Մի Օր Ես Կգամ .Պատմվածք


                                                        Մի Օր Ես Կգամ ….



Ինչպե՞ս սկսեմ ,ես և դու չունենք սկիզբ ,ես և դու անսկիզբ ենք,հասկացի՛ր սիրելիս ,մենք նայև    անվերջ ենք ,կամ գուցե և չկանք ,կամ գուցե և մի թերթված էջ ենք ,ա՜խ ես էլ չգիտեմ ,սիրում եմ քեզ ,այնքան մեղմ ,բայց և այնքան կարոտով լի ,որ չգիտեմ ,ես չգիտեմ ոչինչ ,կամ էլ գուցե գիտենալուցեմ ես շատ չգիտակցել .
Հեքիաթ է կյանքը ,այն ինչ շատ երկար ,մի դեր են տվել ,սակայն խաղալ չգիտեմ ,մի տող են տվել ,սակայն կարդալ չգիտեմ ,անվերջ կմկմում եմ բառերս անծիր ,անվերջ խաղում եմ դերս հերթի մեջ ,ա՜խ ուր էր թե ինքս իմ դերը տայի ,այլ ոչ թե հատուկ որոշված լիներ :

Ատում եմ կյանքի այս թանձրությունը , ա՜խ  մի պահ թվում է մաքուր ու անբիծ մի կյանք ,բայց ոչ ,կա այո կա մի պատմություն ,կամ գուցե ցաված մի հոգի ,որը հանուն մի սիրո լցվել է դատարկ մի լիությամբ ,ա՜խ սիրելիս   կա մի պատմություն  ,դե աս՛ա ում պատմեմ,դե աս՛ա ում ասեմ,ախ ների՛ր,  չեմ կարող այլևս ,գուցե դա բեռ է կամ գուցե չգիտեմ մի ինչ որ ցավոտ մի վերք ,չէ ես էլ չեմ կարող միայնակ ,ու գուցե մենության տակ պահել ուսերիս այդ դառնությունը ,էլ ինչպե՞ս ապրեմ ,երբ խեխդվում եմ ցավից   ,ու սպանում ինքս  ինձ :
Ուզում եմ մխրճվել,ախ ուզում եմ մարմնիդ ու հոգուդ մեղմ պարեմ ,ասես մի կարոտած մի շունչ լինեմ ,որ անվերջ ախ մեղմ շնչում եմ ,գուցե և սառած հոգուդ ,կամ գուցե և սառած մարմնիդ  ,իսկ ինչ անեմ ես ,երբ այդ մարմինդ ու հոգիդ հեռու են ,հեռու մի ինչ որ տեղ .
ինչ սառն է ամեն ինչ  ,դե շշնջա մի մեղմ ձայնով,ասա սիրելիս ասա որ այստեղ ես ,իմ կողքին  ,ախ բայց դու լռում էս ,չես խոսում ոչինչ ,ախ Անանում ատում եմ քո լռությունը .
Ինչ մեղմ է նայվում քարդ ,իմ սառած երազ,էլ ինչու չասեմ ախ երանի սառած քարդ ես լինեի ,սառած շիրիմդ ու ամեն առավոտվա մեղ ցոլանքի հետ ,աևի շողեր փռեի ,իսկ ամեն մայրամուտի հետ մի ջերմ շունչ շնչեի ,բայց քարեմ ,բայց ախ սիերլիս բայց հանուն քեզ եթե անգամ քարեմ ես կշչեմ :
Նորից եկել եմ ,նստել,ու մեղմ նայում եմ քեզ, ես եկել եմ ,քայլերս մեղմ դնելով քո ամպամած լռութան մեջ ես անվերջ մի խորտակված լռություն եմ թվում ,չէ չեմ քայլի ես հանդարտ ,քանզի գծված է հոգիս :
Մեղմ շոյում եմ ,հողդ ,որ այնպես ուռվել ու լցվել ցավով ,ախ ինչ անեմ ես ,շոյելուց բացի նայև համբուրմ եմ ,լուռես ,ինչպես մի խխացող աշուն ,ախ ինչպես զգամ քեզ ,ախ ինչպես կարոտած մարմինս հպեմ քեզ,որ նորից ապրեմ ,ես էլ մահանամ ,ախ չեմ էլ կարող քանզի ուր մնա սերը մեր ,լռումես ,այնպես ինչպես մի մեղմ փոշոտված քամի,երանի ,երանի շիրմիդ քարը ես լինեի ,գոնե այդպես մի պահ կհպվեի սառը քո հողին ,ու անվերջ կքարանայի ,սիրում եմ քեզ ,ախ ,ախ իմ լռւոյթուն :
Եկել եմ, ես մի կենդաի տեսաֆիլմ եմ ,տես այս պատկերում ,այս տանձր պատկերում ,ես ու դու մի լույսենք ,արի սիրելիս ,արի մենք սիրենք իրար ,իսկ մի քար ,իսկ դու ցավից մի բուռ դարացած հող :

 Ներս մտար ,հագիդ մեղմ ասած կար ամեն ինչ ,սակայն մաշված ,մաշված կոշիկներ ,հնամաշ վերնաշամիկ ,ու դողացող ձեռքեր ,այդ պահին մրսում էիր ,մեղմ դողանցում ,այս շանան գրկում ,ախ դու Անանուն ,այնքան կուզեի այդ պահին ,մի ջերմություն լինեի ,որ այդ քո մեղմ ձեռքերը երբեք չմրսեին :
-Ներս ար՛ի ,նստ՛ի : -Սառը անտարբերությամբ ներս հրավիրեց ուսուչուհին ,նրա աչքերը անվերջ կարծես քեզ մեղադրում էին ,ատում եմ ,ատում ամեն ինչ ունեցող սակայն ,դատարկ մարդկանց ...Դատարկ խղճից դատարկ ,ախ չգիտեմ :
Քո տեղը վերջում էր ,սակայն մի գեղեցիկ առավելություն ուներ այդ տեղը ,պատուհան կար ,մաշված վարագույրով,այտեղից դու պարզ տեսնում էիր անձրևի ուշացած կաթիլները ,որորնք մեղմ իջնում էին ցած,ու դու անվերջ այդ մեղմ կաթիլներն էիր հաշվում,մի անգամ հարցրեցի`- ինչո՞ւ ես այդքան նայում այդ պատուհանին ,-դու մեղմ պատասխանեցիր `,
-Հաշվում եմ ,թե քանի կաթիլ ունի անսահաման անձրև ,ու մեղմ նորից աչքերդ հառնեցիր դեպի այդ պատուհանը :
-Անունդ ին՞չ է : -Հարցրեց ուսուցչուհին ,դարձյալ իր սառը դեմքով
-Գայանե
-Իսկ որտեղի՞ց ես Գայանե
-Ես չգիտեմ
-Մոռացելե՞ս
Ու սկսեցին բոլորը ծիծաղել,
-Տեղդ չգիտե՞ս
-Ես մակատնից եմ : Սակայն այդ պահին մի պահ բոլորի ծիծաղը կանգնեց,մի պահ բոլորը ուշադիր նայեցին քեզ .
-Սա քո տեղը չէ
-Իչո՞ւ ,միթ՞ե ես մարդ չեմ
-Մարդես բայց ոչ սովորական ,սա առողջ տեղ է
-Ես առողջ եմ : -Ու միամտաբար սկսեցիր ժպտալ,սակայն քո այդ հայացքի տակ կար մի տխրություն ,դու ախ դու իմ Գայանե
-Ես հասկանում եմ որ առողջ ես Գայանե ջան ,ուղղակի ..
Ու դու սկեցիր այդ ծպտյալ ժպիտը թողնել ու լաց եղար ,դողում էիր ,անվերջ հոգիդ տատանվում էր ,դե աս՛ա Գայանե ,միթե կյանքում ես կարողեմ ներել ,ներել այս մարկանց ,կներեմ բայց չեմ կարող ես նորից սիրել ,իմ մեջ սպանել են նրանք ,սերը ,կյանքը ,երջանկությունը .իմ անունը Գայանե չէ ,ես չեմ կարող այլևս սիրել ,ինձ ցավ տվող ու չմեղդրված այս մարդկանց :
 Հիշում եմ քո վախեցած աչքերը ,կարմրած այտերդ ու լացով լցված սիրտդ ,այդ պահին կարծես դու կանգնած էիր միայնակ ինչպես մի դատապարտյալ բայց դու անմեղ էիր ,անիծում եմ բոլորին ովքեր այդ պահին ախ այդ պահին քեզ էին մեղադրում լոկ նրա համար որ տեղ ու տուն չունես :
-Լավ, նստի՛ր : -Ասաց ուսուցչուհին :
Ու դու մեղմ աչքերդ լցված դառը լացով,նստեցիր ու գլուխդ կախ գցեցիր :
_________________________________________________________________________________

