Tuesday 24 April 2018

Վեն Մաքելվին ՝ Հիվանդ Մայրս .........






-ես դա լավ եմ հիշում .ես առաջին անգամ խղճացի քեզ ,թվում էր թե դու փոքրիկ ենթատեքստ ես ,գիրք որ կարելի էր հենել կրծքավանդակին ու քննել ,արթնանալ ու դարձյալ կարդալ ,այն հույսով ,որ կհասկանամ .

քեզ առաջին անգամ խղճացի ,երբ նման էիր որբ աղջկա,մատերդ այնքան բարկ էին ,և այնքան խղճալի հայացքով էր բռնել այն երկու կոպեկը ,որն այնքան պետք էր քեզ այդ պահին ,անգամ ես գիտեի ,որ դրանով չես կարող հագեցնել սովածությունը ,որը տան պատերի ներսում էր ,որը տան պատերի մեջ ներծծված էր խոնավության պես .

Ես զգում էի,որ ատում էիր հորդ ,դու քո փոքրիկ հայացքով դա ամեն կերպ ներս էիր կողպում ,բայց դա զգացվում էր քո դողից ,ատում էիր հորդ ,և ամանաչում էիր ցույց տալ դա .

Հիշում եմ ,ինչպես էիր խնդրում պարտքով այդ երկու կտոր հացը ,պանիրը ,մի երկու կանֆետ ,կես կիլոգրամ շաքարավազ ,և էժանագին թեյը ,բայց խանութպանը հոգնել էր ուսերին վերցնել նաև քո ընտանիքի քչավորությունը ,դու ատում էիր խանութ պանին ,այն պատճառով ,որ նա երևի թե սոված փորով չէր քնում ,ու արթնանաում էր .

իսկ դու առաջին անգամ չէիր ուզում արթնանալ ,չմտածելով անգամ որ չես քնել .

հիշում եմ քո երեխայական ու մաքուր դեմքը,որի տակ մեծանում էր հսկայական ուժը ,կյանքի ամեն մի հարվածից թերևս մեծանում էր ինքդ քո հանդեպ ունեցած հարգանքը ,դու եզակի էր այնքանով ,որքանով որ կարողանում էր տառապանենքերը կլանել ինքդ քո մեջ ,որը դանդաղ վերածվում էր արժանապատվության .

ես դա լավ եմ հիշում,քո երազանքները ,թերևս դու միշտ երազում էիր մեծագույնի մասին ,ատում էր կյանքում թուլթյունը ,ատում էիր լացն ու կոցը ,բայց նաև հիշում եմ քո եզակի դերասանական խաղը ,քո մեջ մեծանում էր սատանան,բայց արդարամիտ էիր ...

և ինչ ես մտածում ,դու միշտ մտածում ես .

- ձեռքերս են մտածում,այնքան խեղճ եմ զգում ինձ  ,այս մատերս սահում են դատարակ թղթերի վրա ,ու դրանք չեն լցնում ,բայց այնքան բան ունեմ գրելու ,խոսելու ,ախր այս մատերը ...խեղդվում եմ ,ասես հոգիս հասել է մատերիս ծայրը,ու խցկվել է ,ճզվել է .
ձեռքս կբռնես ,երբ դրանք այլևս չկարողանան շարժվել ,դու էլ ես վախենում,դու հանդուրժում ես իմ բարդ բնավորությունը ,որովհետև ես այժմ գեղեցիկ եմ ,երիտասարդ ,դու դա ես սիրում իմ մեջ ,բայց վախենում ես ,որ սերդ կմահանա ,մազերիս մեջ հայտնված ամեն մի սպիտակ մազի հետ կսևանա ,վախենում ես չէ ,ես էլ եմ վախենում ...ոչինչ հավերժ չէ .ու երբ ցավը ավարտվի ,կծագի լուսաբացը ,և ոչ ոք այդպես էլ,չի խոսի մեր կարևորությունների մասին ,դու կմոռանաս իմ երեխայական դեմքը ,ձեռքիս մեջ երկու կոպեկը ,ատելությունս հորս հանդեպ ,ատելությունս մորս հիվանդության հանդեպ ,սոված գլխիս մասին կմոռանաս ...իսկ մատերս երբեք չեն մոռանա ,բռնած երկու կոպեկը ,զսպված ատելությունը ,մորս հիվանդության անկարողությունը .մատերս են մեղավոր ....

