Գնաց.... Էլ չի գա...
Եվ իրոք թքած թե չի գա , ու թե անգամ գա ,իզուր է գալու ,իզուր է գալու նման այն մեկին ում չեն սպասում ,բայց ինչո՞ւ է գալու ,ին՞չ ունի թողած,ին՞չ ունի կիսատ ,գուց՞ե ԿԱՐԻՔ ,գուցե կարիքից նա գա ,բայց չէ ,իզուր է գալու ,կոտրված ձեռքերով էլ ին՞չ տամ նրան ,դատարկ հոգով էլ ի՞նչ մատուցեմ նրան......
Գնաց.... Էլ չի գա... երբեք ,ու եթե հանկարծ նա գա ,չ՛է չի գալու .......
Չի գա ,նա գնաց............ բայց ինչու չեմ հավատում թե նա գնաց,գուցե նա մնաց,մնացին գուցե ,բայց ոչ ինքը ,ինքը գնաց,մնաց նրանք ,նրանք ,կարոտ դատարկությունը ,ախ երանի գա ,գա մի օր ,մի վայրկյանով,որ տանի ,որ տանի կարոտ այս դատարկությունը ,որ տանի .
բայց կգ՞ա ,գրողը տանի ,կգա ու չի գա ,սա է ինձ տանջում ,բայց արդյո՞ք թած ,թքած ունեմ ես ,միթ՞ե ,ոչ խաբում եմ ինքս ինձ ,նրա գալը ,նրա գալը ,նրա վերադարձը ,այնքան կարևոր է գուցե ,որ ոչինչ այնքան կարևոր չէ կյանքում .
չ՛է թող չգա ,էլ որտե՞ղ գա ,միթե կարող ենք նորից կառուցել ,ոչ չենք կարող,այն ինչ եղել է արդեն եղել է ,էլ չի լինելու ......
Եվ ժխտում եմ ինքս ինձ ,ժխտում մի մեծ ժխտականի նման ,բայց ուղեղս ,ուղեղս է դա ժխտում ,իսկ սիրտս ,այդ սիրստ չի ժխտում ,այլ հավատում է հիմարի նման .......
եվ լոկ այս պահին ,լոկ այս վայրկյանին կուզեի լինել հանցագործ,լոկ միայն նրա համար ,որ կարողանայի ատրճանկս ուղղել կրծքիս ,ու ասել սրտիս ,մեռիր հիմար .........
բայց դա քիչ է ,անգամ մարդասպան լինելով հանդերձ ,երբեք դա չես կարող անել ,գուցե նրանից ,որ այնտեղ կա ,կա հենց ՆԱՆ ,նա ով չկա ,կա բայց սրտում այլ ոչ թե կողքիդ ,կա բայց ոչ շուրջդ,կա լոկ հոգում....
Կգա թ՞ե չի գա ,գնաց էլ չի գա ,եթե և հանկարծ գա,իզուր է գալու ................
նա,նա զրկել է ինձ ,զրկել է լոկ այն ամենից ,ինչով կարելի էր ապրել ,սիրուն ,սիրուն ապրել ,իզուր է գալիս ,քանզի այն ամենը ,այն ամենը այլևս չկա ,լոկ նորից ապրելու համար հինը ,չկա ,իզուր է գալիս ,զրկել է նա ,ոչ թե ոտքից ու գլխից,ոչ թե ձեռքից ու լեզվից ,այլ զրկել է նա լոկ զգացմունքներից ,նրան այնքանեմ սպասել ,որ քիչ էլ այլևս չեմ սպասի ,նա գնաց ,էլ չի գա երբեք......հաստատ չի գա չ՞է...........
