Thursday, 16 January 2014

ինքդ քեզ ապացուցիր մի բան ,որ դու ԿԱՐՈՂ ես .........



Մարդկանց ավելի շատ հաճելի է հանձնվելու միտքը ,քան պայքարելու ,մարդիկ երբեմն սովոր չեն հասնել հաղթանակի ,քանզի կան մարդիկ ,ում համար հաղթանակը ,ավելին է քան կա......
Հաղթանակը այն չէ ,երբ դու հաղթում ես ,այլ իսկական հաղթանակը այն է ,թե հաղթանակից հետո ,քեզ հետ ինչ է լինում ....շատերը դառնում է եսասեր ,տարվում սեփական եսով.
իսկական հաղթանակը այն է ,որ ինչել որ լինի ,դա կլինի հաղթանակ թե պարտություն ,դու մնում ես այնպիսի ինչպիսին կաս,սակայն շատերը մոռանում են ,որ հաղթանակին հասելեն նրանով ,ինչով եղել են ,դրա համարել հաղթանակից հետո սկսկվում է ցած գլորվելու պարտությունը ...........
գլորվելը այն չէ ,երբ դու կորցնում ես հաղթանակը ,այլ այն ,երբ դու հաղթանակից հետո կորցնում ես այն մարդկանց ,ովքեր քեզ սիրել են ու եղելեն քո կողքին .....
Մարդիկ հաճախ են մոռանում մարդ մնալ ,հաճախ մարդիկ աչք են փակում այն ժամանակ ,երբ նրանց աչքերը տեսնում են ,մարդիկ իրոք երբեմն մոռանում են մարդ մնալ ,մանվանդ այն պահերին ,երբ իսկական մարդ է հարկավոր ,դրա համարել մոռանալով մարդ մնալ ,նրանք հաճախ են իրենց ներսում կորցնում ՄԱՐԴԸ .......

ՄԱՐԴ ,հապավում որն ավելի է թանկ է ,քան ցանկացած մեկ այլ բան ,որն ԱՆԳԻՆ Է ........

Կյանք ,հաճախ այն ուղղակի շփոթում են ,անարդարության հետ ,մարդիկ միշտ մոռանում են ,որ ցավ են պատճռում այլոց,մոռանում են ,որ կյանքը ստիպում է պատասխան տալ .....

մարդիկ վախենում են պատասխան տալուց ,մարդիկ վախենում են այն նույնը զգալուց ,որն ստիպել են զգալ մեկ այլ ուրիշին ,իրոք երբ ցավ ես պատճառում ,դու չես զգում ,որ դա այնքան ցավոտ է ,իսկ երբ արդեն կյանքն է քեզ ստիպում այդ ամենը զգալ,դու հասկանում ես ,որ դու ամենադաժաննեիր ,որ կարող էր լինել ...քանզի իսկական ցավը վերածվում է մի մութ սենյակի ,իսկ այդ սենայկի պատերը ոչ թե ճնշում են քեզ ,այլ քեզ ստիպում են դատարկվել ,իսկ դատարկության ցավից ,ավելի մեծ ցավ գոյություն չունի..........

Կյանքում ոչ ոք հենց այն պես չի ներխուժում մեր կյանք ,շատերը մնում են մեր հոգու մեջ ,իսկ շատ-շատերը դառնում են լոկ հիշողություններ ,բոլորի գալու մեկ նպատակը երբեմն այն է ,որ մեր կյանքը լցվի .

