Wednesday, 26 October 2016

ապրել առանձ քեզ ...........




Վեց տարի առաջ
ու վեց տարի հետո
ես վերդառնում եմ քաղաք
այդ պահին ամենից շատ
ու երբևէ
կփորձեմ ապրել առանձ քեզ
այդ փոքրիկ ու նեղ քաղաքում
որտեղ
որտեղ երազում էինք
տուն գնել դրախտում
բայց բաժին հասավ
ինձ ու քեզ
մի դժոխքային տուն
որտեղ քեզ համբուրելիս
միշտ առնում էի
ծանր ու տաք բույր
քեզ փոքրիկ տան մեջ փնտրելիս
ամեն անգամ
գտնում էի ինձ ու քեզ .
վեց տարի առաջ
վեց տարի հետո
ես հետ եկա
ու հենց նույն քաղաք
նույն տուն
տուն որ մեր Աստծո տունն էր
տուն ուր ամեն գիշեր
քնում էինք իբրև  սիրեկաններ
ու առավոտյան արթանանում
իբրև կին ու ամուսին
տուն որ սուրբ հոր պես
չէր ուզում տար մեզ ապահարզան
բայց անխուսափելի բաժանում կար
վեց տարի առաջ
տուն որ կա
տուն որ նույնն է
տուն
որ միշտ
միշտ սպասում է ինձ ու քեզ .
բայց այս անգամ ամենից շատ
կփորձեմ
ապրել
առանձ քեզ
այնտեղ
որտեղ ապրում էինք
ես ու դու
մի ամբողջ վեց տարի
քաղաք որ ամեն փողոցում
ինքն իր ծոցերում
փնտրում է մեզ
քաղաք
որ ինքն իր շենքերում
փնտրում է ինձ ու քեզ
քաղաք
որտեղ ապամոնտաժեցին
ինձ ու քեզ
ու մենք
մենք կանք  որպես ես ու դու
բայց ավերակ ենք մենք
մենք
ավերակ
ինչպես մի տուն
որ զրկվել է բնակությունից
քաղաք
որ միշտ փնտրում է ինձ ու քեզ
վեց տարի հետո
վեց տարի
այս անգամ
կապրեմ առանձ քեզ
բայց քաղաք
կնճռոտ է
անսուրբ
ու նկուղներով լի
քաղաք
որ ինձնից ու քեզնից հետո
հետո
դարձավ
անսուրբ
ինձնից ու քեզնից հետո
քաղաքը դատարկվեց երազներից
ու մնաց
իբրև պառավ մի կին
որ էլ ժամանակ չունի
արդեն երազել .
վեց տարի առաջ
վեց տարի հետո
ես վերադառնում եմ քաղաք
ու այս անգամ
քեզ ծոցագրպանումս պահած
կապրեմ առանձ քեզ ...

ՍԻՐԵԼԻՍ .............






No comments:

Post a Comment