 -Գայան՞ե
-Այ՛ո: - Պատասխանեցիր դու
-Գեղեցիկ անուն ունես :
-Շնորհակալ եմ :
Մեղմ նայում էիր հատակին ,իսկ ես սպասում էի այն գեղեցիկ պահին ,երբ գլուխդ վեր կհառնի ,ու ես կտեսնեմ քո աչքերը ,քո աչքերը ուր ես կմխրճվեի ,կամ գուցե կարտացոլվեի : 
Հեռվից տեսա քո ծակծկված կոշիկները , մաշված վերնաշապիկդ ,որը աչքեր ծակում գեղեցիկ հագուստով բազմության մեջ ,բոլորը ուշադիր ու անվերջ զննում էի քեզ,բացհայտում ,սակայն քո քայլերը այնքան գեղեցիկ էր ,այքան նուրբ,որ հազար արժեր, քան թե հազար ու մի գեղեցկություն : Քո գեղեցկությունը խորքում էր ,խորք` որտեղ մի գեղեցիկ ցավ կար ,այո Գայանե ցավնել անգամ ունի գեղեցկություն ,այն երբ մեղմ ցավում է գեղեցիկ մայրամուտի պես փայլում է ,իսկ երբ լռում է սառցե քամու պես նորից փայլում է :
________________________________________________________________________________


Երեկո էր ,կյանքը եռում էր ,քաղաք` ուր շնչում էր գեղեցիկ մի  երեկո,մարդիկ ովքեր զբոսնում էին ,թրչուներ որոնք արդեն քուն էին մտնում ,սիրահարներ ովքեր գրկել էին միմիանց ,երեխաներ ովքեր խախում էին ,զվարճանում. Մի խոսքով ամեն ինչ այքան լավ էր ,մոտեցա ձեր շենքին ,այն բավականին հին ու մեծ շենք էր, կարծես մի ամբողջ հավերժական կյանք լիներ  ,ներս մտա ,միանգամից աչքերիս առաջ հառնեց ձեր տան անկյունում գտնվող այդ գրադարակը ,հնամաշ `գրքերի բուրմունքը ինձ տարավ հեռուն  ,կարծես մի աշխարհում լինեի որտեղ կար հազար ու մի ճանապարհ : Տեսա մի Տետր Վրան ոչինչ չկար գրված,կար միայն գեղեցիկ մի ձեռագիր ,սակայն այդ ձեռագրի մեջ կար անսահման մի լռություն ..
-Դա իմ օրագիրն է ...: - Հեռվից մոտեցար ինձ ,մեղմ հայացքիդ տակ կար մի գեղեցիկ ժպիտ,մի գեղեցիկ ունայնություն :
Գայանե  դա քո կյանքն  էր, լուռ մի կյանք , որի ամեն մի էջ քո մատների բուրմունքը ուներ ,ամեն ինչ լուռ խոսում էր քո մասին …մի լուռ տետր որտեղ կյանքը կանգ էր առած,ու լսում էր քո մեղմ հոգու անվերջ թվացող հեքիաթը :
________________________________________________________________________________

Գնացի հին կայարան .մի գեղեցիկ վայր ,այնտեղ ամեն ինչ լուռ է ,միայն լսվում էր տապալված երկաթների հառաչանքը .Իսկ իմ նստարանը ,հեռվից հեռու կարծես  ինձ էր կանչում ,ա՜խ իմ նստարան ,քո միակ թերությունը այն է`, որ նայում ես դեպի հեռացող գնացքը ,այդ հեռացող գնացքը նման է անծիր  մի կարոտի ,կարոտ որը գնացքից դուրս եկող ծխի է նման ,քանի գնում այնքան ստվերում է ու չքանում: Սիրում եմ, մեղմ մի հայացք կա այս կայարանում որտեղ անգամ առավոտվա բույրը մի գեղեցիկ պատմություն է թվում:
Ա՜խ քո տետրը, այնքան մեծ ցավ կա դրա մեջ, որ ձեռքերս լացում են անգամ այն բռնելիս ,ողբում քո ցավը ,քո մեղմ աչքերից կաթացած արցունքները ,մեղմ կարծես հետքեր էին դարցել.կամ սպի այս խեխճ ու կրակ թերթերի վրա  …բացեցի այն առաջին անգամ ,կար մի սառը լռություն , ուրիշ ոչինչ ,ապա թերթեցի դեպի վերջին էջը ,աչքերս այդ պահին հոգնեցին ,սառեցին տողերի վրա,  չկարդացին այն …
________________________________________________________________________________


-սիրո՞ւմ ես կայարանը
-ինչո՞ւ չսիրել ,երբ այստեղ մենակ ես…
-ճիշտ ես, այստեղ շատ հանգիստ է, ու լուռ է ամեն ինչ ,գիտե՞ս ինչ եմ  երանի տալիս, որ թռչել իմանայի : -Ու քո աչքերից մեղմ երազանքի շունչը հառնեց :
-ես էլ, ու անվերջ կթռչեի  հեռվից մեղմ թափահարելով թևերս ես մեղմ կթրչեի , հեռվից տեսնելով կյանքը այս .Գիտե՞ս  ես որբ եմ
-ցավու՛մ եմ:
-կյանքի այս խառնաշփոթում կարծես մարդիկ իրար անվերջ կորցնում են ,ու որբ մնում:
-Միգուց՛ե
-Ա՜խ երանի,երանի նրանք  կողքիս լինեին ,կփարվեի անվերջ մորս կրծքին ու անվերջ կննջեի ,կորցրել եմ քունս ,կորցրել եմ խելագառված գիշերներում ,ախ նրանց  ու ցավս կկիսեի :
-մենակե՞ս մնացել
-այո′, Վանիկ…..
Ու մեղմ քո երազանքը հառնեցի աչքերիս առաջ ,մի գեղեցիկ երազանք ,ուր գուցե և անհնար էր մի հույս վառվել,բայց դու գուցե ապրում էիր այդ չիրականացած երազով :
Լռեցի,մեղմ նորից ակամայից բացեցի օրագիրդ ,ու աչքերս հոգնած հառնեցի տառերիդ ննջած, ու շարունակեցի  կարդալ ,իսկ դու կարծես մի շող լինեիր ,խառնվել էիր մայրամուտի կաթիլների հետ , քո մաշված շորերը դարձել էին ոսկեզօծ ,ա˜խ Գայանե քեզ էի նայում և քո օրագրին , տարբերություն չկար ,օրագիրդ  փոշոտ ու մաշված էր ,նույն քո տեսքը ուներ ,հոգում մի մեծ խառնաշփոտ ,իսկ դրսում մենակ մնացած երազանք …
_______________________________________________________________________________

