Monday 8 February 2016

Վեն Մաքելվին Մաշկացավ 18+



Ու ես կջնջեմ,վստահ եմ ասում ,կջնջեմ գրքերից ,բառարաներից ,կջնջեմ կարոտը ,այդ ասվածը ,կջնջեմ ,որ բառից այդ չդողա ձեռքս ,որ բառից այդ չդողա կյանքս ,կջնջեմ ,կքերեմ ,կպոկեմ թղթերից ,գրքերից ,սրտերից անգամ ,միայն թե չլսեմ ,և դու չլսես ,թե ինչեմ զգում ,թե ումեմ զգում....
Կջնջեմ ձեռքերիցս ,կլվանամ մարմինս ,կքերթեմ մաշկս ,միայն թե չտանեմ ,չզգամ ու չապրեմ ,այդ բառը ,այդ հոտը ինձ վրա ,այդ շորը իմ մաշկին ...կջնջեմ վստահ եմ ասում ....
Բայց միթե կարոտը մարմնով են զգում ,և միթե կարոտը ունի և հոտ ,և միթե կարոտը շորից է ,այո կոշտ մի գործվածքից ,որը վիզդ փակում է ,խեղդում է ,թե տաքին ,և թե անգամ ցրտին ,շատ է խեղդում ,և այո այն հոտ ունի ,որը կրում եմ ,և այո այն տեսք ունի ,քայլող մի ստվերի նման ,որ հետապնդում է ,մրսեցնում ,տաքացնում ,հետվիցդ քարշ գալիս ,որ ցավեցնի ,կծի ,կպնի .....
Ես կպոկեմ ,հատիկ առ հատիկ ,կհանեմ վրայիցս ,միայն թե չզգամ ,բայց ինչպես պոկեմ ես այդ իմ ներսից ,ինչպես ես բացեմ ներսս ու պոկեմ ,չէ գժվել եմ ,չի պոկվում ,դա անփոփոխ մի էության նման ,նստել է ներսս ,ասես մի հատիկս լինի ,և միշտ նույն գույն ունի ,և միշտ և նույն հոտն ունի ......



Ես քեզ չեմ կարոտում ,կամ կարոտում եմ ուղղակի ,բայց ուղղակին ինչ կապ ունի ,ուղղակի ոչինչ չի լինում ,բայց և չգիտեմ թե ինչու եմ կարոտում ,գուցե և իրոք ուղղակի ,կամ գուցե ցեցի պես կրծում է քո էությունը սիրող իմ էությունը ,գուցե ցեցի պես շարժվում ես իմ մեջ ,բայց և կողքս չես ,գուցե դրանից է ցնցվում իմ էությունը ...գուցե ես ինչ իմանամ ...գուցե ցուրտ է ,տաքությունն է պետք ,գուցե և քեզ պոկելուց հետո ,պոկվի ինքը ,բայց և ինչպես քեզ պոկեմ ,կպոկվեմ ,կավերվեմ ,ինչպես ,անգամ զգուշությամբ թե փորձեմ ,միևնույն է կվերքոտվեմ ,կարահոսեմ .....քեզ պոկեմ ,ԿՊՈԿՎԵՄ .....և դա է ցավը ,այն կարոտը ,որը ուզում եմ ջնջել ,պոկել ,բառարաներից ,գրքերից ,և սրտերից անգամ ,մաքրել մաշկիցս ,վրայիցս ,լվանալ հոտը ,որ և չզգամ ,թե կա մի զգացում ,որ միշտ քեզ է բերում ինձ ,կա մի եղանակ ,տարբեր շատ տաբեր ,որ ոչ գարուն է ,և ոչել աշուն ,այլ միշտ փոթորիկ է ,որը ինձ միշտ քեզ է  ձգում ....


Եվ քեզ կարոտում եմ ,ահնահնար է Սիրունս ջնջել կարոտը ,պոկել այն ,անհանար է ,չէ որ դու իմնես ,իմ մի հատիկը ,իմ մի այգին ու կանաչը ,իմ մի փոթորիկը ,ծովը ,չէ որ դու իմ ներսնես ,իմ մեկը ....
Եվ թե ցրտին ,և թե տաքին ,միևնույն է դողում եմ ,մաշկս փշաքաղվում է ,այն տեղանքից ,որտեղ քեզ գրկել ,ու կծկվել եմ .......ամեն անգամ ,ամենուր ,ուր էլ որ լինեմ ,միշտ կաս այնտեղ ,լեռներում ,քաղաքներում ,փողոցներում դատարկ ,միևնույն է ,դու կաս ....միշտ և այստեղ ,դրա համարել ,չի պոկվում կարոտը մաշկիցս ,գրքերից ,բառերից ,փողոցներից ,լեռներից ,այգիներից ,եղանակից ,միշտ մնում է .......որովհետև դու ես իմը ,ու ես միշտեմ գալիս քեզ ընդառաջ ,բայց և այդպես ,մենք չենք դիմավորում ,ոչ դու ես գալիս իմ առաջ ,ոչ ես եմ քեզ գտնում իմ ճամփեքին .....դրանից է կարոտս ,ժանիքի նման ,որը խցկվել ոսկորներիցս մեջ ,արյանս մեջ ,իսկ և հետո ներսս,,,,,,,,,,,,


Եվ ես կջնջեմ ,խոստանում եմ ,կջնջեմ կարոտը ,բառարաներից ,գրքերից ,սրտերից անգամ ,կջնջեմ այդ ամենը ,որովհետև այն ինչ ես եմ զգում ,ավելին է ,կրկնակին ,դա կարոտ չէ ,կարոտը մեղմ է ,իսկ ես տառապումեմ մաշկացավից ,ոսկրացավից ,ես կջնջեմ ,բայց և կպոկեմ ,էությունս ,իմ էությունս թանկ ,որը ծանրացել է ,քեզ իր մեջ ,քեզ իր ներսը պահելուց ,կպոկեմ էությունս ,քեզել կպոկեմ ,որ չզգամ և քեզ ,և այն կարոտը ,որը ծանրացնում է մարմինս....

No comments:

Post a Comment