Գիտեմ որ կգաս
կգաս ճիշտ պահին
երբ ամենից ու բոլորից հոգնած
կկախեմ գլուխս ու լաց կլինեմ
կգաս ասենք սպիտակ թաշտինակի նման
կգաս ու կիջնես աչքերիս վրա
շուրթերիս
ձեռքերիս
գրկիս
ու հոգուս մեջ նորից,
կգաս որ մնաս
որովհետև հոգնել ենք մենք
կյանքից ու ճամփեքից
մարդկանցից ու քաղաքներից
սուրճերից
ծխախոտներից
հոգնել ենք շատ .
գիտեմ
կգաս որ մնաս
կգաս որ լռենք
չխոսենք
չմբամբասենք եղանակներից
չզայրանանաք
կգաս որ հարբենք .
գիտեմ
կմնաս
ավելի շատ կմնաս
օդում սենյակի
պատշգամբին
փողոցում
մոխրամանների
ու իմ խորքում
կմնաս գիտեմ .
գիտեմ
ամենից շատ լավ գիտեմ
գիտեմ
որովհետև հավատում եմ
ու միայն քեզ եմ հավատում
որովհետև ունեմ քեզ
գիտեմ քեզ
ճանաչում եմ քեզ
բոլորից շատ
բոլորից վեր
քեզ լավ եմ ճանաչում
որովհետև սիրում եմ
ոչ թե ամպերի ու երկինքների չափ
այլ ինձ բաժին հասած առհելի մենության չափ
լռության չափ
քաոսի .
կգաս ու կմնաս
լուսաբացին
մայրամուտին
աշնանը
տանը
ամենուր
ամեն տեղ
ինձ հետ
իմ կողքին վերջապես
կգաս
որ ապրեմ
կգաս
որ շնչեմ
կգաս
հավատում եմ
կգաս որ մնաս .
գիտեմ
հոգնել ենք շատ
ամենից
բոլորից
կգաս
որովհետև դու ինձ ունես
իսկ ես էլ քեզ .
կգաս
որովհետև աշխարհը նեղ է
կգաս
որ հանգիստ ու խաղաղ
տեղավորվես
իմ գրկի մեջ
ձեռքերիս մեջ
մազերիս մեջ
իմ ներսում .
կգաս
որովհետև ես եմ
ես եմ քո աշխարհը
ու դուել անպետք մարդկությունը
ում ես ներեցի
ում ես գրկեցի
տաքացրեցի
սիրեցի.
գիտեմ
կգաս
կգաս
որ մնաս
կգաս
որ ներեմ
կգաս
որ ապրենք .
գիտեմ
մի օր
պատահական կգաս .
տանը կլինեմ
սենյակում
աթոռին նստած
վերնաշապկիս բաց
որ սիրես ինձ
որ պաշտես ինձ
կգաս որ ներեմ
կգաս քո Աստծու մոտ
կվերադառնաս
ես եմ քո տունը
քո տանիքը
քո հողը
քո մարդը
քո սուրճը
քո ծխախոտը
քո ամեն ամեն ինչը
կգաս գիտեմ
կգաս որ ներեմ
իսկ ես քեզ կներեմ
որովհետև
ես էլ
հոգնել եմ
ՇԱՏ՜ ՚՚
ԳԻՏԵՄ ՈՐ ԿԳԱՍ՚՚՚՚՚՚՚
գիտեմ
ծրարված կգաս
կբացեմ քեզ
ու կնթերցեմ
անգիր կանեմ քեզ
կսովորեմ քեզ
քեզ գրքի նման
նամակի նման չսպասված
կգաս
գիտեմ .........
No comments:
Post a Comment