Իմացել եմ որ մահացել են ծնողներդ .հիմա ավելի շատ բաներ են մեզ կապում ,հիմա դու ամբողջովին հասկանում ես թե ինչ եմ զգում ,թե որքան բացթողումներ ունի կյանքը .չգիտեմ մտածում եմ ՝ ես իրականում չգիտեմ թե ինչպիսին պիտի լինի կյանքը ,բայց գիտեմ որ կյանքը այն չէ ,ինչպիսին որ պիտի լիներ .
Դու շատ լավ գիտես ,որ այս աշխարհում ամենից շատ քեզ եմ սիրում ,ոչ թե այն պատճառով ,որ դու ինձ նույնպես սիրում ես ,այլ այն ՝ որ չափից դուրս զգում եմ քո կարիքը,բայց չեմ կարող գալ քեզ մոտ ,որովհետև եթե դու ինձ տեսնես ,կատես ինձ ,չես մոտենա ,չես գրկի ,չես համբուրի .հիվանդությունս խլել է ամբողջ գեղեցկությունս ,որով դու միշտ հիանում էիր ,կապ չունի թե որքան շատ ես սիրում ինձ ,միևնույն է կատես ինձ .որովհետև դու միշտ ինձ ուժեղ էիր պատկերացնում ,գեղեցիկ ու միշտ պինդ .բայց հիմա ամենից շատ թույլ եմ ,տկար ու մաշված ..վերջապես կյանքը հաղթում է ինձ ,դա այդպեսել պետք է լիներ ,չէ որ կան բաներ ,որոնք մենք չեն ընտրում ,ու որոշում .ճիշտ է մահն է միայն մարդու ճակատագիրը ,բայց ամեն դեպքում եթե ինձ ընտրության հնարավորություն տային ,ես չէի լինի միշտ գեղեցիկ ու երիտասարդ ,ես կընտրեի քեզ ,քեզ հետ կուզեի մեռնել .չէ որ իմ կյանքի ամենգեղեցիկ պատմություները քեզ հետ եմ ապրել .պատմություներ ,որոնք այնքան կուզեի վերապրել ամեն րոպե ,որը կտրվեր ինձ .
Հիմա երևի ամենից շատ ատում ես ինձ ,որովհետև ես աշխարհը քո երազանքներով չկառուցեցի ,ավելին՝ այն ավելի դարձրեցի .դու չէիր ուզենա երբևէ աշխարհը այդպիսին տեսնեիր ,բայց ես ստիպված էի ,Հիմա գրում եմ ,որովհետև ուզում եմ հասկանաս ինձ ,գրում եմ որովհետև գիտեմ կհասկանաս .ձեռագիրեմ գրում ,որովհետև ձեռագիր նամակները միշտ հասնում եմ ժամանակին ,ու ճիշտ պահին .դրանք քեզ կհասնեն այն ժամանակ ,երբ այլևս ես չեմ լինի ,ու դու դրանից հետո ամենա իսկական սիրով կսիրես ինձ .գուցե տառապես ,բայց կասեմ քեզ մի բան ՝ որ այդ ամենը կանցնի , չէ որ ժամանակը ամեն ինչ խլում է մեզանից ,անգամ ամենաբութ ցավը ,որը մեզ հասցնում է մահվան ,դա էլ կխլի ,հետո կսկես սառել ,իսկ հետո ի վերջո կգա գարունը .ու ես երբևէ այդ պահին կլինեմ երջանիկ ,չէ որ միշտել գարունը գալիս է վերջապես .
Գիտես որ ատում եմ արև ,բայց ամեն դեպքում ես միշտ քեզ հետ սիրել եմ վայելել տաքը ,միայն նրա համար ,որ դու սիրում ես այն .
