Wednesday 16 May 2018

Հիվանդ .......... 18+


երկու բաժակ ՜
չեմ հերիքում
հարբում եմ
երեք բաժակ ՜
մարմինս չկա
ձեռքերս պարում են օդում
ոտքերս շարժում են մեջս ծանրացած էությունս
բոլոր ճանապարհները հետ են տանում
և ես կախվում եմ
մի կեսս հաստատում եմ գոյությունս
մի կեսս փորձում հավատալ դրան
մի կեսս ծիծաղում է
մի կեսս փորձում է տան ճանապարհը գտնել
մի կեսս խոսում է ճշմարտության մասին
մի կեսս գրկում է սուտը
և ես հոգնել եմ ՜
հագուստը որ կողպում է հոգիս
ես մերկ եմ ուզում լինել
և անցյալը հագնվել է ուսերիս
երկու տողի արանքում մնացած մի բառ
և ես չեմ լցնում կյանքի մասին գործը
մի կեսս հիվանդ է
մի կեսս անքնություն
և ես ճմրթված
խեղդվում է խորը
խորը ՜
իմ նկուղներում .

չորս բաժակ ՜
հագուստը այն ,որ կողպում է ոտքերս
արձակվում է հոգիս
միթե անձրևները անմտություն չեն
կյանքը վառվում է մոխրամաններում
և ոչ ոք չի հաշվում հիշողությունները
ես քնել եմ քսանից ավել անգամ ՜
քեզ չունենալու սպասումը քարշ եմ տվել անկողիներում
և քո մասին ոչինչ չեմ գտել՜

ծխվում են ՜ օդում մնացած կիսակյանքը
ես հիվանդ չեմ
ես ազատ եմ ՜

բացվում է վերնաշապիկս
ինչ-որ մեկի կեղտոտ շուրթերը գրկում են վիզս
ես ատում եմ կիրքը
կիքրը խմվում է
ծխվում է

ինչ-որ մեկի ձեռքերը գրկում են մեջքս
և սառնամանիքին թաց տաքություն է վառվում մաշկիս
ես ծխախոտ եմ
ու ծխում են

այն ինչ-որ մեկը տնքում է թաքուն
ժամանակը արագ է վազում
իսկ ագռավները թաց անձրևից թրջված
պատուհանագոքին նայում են տապալումս

ծխում եմ ՜

մերկ ազատություն՜
և ոչ մի բազմոց չի տեղավորում մարմինս
որը քեզ տանում է

մի կեսս չկա
մի կեսս չկա
մի կեսս չկա ՜
և ես երաժշտություն եմ
որ հնչում է երեկոյան .
մարմինս պարում է իմ տխրությունը ՜

հոգնել եմ ՜

ցավի մասին պատմելուց ...

սև ՜
սև ՜
ես սև եմ ծխում

կորել եմ ճշմարտության մեջ
ես քսան անգամ քնել եմ ուրիշների հետ
և քեզ չեմ գտել ....

դու մաշկս ես
ոտքերս
մատերս

աղոթքները չեն փրկում

սատանան ներեց ինձ ՜
Աստված ներեց ինձ ՜

իսկ ես ՜ .......................................


միթե չես լսում
ես ձեզ հետ եմ ՝
ովքեր պարում են ցավից..........


Վեն Մաքելվին





1 comment:

  1. How to find the jackpot for a casino - JDWeb
    A list of casino table games is very 평택 출장안마 simple. 구미 출장샵 Play one card with the 양주 출장샵 casino wheel, and then make a wager on the jackpot. If 부산광역 출장안마 it's 의정부 출장마사지 the first draw you have,

    ReplyDelete