Tuesday, 7 November 2017

Սպիտակ Դրամա .......





Կապտած կտուրներ
անձրևային թաց ասեղներից
և դատարակ սրճարաններ
մոլեգին քամիներ
որ խցկվել են անքեզ քաղաքի պատերի մեջ
ճեխքված հոգիներ
այս քաղաքի քամիներ օդից չեն փչում
փչում են ներսից
և գույն ունեն
դենավուն
հուլիսյան վառված արևներից
և օրեր ՜ օրեր՜ մինչև նոյեմբեր.
և խեղդված երկինք
կախված սպիտակ վարագույրներ
ի հաշտության ..
տանուլ տված ինքնություններ պարտված ու ցրված
անշունչ հոգիներ
և այլևս չսպասող մերկ մարմին
հեռացողները չեն ուշանում
ի վերջո չեն գալիս ....
սպասողներն են կախված անտուն շենքերում
ուշանում ծեսից
և ոչ ոք այդպես էլ չի վերագտնում ինքն իրեն
հեռացումի պատերազմից ...

ամպերից կախված սպիտակ վարգույր
սպասողները խաղաղություն են ծածանում
սպիտակ վարագույրներ
հոգին դիմադրում է
բայց մարմինը մերկ դեղնում ու դողում
անքեզ Նոյեմբերում ...

Դատարակ սրճարններ
վաղուց հոգնած սրտաճմլիկ լռություններ
և այդպեսել ոչ ոք չգտավ իր ծխախոտը
որ սպաներ էությունը
և հազար անգամ լցվող մոխրամաններ
և այդպես էլ ոչ ոք չսպանեց իր մեջ և ոչ ոքի
մոխրամնները լցվում են
լցվում են սրտերը
անջատվում են լուսյերը
և կրկին մերկ մարմին սառում է մենությունից
և այդպեսել ոչ ոքի մարմինը
չի գտնում իր հագ ու կապը .....
և այդպես էլ ոչ մի շուրթեր չի գտնում խորին լռությունը ...
սև ամպերը
գետնից կախված դեպի վերև
սպիտակ վարագույրները
և քամիները ներսից փչող
և այդպես էլ ոչ մի սրճարան չի գտնում
և ոչ մի սիրահարի ...
բոլորը հեռացել են
բոլորը սպասում են .
և խորը մարմնում ամեն մի նյարդ
անջատվում է կարճ միացումից ....

և այդպես էլ ոչ մի գերեզման
ի վեր հոգու թաղումից
մարմնի թաղումից
այլևս երբեք չի առերեսվում սպասվողին
և այդպես էլ գարունները չեն ծաղկում
և այդպես էլ հոգիները եզրերին կախված
չեն գտնում հոգեհանգիստը ...

Լցվում են ծովերը
Լցվում են մոխրամնները
Լցվում են համբերությունները
լցվում են աղմուկները
և այդպես էլ ոչ մեկ երբեք չի լռում


Կիսա անջատված  լույսեր
խեղդված ծովեր
քաղաքներ անքեզ
և ինչ-որ մեկի հոգում մինչդեռ նոյեմբեր

ու անջատեք այդ լույսը ՜
միևնույն է հեռացողները չեն ուշանում
ի վերջո չեն գալիս ....

մի օր աշխարհում խաղաղություն կլինի
և աշխարհը կմեռնի սիրելիս ՜ ......






No comments:

Post a Comment