Wednesday, 5 July 2017

Բարև Ֆրիդի .............




Երբ գաս տուն
մուտքի առաջ կկանգնես երկար
քո գրեթե կապույտ աչքերը կփակես այնպես
ասես տանս ՝
մուտքի առաջ գիշեր է ընկել
ու ուր որ է պիտի ընկնես քնից
թույլ կտամ ընկնես
վաղուց է ինչ ես եմ ընկնում

պահի տակ շատ եմ հարբած
այսօրը ասես տոն է
իմ ու քո բաժանման
կապույտ գիշերը .

այ հիմա
քո աչքերը կարդում են
իմ արցունքները
որոնք վաղուց է ինչ հեղեղել են սպիտակյա վերմակները
բարձերը այն
որոնց թացը
չէր չորանում արևածագից մինչև ուշ գիշեր
եվ ինչ մեղավորեն
աչքերս կանաչ
որ դեղնել են ծխից
ծխնելույզ չունեմ
և ծուխը մնում է
երկար է նստում մուտքից հետո
քո սիրելի տան մեջ
ու ես հազում եմ մենությունից

Բարև Ֆրիդի

դու եղար ընկեր
առաստաղից կախված երազանք եղար
եղար անկողնում գիշերը այն թաքուն
եղար ուտվող ու չուտվող ճաշն ու նախաճաշը
եղար մեկ բաժակ սուրճ
եղար բոլորը
բայց ՍԵՐ չեղար

քո գրեթե կապույտ աչքերը
երբեք չբացվեցին հանուն ՄԵԶ

հիմա այ հիմա
դու կարդում ես իմ արցունքները

որովհետև վաղուց է հոգնել եմ չլացելուց
ինչպես չլացեմ
երբ տանս մուտքի մոտ
չգիտեմ ինչպես քեզ դիմավորեմ
գամ ուսերիդ հենվեմ ներեմ քեզ
թե պարզապես սպասեմ այնքան
մինչև դու ինքդ առանց հրավերի կգաս գիրկս

Բարև Ֆրիդի

եկել ես
վաղուց է ինչ է շուտ չես եկել
ուշացել ես այնքան
որ կարելի է պարզապես ծխել հանուն
մեր ծոցը խցկված
չապրած գրեթե կապույտ տարիների
հոգեհանգստի համար

ուշացել ես այնքան
որ աշխարհը կործանվում է
ու այն երազանքը թե մենք պիտի մեռնենք կտուրներից մեկում
գնաց Ֆրիդի
որովհետև արևը այնքան է վառում
որ չենք հասցնի մեռնել տանիքին

Արի Ֆրիդի
այսքան տարի
չես եկել
արի նստիր
այսօրը տոն է
կապույտ գիշեր է
այսօրը տոն է
որից սկսկվում է կյանքը

լցվում է մոխրամնեները
կեղտի մեջ կորում է տունը
տոն է մենության
փոշոտ է ամեն ինչ
ամեն բան սիրելիս
վաղուց է ինչ է
քո բարակ ոտքերը չեն լցրել այս տունը...

վաղուց է ինչ է
քո գրեթե կապույտ աչքերը չեն չռվել աչքերիս

բարև Ֆրիդի
դու միշտ ես ընկեր եղել
բոլորնես եղել
բայց չես եղել ՍԵՐԸ

իսկ դրա տեղը
բաց է
ու վաղուց է ինչ հազում եմ մենությունից ...

Այսքանը Ֆրիդի ...


Շարունակելի ՝ ...................





No comments:

Post a Comment