Արարման մասին .
Եվ ձայն լսվեց
Բագարանից
ասաց ՝ Ծնիր՛
և վիժեցիր
հողեր էին թափվում քո արգանդից
և սևահեր պատանիներ
մեռոն խմած
քո շուրջը ու հողի
պարում հարբած
պարում անսանձ .
Եվ ձայն դարձյալ Բագարանից
ասաց ՝Ծնիր՛
և աներևույթ լորձոտ ու թաց
մարմին ծնվեց քո աչքերից
աչքերից էիր վիժում
ու մատերից
մազերից ու երակներից
ես էի թափվում
ու վիժվում
քո Անգո մարմնից .
Ես էի որդիդ
մի ծամ
ծամ էի գլխիդ
ծանր ու երկար
ես էի հոգիդ
նստած մեջդ
Բագարանը ասաց ՝ծնիր՛
ու ես վիժեցի քեզ
մոռացումի ծովերից
թանձր կեղտի ու թարախի պես
եկար ընգար
օրերիս մեջ վարկյանվեցիր .
դու էիր ծնում և ինձ
և ես էի ծնում և քեզ
աշխարհ չկար
կաի ես
ու կաիր դու .
Կարմիր ներկված ծառեր չկաին
խնձորենեիներ չկային
կենաց ծառը դու էիր
և պտուղը ես
մեղք էինք
մի աշխարհի դեմ
որտեղ տներ չկաին
մարդիկ չկաին
ու մեղսավորներ
սևահեր պատատիներ
որ կենակցում էին պահի մեջ
իրար գրկած
իրար առած
տանուլ տված
մարմին ու հոգի
տանուլ տված կապույտ ու խիղճ
աբեղաներ որ հարբել էին մեռոնից
ես պտուղ
և ծառ
և դու էլ էիր պտուղ
և ծառ.
մեղքի կծիկ
սերսպան .
իրար ծնած
իրար զավակ
իրար ծնող
Բագարանը սիրո տաճար
փլված մի ձայն
խորքից խորին .
մի կետ
խորքում
քո ներսում
մաշկի տակ
և այս ամենը լոկ արարում
անցյալ գիշեր ծնած զգացում
առավոտվա թարմ մի երազ
պատկերացում
կտավ մի թարմ
աչքիս առաջ .
չէ Գոռաց Բագարանը
պատերը փլվեց.
ու զարթնեցի
ու Այսօրվա մասին .՝
այսօր ինձ կին եմ զգում
թեթևաբարո
տխուր մի կին .
ով զրկվել է որովայնից
որովհետև ծնվել է այստեղ լորձոտ մի կարոտ .
կարոտ առ քեզ .
այսօր ինձ քեզ եմ զգում
ինչպես խեղդված մի կին
որ թե մեկ ու կես բաժակալ էլ հարբի
կուլ կտա աչքերով աստղերն ահագին
ու ինքնասպան կլինի դրանց առատ լույսից .
Այո կին եմ այսօր
մի տեսակ սպասման մեջ եմ. որը ինձ ուղղեկցում է դեպի պատշգամբ
սև ու փափուկ խալաթ կա հագիս
դա հատուկ եմ հագել.
աստղերը երբ ընկնում են
հոգեհանգիստ եմ անում
ոչ թե մեռնող աստղերի համար
այլ երազանքներիս
որոնց մասին չեմ հասցնում անկման մեջ խոսել .
պահի տակ ուզում եմ մեռնալ
հետո հիշում եմ այգիներիս մասին
որոնք ծաղկել են
բութ աշնան առատությունից դեղնել են
բերք չեն տալիս
որովհետև աշնանը այս՝ բոլորն ասես իծնե չբերեն .
արգանդ ունեն բայց պտուղ չկա ու չի ծնվում .
հա մոռացա ասել
տանս ծխնելույզից ծխախոտիս ծուխն է դուրս գալիս .
ցուրտ է
բայց ափսոսեն ծառերս
երեխեքս ափսոս են որ մորթեմ ու վառեմ
կրակի տամ ու տաքանամ :
Օհ՜ այս աստղառատ գիշերը
քաղաքը քնած է
բայց մութն է եռում
ասես սևազգեստ սրբերը
այսօր լքված այս քաղաքում
քնած այս քաղաքում
ծնկի են եկել
ու աղոթում են .
ախ նրանց ձայն է մի ձև կտրել է պետք .
Հետո գիշեր է այսօրվա գիշերը
Բագարանը դարձյալ գոռում է ներսից
այսօր չենք ծնում իրար
ծնվել ենք արդեն
այսօր ծնում ենք մեղքեր առ Բագարան
մեղքեր ենք ծնում
թաց ու չոր .
Մենք Օրհնյալ էինք
Կապույտի կողմից
բայց մեղքի մի մեծ կծիկ
լքված Սատան
այդ մեզանից էր ծնվել և նա
մեր խորը ցավերից .
Անգո մի մարմին
կպած իրար
զարթնաց արևի երկրից
ծնած իրար ու պահաց
բայց խորքին մի Բագարան
փլուզվում է դանդաղ .
դու ես գնացել երկնքի արքայությունցի մեր
դու ես գնացել
վերացական այս աշխարհը թողել ես կախված կապույտից
ու գնացել
աշխարհ ես եկել
ծնվել ես աշխարհում
մոռացել ծոցը
իմ ծոցը
ու քո .
