Wednesday 11 April 2018

Ցնցված Գլուխ...........



Թույլ տուր ընկնել
այն հաղթանակաները որ մաշկիս տակ եմ տանում
հյուծել է հոգիս
և պատերազմներ որ վաղուց խլում են ինձ քեզանից
և թույլ տուր ընկնել
գրկիդ մեջ թաց
և խորասուզվել ահագին խորը
ենթատեքստերը խրվել են մարմնիս մեջ
և հիվանդագին լուսաբաց կա
որ մահվան գույն ունի .
դեղնավուն քաղաք
ամենուր դեղին
և սարսափելի հոտ
փթում է կիրքը
թույլ տուր ընկնեմ
քո թաց գրկի մեջ
փոքրիկս ՜
պոկվել քեզանից
և պահել քեզ գրպանի մեջ
որքան դժվար է հարբել առանց քեզ .
ընկնել բաղտի քմահաճույքին և տանել քաղաքն անքեզ

ծխիր մատերս .
չոր այգիները կան մատերիս մեջ փաթաթված
և ես էլ եմ չորանում
ծխիր մարմնիս քո չլինելիությունը
և որքան բարդ է զգալ ՜
զգում ես ՜
որքան բարդ է հարբել առանց քեզ

փոքրիկս ՜
ես չեմ կարող տուն գնալ
քո ոտնաձայներ են անձայն ողողում ականջներս
և մի տխուր
սարսափելի տխուր երաժշտությունը պոկում մազերս
ցավում է ՜...

միթե դարձյալ չես լսում հոգիս ոնց է ճմրթվում
դատարակ ծոցագրպան
այնքան ծանր է տանել քեզ
քեզ չունենալով
և որքան խիտ է մենությունը օդում
և խուց խուց ~
քաղաքն անքեզ
և դարձյալ խուց

կիսալուսաբաց
կիսաբացված տաբատ
կիսաբացված վերնաշապիկ
և որքան դժվար է զգալ քեզ հոգում
և չզգալ մատերդ մարմնիս

կիսաբացված սիրտ
չոր ու խամրած հայացք
տրամագիծ
մտքերս մեծացնում են գլուխս
այն հասնում է ենթադրյալ քո գրկի մեջ
և որքան դժվար է ուղեղում տանել քեզ
ու գլխով չհենվել քո ծոցագրպանին

ծխում են մեզ....
ինձ քո մասին մտքեր
քեզ այն մեկը .
ու ինչ ափսոս որ մոխրամանները չեն դատարկվում

և ֆիլմը չի վերջանում
չկա սցենար
չկա խաղ
և չկա ոչինչ ու ոչինչ
ամեն ինչ դատարկություն

միթե չես լսում հոգիս ոնց է ճմրթվում .

և մենք կապրենք .
և մենք կապրենք
այն հազարավոր պատերազմներից հետո
ցնցված գլխով էլի կմտածենք
և դարձյալ կարթնանաք այն ծանր քնից
ծածակված մենակությամբ
դուրս կգանք փողոց
դարձյալ կապրենք
ցնցված գլխով էլի կմտածենք
իրար ունենալու
և հիմիկվա իրար չունենալու
մասին ՜......

և մենք կապրենք
որոշ ժամանակ անց .....

ինքներս մեզ խոստացած ՝
որ երբեք այլևս ......................

կապրենք ՜ .......

էլի կապրենք երազներից կախված
հարբած իրականությունից
հիվանդացած մենությունից
պինդ պինդ կոճկված անսեռ ամբոխից
էլի կապրենք կլոր քաղաքում
ինքներս մեզ խոստացած
ինքներս մեզ մաշկի տակ բանտարկած
լռություն կերած
ու բառեր տաք տաք խմած
կլռենք կապրենք ՜

փոքրիկս

կապրենք .
և թաքուն կամանաչենք
էն թաքուն պահված թուլությունից
էն թաքուն պահված հիվանդությունից
մի օր մեզանից էլ կամանչենք

ու ինչ ....՜

դուրս կգանք փողոց
ուժեղ մարդու համբավը հագած դեմքին
դուրս կգանք փողոց
կլվանանք ամեն ինչ ու կգրկենք դատակությունը
ես
դու

հպարտություն ՝
որ սուր ասեղի պես կծակի հիշողությունը
կպայթի անցյալը
ոչինչ

կապրենք ...

Փոքրիկս .......

No comments:

Post a Comment