Monday, 27 March 2017

Սև Ակնոցներ.... 18+



քեզ տեսա
մեկ այլ մեկն էր կողքիդ
խմում էիք սև ռոմ թթվածնի նման
իսկ մինչ այդ ատում էիր ռոմը
հետո վերնաշապիկդ հանեց
ակաջներդ լպստեց ոնցվոր պաղապաղակ
շուրթերդ ծամեց ոնցվոր նախաճաշ
վիզդ համբուրեց
ոնցվոր մեղր ուտեր
կրծքերդ գրկեց ոնցվոր տաք վերմակ
մազերդ շոյեց ոնցվոր վարագույր
գամվեցիր նրան
մերկացած.

հետո դու
հաստ ձեռքերը համբուրեցիր
հետո փրչոտ կրծքավանդակը
հետո իջար ավելի ներքև
համբուրեցիր
ես այդ պահին միջանցքի բազմոցին նստա ուտում էի դառը շոկոլադ.

Հիշում ես 
այդ օրը նույնքան զզվելի նույնքան կեղծ էր 
որքան անտանելի մի լույս 
որ կար բայց ներսս մութ էր .

Հիշում ես 
Գյումրու Սուրբ Յոթ Վերքի զանգերի ձայնի ներքո
ներս մտա 
տղամարդդ նայեց վրաս 
աչքերի մեջ կրակ տեսա 
իսկ քո աչքերի մեջ ոչինչ չտեսա 
իսկ իմը 
իմ աչքերը փակ էին 
ակնոցներս սև 
տան մեջ արև չկար 
ուստի աչքերս փակ էր որ դու և նա 
և ոչ պատերը 
և ոչ ոք պատահաբար չտեսներ աչքերս 
դրանց ներսում աննկարագրելի մութ էր .
և ես և ոչ դու և ոչ էլ երորդը այն անհրավեր անձը 
այն մեկը 
որ խցկվել էր օդից  կախված 
 կախված ու հորինաված
իմ քո աղոթքներում .

Հիշում ես 
քաղաքը այդ նույնքան ցնցում էր 
հոկտեմբեր էր
նույնքան ցնցում էր ինձ 
որքան նույն այդ քաղաքը 
ցնցվել էր .
Նայեցի քեզ 
իսկ դու ինձ ոչ 
ամեն կերպ փորձում էր աչքերիս մեջ մտնել 
ու գարուն փնտրել հույսի անձրևներ
բայց ոչ այդ օրը 
ասես անառողջ մարմնավորված 
տնավորված ինչ-որ վատ օրվա մեջ 
մի վատ երազ լինեի 
քեզ համար .
իսկ ես ինձ համար ասես 
ասես ոչ ոք 
չէի զգում ընդմենը ոչինչ 
իսկ այդ պահին ամեն ամեն ինչ կտայի 
կկախվեի ինչ-որ մեկի անքուն մտքերից 
կգլորվեի անդունդներից 
միայն ու միայն ես ինքս չլինեի .
ասենք լինեի մեկը աներես 
որ խցկվել էր տունդ պատահաբար 
անցորդ կամ մի բոմժ .
միայն թե  ես չլինեի ՛
չտեսնեիր ինձ 
չլինեի ես
ու քո շիկացած հայացքը չնետվեր փակ  աչքերիս վրա 
ու չխնդրեր մի կաթիլ հույս 
վաղվա հանդիպան և մեկ բաժակ սուրճի համար .

 Չլինեի ես 
ու դու 
ու նա 
գնաիք լոգարան 
խելահեղ գլուխդ բռներ ձեռքերի մեջ
շուրթերդ այնպես կծեր ասես ուտեր մեծ չափաբաժնով կոկային 
հետո ձեռքերը տաներ ոտքերիդ մեջ ու այնպես շոյեր 
որ դու մոռանաիր ամեն ամեն ինչ  ու տրվեիր կրքին .
ձայնդ լսվեր հիասքանչ ձայնդ 
ու ամբողջ գիշերվա մեջ որպես թաց ջազզ 
անձրև լիներ գյումրու փողոցներում ՛
և ոչ ոք չլիներ 
թաց թաց գուրգվեիք 
ննջեիք խաղաղ լուսաբացին 
իսկ առավոտվա թարմ օդի հետ 
աղոթք անեիք 
ու փրկվեիք....


Նստեցի միջաջանցքի բազմոցի վրա 
լուսաբացը բացվեց 
այնպես հրաշալի էր 

Նստեցի մտածեցի գնացի
խմեցի
այնպես հրաշալի էր
ու հրաշալի կլիներ միշտ՝ եթե խմեի միշտ
խմեի
խմեի
խմեի
միայն թե այլևս ես ինքս ես չլինեի ՛

Կյանքում առաջին անգամ 
լուսաբացը բացեցի 
առանց քեզ խցկվեցի սառը քաղաքի նոր բացվող արևի մեջ 
սև ակնոցներս դրեցի 
դուրս եկա փոխոց 
ու կյանքում առաջին անգամ 
ապրեցի առանց ինձ 
ու առանց քեզ .... 

















No comments:

Post a Comment