Մոռանանք աշխարհը Բագրանյան
զարթնել եմ տոթից ձմռան ցրտի
ու
Ես կամ,կամ չգիտեմ .(Մենության մասին )
Մեր մեջ ասած
ես չկամ
չկամ որպես մեկը
ես աներևությ եմ
օդ եմ
կախված կյանքի վզից
ու կյանքը ուսերիս .
ես բեռ եմ
և կյանքել է բեռ՛
ես խաբում եմ
ու նա էլ է խաբում .
Ես չեմ քայլում
այդ ոտքերս են մաշվում մայթերում .
ես չեմ խոսում
այդ լեզուս է պոկվում ինձանից
ես չեմ շարժվում
այդ մարմինս է ինքնակամ ապրում .
ես ոչինչ ու ոչինչ չեմ անում
այդ կյանքն է որ չկա իմ մեջ
ինձանից դուրս է .
Մենության հազար ու մի եղանակների մեջ թևեր եմ առել
բառեր եմ գրկել
որ կտավ շինեմ
դու այսօր մոռացել ես ինձ
դրա համարել ձմեռ է այսօր
երեկվա ծաղկած աշնան փոխարեն
ձմեռ է եկել
ու ես էլ եմ փախել աշխարհից
վերացական այս անմտությունից
Բագարանից Անգո
խորքի տնից
խորին կապույտից ես էլ եմ փախել .
եվ քեզ եմ փնտրում աշխարհի ծոցում
ամբոխների մեջ
ովքեր հոգսեր են քարշ տալիս
սառած մայթերին .
բայց քեզ չեմ նշմարել Բագարնում
դրսում քեզ չեն ճանաչում
Անգո աշխարհում այդ ես էի քեզ հորինել
դեմքդ չգիտեմ դրսում
բայց հոտդ եմ զգում ահա
մեռոնե հոտդ
որն ինձ է ուղղեկցում դեպի քեզ.
ու այս արարված աշխարհում
առավոտվա թարմ օդի հետ
քնում եմ կախված կտուրներից ցած
դեպի աշխարհն այս
ու մեկ այլ Անգո աշխարհ է գալիս ընկնում
առավոտվա մեջ քնած երազներիս
ու երազում եմ տեսնում
Ինձ կփնտրեն Աստվածները .սատանաների մեջ .
Կփնտրեն որ փրկվեն .
Կգտնեն որ ներեմ .
Բայց կնստենք երկնքի գահին .կնայենք ինձ ու գլուխներս կկախենք .կաղոթենք ինձ .
Բայց սուտ է .
Այսօր ես թաքնվել եմ քո ծոցում .
Նեղլիկ քո միջանցքում .
Քո նկուղներում .
Նստած քեզ եմ ծխում .
բազում մեղքեր եմ գործում
ու հեգնում քեզ .
Ծծում հոգիդ .
երակներդ քամում .
որովհետև դա է Աստվածությունը
իմ թագավորությունը
իմ մութը
որ գունավորվում է քո կարմիր շրթներկով .
Իսկ Աստվածները ինձ են փնտրում .
Իսկ այս մեղքը անունը չունի .
այս ամենից հետո ներելն ու ներվելը մեկ է .
Քանզի քո մեջ է արքայությունս .
փառքս ու հավիտյանս .
Քո մեջ է գահս .
դու ես կապույտս ներկված կարմիրով .
դու ես .
որ դեմ ես տալիս ձեռքերդ նուրբ
ու թույլ տալիս սատանայիս
քո լուսե ու մաքուր մատերդ շնչել .
Ես անմահ եմ .
իսկ դու զուտ մարմին .
բայց երբ ամեն անգամ
սպիտակում ես
երբ խմում եմ քեզ .
մեռնում եմ
քեզ հետ .
քո մեջ .
երակներիդ մեջ
ու քո աչքերի .
Փոքրիկս .
Կարմիր շրթներկով..
Աստվածները չեն ներում .
մեկ է .
փրկությունը այստեղ է .
արքայությունս այստեղ է .
մեղքս դու ես .
բայց դատաստանսել ես դու .
Փոքրիկս
Կարմիր Շրթներկով ...
մարմինդ մեռոն
որ օծվում եմ
ու օրհնվում .
Դու ես արքայությունը ու զորությունը
իսկ ես փառքն եմ հավիտենիս ....
բայց այս ամենը մի կողմ
իրականություն է աշխարհում հիմա
իրական մի ժամ
ժամը ՝ 19:40
իսկ օրը չգիտեմ
ձմեռե ասում են .
մեր մեջ ասած չեմ ներում քեզ ...
այս Անգո մենության համար
որ գրկել է պատերս տան
ինձել էլ է գրկել .
բայց մտքերս քեզ ներել են
որովհետև դրանք ամեն մի պահ քո ծոցում են
քո առավոտների մեջ
ու քո կյանքում .
իսկ ես այստեղ .
մտքերս չգիտեն
զարթնել առանձ քեզ .
.
քե չեմ ներում
այս Անգո գոյությանս համար
այդ ես էի կապույտի մեջ
որ կյանքս տանուլ տվեցի քեզ
ու դու դա առար ու փախար աշխարհ ...
ՍԻՐԵԼԻՍ .................
No comments:
Post a Comment