post a Comment