Friday, 7 April 2017

Քո Մասին ............




Երբ արեգակը շիկանա կեսօրվա տապից մշուշված քաղաքում
կիջնեմ քո տուն
աչքերիդ մեջ կնկնեմ նորից
կփաթաթվեմ քո մատերով ու թաքուն աշխարհից կլինեմ ես նորից
այսպես ասած ՝ մի փոքր երջանիկ .

Երբ մայրամուտը կծածկի քաղաքի մայթերը ճեղքված
ու կտուրներին կհառնի կրակե մի գույն
կթեյեմ քեզ տաք՜ տաք ՜
կլցվես իմ մեջ
կեռա մաշկս
ու հանգիստ կննջեմ իրիկնադեմին
մշուշի մեջ թախված կկարդամ մազերդ դեղին
մաշկդ սպիտակ
ու աչքերդ համեստ .

Երբ գիշեր իջնի քաղաքի վրա
քամին խաղաղ մթի մեջ
ու սրճարաները դատարկվեն
մարդիկ շտապեն տուն
կեսը հարբած
կեսը տխուր
կեսը չգիտեմ ՜
աչքերս կդնեմ մատերիդ մեջ
մատերս կխղճճեմ մազերիդ մեջ
ու կքնեմ քեզ
այնքան խորը կմտնեմ քուն
որ երակներդ ինձ տանեն հեռու մի պահի մեջ
ուր խորազուզվեմ մթնշաղի մեջ
ու երգեմ քեզ
գրեմ քեզ.

Երբ լուսաբացը ճեղքի մութը ու հառնի քո կապույտ աչքերի մեջ
կսրճեմ քեզ
դեղին մազերդ երբ շողան արևից
կարթնանամ.
կիջնեմ շուրթերիդ վրա
մեծ կումերով կխմեմ հոգիդ
կխորազուզվեմ շուրթերիդ մեջ այնքան
որ ընկնեմ թուլության մեջ
ու թուլանամ
խճճված մազերս դեղնեն արևից
ու աշուն իջնի պատերիս ներսում
մի պահ թուլանան պարիսպներս ձիգ
ու ուժեղ շիկնեմ կարմրանամ
քո թեթև լեզվի
նուրբ ու ծակոտ հպումներից .

ընկնեմ հարբեցողի պես՝ վրադ, մեջքիդ
ու ախ՜ լուսաբացդ բացեմ ու ներս մտնեմ
այնքան խորը որ քեզ կպնեմ
միջև հոգիդ .

ու քո ձայնը
որ հնչում է որպես նոտա
առավոտվա թարմ ջազզի նման
որ քո ձայնը հնչում է որպես քամի
ծաղկած գարուն
ու թարմ կանաչ
որ ձայնը հնչում է այնպես
ասես հեռվից եկող ու թևածող մի  սուրբ հոգի
ու ներս է գալիս
հնչում է ասես մի պատարգ
կամ թող լինի ծիսագարկ
որից մաքրվում է մատերս կեղտից
հոգիս քարից
սիրտս փոշուց
երակներս կոկայինից
ու մաշկս մեղքից .

ու երբ իջնի լռությունը
կեսօրվա տապից հոգնած քաղաքում
պատուհանները բաց
վարագույրները բաց
դու բաց
ես բաց
մենք կննջենք
խաղաղ ու թաց
քեզ գիրկս պահած
մեջքիդ քնած
ու դա կլինի կյանքում հանդիպած
ամենա անմեղ մի քուն
մի մերկ աղոթք
մի մերկ կեսօր
ԱԽ՜ քո թաց մաշկը վկա
մի մերկ աղոթք....

Իսկ երբ երեկոն իջնի խաղաղ
քաղաքը ծածկվի մի նոր տեսարանով
մենք կննջենք նորից
դու ինձ վրա
ես քո մեջքին
ինչ՜ գեղեցիկ մի պահ
գեղեցիկ երազ
որի թեևերը վաղուցենք կտրել
որ չթևածի
չկորչի գնա
որ մնա
քո կապույտ աչքերի մեջ
քո դեղնավուն մազերի մեջ
քո թաց մաշկի վրա ....











No comments:

Post a Comment