և ես կպատմեմ քեզ ....

Երկու օր էր տանջվում էի .
անքնությունը սպանում է ինձ .հասանում ես ,որ այլևս նյարդային համակարգս այլևս չի կարող դիմանալ .Մարգոն ասում է շատ եմ հյուծվել ,և դա հրաշալի է ,վերջապես հիվանդությունը սկսկսում է ազդել ,և ես թուլանում եմ .
թուլանում եմ .
այնքան ձգված եղել ու ուժեղ ,որ հոգնել են մկաններս ,իրոք ուզում եմ թուլանալ .
ընկնել մոռացության մեջ,ու կորել ,մոլորվել ֆիզիկական ցավերի մեջ .
Տարիներ անց ,ի վերջո ցավագին տառապանքները ,իրենց գործը արեցին ,հոգու ցավը այդպիսին է ,նա վերջապես ներխուժում է մկաներիդ մեջ ,երակներիդ մեջ ,ու սպանում է դանդաղ մարմինդ ,սպանում է ուժերդ ...
բայց դա մի կողմ սիրելիս ...
Ես շատ բան տվեցի ընտանիքիս .
Ամբողջ աշխարհի սերը ,առողջությունս ,երիտասարդությունս .և դա ոչ թե նրա համար ,որ պարտականություն էր ,ես խղճում էի նրանց.
ես հենարան էի .
Գլխիս մեջ մայրս է ապրում ,բայց ոչ թե հիվանդ ,այլ իմ պատկերացմամաբ ,նա այնտեղ հավերժ է ապրում ,ձեռքերի մեջ գրկած ինձ ,ու նա կանգնած է կյանքին զուգահեռ ,գլխիս մեջ ես չեմ վախենում .դա խաղաղ մի երաժշտություն է .
հնչում է ասես երակներիս մեջ .
նայիր դեմքիս .չէ ատում եմ խեղճությունը .ես դրան արժանի չեմ .մի գնդակահարի ինձ ,քո լռությամբ ու խղճահարությամբ .մի գնդակահարի.
հասկանում ես ,փողոցներում ուժասպառ դեմքեր ,մարդիկ հոգնել են ,հոգնել են հայացքներ նետելուց ,գլուխները կախ հեռանում են .ինչ-որ մեկը այլևս չի սպասում ինչ-որ մեկին .այս փողոցի դեմքը իմն է ,և դու ես եմ ,ես ատում եմ թուլությունը.դու ինձ ես գնդկահարում քո խղճահարությամբ .դադարեցրու դա . սպանում ես ինձ .

-Դու պետք է գնաս ,նայիր ինձ ,նայիր աչքերիս մեջ ,ասում եմ պետք է գնաս .

-ուր ,ասա ուր .եթե այս աշխարհը որից ես փախչում եմ ,իմ ներսում է .ուր .դարձյալ ինձ կապկպելու են թելերով ,երակներիս մեջ խցկելու են ազնգայացում .
ուր գնամ ,եթե բոլոր ենթատեքստերը վաղուց իմ մեջ բացված են ,և մենակությունը իմ ճանապարհն է .այս պահին անգամ դու ուզում ես ,որ գնամ .

Գրկեց ինձ .գլուխս դրեց ուսերին ,ականջներիս մեջ ոչինչ չասեց ,բայց գիտեի ,վստահ էի ,որ բան ունի ասելու.բայց լռությունը կապեց ձայնային տատանումների հետ .ու ես խլանում էի ,խլանում էի .անմտություն էր խնդրել ,որ նա խոսի .
չէ որ այս կյանքում .լռությունը փախուստ է .