- ո՞ր տողն ես հասել Վանիկ ,հանկարծ լսվեց քո խեխդված ձայնը 
-գուցե լռես: -Ու ժպտացիր դու, առանց նեղանալու ,ու շրջվեցիր դեպի կայարանի մթացող կողմը ,նայում էիր հեռուն ,այդ պահին մեղմ քամիր էր ,մեղմ մի օրոր ,որ օրորում էր քո հոգնած վարսերը :
- ինչ գեղեցիկ ես գրում : -Ասացի ես:
-ինչե՞ս կարծում, ինչո՞ւ եմ գեղեցիկ գրում : -Հարցրեց նա :
-կարծում եմ հոգիդ գեղեցիկ է:
-ո՛չ: -Ասացիր,ու կարծես աչքերիցդ դուրս թռավ ցավդ մեղմ ու սկսեցիր արտասվել , գիշերվա
շշուկը կարծես ինչ որ ցավի նման ներխուժեց հոգիդ ,ու ցաված աստղերը դրոշմվեցին աչքերիդ ներսում ,քո խորը հոգու խորանում ,բայց այնքան գեղեցիկ էիր ,այնքան նրբագեղ,ախ Գայանե քեզ պակասում էր ,ինքսել չգիտեմ, գուցե մեկ ժպիտ ,կամ գուցե ոչինչ էլ չեր պակասում ,քո իսկ լռությունը շշնջումեր մեղմ գեղեցկություն :
-Լացես լինում , հարցրեցի ես :
-գուցե : -Ու սկսեցիր ավելի ուժեղ լաց լինել :
-Կուզես
-մի խոսիր թող, որ լաց լինեմ
-Հեռանում եմ սակայն մի վերջին հարցի պատսխանիր Գայանե,միայն ասա ,որտեղից եկար -հեռվից …..
-միթ՞ե հեռուն այդքան մոտիկ է.
Դու լռեցիր հեռվից զգում էի ցավդ ,մրմունքդ:
Քիչ -քիչ մթնում էր ,գիշերվա հետքերը մեղմ երևում էին ,մեղմ գծվում էր երկնքում գեղեցիկ հետքեր ,ու ախ այդ մութը քիչ քիչ ծածկում էր կայարանը ,քիչ-քիչ քեզ պատեկրում իբրև մի լույս ,այդ մեծ խավարում :
Հեռանում էի, սակայն մտածում միթե կյանքը այսքան հեռու է գնացել ,հեռացել ու բոլորին թողել միայնակ, քո օրագիրը ձեռքերիս մեջ էր ,կարծես դողում էր ,ցավում ու լաց լինում նրա ամեն մի տառը:
Մթացավ կյանքը ,պառկած էի ,գիշերվա մեղմ քամին պատշգամբից փչում էր վրաս, տալով հանգիստ քուն, աչքերս փակեցի ու խորասուզվեցի գիշերվա մեղմ մթության մեջ …
Ախ, ինչ գեղեցիկ է գիշերը ու հանգիստ նա լռում է ու քեզ լսում ,քո ամեն մի դուրս թռչած բառը կարծես արձագանքվում է սևացած երկնքում ,գիշերը չի խոսում գիշերը լուռ լսում է քեզ ու անվերջ նայում: Ախ գիշերվա երազները ու սառնությունը :



________________________________________________________________________________

Առավոտը եկավ ,սիրում եմ առավոտվա բույրը ,կարծես ամեն անգամ, ամեն առավոտ ես ծնվում եմ  ,նայում էի արթնացող քաղաքին `նա կարծես աչքերը նոր էր բացում ,կան մարդիկ դեռ քնած են ,կան մարդիկ շտապում են, իսկ հեռվում լուսաբացին համնթաց ճանապարհի միուս հատվածում մուրացկանը արդեն դուրս էր եկել աշխատանքի .Կիրակի օր էր ,մի փոքր ամպամած, սակայն արևի նուրբ շողերը արդեն ճեղքել էին սևացած ամպերը և դուրս էին եկել …Առավոտվա բույրը հարբեցնում էր անցորդին ու արթնացող քաղաքին :
Շտապեցի դուրս գալ:
-Ի՞նչ է փող չես տալու :  -Շփոթվեցի ես ,իսկ նա ծխախոտը դրած ատամների արանքում ինչ որ բան էր պատրաստում` դա մուրացկանն էր ,մի խեղճ մարդ ,ում ձեռքերը դողում էր առավոտվա սառ բույրից :
-պետք չէ ,այդպես էլ լուռ մն՛ա պատանի  ,սակայն մի քիչ սպասի ես քեզ բան ունեմ տալու:
 -Ասաց մուրացկանը:
Մտքումս մտածեցի թե ինչ կարող է տալ այս խեղճ մարդը . նա հանեց իր գրպանից փայտից պատրստված խաչ:
-Սա քեզ :  -Ասաց նա :
-ինչո՞ւ
-Քանզի, իմ այսօրվա առաջին հաճախորդն ես ,ես ամեն օր մարդկանց խաչ եմ նվիրում, որ գտնեն իրենց խիղճը :Գիտես տղաս մարդիկ ունեն ամեն բան կյանքում ,սակայն չունեն այն ինչ իրոք որ պետք է ,հավատա խիղճը ամենից էլ վեր է : - Ասաց նա ու լուռ նայեց հեռվում ամպերը ճեղքող արեգակին :
-Տե՛ս  ,այ խիղճը պետք է այնպես լինի ,որ ճեղքի մարդկանց գորշ պատեր, ու դուրս գա ,որ ջերմություն տա աշխարհին :
Ես զարմացած կանգնել էի  ու մտածում էի, միթե այս աշխարհում կան մարդիկ ովքեր մտածում են ծղճի մասին ,նա անկարող տեսքով բայց հզոր հոգով պայաքրում էր ,պայաքարում անվերջ որ գոնե մի տեղից խիղճը դուրս գար ,ու պարուրվեր աշխարհում :
-Շնորհակալ եմ : -Ասացի ու  գրպանիցս հանեցի թխթադրամ:
-Ո՛չ, ոչ պետք չէ, դա պահիր քեզ: -Ասաց այդ բարի մարդը:
Զարմացած հեռացա:
_______________________________________________________________________________

