Sunday, 20 November 2016

Հատված Վեն Մաքելվինի ՝ Սառը քամիներ գրքից ....




-Վեն Մարդիկ ուրիշ կարծիք ունեն .-չկարողացա շարունակել ,և նրա զայրացած հայացքը հառեց վրաս ,ասես սպանելու միտք էր անում .
-Լսեք -գոռաց վրաս
-Լսեք՛ Ես թքած ունեմ թե մարդիկ ինչ են մտածում ,մարդիկ առհասարակ անդաստիրակ են ,անկառավարելի հիմար ,պատկերացրեք եթե բոլոր գրքերը գրվեին այնպես ինչպես մտածում են բոլոր մարդիկ ,բոլոր ֆիլմերը նկարվեին այնպես ,ինչպես կյանքի պատկերացում ունեն մարդիկ .ին՞չ կլիներ .ասում եմ ՝ կյանքը կկորցներ գեղեցկությունը ,ծովերը կլինեին ընդամենը հսկայական ջրեր ,սերը որպես ընտանիք կազմելու պարտադիր մեխանիզմ ,ազատությունը որպես անծայրածիր տարածք ,դատարակություն ,իսկ առհասարակ հոգին որպես օդ ,ապրելու միջոց .հասկանում եք ՞ ամենուր կտիրեր նույնանման մտքեր ,ու բոլոր կմահանային զուտ որովհետև դա այդպես է ,ու բոլորը կապրեին ,զուտ որ դա այդպես է .իսկ մեկ բան լավ հիշեք ՝ ,իմ նմաներին կյանքը ընծայում է մարդկանց միայն մեկ նպատակով ,գտնել իրական էությունը մարդկային ,առերեսվել սեփական դեմքի հետ ,ու խորը մտածել հասկանալու համար թե ինչ է նշանակում մարդկային կատարելություն .իսկ հիմա այնպես արեք ինչպես ասել եմ ,գրողի տարած մարդկությանը պետք է դաստիրակել .վերջապես նրանք որբ են .
-կուզեի մեկ ճշտում մցնել ձեր խոսքերի մեջ Վեն ,եթե թույլ տաք .առհասարակ ոնց տեսնում եմ ինքներդ մարդ եք ,նույն կերպարանքով մարդու, ու նույն նմանությամբ .դուք շատ եք թերագնահատում մարդկությանը .ոչ ոք մեղավոր չէ ,որ ձեր պատկերացումները այլ են .
-սիրելի Մարկ .առհասարակ կյանքի իմ պատկերացումները ,ավելին չեն քան իմ սեփական փորձը ու զգացածը .իհարկե ես նույնպես մարդ եմ ,դա կոչում է. ու դա ես լավ գիտեմ .բայց ինչպես տեսնում եք եթե բոլորը իմ պես գոնե մի փոքր մտածեին ,կհասկանային որ մարդը կոչում է ,ու այն պետք չէ ցածրացնել ,մարդիկ պետք է ճշմարիտ գործեն ,ոչ թե ճշմարտություները սովորեն գրքերից ,այլ վերջապես հասկանալով ,որ կյանքը հսկայական փորձ է .ոչ թե պետք է օրենքները սովորեին գրքերից ,այլ հասկանային ,որ կան բաներ որոնք ունեն չափեր ու պատասխանատվություն .կան բաներ ,որոնք վերջապես չի գրվում գրքերում ,դա պատասխանատվությունն է որ դու ունես քո սեփական կյանքի նկատմամբ .հասկացեք վերջապես ՝ կյանքը վարձակալություն է ,այն մեզ չի պատկանում ,իսկ մենք հերք չի խաղում ենք ուրիշի կյանքերի հետ ,մեկտեղել ՝ խաղում ենք սեփական կյանքի հետ .
-ես ձեզ չեմ հասկանում .
-իսկ ես ձեզ ասում եմ արեք այնպես ,ինչպես որոշված է .ես ժամանակ չունեմ ամեն անգամ սովորեցնել բաներ ,որոնք ինքներդ կարող եք սովորել մի պահ հետ նայելով .ես ափսոսում եմ գրողը տանի ,որ խիղճ ունեմ .հակառակ դեպքում կսպանեի բոլոր մարդկանց .բայց այս դարում ,եթե հավաքես բոլորին մեկ տեղ ու քամես ,հազիվ երկու կտոր գիրք դուրս գա .մարդիկ ապրել չգիտեն ամեն դեպքում .մարդիկ ձևականության մի կույտ են ,կույտ որ պտի հավաքես կամ ներես ,կամ պարզապես վառես ...
-շատ հոռետեսական եք .վրեժի ծարավ եմ զգում ձեր մեջ ամեն անգամ .
-հա Մարկ .զայրացած եմ .
դուրս եկա սենյակից ,նրան մենակ թողեցի .ծանր էր այդ ճշմարտի խոսերը լսելով ու հասկանալով ,որ ինքդել մարդ ես .այդ պահին պարզապես կուզեի ատրճանակը պահել նրա գլխին ու սպանել նրան .բայց ինչպես նա էր ասում՝ ճշմարտությունը զայրացնում է մեզ .մենք սիրում եք խաբկանքները ,որովհետև այնտեղ ամեն ինչ կատարյալ է .իսկ ճշմարտության մեջ ,ցավոտ է երբ բացում ես աչքերդ ....

No comments:

Post a Comment