Friday 9 March 2018

Թևերս ..................



և ցավում է մարմինս
չքնած աչքերը տրորվում են ներսից
անազատության հսկայական բեռ է նեղում ուսերս
թռչուները հոգնում են այն հազար թռիչքներից
որոնք ոչ մի տեղ չեն տանում նրանց
և կտուրներից թափվում է արևը
լուսաբացից ուշանում են երազները
և աչքերիս վրա ամեն մի թարթին մնում են կիսված
և հոգոցները չեն փրկում ոչինչ
տապալվում է մատերը մարմնի
այն հատվածին
որտեղ բացակայում է թևերս
ջանում եմ ամեն մի գնով
ննջել լուսաբցին .
կիսաքուն տանջանք
և ցավը նույնքան մոտիկ
կարված մաշկիս
և աչքերիս ամեն մի թարթի գնով
ուշանում եմ ՜
նեղ է մարմինս
և թաց է աչքերս
և անձրևում է հայացքս ....


կիսանջատված նյարդերը
որոնք ինձ  ստիպում են
տապալվել անկողնում
ու մոռանալ կյանքը
որը եռում էր գիշերը երեկ
երբ ոչինչ չէր փրկում ինքնատառապանքից
երբ մտքերի առատ տենդից
ջանում էի ամեն մի գնով
ինքս ինձ ուղղել
ինքս ինձ հրել
քայլերից հոգնած ....

 հոգոցները չեն փրկում ոչինչ
լռությունն էլ ոչինչ չի փրկում
և ոչ ոք չի հասկանում քունը այն
որ տապալվել է աչքերիս վրա
մահ է թվում ինձ  ներսից
և մահացել են բոլոր արթնացումները
և արթնանալու թափը կոտրվել է մատերիս
և թուլույթյունը նույնքան հաճելի և նույնանքան կատաղի
և ջանում եմ  անկողնուց պոկել մարմինս սև
որը վաղուց է ինչ
չի թոթափվել
և չի ընծայվել
իբրև պաշարմունք
հանուն գիշերի
և հանուն կրքի ...

մարմինս այս  բորբոքվել է
անկողիներում
մենակության սուր ասեղներից
և քորոց ներսից
որ ոչ մաշկիս է 
և ոչ հոգուս
օդում է այն
որ շնչում եմ 

և աստիճանները
որ լվանում են
ցած եմ գլորվում ինչպես մի հնամաշ հիշողություն
որ ցնցվում է չհիշվելուց
այն մեկամեկին
որ մոռացել է արթնանցնել ինձ
ինքն իրենից ....


գնաց ՜....

կիսանջատված լույսեր
և քաղաքներ անքեզ
հոգիս եռում է քո մատերի չլինելուց
բառերը այն որ կար
կոտրվել է
փշուր ՜ փշուր՜
վառվում է գիշերը
թաց է պատերը
թաց է առաստաղը
թաց է մատերս
և մարմինս լաց է լինում
իսկ գլուխս հոգնել է պատկերներից
որոնք ծխախոտի նման ներս եմ քաշում
ու մեկ կումերով դուրս եմ բերում
և ներսս չի դատարկվում
և լսում եմ դանդաղ
թե հոգիս ոնց  է ճմրթվում
և դա նման է երեկոյի տխուր ջազզին
իսկ բառերը չկան
մոլորված են ...

ցավում է մարմինս
և աչքերս չքնելուց
որքան բարդ է բաց աչքերով լուսաբացին
երազել քունը
և ես նայում եմ թռչուններին
լաց եմ լինում
ամենից շատ ցավում է մարմնիս այն մասը
որտեղ բացակայում է թևերս

գլորվում եմ
աչքերս փակ
հիշության նման
ու ցավում է չհշվելուց
այն մեկից
որի թեթև մտքին ծայրին
ճոճորվում եմ
և պահի տակ անցնում

սովորեցրու ինձ
այն բարդը
որ հիշությունները պահի տակ են
և գնում եմ ....

ցած եմ գլորվում ինչպես մի հնամաշ հիշողություն
որ ցնցվում է չհիշվելուց
այն մեկամեկին
որ մոռացել է արթնանցնել ինձ
ինքն իրենից ....

ցավում է
այն մասը
որտեղ բացակայում է թերևս ....

այսքանը սիրելսի ՜.................

No comments:

Post a Comment