Տարօրինակ կիրակի էր ,ճանապարհին հանիպեցի իմ ընկերոջը ,Աննային ,գեղեցիկ տեսքով ու գեղեցիկ շուրթերով մի աղջկա ,ով պարուհի էր :
-Վան բարև….
-բարև Ան…
-ինչպե՞ս ես Վան ջան …
-Շատ լավ:
-Չե՞ս հարցնում  ,թե ես ինչպես եմ
-Ինձ թվում է որ շատ լավես
-Ախ Վան դա միայն թվում է ,ես սիրահարվել եմ
-Դո՞ւ
 -Այո ինչ է չեմ կարո՞ղ
 -ուղղակի անհավատալի է
-Չէ Վան սիրահարվել եմ ու նայև զգում եմ քո աչքերում նույնպես մի նոր ծագող ժպիտ կա
-Ժպի՞տ
 -Այ՛ո
-Ա՞ն
-Աս՛ա Վան
-Իսկ ու՞մ
-Նրան
-Նա գաղտնի՞ք է
 -Ա՛յո
-Դե լավ պատմիր տեսնեմ ոնցես 
-Այս ու՞ր ես շտապում..
-Առանձնապես ոչ մի տեղ,  ուզում եմ ինչ որ մի սրճարան գնալ կգա՞ս…
-Իհարկե, Ան ջան …
-Աննա այսօր այնքան տարօրինակ կիրակի է…
-ինչո՞ւ Վան ջան….
-այսօր մի մուրացկան ինձ նվիրեց փայտե խաչ ու փոխարենը հրաժարվեց վերցնել իմ տված գումարը..
-Հա˜, Վան ջան, ես գիտեմ նրան, նա ոչ մեկից գումար չի վերցնում ,Վան ջան այս վերջերը քիչ ենք հանդիպում ,ին՞չ կա, ին՞չ ես անում…
-Առանձնապես ոչինչ ,սովորականի պես ..
-Սիրահարվել ես ՞
- Ո՛չ Աննա ,  ինչե՞ս ասում..
 -ես չեմ ասում, քո աչքերն են ասում :
-Եվ նա հանեց իր պայուսակից ծխախոտը,
-կցանկանա՞ս 
-ո′չ .գիտես որ չեմ ծխում…
-Վան իսկ գեղեցի՞կ է..
-Ան, չգիտեմ, ինչի մասին ես խոսում…
-Վանիկ, ինձ չես խաբի, սիրահարվել ե՞ս…
Եվ իսկապես, հիրավի նա ճիշտ էր, սակայն սիրո այդ արյունը դեռ չէր հասել սրտիս դատարկ անոթներին մեջ,սակայն գուցե մի պահ արդեն աչքերս խոսում էին այդ նոր ծնված սիրո մասին:  
-Սուրճը համեղ է .
-Վա′ն, Հավատ՛ա սերը չեն զգում, սերը ապրում են
-Ան այնպես ես խոսում կարծես մի քանի անգամ սիրել ես
-Սիրել եմ այ՛ո,չե՛մ հերքում ,բայց ոչ միայն սիրել եմ ,այլ նաև ապրել եմ:
Ասում էր նա ու մեղմ ծուխը հանում իր գեղեցիկ շուրթերից ,աչքերը նրա խորն էին ,ու գեղեցիկ ,կարծես նա սիրո մի մեղեդի լիներ ,որ սեր էր երգում ,սեր էր բուրում ,ու սեր ապրում 
-Ան, չգիտեմ ինչ նկատի ունես, բայց դու սխալվում ես: 
-փորձում ես ինձ համոզել,Լսի՛ր տղա, զարմանում եմ ,ինչո՞ւ չես կարող հավատալ այն ինչ ինքտես արդեն զգում:  -Ու Աննան ժպտաց ինձ
- Վան ,գիտե՞ս, այս վերջերը համերգ եմ ունենալու, եթե ցանկանաս  արի 
-Ան ,գիտե՛ս որ չեմ սիրում նման բաներ 
-ուղղակի ասացի, թե կցանկանաս կգաս ,զարմանում եմ որ մենք լավ ընկերներենք, դու սառնես, ատում եմ քեզ : -Ու ծիծաղեց նա:
 -Ան, ես քեզ շատ եմ սիրում : -Համբուրեցի Աննային ու դուրս եկա սրճարանից …
_______________________________________________________________________________
Ճանապարհին դարձյալ  քո մասին էի մտածում ..Քո մեղմ հայացքի ,կարծես ամենուրեք կայարան էր ու գեղեցիկ մի հով,որը մեղմ շոյում էր քո վարսերը : 
Տեսնես ի ՞ նչ ես զգում, երբ քեզ եմ պատմում այս ամենը ,երևի ոչինչ ,չէ գիտե ՞ ս, ես հավատում եմ ,ինչ որ մի բանի սակայն անվերջ մտորում եմ ,միթե հավատալ ինչ որ մի բանի ,նշանակում է հավատալ ,ախ դու ,ախ դու մի օդ ,երանի ես լինեի քո հովը ու հոգնած մատներս մեղմ շոյելով խախայի վարսերիդ հետ :
Ես այստեղեմ քո քարին հենված,ու աչքերս մեղմ հառնում եմ քո գեղեցիկ ու հնամաշ քարին ,որտեղ կարծես մեկ առ մեկ ,թողնում եմ իմ աչքերում կուտակված ցավը :
_______________________________________________________________________________
Նորից մուրացկանը ,քնած էր նա ,նրա մարմինը դեռ դողում էր ,ու մրսում ,կարծես արևից ավելի էր դողում նրա ձեռքերը ,գուցե կարոտից էր դողում ,կարոտ դեպի մեղմ ջերմություն , Ա՜խ Աստված իմ ,միթ՞ե մարդիկ կան ովքեր կարոտեն մնում այն ինչ աշխարհում հավերժ է:  ինչու ՞  աչքերս տեսան այս կյանքի թանձր պատկերը ,մի մեղմ պարզությունը որտեղ կուտակվել էր մի մեծ ցավ ,ու թանձրացրել կյանքը:
_______________________________________________________________________________
Եկա տուն, վերցրեցի օրագիրդ ու մեկ- երկու էջ թերթելուց հետո ես այն մի կողմ դրեցի ,գիտես ինչու ՞  ,չէի կարողանում կարդալ, քանզի քո մասին էի մտածում…օրերը այնքան շուտ էին թրչում, այնքան լուռումունջ ,երանի այդ օրերը դանդաղ ապրեին, որ քեզ ավելի ու ավելի սիրեի …
Դուրս եկա պատշգամաբ  ու , տեսա քեզ` դեմ դիմացիս շենքի պատշգմաբին փթած ու վառված պատուհաններից այն կողմ , բայց ոչ ,դու գեղեցիկ էիր ինչպես մի ծաղիկ, որը գեղեցկանում էր այս կյանքի խորդուբորդ պատկերը ,մի գեղեցիկ ծաղիկ որը չէր թառամում այլ ավելի էր ապրում …
Ուզում էի ձեռքս գցել ու քեզ ախ քեզ մեմ շոյեի ,բռնել ձեռքդ ու մեղմ չորացած շուրթերով համբուրեի :
Դու նստած էիր ,գլուխդ կախ մտածում էիր, բարակ մեջքդ երևի շատ էր հոգնել ,շատ էր բեռը ու ծանր …ամբողջ օրը այդպես ես քեզ էի նայում ,իսկ դու գլուխդ կախ մտածում էիր …Գայանե , իսկ եթե քեզ ասեի քեզ սիրում եմ, ի ՞ նչ կպատասխանեիր,գուշակեմ`կլռեիր ,կծիծաղեիր կամ գուցե  կասեիր, ես քեզ նույնպես սիրում եմ …այս ինչ՞ե եմ մտածում, գուցե գժվե՞լ եմ …
_______________________________________________________________________________


