Ու ես նորից դարձա քո խաղալիքը....
Լինեիր կողքիս ,համբուրեիր քո մեղմ շուրթերով վիզս ,.շուրթերս ,մարմնիս վրա մնացած ամեն մի կարոտը մեղմեիր ,սիերեիր, ծարավ հոգիս հագեցնեիր նորից.......
քո ներկայութամբ լցնեիր հոգիս ,նույն այն ուրախությամբ ,նույն այն կորած ու մոլորված ուրախության ,որի հասցեն կորցրել եմ ընդմիշտ ,քեզ հետ ,քեզ հետ միասին ,կորցրել եմ այն ..........................................
Շնչեի մարմինդ ,շուրթերով հպվեի կրծքերիդ թաքնված հոգիդ զգաի ,զգաի ,հպվեի շուրթերիդ ու զգաի ջերմությունը քո ,քո ներսում գտնվող զգացմունքերդ զգաի ,ուտեի զգացմունքներդ ,ուտեի քարդ ,այդ քարե սիրտդ ,ուտեի ապակյա քո հոգին ,ու վերքոտվեի ,հաճելի ցավ զգալով քո անտարբեր հայացքից......
գլուխս հենեի կրծքերիդ ու զգաի շունչդ ,հոգիդ ,սիրտդ ,զգաի տնքոցդ ,ա՜խ միայն թե լինեիր այստեղ ,զգաի քեզ նորից ,նորից իմ այս դատարկ նկուղում ,զգաի պատերիս ներսում ,ամեն առավոտ լույսի հետ զգաի քեզ ,ամեն առավոտ դու ինձ արթնացնեիր ,ա՜խ ,ինչ երազանք է՜ ,կորած մի անցյալ,որն այս դատարկ ներկայում երազանք է ......
լինեիր ,գոնե մեկ վայրկյան ,այդ մեկ վայրկյանում սիրեի քեզ նորից ,համբուրեի ,տիրեի ,միայն թե լինեիր........դու կրկին լինեիր..........
բայց դու չկաս ,ու գուցե չես լինի ,ա՜խ գուցե իրոք նորից չես լինի ....
Մենակության սառը քրտինքը սկսկեց գրկել մարմինս ,աչքերս ,մատներս ,սկսկեց օդի պես հավաքվել ներսս ,ա՜խ ,չնչում եմ մենակություն,արտաշնչում մենակություն ,այդ մենակության օդը տիրում է ինձ ,փաղաքշում ,գրկում ու օրորում.....
չ՛է կյանքում շատ են մարդիկ ,բայց որտեղ դու չկաս,ես մենակ եմ ,մենակության մեջ ,դու էիր իմ լիությունը ,իմ ունեցածը ,քեզանից հետո անգամ եթե ամբողնել է մեծ ,միևնույն է դու չկաս ,մենակ եմ ես .................................
Դու ,դու էիր իմ ունեցածը ,քեզ կորցնելով մենակության եմ մատնվել ես..........
Ներե՞լ արդոք քո բացակայությունը ,արժ՞ե ներել քեզ ,ախ ինչի՞դ է պետք ,ինչ՞իդ է իմ ներել կամ չներելը ,եթե արդեն բացակայես ,ամեն բան կներեի կյանքում ,բայց արդեն ներել չեմ կարողանում ,քո բացակայության ինչ՞ը ներեմ ,չէ իրոք չգիտեմ արժե ներել թե չներել քեզ...միևնույն է ոչինչ չի փոխվի ,ինչքանել ներեմ հոգուս վերքերը չեն լավանալու ,ին՞չ եմ խոսում ,անգամ չեն սպիանալու ,միևնույն է ոչինչ ,ոչինչ չի փոխվում ..
ախ ինչ-որ վախ կա փակված իմ սրտում` -վախենում եմ ներել -չէ չներել ,ամեն անգամ նույն եմ կրկում ,սակայն ինքս իմ մեջ ներում եմ կրկնին ,,
- չէ չներել ,ախ՜ր ցավում է, ցավում է այնպե՜ս ,ցավում է իրոք ,ներսս ցավում է ,ներել ,ա՜խ հեշտ է արդյո՞ք ներել ,հեշտ չէ սերս,իրոք հեշտ չէ սերս ,երբեմն անգամ անվերջ սերը ,այդքան համբերություն չունի նորից ներելու.......