-Գնում ես .

հետ հետ գնաց ,դարձյալ խղճահարությամբ նայեց վրաս .
ես մնացի սենյակի մեջետեղում .պատուհանից դուրս գարուն ,արևը այնքան տաք էր գրկել օդը ,և թռչունները ծլվլում էին ,վարագաույրները այնքան գեղեցիկ էին շարժվում օդում ,և այդ տեսարանի մեջ ցավագինը իմ մարմինն էր .

նա գնում էր .

թուլությունը այնքան արագաորեն էր ծածակվում ինձ ,ես մնացի խեղճ .մնացի կանգնած .

նա գնում էր .

մատերիս մեջ ճզմված հոգիս ,թուլանում էր .

և ինձ կապկպեցի .ես հանգիստ էի ,երակներիս մեջ խցկեցին անզգայացումը .
և ինչպես կարող է որովևէ անզգայացում իմ մեջ սպաներ զգացումները ,եթե հոգիս էր զգացել .
ես մաշկիս վրա զգում էի այդ սուր ծակոցը ,որը պետք է քնեցներ ինձ ,և ինչպես կարող էի հոգեպես քնել ,երբ մենակության զգացումը ,դարձյալ իմ վրա էր հենվել .

դարձյալ հիշեցի ընտանիքս ...
ամենից շատ մորս .
ես չեմ կարողանում խոսել մորս մասին .
ես նրան ամենից շատ եմ սիրում .
չեմ կարողանում խոսել մորս մասին ,ոչ թե այն պատճառով ,որ ցավոտ է .
այլ զայրույթից չեմ կարողանում խոսել.
թուլության հոտը երբ տարածվում էր տան մեջ,ջղաձգվում էի ,ատում էի նրա թուլությունը ,չպատկերացնելով անգամ ,որ այդ մարմնի մեջ հիվանդությունը այնքան խիտ էր տեղավորված ,որ նրա մատերը այլևս սառն էին ,նրա մեջքը կորացել էր ,իսկ ոտքերը այնքան թույլ էին ,որ նա այլևս չէր կարողանում պատուհանի մոտ կանգած սպասել ինձ ,հետևել իմ ճանապարհին ...
Աստված իմ ատում էի այդ թուլությունը.
ցավը թուլություն չէր .դա զգացում էր ,պետք է աչքերդ փակեիր ու տրվեիր դրան .
ցավը ամենամեծ ճշմարտությունն էր ,որ կարող էի զգալ .և դա իրոք սքանչելի էր ,այն չէիր կորղ տեսնել ,չգիտեիր նրա ձևը ,գույնը .բայց կարող էիր զգալ .զգալ .՜՜

վերջապես դեղերը ազդում էին .մտքերը հավաքվում էին դարձյալ գլխիս մեջ ,այն ցրիվ տալիս ,հետո դանդաղ հանդատրվում .դարձյալ ինձ մատնելով դատարկության .

ես քնեցի.....

