Tuesday 17 April 2018

Մաքելվինյան Դրամա .......



Վերկաց Փոքրիկ
վաղուց ագռավները գրկել են ուսերդ
և վաղուց գիշերը հեգնում է մերկ մարմնիդ
տանուլ ես տվել
և ցավում է օդը սենյակի
հեռվում երգում է  լռությունը .
դանդաղ փոքրիկ
կյանքը հոսում է քո երակներում
մահը հոսում է քո երակներում
և դու բազմակետ մեջտեղում
մոռացված ՜
քեզանից այն կողմ խոսքերը վերջանում են
սկսկվում են նյարդերը
և ես դիպչում եմ քո մաշկին
դանդաղ փոքրիկ ՜
մտքերդ վաղուց ցնդվել են
տեղավորվել են բաժակի տրամագծի մեջ
և հարբվել են գնացել են ՜
երամների հետ փախնում են ...

արթացիր փոքրիկ
երամները վաղուց են երևում երկնքում
գրեթե սպիտակ լույս
և դեղնավուն խմիչք
փոքրս՜ այն քեզ կլանում է
երակներդ ցցվել են գլխիդ
մտքերը եռում են ներսում
և գրեթե սև մի վերարակու չի ծածակում մարմինդ մերկ
թրչունները վաղուց են փախչում
դու ինքդ քո մեջ ես տրորովում
և փլվում են շուրջը
ամբոխը թաց աչքերով ուտում է հոգիդ
միթե չես լսում ոնց ես ճմրթվում
հագնվում մաշկիդ
և ինչ տեսարան ՜
վերնաշապիկդ չի ծածակում վերքերդ թաքուն
և ցավում է
լսում ես ոնց է ցավում
երակներդ որ եռում են քո ծանրությունից
ինչպես ես ինքդ քեզ
և ինչպես ես ինքդ քեզ քարշ տալիս գիշերներում
լույսս ես որ մութ է փնտրում ...

դանդաղ փոքրիկ ՜
շուրթերդ տրորովում են դառը համից
դանդաղ կումերից դու հոգնել ես
և կյանքը խմում ես ինչպես հնեցված չգիտեմ թե ինչ
դանդաղ փոքրիկ
ու կբացվի առավոտը
երամները կփախչեն
մտքերդ նրանց հետ
թարմ օդը կհամբուրի մատերդ
և պատուհանիցդ լույսս ներս կմտնի
դու որ մութն ես այն քեզ կգտնի ...

խմիր փոքրիկ երաժշտությունը
բառերը ծամիր
կյանքը չի մարսվում
լուսաբացին մութն է ձգվում
և բոլորը կլռեն թաքուն խոսելու համար
այսօր մի լռիր
համր ձևացիր
քո լռությունը ծամում է ինձ
ատամների արանքում պահում
հետո ծխում որ մարսվեմ
մի կեր հոգիս ՜
փոքրիկ .....

դու բազմակետ ես մարմնիս վրա
հոգիս քեզանից հետո է սկսկվում ...

երամները վաղուց են փախնում
դու չես երևում վերևներից
գոյությունդ չեն զգում
վազիր փոքրիկ ՜
հոգնել ես որովհետև ցավում է
ցավում է որովհետև զգում ես
զգում ես որովհետև դա կոչում է
կոչում է որովհետև վաստակել ես
վաստակել ես
որովհետև անցել ես դրա միջով
անցել ես
որովհետև կյանքդ դա է
կյանք դա է որովհետև բազմակետ ես
բազմակետ ես որովհետև գոյություն չունես
չունես գոյություն
որովհետև քնել ես
քնել ես որովհետև ցավում է .....

վազում ես փոքրիկ ՝
Նորից դանդաղում է ընթացքը
կանգնում ես նորից
բայց շտապում ես
շտապում ես
որովհետև սպասում ես
 սպասում ես
որովհետև գիտես որ չի լինի
չի լինի
չի լինի`
որովհետև ոչինչ չի լինի
 ժամանակը վազում է

չես կարող կանգնել
վառվում ես
որովհետև ցավում է
վառվում ես ինքդ քո ծանրությունից փոքրիկ ...

ցավում է

անջատեք այդ լույսը ՜

մենք լույս ենք
մենք լույս ենք
որ մութ է փնտրում ....

փոքրիկ .......

No comments:

Post a Comment