Wednesday 20 June 2018

Տենդ .....................



Մատերս հոգնեցին քեզ գրելուց ...
դու նման ես ատրճանկի հոգիս որ գնտակահարվում է
և ուղեղս որ անջատվում է
ավերակների այն պինդ քարի նման ես
որին երբեք չի դիպչում ուժը
և այս ամառվա կեսին այն ատելությունն ես
որը տաք քրտինքի նման դուրս է թափվում մաշկից ....
մատերս քո մասին լավ գիտեն
դրանք օրորովել են քո մարմնին
դու այն երաժշտությունն ես որից հոգնել եմ
իսկ երբեմն ականջներս կարոտում են դրան ..
ամառվա կեսին դժվար է տանել քեզ ինձ հետ
քարշ տալ փողոցներում

դու նման ես այն սառույծին
որ փչացնում է խմիչքս
և առանց դրա խմելը դժվար է ...

արթացրու ինձ քեզանից

և թույլ տուր լքվեմ

դու նման ես այն աղոթքներին
որոնք անգիր արած արտասանում եմ
և շարունակում սև գործը

դու այն լուսաբացն ես
որը ատում եմ ՝
և աչքերիս քունը որ դեռ թաց է
չի փրկում մաքուր ափերս
որ ապրեմ զարթոնքը
զգում ես ՜ գրականությունը

դա նեղ տաբատ է
որին կարվում են բառերը

դու այն ծխախոտն ես որին ծխելուց հետո
այլևս չեմ ծխելու
և ծխում եմ ամեն անգամ վերջին անգամ ...
պարադոքս..........՜

մոխրամաներում այն որտեղ թաղում եմ քո մասին մտքերը
դրանք դանդաղ լցվում են աչքերիս մեջ
ամեն անգամ սև թոքերս ծանր հազից արթնացնում են ինձ քո չլինելությամբ .

մատերս քո մասին ավելին գիտեն
դու դանդաղ ես
ժամերը քո մարմնի վրա վայրկայններ են թվում
անվերջության այն վերջին կետն ես
որից դարձյալ սկսկվում ես

գրականությունը հոդս է ցնդում
երբ ծախոտի հետ սառը կոլան խցկում եմ թոքերիս մեջ
ինչ ծխախոտ ՜
գուցե սիգարետ
փողոցում աղբամններ չկան
և ես թաքուն եմ վերջին սիգարետը գցում հատակին
և արագորեն թեքում եմ գլուխս
որ չնկատեմ թե ինչպես են հանգչում խաղաղ քո մասին մտքերը

ափերս նեղ են ՝
և աչքերս չեն ծածակվում ափերով
ծովը ինձ է նայում
ես եմ ծովը

և ծածակված եմ թեթևակի մի աստառով

քամիները ՜ գոյություն չունեն հանուն ավերակների
և ես ինչպես լվանամ հատակս
երբ քո մասին մտքերը ծով դատարկություն են .....

բարև ՜

դու անուն չունես

հեռանալուց հետո չտարար քո մասին պատմող բոլոր պատմությունները
ես դրանք մաշկիս եմ զգացել ...

դու սեր ես վայելում ամառվա կեսին

ծիծաղդ ամպրոպ է հեռվից եկող
մի օր անձրևներդ կթափվեն աչքերիս
և ես լաց չեմ լինի

ճշմարտությունը որնէ  ՝
այն որ դու ծիծաղում ես
ես էլ ուրախ եմ երջանկությանդ համար
դու չես ցավում իմ ցավը
և դարձյալ պարադոքս ......

իսկ դու ինձ չես փնտրում այս  փոքր քաղաքում
իսկ ես քեզ վաղուց եմ գտել
կորցնելու տեղն եմ փնտրում....

բառերում
դատրակ շշերում
ապրումներում

չէ քեզ կորցնելու տեղը
անքեզ բազմոցին է
կիսաբացված վերակուս
և մարմինս փռված

ես վաղուց անջատել եմ լույսերը
և երաժշտությունը բարձր քոքոել եմ
լռության մեջ այլևս չեմ կարող տանել իմ շնչառության ձայնը
դա տատանվում է քո չլինելիությունից
չլինել ու լիությունից քո ....

և պատուհնները բացել եմ
քաղաքան այն որ կողքս է ապրում
և ես բազմոցին փռված քաղաքի կողքին ...

դու անուն չունես ....

ամառվա կեսին
լուսաբացը շտապում է
իսկ ես այլևս չգիտեմ թե ուր շտապեմ
քո անունը
քո ձևը
քո ձայնը
առած մատերիս մեջ
փախչում եմ քեզանից

և քեզ պինդ պահած
ճզմած մատերիս արանքում
փաթաթած ծխախոտիս մեջ
խեղդած բաժակի մեջ
հետս տանում եմ ՝
քեզանից փախչելու ճանապարհին .....

մատերս քո մասին հոգնել են գրելուց.
բառերը պրծնում են
գրականությունը հոդս է ցնդում
երբ ամառվա կեսին պատահաբար
ինչ-որ պահի կողքովս անցնում ես
ես էլ քեզ հետ անցնում եմ իմ կողքով
և նկատում ՝
կյանքնել է անցնում իմ կողքով...

բարև սիրելիս ՜














1 comment:

  1. Thanks for sharing, nice post! Post really provice useful information!

    An Thái Sơn với website anthaison.vn chuyên sản phẩm máy đưa võng hay máy đưa võng tự động tốt cho bé là địa chỉ bán máy đưa võng giá rẻ tại TP.HCM và giúp bạn tìm máy đưa võng loại nào tốt hiện nay.

    ReplyDelete