նորից գիշեր ու օրը այնպես շուտ անցավ, իսկ դու նստած էր քո հնոտի դարձած շորերով ,քանդված այդ պատշգամբում  ,այնքան գեղեցիկ էիր նայվում ,այնքան պարզ այդ գիշերվա մեջ տեսնես ի ՞ նչ էիր մտածում …սառած գիշերվա մեջ կուզեի քեզ իմ գիրկն առնել.հեռվից ուղարկեյի իմ ջերմությունը ,փաղաքշանքը ,կուզենայի լինեի քո հոգին ,կուզենայի փարվեիր ինձ ,զգայիր այն, ինչ իմ սիրտն է զգում ,լսեիր նրա սիրահարված զարկերը ,տխուր էիր Անանուն, տեսենես ի ՞ նչ էիր մտածում ,ու ՞ մ էիր փնտրում մթացած այս կյանքում ,ու ՞ ր էիր նայում լուռումունջ ,գուցե երկնքի ՞ ն ,գուցե ջու ՞ ր էիր ուզում քո վառվող ցավին ,քիչ- քիչ մաշում էր գիշերը լռության մեջ ,իսկ դու փնտրում էիր ինչ- որ բան այդ անսահման մթի մեջ ,գտնում էիր ու կարծես նորից կորցնում …գուցե լուռ հաշվում էիր աստեղերը մարող, գուցե երազու ՞ մ էիր կամ պատկերում մի նոր միտք կամ գուցե չգիտեմ ,գուցե  ցա ՞ վդ էիր սպանում ` մոլորվում էիր կամ մոլորեցնում …


Առավոտը բացվեց, դեռ դու նստած էիր այդտեղ ,իսկ ես քեզ էի նայում ,մի պահ կանգնեցիր` կարծես արթնացար խորը մտքերից ,լուսաբացի հետ միասին կարծես արևի ջերմացած լացը լինեիր ,կարծես, ա~խ կարծես լուսաբացը լինեիր …
-Երեկ այդքան ի ՞ նչ էիր անում Գայանե  պատշգամբում                                                                                                            -մտածում էի
 -ինչի ՞ մասին
-թե ինչպե՞ս ինքս ինձ  գտնեմ ,ինքս ինձ էի փնտրում մթում, ա~խ Վանիկ չգիտեմ
-ինչն է քեզ տանջում
-վա՞խը
-ի՞նչի հանդեպ
-չափից դուրս ուժեղ եմ ես
-ես քեզ չեմ հասկանում : -Պատասխանեցի ես իսկ դու մեղմ ժպտացիր :
-գիտե՞ս մեկ մեկ չափից դուրս ուզում եմ քեզ լսել
-ին՞ձ : -զարմացած հարցրեցիր դու
-այո քեզ,քո հոգին, ա~խ ինչպես նկարգարեմ, մի խոսքով դու շատ լավն ես:  -Դարձյալ ժպտացիր դու, ու կարմրեցիր:
Առաջին անգամ տեսա հայցքիդ մեջ անկեղծ ժպիտ, այդ պահին կարծես ցավդ մի երկու վայրկյան քեզ լքեց
 -իսկ ի՞նչն է իմ լավը
-հոգիդ-հոգիս- ու գլուխդ կախեցիր դարձյալ ,ես այդ պահին այնքան ուշադիր էի նայում քեզ, որ կարծես սավառնում էի քո հոգում ,
-ի՞նչն է իմ լավը, այն որ որբ եմ մնացել ,այն որ մարդիկ ինձ դուրս են արել սովորական այս կյանքից ,չէ անարդար է այս ամենը ,ապրել իմանալով, որ մի օր ցավից էլ չես դիմանա
-ի ՞նչ ես խոսում ,ներիր, բայց մեկ մեկ թվում է, թե հիմար ես ,անզգայի մեկը: -Զայրացած ասացի ես, քազնի կարծես հոգնել էի քո այդ նվնվոցներից …
-ինչու ՞եկար իմ մոտ նստելու
 -ի՞նչ է չի կարելի
-կարելի է : -ու սկսեցիր ծիծաղել
-ինչու՞ ես ծիծաղում
-ուղղակի: -Եվ ես ու դու սկսեցինք միահամուռ ուժերով ծիծաղել
-գիտե՞ս ինձ զգում եմ երեկոյան աստղերի գրկում
-ես էլ : -ու դարձյալ սկսեցինք մտածել ես մի կողմում էի նայում, իսկ դու մի ուրիշ կողմ
 –ի՞ նչ ես մտածում Վան
–մտածում եմ, եթե կյանքը կատարյալ լիներ ինչը կպակասեր
 –կարծում եմ կյանքը կատարյալ է
–իրոք որ մեկ- մեկ այն չափից դուրս է կատարյալ
–չէ Վան, կյանքը կատարյալ է
–բա ինչու ՞  ես ատում կյանքը, հոգոց հանեցիր ու ժպիտով պատասխանեցիր
–ես չեմ ատում կյանքը, պարզապես այն ինձ համար չէ
–բա ու ՞ մ համար է
 –քո ,նրա ,նրանց
–ի ՞ նչ ես խոսում, կյանքը բոլորի համար է
–Վան, իսկ եթե դու իմ տեղը լինեիր ի ՞ նչ կանեիր
–ի ՞ նչ է եղել քեզ
–դե որբ եմ ,աղքատ ,անպիտան
-պարզապես լռի՛ր, թո՛ղ որ մտածեմ ինչ կանեի ,ինձ թվում է կապրեի,մեն - մենակ կզգայի այն, ինչ իմն է, կփնտրեի ինձ նման որևէ մեկին ու կապրեի նրա հետ ,իսկ դու, Գայանե , ի՞նչ կանեիր եթե իմ փոխարեն լինեիր
 –կարծում եմ չէի լինի քո փոխարեն,քանզի կարծես ուզում եմ արդեն գնալ
-Ուր
-Տուն Գնացի Վան ջան ,իսկ դու միայն երազիր : - Մեղմ նորից ժպտացիր ու հեռացր
 –երեկոյան ի ՞ նչ ես անում` հեռվից ասացիր ես
–ոչինչ
–գուցե ՞   հանդիպենք կայարանում
–լավ …
Ամբողջ օրը սպասում էի երեկոյին ,երկիքնը ամպամած էր ,կարծես ուր որ է անձրը լաց  կլիներ …
ես արագ շտապեցի կայարան, սակայն այդտեղ չէիր ,սկսեց կամաց- կամանց անձրև գալ ,կանգնած էի,անձրևի մեղմ լացը պարուրվում էր այտերիս ,քամին հեռվից կայարանի խուլ ցավերից փչում էր մեջքիս `տալով թարմ սառնություն …ամպերը քանի գնացին այդքան սևացան …
-մրսու ՞ մ ես
–եկա՞ր
–այ՛ո
–այս անգամ որտեղի ՞ց
–հեռվից : -Ու մեմղ քայլերդ մոտեցան ինձ
–պատասխաներդ կտրուկ են
–քանզի անձրևում է
–դա ի ՞ նչ կապ ունի
–Վան գուցե  սա գցես վրադ, տես քեզ համար էլ եմ բերել
–շատ լավ ու գցեցի վրաս:Խոնավության հոտը գալիս էր այդ վերնաշապիկից ,գինու հոտ էր փչում օձիքից
–սա հորս վերնաշապիկն է,հուսով եմ տհաճ չէ
 –չէ ամեն ինչ նորմալ է ,ինչպե ՞ ս ես քեզ զգում
–լավ
–ինչու ՞  ես դողում, եթե մրսում ես, կարող ենք գնալ
–ոչ
–նստեն՞ք
–այ՛ո
–ինչու ՞  ես այսքան սառը այսօր
–չգիտեմ Վան ,չգիտեմ ինչ է կատարվում հետս ,ինչ- որ բան այն չէ
 –ի ՞ նչ ես զգում
 –դատարկություն
- այս անձրևի տակ : -ու զարմացած նայեցիր վրաս
–մի ՞ թե  դու հոգի ունես
–այո, բոլորը հոգի ունեն
–ոչ բոլորը,Վան ,ի ՞ նչ ես զգում այս անձրևի ներքո
-մի բան
–գաղտնի ՞ ք է
–չէի ասի, այս պահին զգում եմ անձրևը և քեզ
–լավ պատախան էր ,
-իսկ դու ՞
–թող մնա գաղտնիք .Վան, որ չլինեմ ի ՞ նչ կանես
–ոչինչ, կապրեմ
–ճիշտն էլ դու կանես
 –ինչու ՞  ես տարօրինակ հարցեր տալիս
–Վան ուզում եմ.....
 –ի ՞ նչ ես ուզում
- կգա ՞ ս լռենք ……
ու լռեցինք մենք, փոխարենը խոսում էր անձրևը,քամին, հին կայարանը …
-ի ՞ նչ ես կարծում ինչու ՞  է կյանքը կատարյալ,Գայանե   նորից լռեցիր դու –ուզում եմ հենց այստեղ քնել
–լավ : -ու կամանց գլուխդ դրեցիր ոտքերիս,հանգիստ ննջում էիր, այնքան երջանիկ էի այդ պահին ,կարծես հասկացա, որ կյանքը կատարյալ է ,քանզի սերը վառվում է: Սկսեցի շոյել գլուխդ ,իսկ դու մխրճվել էիր երազներում ….ամեն ինչ այնքան գեղեցիկ էր ,քամին ,որը սերս ավելի ու ավելի էր բոցավառում, ուզում էի մի պահ գրկել քեզ ու ասել` դու հիասքանչ ես …չէի կարող այդ պահին մտածել, որ մի որոշ ժամանակ անց էլ չես լինի …հայրիկիդ հնամաշ վերարկուն գցեցի վրադ, որ չմրսես- հիշում ես հա ՞ , հիշու ՞ մ ես ինչ երջանիկ էի ես …այդ պահին ամենուր կյանք կար,սեր ,երջանկություն, բայց ոչ` դա ժամանակավոր էր …..ամբողջ գիշեր մնացինք կայարանում` լուռ քնած էիր, իսկ ես, զմայլվում էի քեզանով ,անձրևով …աչքերս հառած քեզ էի նայում ու ինքս ինձ ժպտում` տեսնելով քո հոգին ես ավելի ու ավելի էի հասկանում քո գրքի տողերը…