Կպատմեմ ՝
Փոքր էի,շատ փոքր .Հայրս մահացավ հիվանդ էր ու տկար ,վերջին օրերին ոչինչ չէր ուտում ,նստած նրա մահճակալի մոտ անկարողությունից մկաներս ձգվում էին ,այնքան որ ասես թե այլևս չեմ կարող շարժվել .ատամներով մի կերպ էի փակում ցավը ,որը կրծում էր ինձ ,որովհետև գիտեի ,ինչ-որ բան կպակասեր իմ կյանքում .ամենից շատ այդ պահին ատում էի Աստծուն ,չէ որ նա չէր փրկում ինձ ,անգամ երբ անդադար աղոթում էի ,անգամ երբ հեկեկում էի ,ծնկի իջնում .միևնույն էր նա անտարբեր էր .նա խլում էր ինձանից ուժ ,որի կարիքը այդ պահին ամենից շատ ունեի .նստած նայում էի նրա սպիտակ ու դեղնած հայացքին ,որը ինչ որ բան էր ուզում ասել ,բայց լռում էր ,որովհետև գիտեր ,որ ոչինչ այլևս չէր կարող փոխվել ,ես ունակ չէի սիրել աշխարհը .նայում էր աչքերիս մեջ ու թեթևակի ժպտում ,նայում էր աչքերիս մեջ ,ու հեկեկում .միայն մահանալուց րոպեներ առաջ ,ասաց որ ինչել որ անեմ ,միևնույն է արդար եմ .որովհետև այն ինչ ինձ էր սպասվում ,դա անհիմն էր ու անարդար իմ հանդեպ .մահանալուց առաջ ձեռքը մեկնեց ,ու աչքերս փակեց ,որ չտեսնեմ թե ինչպես է տապալվում .փակեց աչքերս ,ու նրա սառը ձեռքերը իմ հեկեկումից սկսկեցին տաքանալ ,մատերի անրանքով գլորվում էին արցունքներս ,ու այդ պահին ամենից շատ ես զգացի ,թե որքան որբ եմ .
Հետո մայրս գեղեցիկ մայրս .տառապանքից չորանում էր .միշտ միայնության մեջ նստած հեկեկում էր թաքուն ,որ չտեսնեմ ,ու չզգամ թե որքան է ցավում ներսը .
Մի ամբողջ օր սովի մատնված ապրում էինք ,ոչ ոք չկար ,որ ձեռք մեկներ ,սիտպված քրոջս ուղղարկել էր կաթոլիկ դպրոց ,որտեղ նա հնարավորություն ուներ սնվելու .վերջին գրոշներով հաց էր գնում ,ու ամբողջը տալիս ինձ ,միշտ հուսադրելով ,որ կյանքը շարունակվում է ,մի օր ամեն ինչ լավ կլինի .
Անցում էր ամիսներ ,մայրս խելագարության էր մատնվում ,ինքն իր հետ խոսում էր ,անիծում հորս ,որ մեզ միայնակ է թող ու հեռացել .մեկ բարձր շատ բարձր ծիծաղում ,մեկ բարձր ձայնով լաց լինում .լռիվ մոռացել էր իմ մասին .մայրս նույնպես հիվանդ էր ,իսկ հիվանդությունը միևնույն է սպանում էր նրան .նա ամբողջ օրը փակվում էր շարունակաբար տան մութ անկյուններում ,ու երգում էր ,այնքան գեղեցիկ ձայն ուներ ,դա միշտ ինձ հանգստացնում էր .իսկ մի օր այլևս չերգեց .հիվանդությունը կատվածահար էր արել նրա ամբողջ մարմինը ,ոչ կարողանում էր քայլել ,ոչ խոսել .միայն ու միայն աչքերից արցունքներ էին գնում .այլևս ոչ մի կերպ չէի կարողանում այդ ամենը տանել .երազում էի մեռնելու մասին .
Անցավ մեկ ամիս ,ու մահացավ .այդպեսել վերջին անգամ չլսեցի նրա գեղեցիկ ձայնը ,այդպեսել վերջին անգամ չմանակաց նորից նրա տաք գրկում .ու ամենից շատ անկարող էի ես ինձ զգում .տառապում միայն ու միայն .անկարողությունից .հասկանում ես չ՞է անկարողությունից : ոչինչ չէի կարող անել .