հեշտ չէ ներել ,ներել քո բացակայությունը....
այս պահին դու փորձիր ներել ,դու ինձ ներիր ,քեզ չներելու համար ,ա՜խ այնքան եմ ներել մեղավոր հոգիդ ,որ ինձ այլևս չեմ ներում ,քեզ ներելու համար ......
բայց կարոտում եմ քեզ ,թեկուզ չկաս ,թեկուզ ներեմ կամ չներեմ ,միևնույն է կարոտում եմ քեզ,ա՜խ այդ կարոտը անբուժելի հիվանդության նման կպել է ինձ ,ու բաց չի թողնում սիրտս ու հոգիս ,ա՜խ այդ կարոտը մեկ-մեկ այնպես է ուժգին ցավեցնում ,որ քիչ է մնում ճչամ ու ոռնամ ,գոռամ ,որ ներում եմ ,ա՜խ այդ կարոտը ստիպում է չդադարել սիրել քեզ ,ստիպում է քեզ անվերջ սիրել ,,ա՜խ այդ անիծված կարոտը ,անբուժելի հիվանդության նման կրծում է հոգիս....
այնքան կուզեի լցվել ատելությամբ ,մի պահ ատեի քեզ ,այնքան որքան սիրում եմ ,մի պահ չսիեր քեզ ,չկարոտեի ,զգաի թե ինչպես է չսիրելը լինում ,մի պահ չսիրողի դերում լինեի ,զգաի այդ հաճույքը ,ատեի ու սոսկաի քեզանից այնքան` որքան սիրում ու պաշտում եմ քեզ...
մի պահ մարմինս լցվեր ատելությամբ ,ամեն մարմնիս մի հատվածով ու բջջով ատեի քեզ ,ինչպես սիրում եմ ամեն -ամեն ինչով,ա՜խ անվերջ ատեի ,ատեի ու ատեի ,միայն թե մի պահ չզգայի սերդ ցավեցնող.......
ա՜խ ոնց կուզեի մոռանալ քեզ ,մի պահ ՄՈՌԱՆԱԼ այնպես ,ինչպես չեմ դադարում հիշել քեզ ,
ոնց կուզեի իրոք սերս ,մոռանաի քեզ ,զգաի կյանքը իմ ,առանձ քեզ .....
ին՞չ անեմ ասա,կործանվում եմ ես ,փլվում ,ինչպես մի տուն որի տերը լքել է տունը,ում համար մեկ է թե ինչ կլինի .....
հոգուս պատերը մաշվել է արդեն ,հույսս մարել է ,իսկ դատարկությունը գրկել է ինձ ,ախ ին՞չ անեմ ,գուցե արդեն քեզ գերող ու զմայլողնները շատ են ,քեզ տենչացողններն ու հասնողնները ավելի շատ են ,իսկ ե՞ս .
ա՜խ մենք հորինել եք իրար ,ես քեզ որպես սեր ,իսկ դու ինձ որպես խաղալիք....խաղալիք որին խաղացիր ու դեն նետեցիր մոռանալով նրա գոյության մասին ..........բայց չէ զգում եմ , մի օր քո շինծու ժպիտով կվերադարնաս այնպես, որ կարծես ոչինչ չի եղել ,ու ինքդ քո այդ կեղծ հայացքով կգերես ինձ նորից ,կխենթացնես ,ու ես նորից կդառնամ քո խաղալիք ,ես նորից կհորինեմ սերը ,ու այդպես ես քեզ կսիրեմ ,իսկ դու կխաղաս ,ու մի օր նորից դեն կնետես ինձ.......կհեռանաս ու կմոռանաս...
ատում եմ ինձ ,որ քեզ սիրում եմ ,իմ հորինած ,իմ հորինված ՀՈԳԻ...........ատում եմ ինձ ,որ քեզ ՍԻՐՈՒՄ ԵՄ ..............
No comments:
Post a Comment