Եվ ես ,և դու ,և մենք ....այստեղ ենք ...ու երևի ոչ մի զգացողություն այդքան տաք չէ ,քան այն միտքը ,որը ես զգում եմ քեզ ,քո շնչառությունը ,քո մահականցու ու անկրկնելի դիմագծերը....և ես ,և դու ...ու կանք ...,մենք կանք ,մոտիկ ....չենք շտապում մենք ,չենք ուշանալու ոչնչից .....չենք կպնում իրար ,որովհետև կհասցնենք ...չենք մտերմանում ,որովհետև չենք շտապում .......մազերդ խառնված նայում ես ինձ ,ու դա նույնքան տաք է ,դա նույնքան մեղմ է ,չէ որ նայում ես ինձ ...չես խոսում ,որովհետև ձայն չի լսվում ,որովհետև ուժեղ է հեղեղումը ափերին ,դողում ես ,որովհետև մոտ ես ....այստեղ ես մոտիկ սիրունս .....
Մարդիկ պահում են անցյալը ,ի վերջո գալիս է մի պահ ,որ մատերով գրկում ես անցյալը ,զգում սեփական ունեցածդ ......մարդիկ չեն կորցնում անյցալը ,որովհետև գալիս է պահը ,երբ ես ու դու ,ու դու ես ,գրկում ենք իրար ,բայց այս մտերիմ ,բայց այս անգամ ծանոթ ....դու շատ լավ գիտես ,ինչքան քաղցրությամբ ու թնդությամբ եմ սիրում սուրճը ,ու դու գիտես ,որ առավոտյան ես սուրճ չեմ խմում ,դու գիտես ,որովհետև դու անցյալից ես .....
Ես գիտեմ ,որ դու սիրում եմ ծխախոտը ,բայց այն սիրում ես միայն իմ տուփից ,միայն իմ բաժակից ես սիրում սուրճը ,որովհետև դու անցյալից ես ,իսկ ես անցյալը .....
դու գիտես ,որ ես սիրում եմ ռոմը ,բայց դու գիտես ,որ ես սիրում եմ հարբել միայն քո մեջ ,քո տան պատերի ներսում ,դու գիտես ,որ ես սիրում եմ մազերդ ,դրա համար ,այն երբեք չես կտրում ,դու գիտես ,որ սիրում եմ շոյել ու խաղալ նուրբ մեջքիդ հետ ,դրա համար անագմ ձմռանը ,քո մեջքը բաց է ,դու գիտես ,որ սիրում եմ հոգ տանել քո մասին ,դրա համար երբեմն շատ ես հիվանդանում .....
դու գիտես ,որ ես գիտեմ թե դու ինչ ես սիրում ,բայց չեմ բարձրաձայնում ......բայց դու հարցնում ես ......ու ես զայրացած ու հարբած պատասխանում եմ .....
Ի վերջո դու սիրում ես ինձ ,հետո սիրում ես իմ ձեռքերը ,մանավանդ երբ մի բուռ ես դարնում գրկիս մեջ ,սիրում ես դուրս ցված իմ երակները ,սիրում ես միշտ դրանց կպնել .....սիրում ես երբ խոսում եմ ,բայց ավելի առավել սիրում ես երբ լռում եմ ......սիրում ես երբ մտածում եմ ,ու չափից դուրս սիրում ես ,երբ քեզ կարոտում եմ ....
Ֆորդին վերանորոքված է ,շարժիչը լավ է աշխատում ,ուղղակի կարող է ճանապարհին մի պահ կանգանի ,ախ սիրունս ,քեզ համբուրելու ու զգալու ցանկությունից միայն Ֆորդին կկանգնի ......
Դէ ինչ միջ արևածագը ,չմոռանաս Արևմտյան Ծովափին ....... Քեզ սիրող Վեն ....
____________________________________________________________________________
Ու ինչու չեն մոռանում մարդիկ անցյալը ,չգիտեմ ,այն միշտ մեզ կպած է ,մեր ամբողջ կյանքը այնտեղ է ......մենք բաժանվեցինք ,բայց այստեղ նորից հանդիպեցինք .....այս անգամ ավելի ուժեղ էին ալիքները ........անցյալը չի կարող գնալ գրողի ծոցը ,դու այնտեղ ես ,և հիմաել կաս ....ու շարունակվում ես ....բայց մեր նախասիրությունները փոխվել են ...մենք երբեմն ենք հանդիպում ,զուտ ,իրար համբուրելու համար ...մենք երբեմն ենք սուրճ խմում միասին ......որովհետև այստեղ Արևմտյան ծովեզրին ,կյանքը այնքան մեծ է ,որ լռելու ,խոսելու ու սիրելու պատճառը չկա.....
Ֆորդին չկա .....Նյու Յորքը չկա ....կա բայց իմ ու քո համար չի այս տարի ....այս տարի այն բաժին է ընկել ուրիշ մեկին ..........
Բայց դու դեռ չես մոռացել ,որ ես սիրում եմ ,երբ կծկվում ես իմ գրկի մեջ ,սիրում ես իմ ծխախոտը միայն իմ տուփից ...........դու ոչինչ չես մոռացել ,ու ես էլ .........ամեն անգամ այնստեղ ենք գալիս ,ու ամեն անգամ այնստեղ բաժանվում ,մեկ ու կես տարով......
Մի օր կգաս ու ես չեմ լինի ...կլինեմ ասենք Լոնդոնում ....կամ ես կգամ դու չես լինի ,ու կկծկվեմ վերարկուիս մեջ ,կծխեմ ու կնայեմ ալիքներին ......ու կկարոտեմ քեզ .......
Ի վերջո նրանք ովքեր սիրում են ,երբեք չեն դադարում սիրել ......պարզապես երբեմն մոռանում են ,որ ինչ որ մեկին են պատկանում նրանք .....
Մենք իրար համար ենք ,բայց մեկ ու կես տարով .....Որվոհտեև Արմտյան ծովափին ,մեկ ու կես տարին ել բավական է ,մի ամբողջ կյանք ,զգալու ու հարբելու համար .....Էնի .....
Իմ Էնի ...... ու քո Վեն ........
Չմոռանաս ...Ռոմ.ը վերցնել ,ու սուրճը .........չմոռանաս ամեն անգամ այստեղ գալուց վերցնել դրանք ,գուցե պատահի մի օր ,երբ մենք պատահամաբար հանդիպենք ......իրար ինչ ենք պատասխան տալու .....Իմ Էնի .........
No comments:
Post a Comment