ծնողներիս մահից հետո քույրս վերդարձավ տուն .կապնվել էր հարուստ մեկի հետ.ով նրա պահում էր ,մարմինը վաճառել էր ,որ կարողանար ապրել .ծնողներս երբեք այդ ամենը չէին կարող տանել .բայց քրոջս աչքերում այնքան մեծ էր տխրությունը ,չէ որ նա կյանքում այլ երազանք ուներ .միշտ գրկում էր ինձ ,ու հեկեկում ուսերիս վրա .միշտ ասում էր ,որ ես չափից դուրս ուժեղ եմ ,ու կդիմանամ .
Հետո այլևս քրոջս չտեսա .ու բաձարձակ մնացի միայնակ .անտանելի մենություն ,որը կարծես թե իմ ճակատագիրն է .որովհետև ես չէի ընտրել դա .
Հետո լսեցի ,որ քրոջս սպանել են .
Հետո աշխարհում ամենից շատ ատում էի բոլորին .
ինձ տարան որբանոց .ինձ միայանկ չէի զգում ,տեսնելով այդ հազարավոր երեխաներին ,ես ինձ թեթևակի հանգիստ էի զգում այն մտքից ,որ աշխարհում նույն ցավով տառապող այնքան մարդիկ կան .որ միայն ես չէի .բայց միևնույն է մենակությունը շատանում էր .այնքան ,որ ինձ թվում էր թե աշխարհում միայն ու միայն մենություն կար ,ու էլ ոչ մի բան .
Չափահաս դառնալուն պես ,գնում էի երազանքի հետևից .կյանքը ի վերջո շարունակվում էր
Հեռանում էի, ամեն մի քայլ առաջ գցելու հետ, ավելի է մոտենում ու գրկախառնվում ինքս ինձ, մարմինս ասես տունս լիներ, տուն որին տանում էի ինձ հետ, տուն որից հեռանում էի բայց ավելի էի կպնում ինձ…..
մենք մենակ էինք, գնացքից երևացող օտար ճանապարհները ավելի էին սրտիս աշխատանքը արագացնում, ես գնում էի վերջապես, գնում էի չգիտեմ թե ուր, նորին գտնելու, նորին գրկելու …..գնում էի, գնում, օտար ու որբ ճանապարհներով………
Ես էի իմ տունը, տուն որտեղ կծկվում էի, տուն որը մի մարմիներ, որին պինդ գրկում էի, այս օատարության վախից ….
չկար, չկաին, ես էի, ու միայն ես …….
հեռացումը չփոխեց ոչինչ, ես փախչեցի միայն ծանոթ ճանապարհներից, ես չկարողացա փախչել ինձ տանջող մենակությունից …..
ես էի, ու միայն ես, միայն ինքս ինձ գրկող իմ մատերն ու մարմինը…..
ես հեռանում էի, բայց ավելի էի կպնում ինձ, գնացքի կայարանի ամեն մի կանգառի հետ…..
ես ավելի ուժեղ էի գրկում ինձ ինձ .
վախենում էի օտարությունից
ես էի իմ տունը……
Երբ հասա Իռլանդիա .ինձ գնեցին մի հարուստ ընտանիքից .Մաքելվիննների ընտանիքն էր .Ապրում էի Բրեյում .
Ինձ նոր անուն տվեցին ՝ Վեն.իսկ ազգանունս հայակակն չէր ,Մաքելվին էր .մի նոր անուն ,մի նոր կյանք էր սկսկվում .Վեն Մաքելվին .
Բայց միևնույն էր .հինն էի ես միշտ փնտրում ,կծկված օտարության մեջ .մշտ փնտրում էի հնին .իսկ նորը այնքան տարբեր էր այնքան սառը ու ցուրտ.բայց այդպեսել մնացի Մաքելվին .միջև հիմա .
դու այս ամենի մասին չգիտեիր .
Մաքելվիների ընտանիքը հարուստ մի ազդեցիկ ընտանիք էր Իռլանդիայում .որը սերում էր Արքայական տոհմից .ես այդ մասին ոչ ոքին չեմ ասել .դրա համար էլ Բրիտանական արքայական արխիվներում իմ մասին կան փասթաթխթեր .այնդքանը .
եռակի ,կրկնակի ,հասկացա թե որքան դժվար է հասկանալ ,որ կան մարդիկ կյանքում ովքեր դադապարտված են մենակության ,ու դա որքան սարսափելի հիվանդություն է ,հասկացա ,որ թե նշանակություն չունի թե ինչ ունես դու ,հասկացա որ մարդիկ մարդկանցով են հարուստ ,ունեցածս դու էիր ,ու ես հարուստեի .............