______________________________________

և  տուն մտա  .Մայրս նստած էր անկողնում .ուսերին գցած ծածակոցը ,ծանր էր շնչում .
ոչինչ չասացի .սովորականի պես կոշիկներս հանեցի ,վերարկուս կախեցի .ոտքերս ցավում էր .
հետո նստեցի բազմոցին .ծխում էի .իսկ մայրս ննջարանում էր հազում էր .
մտածում էի ծխախոտը ավելի էր նրա հազը բորբոքում .պատուհանը բացեցի ,մտածում էի ,որ նա կմրսի .ազատությունից զրկված էի տանը ,և դա ինձ զայրացնում էր .քայլում էի տան մեջ ,մտածելով ,որ մի պատրված կգտնվի ու կխոսեմ նրա հետ .
Ասացի ՝- Այսօր հրաժարական տվեց .
նա ոգևորվեց երբ խոսեցի ,երկար ժամանակ չէի խոսել .
սկսեց խոսել .միքիչ երկրից ,հետո ինքն իրենից ,թե այստեղն է ցավում ,թե այնտեղն է ցավում .
ես մի կերպ էի պահում ինձ ,որ զայրույթը դուրս չգա խոսքերիս մեջից .դա դեռ շարունակում էր .
-դե բավական է ,քեզ ասացի զանգիր հասկանանք ,որտեղից և ինչու է գալիս քո հազը .
նա լռեց ,նորից կախեց գլուխը .
-չէ չէ .
-ինչը չէ ,դե բավական է ամեն անգամ խեղճանաս .այսքան բաների միջով ,որ դու ես անցել պետք է հիմա գլուխդ բարձր քայլես.
-դու չես հասկանում ,ցավում է .
-ինչդ է ցավում ,դե խոսիր ,որ հասկանամ .
-գնա հաց կեր .
-գնամ հաց ուտեմ ,ու դեռ ասում ես հաց ուտեմ .արդեն կուշտ եմ .

նա ավելի ծածկվեց ..նա այնքան հանդուրժող էր .նա խոսքերս վերցնում էր կլանում էր իր մեջ ,ու ցավի հետ տանում .իսկ ես դեռ շարունակում էի զայրույթով խոսել ,նա դեռ կլանում էր ,տանում էր ցավի հետ .որը երևի թե այնքան սուր էր .

մի քանի օր անվերջ նրան տեսնում էի նստած անկողնում ,հազը այնքան խորն էր ,ոչ մի դեղ չէր օգնում նրան ,իսկ ես դեռ շարունակում էի ծխել ,բաց պահել պատուհանները .
տանը հիվանդություն էր շրջում ,և այն մորս տեսքն ուներ ,մորս ձայնը .

իսկ ես դեռ հա դեռ ծխում էի ,բաց պահելով պատուհանները .

իսկ նրա դեմքի գույնը դադնաղ դեղնում էր ,դանդաղ կլանվում էր նա ցավի մեջ ,և ցավը կլանում էր իր մեջ .առացն որևէ բառի..տանում էր ծխախոտի սուր հոտը ,պատուհանների փչող գարնանային  սառը քամիները .


ես գուցե մի օր կկարոտեմ նրա այդ լռությունը,նրա խեղճությունը .ես չգիտեմ այդ օրը ինչ եմ անելու ,գուցե լաց եմ լինելու,թաքուն ամանչելու եմ .դանդաղ կրոցնելու եմ ինքնությունս ,ցավի մեջ եմ կլանվելու .տաք եմ լինելու ցավով ,իսկ հետո կանցնի ժամանակ .և կկարոտեմ նրան .այդ անգամ ավելի խորը .ու ինքս ինձ մեղավոր կզգամ ,որ նրա կոր մեջքը ավելի երկար չեմ տրորել .ու կամանչեմ թաքուն ,բաց պատուհանների և ծխախոտի ծխի համար .....
___________________________________________

արթնացա ......

գարուն էր .այնքան գեղեցիկ էր կանաչը ծաղկում .բոլորը երջանիկ էին .
ես էլ էի փոքր ինչ երջանի մնացածի երջանկության համար .
հիվանդանոցի պատուհաններից նայում էի գրեթե կապույտ երկնքին .
և մտածում էի ...
այնքան լույս կար այս առավոտվա մեջ .
մենք լույս ենք .
լույս ենք .
որ մութ է փնտրում ....


ոչ ոք իսկապես չէր հասկանալու ......

Վերջ ՜ ..............................



Հեղինակային իրավունքները պատկանում են ՝ Վեն Մաքելվինին (Վանիկ Հովակիմյանին)











No comments:

Post a Comment