Անցնում էին օրերը,ամեն ինչ նույնն էր, սկսել էի քեզ ավելի շատ սիրել ..կարծես դու էիր միայն ինձ լսում ու հասկանում ,հանդիմանում ,քննադատում …այլ էր աչքերս քո մեջ տեսնում …այս պահին քեզ հարց կտամ ,առանց  վախենալու կհարցնեմ, քանզի գիտեմ ,որ կլռես ,-ի ՞ նչ ես զգում ,երբ քեզ եմ պատմում քո մասին …չես պատասխանում ,գիտե ՞ ս մեկ- մեկ ուզում եմ քեզ մոտ գալ ,բայց ինչ- որ բան պահում է, գուցե այն մեծ սերը, քո սերը թույլ չի տալիս, որ ես գամ,ստիպում է, որ ապրեմ …չէ ,Գայանե , անգամ անունդ տալով ես շատ եմ դողում ,ցնցվում եմ ու ավելի եմ քեզ սիրում .թեկուզ դու չկաս, բայց մեկ է քեզ շատ եմ սիրում …գուցե  երկնքի այն խաղաղ կապույտի ներսից ինձ ես նայում ,սխալ է այս կյանքում ամեն բան ,կարծես աշխարհիս դիրքն է, որ դրված է ծուռումուռ …ինչպե ՞ ս կարելի է սիրել մեռածին ,ցնդված էակի, ով մնաց լոկ մի սեր.երբ քեզ հարցրեցի որտեղի ՞ ց եկար, դու ինձ պատասխանեցիր`<<հեռվից >>,երբ քեզ վերջում հարցրեցի, թե ու ՞ ր ես գնում` դու լռեցիր, գուցե  հեռուն էիր գնում .չեմ համակերպվում մեծ կորստին, մեկ- մեկ չափից դուրս ուզում եմ խելագար լինել ,հիմարի մեկը, որ չհիշեմ քեզ, որ մոռանամ քեզ հավետ…..
Կյանքը թվում է մի շրջանագիծ ,ոչինչ չի փոխվում, շրջում է պարզապես ,ամեն օրերս կարծես նույնը լինեն …միտքս չէր հագենում քո մասին մտածելուց …տարօրինակ է ,ամեն ինչ շատ տարօրինակ.
լուռ գլուխս դնում գետնին նայում երկնքին , ..կապույտ երկնքից երբ դու ցած նայես ,կտեսնես հոգիս տառապելուց ու կդառնաս անձրև ու վերևից ցած կիջնես ,կպարես լացով այտերիս վրա,կխառնվես լացիս մեղմորեն .ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ գուցե  նրանից, որ սերը գեղեցիկ է , պարզ ու մաքուր…
Անցան օրեր՝ ես և դու շատ էինք կապնվել …դու ցավտ  ինձ հետ էիր կիսում ,ամեն մի ցավտ պատմելիս ես շատ էի ցավում ,մեկ մեկ մտածում էի ին՞չ լավ կլիներ, եթե դու չլինեիր ՝ չհասկանալով, որ ինձ պետք ես …ախր քո տանջանքը այնքան մեծ էր ,այնքան խորը.գիտես հիմա հենց հիմա ես հասկանում եմ, որ իրոք, որ պետք ես ինձ շատ …կուզենայի այս պատմությունը լոկ երջանկություն խոսեր, ոչ թե ապրումներ, որոնք ծնվել են կորստից…կուզենայի միասին նստեինք մեր հին  կայարանը ու նայենք մեկս մյուսին ,այն երեկոյի պես, երբ լուռ քնած էիր գրկումս ,կարծես հանգստանում էր հոգիտ …
-բարև Վանիկ,
–Բարև գայաեն ,լա՞վ ես,
–այո շատ,
–ին՞չ է պատահել, այսօր շատ ուրախ ես
–Վան երեք օրից իմ ծնդյան օրն է,
–իսկապե՞ս …
անիծում եմ այս խոսքերը ,քանզի այդ քո երջանիկ ու ժպտացող հայացքի տակ կար թաքնված մրմունք ,չէի զգում որ վերջն է …
-այո ես հաղթահարեցի ևս մեկ տարի այս կյանքում,
–ին՞չ ես կարծում կյանքը դժվար է,
–դեռ վաղ է խոսել դրա մասին, այ որ մեծ լինեմ, պառավ, այդ ժամանակ կհարցնես,
–իսկ ին՞չ նվեր կուզենայիր ստանալ,
 –հանգստություն
–մեծ բան չէ,
 –կնվիրես
 –այ՛ո …
ու ես նվիրեցի քեզ հանգստություն վերջին պահին, դողացող ձեռքերս վերջին անգամ փակեցին քո թաց աչքերը ,քեզ տվեցի կարծես քո հանգստությունը …
-Վան կգաս գնան՞ք,
–ու՞ր,
–քեզ բան ունեմ տալու.: -գնացինք դարձյալ  նրա տուն ,փոքրիկ մի տուն  ,հնամաշ իրերով լի. տան մեջ անվերջ խոսում էր միայն ժամացույցը ,անվերջ երգելով կյանքը առաջ էր տանում
–իսկ ին՞չ ես ինձ տալու
–Վան մենք լավ ընկերներ ենք չ՞է
–ամպայման : - ու նա հանեց իր փոքրիկ նկարների ալբոմը. բաց արեց առաջին էջը, կար նրա փոքրիկ տարիների նկարը
–Վան սա իմ անցյալն է ,գեղեցիկ է չէ
–շատ
 –փոքր էի Վան ,գիտես այստեղ ին՞չ եմ երազում,
–ին՞չ,
– որ կյանքում գոնե մեկ անգամ գնացք նստեի,
–չե՞ս նստել կյանքում,
–ոչ
–կ՞ցանկանաս,
–շատ
 –ես էլ չեմ նստել.
.-Վան, գիտես հարցիդ պատասխանը գտել եմ,
–ին՞չ հարց,
–Վան ին՞չ կպակասեր, եթե կյանքը լիներ կատարյալ,
-և ին՞չը կպակասեր գայանե
 –սերը
–ինչու՞ ,
–սերը,սերը այլևս անելիք չէր ունենա
 –կարծու՞մ ես սերը ….
-այո սերը Վան
–գու՞ցե ճիշտ ես …