Միայն մի բան չհասկացա ՝,ինչու այն ամենը ինչ մերն է ,կյանքի ընթացքում այնքան հեռու է լինում ,որ մի ամբողջ կարոտ է դիզվում մկաներիդ ու նյարդերիդ մեջ ,իսկ երբ ունեցածդ հետ է գալիս քեզ ,դիզված այդ ամբողջ կարոտդ միևնույն է մնում է միշտ ..........ՀՆԻՆ.........
ես հինն էի ուզում ,նորն ինձ համար չէր ..................նորն ինձ խորդ էր ,դա իմը չէր ..............
ու քառակի անգամ հասկանում ես ,որ կարևոր չէ թե ինչով ես հարուստ ,հնով թե նորով ,հինն իր տեղն ունի ,հինը դիզված է քո մեջ ,բայց ափսոս որ ՀԱՐՈՒՍՏ էի ,ոչ թե հարուստ եմ .........
Բայց ամեն դեպքում
Ես շնորհակալ էի Աստծուն ,երբ ես անդադար խնդրում էի նրան ,որ տա այն երջանկալի խաղաղությունը ,նա տվեց ինձ հոգու պատերազմ ,ես սովորեցի ,որ յուրաքանչյուր խաղաղություն ,ունի հսկա մի պատերազմի գին ...
Ես ճիշտ հասկացա ,հոգու պատերազմում ոչ թե կորցնում են հսկայական կարողություն ,այլ կորցնում են Հավատը ,հաղթանակի դեպքում տրվում է խաղաղություն ,բայց անգամ այդ հսկա պատերազմում ,ինչ-որ բան հաղթանակից հետո կորցնում ես ,ես կորցրեցի ինքս իմ հանդեպ ունեցած Սերը ,ես դադարեցի խղճալ ինքս ինձ ,միայն նրա համար ,որ հետո կյանքում կարողանամ ինքս ինձ սնել խաղաղությամբ ........
Իռլանդացի ծնողներիս մասին կխոսեմ .դեռ կհասցնեմ քեզ պատմել .
Հետո ինքդ էլ արդեն գիտես ինչ եղավ .որքան փոխվեցի ես ,ու ինչերի միջով անցա .
դրա համարել ներիր ինձ .դու դա կարող ես .չէ որ այն ինչ զգում եմ ,դու նույնպես զգում ես .
ես ներել եմ բոլորին .բոլորին ներել եմ .որովհետև դա պետք էր .նրանք դա խնդրում էին .ինձ հասցնում հոգեկան հիվանդության .դրա համարել ներում եմ ....
Չեկա քեզ մոտ որովհետև արդեն ասացի ինչու .իսկ հիմա ես իմ տանն եմ .Սառը Լեռների ու ծովերի երկում .նստած իմ սիրելի տեսարանի առաջ .անձրևում է նաև ասեմ .
գրում եմ այս ամենը քեզ .մտածելով ,որ գուցե կհասկանաս .
այնքան ցուրտ է .բայց միևնույն է .սա էր այն խաղաղությունը .որը ամենից շատ ուզում էի գտնել .
Վերջապես մենության հետ հաշտվեցի .չէ որ մենությունը կոչում է .ամեն մեկը չի կարող մենության հետ ապրել .չէ որ դա աշխարհի ամենացավոտ տառապանքն է .
Դրա հետ կարող են հաշտվել ,միայն ու միայն քչերը .
հուսամ կներես ինձ .չնայած չեմ խնդրում .հիշիր ,որ ես ներել եմ քեզ .դու էլ փորձիր ուժեղ լինել ,ու ներել ինձ .
ներիր ,որովհետև ի վերջո կյանքում ոչ ոք անսխալական չէ սիրելիս .
Ու բիանել ՝ երջանկությունը այն չէ,երբ մարդիկ անվերջ անհոգ են ու ուրախ .երջանկությունը այն է ,երբ գտնում ես քո խաղաղությունը .
Բարի գիշեր ............
No comments:
Post a Comment