երբ մարդկանց լքում են ,լքված մարդը նույնպես աստիճանաբար սկսկում է լքել բոլորին ,քանի որ լքողը ոչ ավելին էր քան ամեն ինչը ,ու յուրաքանչյուրը .....
կյանքում ոչ ոք հենց այնպես մեզ չի գալիս այցի ,ինչ որ մեկը գալիս է ,որ դու հասկանաս,ինչ որ մեկը մեզ լքում է ,որ ապրել սովորենք ,ինչ որ մեկը մեզ երջանկացնում է ու հետո ցավ պատճառում ,որ հասկական թե երջանկության ,ու թե երջանկության բացակայության գինը ....
կյանքը մի մեծ պարզություն է ,որտեղ խորասուզվելով սկսկում ես հասկանալ ,որ դու այնքան փոքր ես ,որ չես կարող անգամ հասկանալ նման պարզ պարզությունը .....
ցավը երջանկության բացակայությունը չէ ,ցավը մի գիրք է ,որից դու սովորում ես ,ապրել ,գիտակցել ,հասկանալ ու ամենակարևրոը լռել այն ժամանակ երբ պետք է չէ խոսել ,կանգնել այնտեղ որտեղ պետք չէ շտապել,ու ամենաից լավ կողը ցավի այնէ  ,երբ դու այն  զգալով սկսկում ես դադարել ցավ պատճռել ուրիշններին...
մի վախեղեցեք ցավից ,քանզի այն ձեզ չի սպանում ,այլ նա սպանում է ձեր ներսում կուտակված ձևականությունը ,ձեր ներսում կուտակելով իսկական իրականությունը ,իրականությունը այն է ,ինչ ցավը մեզ ստիպում է զգալ ..........

Կյանքը գեղեցիկ է ,ու իրավացի ինչել որ լինի ,երբեմն նա սխալվում է ,բայց սխալվում է երբեմն ,իսկ հաճախ նա ճիշտ է վարվում ..........


Եթե դու կարող ես ,ուրեմն արա ,մի կանգնիր այնտեղ ,որտեղ քո բոլոր զգայարանները ուզում են վազել,բարձրաձիր միշտ ,մի վաղեցիր ընկնելուց ,քանզի ընկնելը քեզ ստիպում է հասկանալ ,ովքեր են քո ընկերնները ,և ով իրական թշնամինները ,մի վախեցիր ինքդ քո մեջ զգալուց պարտությունը ,քանի որ հենց պարտությունն է ,որ ստիպում է գնահատել իսկական հաղթանակը ,ոչ ոքին ոչինչ մի ապացուցիր ,ժպտա բոլորին ,ու հաճախ խոսելու փոխարեն լռիր ,քանի որ մարդկանց մեջ քչերը կգտնվեն երբ կհասկանան թե դու ինչ ես ասում իրականում ,քանի որ մարդիկ հասկանում են այն ինչ ուզում են հասկանալ ,տեսնում են այն ինչ ուզում են տեսնել ,լսում են ,այն ինչ ուզում են լսել ............

Շնչիր երբ օդդ անգամ չի հերքում ,քայլիր անգամ երբ ոտքերդ չեն շարժվում ,ժպտա անգամ երբ էլ չես կարող ,ու ինքդ քեզ ապացուցիր մի բան ,որ դու ԿԱՐՈՂ ես ..........

Ելք մի փնտրիր այնտեղ ,որտեղ դռնները շատ են ,ելքը փնտրիր դժվարության մեջ ,քանզի դժվարությունը միակ ճանապարհն է ,որը մեզ տանում է դեպի հաղթանակ .....

Մի դադարիր երբեք երազել ,երազանքը գեղեցիկ է ,մանավանդ նրան հասնելու ճանապարհը ,իսկական երջանկությունը հենց որոնիր այդ ճանապարհնների խաչմերուկում ....
ոչ մի վայրկյան մի թուլացիր ,մի ընկճվիր ,ապացուցիր բոլորին ,որ ինչել որ լինի ,միևնույն է ,դու ժպտում ես ,դու շնչում ես....
քանզի մարդիկ ավելի շատ սպասում են քո արցունքնների ,քան քո ուրախությանը ,իսկ դու մի թույլ տուր, որ ուրախանան քո դժբախտության վրա......

Արա այն ինչ սիրտդ է ուզում ,իսկական ճիշտը այն չէ ,երբ բոլորը ընդունում են դա ,այլ այն երբ դա քեզ երջանկացնում է .........

Եվ ինչել որ լինի ,ինչել որ պատահի ,մնացեք մարդ ,իսկական մարդիկ ցանկացած իրավիճակում ,իրենց ներսում չեն կորցնում ՄԱՐԴ տեսակը ........

Դուք ուժեղ եք ,անկախ նրանից թե քանի վերք ունեք ձեր ներսում ,ապրեք ու շնչեք ,ու վայելեք այն ամենը ինչը ձեզ մատուցում է  կյանքը ,անգամ տխրության մեջ գեղեցկություն կա ......


Վանիկ Հովակիմյան (Անանուն) 



No comments:

Post a Comment