Հոգնել եմ, այս տողերը այնքան անպիտան են ու անտանելի, չգիտեմ, չեմ կարողանում գրել այն, ինչը զգում եմ ,բայց մյուս կողմից ինձ ուտում է ամեն տողը ,կրծում ու սպանում…սերը չափ չունի սիրելիս ,ինչպես չափեմ իմ ներսում ,չէ չեմ կարող …հոգնում եմ քո այդ լռությունից ,թե՞ ինչքան եմ քեզ կարոտում, ափսոս, որ դու այդ չես զգում ,թե՞ ինչքան է հոգիս դողում, ախ այդ միայն ես եմ զգում ,թե՞ հոգուս լուռ ստվերներում թախիծն ինչպե՞ս է կուտակվում ,ախ սիրելիս, ախ դա միայն ես եմ զգում .քո լռության մեջ բազում չասված խոսքեր կան կուտակված ,թե՞ ինչպես եմ ես սպասում ամեն անձրևի հետ քո լացը ,ախ Անանուն դա դարձյալ միայն  ես եմ զգում ….
Հաջորդ օրը ես և նա գնացինք գնացք նստելու, սակայն չկարողացանք հասցնել, քանզի գնացքը արդեն շարժվել էր,
–ինչ արած, կան երազներ, որոնք մնում են երազ: - ու սկսեցիր ծիծաղել,
 –ինչու՞ ես ծիծաղում Գայանե
 –ինչ ես կարծում, եթե կյանքը կատարյալ լիներ ինչ կպակասեր,
–երազները ,
-այդ դեպքում երազներ չէին լինի ու ես ստիպված չէի լինի գնացքին անվերջ սպասել: -ու մենք սկսեցինք գնացքի ամբողջ ճանապարհով քայլել. նա անվերջ ծիծաղում էր, բոլորը մեզ էին նայում …
-Գայանե  ու՞ր ենք գնում,
–հեռու՛
 –դարձյալ հեռու՛
–Վան տես ճանապարհները այնքան երկար են ու անսահման: - ու սկսեցիր երգել ու պարել. մարդիկ սառած հայացքներով նայում էին քեզ,կարծես ծիծաղում անվերջ …տեսնես այդ պահին երջանիկ էիր, թե՞ ուղղակի քո հոգին ցավից ուզում էր թռչել այս ու այն կողմ,Կամ գուցե ցավդ մեղմացնելու համար թրչուն էիր դարցել,ու այս ու այն կողմ էիր թրչում:
–Գայանե, նայիր թե՞ մենք ուր ենք հասել,
–տե՛ս Վան, ամայություն է ,
–տեսնում եմ ...
ու դու վազում էիր այս ու այն կողմ, ես հիացած ու անթարթ աչքերով քեզ էի նայում ու կարծես քո ամեն մի քայլի ու ցավի մեղեդին ես ունկնդրում էի ,այնքան մեղմ էին հնչում քո քայլերը, յնքան անձայն ինչպես հիմա ,ինչպես հիմա քո լռությունը ….ահա և վերջ :
Ծիծաղելի այս օրերը տանում էին դեպի վերջը. երեք օր հետո այլևս կյանքը ուրիշ կլիներ ,կլռեին ինձ համար կյանքի աղմուկները ,կփակվեին ինձ համար իմ հոգու լուռ դռները, ես կդառնայի շխթայված մեկը , կզգայի  այս կյանքի իրական շունչը …գիտե՞ս մտածում եմ, որ դու ինձ օր օրի բարձրացնում ես քեզ կորցնելով, ես կարծես բարձրացնում եմ քո ցավը և իմ ցավերը միախռնվել են …պարզապես ես զգում եմ իմ անդորր ցավը, իսկ դու ոչ …
Հուլիս 16 ,գուցե կյանքի փոշոտ մի օր ,կյանքս այդ օրվանից դարձավ վեհություն ,աչքերս դառը, լացեցի չորացան ու քարացան, աղու այդ մռմռացնող ցավը քարացրեց աչքերս ,սառեց սիրտս ,հոգիս մտավ ատելությունը,  հոգուս ստվերների ներսում ,լցվեց ամեն ինչ, լացս հոգումս փորեց խորը մի ցավ …
Կյանքիս ամենագեղեցիկ օրն էր թվում ,անձրև էր տեղում, մտածում էի գուցե այն օրվա պես ևս կքնես իմ գրկում ,երջանիկ էի, ուրախ ու անհոգ …դարձյալ կայարանը ,դարձյալ սպասված ժամեր ու րոպեներ՝ քեզ տեսնելու անսհաման ցանկությունը  …շտապում էի քեզ մոտ , ճանապարհի մյուս կողմում ես  դարձյալ տեսա մուրացկանին,
–հե՜յ հե՜յ, այս ու՞ր ես շտապում այս անձրևին,
–ծերուկ ես շատ երջանիկ եմ ,հադիպման եմ գնում ,ու վերջապես ասեմ նրան, որ ես սիրում եմ նրան
- ար՛ի քեզ մի բան պատմեմ
 –շտապում եմ: - այդ պահին կարծես փայլում էին աչքերս ,
-լսի՛ր գոնե քեզ խորհուրդ տամ
–աս՛ա ծերուկ
–սերը ամենագեղեցիկ աչքերն են աշխարհում ,այդ աչքերում այնպես արա, որ լացը հյուր չգա ,թաղիծ չգա
 –հա հա ամպայման
–դե քեզ հաջողություն …
ինչ արած, ինչպես դու էիր նշում միշտ կյանքում ամեն բան ունի ավարտ ,հասա այդ կայարանը ,այդ նստարանը ,գիտես ատում եմ երբենի այն սիրելի նստարանը ,այդ կայարանից միայն տխրության հոտ եմ առնում ,հիմա էլ ամեն անգամ գնալիս այտեղ միայն քեզ եմ փնտրում ,կամ նստում այդ նստարանին ու հեռացող ճանապարհից քո գալն եմ սպասում …հասա, հեռվում դու էիր նստած ,գեղեցիկ ,անձրևի այդ խշշոցի տակ դու նստել էիր
–չե՞ս մրսում Գայանե  ,ձայն չհանեցիր ,աչքերտ փակ էին
–Գայանե  դու չե՞ս մրսում
–ոչ ուզում եմ թրջվել …ու հանեիր ձեռքերտ արնաշաղաղ
- այս ին՞չ ես արել Աստված իմ ,քեզ հետ եմ, ին՞չ ես արել
–ձայնդ
–Գայանե  : -ու սկսեցի լաց լինել ամբողջ ուժով
–ուշ է, ոչինչ չես կարող փոխել
-հիմարի մեկը ու գրկեցի քեզ ,ես և դու սկսեցինք լաց լինել
–ինչ՞ ես արել
–ուշ է, զգում եմ Վան թե՞ ինչպես է երակներս դատարկվում կյանք տվող այս արյունից
–Գայանե, լռի՛ր, ես ինչ անեմ Աստված իմ
–զգում եմ վերջին իմ ցավը ,սառում էիր քիչ-քիչ ,մեռնում էր քո բույրը
–Վան գլուխտ դիր կրծքիս ,զգա սրտիս մեղավոր զարկերը …: -գլուխս դրեցի կրծքիտ, աչքերս լացում էին անվերջ
–տե՛ս հիմա քո օրագիրն  եմ բերել.աչքերդ փակ ժպտացիր
–Վան կբացե՞ս վերջին էջը, ուզում եմ կարդաս ինձ համար ..սկսեցի կարդալ. դու ձեռքտ դրած ճակատիս ,քո արյունոտ ձեռքերով, շոյում էիր գլուխս
– վաղը իմ ծնունդն է ինչ՞ նվեր ունես ..լռեցի ես քո մահացող սրտի ամեն զարկերը ես մարմնիս վրա էի զգում ,
-դու նվերի արժանի չես ,դու անպիտան
–մի ասա ցավ ես տալիս ,չնայաց ցավերս ,ձեռքերիս ,հոգուս խառնվել են իրար ..արդեն ուշ էր անհնար էր փրկել նրան ,արնաշղաղ էր շուրջը ,նրա արյունից ցավի հոտ էր գալիս ,հիասթափության ,մահվան …ես կարդում էի նրա գիրքը իսկ նա լուռ նայում էր այն կողմ ,այլեևս չէր կարողանում շարժվել միայն անվերջ գլուխս էր շոյում ,նրա արյունը հոսում էր աչքերիս արնքով կարծես գծում էր ցավը հոգու ,լացս ու նրա թանձր արյունը խառնվել էին իրար
–ինչես զգում Վան
–ցավ ,քո արյունը ինձ քո ցավն է պատմում
–որ հեռանաս Վան չմոռանաս իմ մասին
 –ինչու արեցիր դա
–կյանքում  ամեն բան ավարտ ունի ,չեմ ուզում այլևս տանջվել
 –իսկ դու ինչես զգում
 –ոչինչ միայն անձրևի կաթիլները ,հիշում ես Վան
–ոչինչ չեմ հիշում ,խնդրում եմ լռիր ուր որ է …
-ինչ ուր, որ է քո կարծիքովն դեռ կարող ես ինչ որ բան փոխել ու դարձյալ ծիծաղեցիր շ
–ատում եմ ծիծաղտ ,մեծամիտ այդ տոնտ
 –Վան վերջ Գայանեն  կլռի ,ինչպես լռեց նրա գիրքը ,ես էլ չեմ խոսի գուց է տարիներ հետո կատես իմ լռությունը …բարձրացա ես ձեռքտ դնելով քո կրծքին
–լսիր քո մեռնող սրտին ,ու մի բան խոստացիր ինձ
–ինչ ես ուզում որ խոստանամ
–այն ինչ գիտես, որ ամպայման կլինի
–ականջդ բեր ,նախ համբուրեցիր այտս, ապա շուրթերթ մեղմորեն հպվեցին ականջներիս
-<<Մի օր ես կգամ >> ուր էլ որ լինեմ …
սկսեցինք ավելի ուժգին լաց լինել
 –ուր ես գնում Գայանե  լռեցիր ու գլուխդ թեքեցիր
–հեռու …սկսեցի մեծ ցավից շոյել ձեռքերտ
–ցավում է
–ոչ ,այլևս ոչինչ չեմ զգում անգամ անձրևի կաթիլները
–Վան գնա ձեռքերս տարա դեպի քո աչքերը այն փակեցի
– սա էլ իմ նվերը ,
-վերջին անգամ ժպտացիր ,արդեն հեռանում էի քեզ թողնելով կայրանում
–Վան <<Մի օր ես կգամ >> մի պահ կանգնեցի ու դարձյալ հեռացա …դողում էի ցավից ,կորստից ,ամեն ինչ փլվեց կարծես …հեռվից տեսնում էի քո մահացող մարմինը, որի տակ կար դարձյալ քո մեծ հպարտությունը աչքերտ փակ էին ,իսկ երակներտ դատարկվում էին ցավոտ արյունից …անձրևի մեղմ կաթիլները ջրում էին ճանապարհս …հասա դարձյալ մուրացկանի մոտ
–հըն պատանի ,սերը գեղեցիկ  է չէ…գրկեցի նրան ,ամուր շատ ամուր ասա կեղտոտ ծերուկ, եթե կյանքը կատարյալ լիներ ինչ կպակասեր
–սերը …մուրացկանը զարմացած նայում էր վրաս ,ու կարծես հոգում ուրախանում որ նրան գրկել են ..-ախ պատանի հեքիաթ է կյանքը, անսկիզբ
–չէ միայն ոչ հեքիաթ ,կյանքը պարզապես կյանք է ինչպես անանուն մի երազ …
-կորցնելուց չեն մեռնում, պատանի կորցնելուց սիրում են միայն …ասաց  նա. վերարկույիս էր մնացել նրա ծխախոտի անտանելի հոտը ,և քո ,արյան հետքերը ….
Պարզ ու խրդին է կյանքը այս ,չկա այս կյանքում ոչ մի բան արդար ,կյանքում կորցնելուց էլ չես գտնում ,մնում ես շիվար :  