Եվ արյդո՞ք ,արդյո՞ք Գիտե՞ս ինչ է սպասելը,միթե զգացել ես ,զգացել ես այդ սպասումը հոգուդ վրա ,ոտքերիդ վրա ,միթ՞ե գիտես ,գիտե՞ս արդյոք ապասումն ինչ է ,լոկ սպասում չէ սերս ,սպասումը ,լոկ մի դժողք է ,որից դուրս գալու ելքը անգամ ,անգամ չի երևում ,չէ հավատա չգիտես,
ե՞ս ,ես գիտեմ ,քանզի ոտքերս այնքանեն կանգնել ,լուռ մայրամուտին ու լուսաբացին քեզ սպասելով,որ էլ չեն ծալվում ,այդպեսել կանգանծ են մնում ,իսկ աչքերս,այնքան են փնտրել ու սպասել գալուդ ,շողքդ տեսնելուն որ քիչ էլ ու նրանք կկուրանան ,
արդյ՞ոք ,արդյ՞ոք սերս գիտես ինչ է սպասումը ,եթե գիտես ,ինչո՞ւ եմ դեռ սպասում ,արի ,հա արի մի թող սպասեմ ,բայց չէ իզուր ես գալիս ,իզուր է գալիս ,իզուր է այս ամենը ,իզուր ...
եվ արդյոք ,իրոք գիտես թե ինչ է սպասումը ,միթե գիտես ,չ՛է չգիտես ,էլ ոնց իմանաս,ինձ ու քեզ բաժին ընկած բաղտի մեջ ,լոկ ես գիտեմ թե ինչ է սպասումը ,լոկ միայն ես ,ոչ դու ....
եվ միթե սպասեմ ,չէ չեմ կարող չսպասել ,և որքանել ծանր է սպասումս այս ,միևնույն է կսպասեմ ,լուսաբացին ,առավոտներին ,գիշերներին ու մայրամուտներին ,կսպասեմ ,գուցե դու գաս ,գուցե դու առավոտյան սառնության հետ ներթափանցես մարմնիս վրա ,ու նորից գրկես քո ջերմացնող մարմնով ,ու նորից սիրես ,սպասումից հոգնած ու մահացած մարմինս .........
Իզուր է գալու ես այն չե՛մ, այն չե՛մ ,ես առաջվանը չեմ .......
Գնաց.... Էլ չի գա...երբեք
Եվ կրկին լուսաբաց ,սառը մենությունը ,որն իր թևերը գցել է վրաս ու դանադաղ շոյում է ինձ ,,ատում եմ կյանքիս բոլորը լուսաբացները միայնակ ,ախ այդ տխրությունը ,սիրհարվել է ինձ վրա ,սիրահարվել է խենթի պես ,ամեն պահի հետևում ու գրկում ինձ ,փայփայում ու սիրում ,ախ այդ տխրությունը սիրահարվել է վրաս,նույնել այդ միայնությունը ,սիրահարվել են այս կյանքում ինձ ,անգամ ցավը ,և բոլորը իրենց հերթին ձգում են ինձ ,ու իրարա մեջ չեն կարողանում բաժանել,ձգվելուց արդեն ցավում եմ ես,ձգվելուց արդեն ոռնում է հոգիս..........
գնաց ,գնաց ,առանձ որևէ բան ասելու ,հեռացավ լքեց,գնաց ու չքվեց,իսկ ինչը մնաց ,տաշտակը հին ,թե անցյալը մնաց առանձ նրա ,ինչիս է պետք ,անտեր այս սերը ,որբ այս սերը ինչիս է պետք ,առանձ նրա ես ին՞չ անեմ ...ինչի՞ս է պետք սերն առանձ նրա....
ու հեռացավ նաև նրա հետ ,ապրումներս սիրուն ,և փոխարենը ինձ մոտ ,հենց ինձ մոտ մնաց լոկ տխրությունը տգեղ ,ով սիրահարվեց ,ով սիրահարվեց ինձ ,երանի հետ գար ,մի ,ընամենը մի վայրկյանով ու հետը տանրեր տխրությունը այդ ,ուրիշ ոչինչ ,ուրիշ ոչինչ թող չտաներ,միայն տաները այն ամենը ,որը թողեց լքումից հետո ........
գնաց ,էլ չի գա գուցե,և եթե գա իզուր է գալիս ,ես չկամ ,ես այլևս չկամ ,կա մեկը ,լոկ մեկը կա ,որ հոգնել է սպասելուց,միքիչել ու այլևս սպասումը արդեն կվերջանա ,կմարի ,հավատը կգնա ,ու էլ ոչինչ չի մնա.............
գնաց ,.էլ չի գա ԵՐԲԵՔ...............
ու եթե գա ,ախ իզուր է գալու..........
No comments:
Post a Comment