Աչքերս հառնեմ դեպի վեր ,դառնամ մի ստվեր ու անհետ կորեմ ,թացանա հոգիս թշվառ այս կյանքի չոր մրմունքից,դառնամ մի մոխիր ու քամու թև ,չքվեմ այս կյանքի չոր անապատից .դառնամ մի լացող հայացք ,դառնամ ատելության ստվերը անտես ,դառնամ վառվող սեր, ու վառվեմ անմար քո ձեռքերում անշունչ ... Ու՞ր ես գնում ,միթե չես տեսնում միայնության անսահմանությունը ,միթե մեռնելով հանգիստ ես առնում ...ոչ սիրելիս ուրիշի հանգիստն ես առնում ,հիշեցնում քեզ քո սերը անտանելի ,չէ սիրելիս մեռնելով բան դուրս չի գա ինքտ ել գիտես ...կապույտ երկնքից երբ դու ցած նայես ,կտեսնես հոգիս տառապելուց ու կդառնաս անձրև ու վերևից ցած կիջնես ,կպարես լացով այտերիս վրա,կխառնվես լացիս մեղմորեն ...կշշնջաս որ ետ ես եկել ...ու՞ր ես գնում ,գուցե ճիշտ ես անում ,բայց ես ինչ անեմ, որ էլ չտանջվեմ ,որ հոգուս լույսը չմարի հանկարծ որ այս տանջալի սիրուց հանկարծ չնգնեմ ...ուզում եմ անշնչանամ կամ քնեմ ,միայն թե չզգամ որ դու չկաս ,պարկեմ լուռ անձրևիտ կաթիլենրի տակ ,լուռ փակեմ աչքերս ու մեղմորեն լացեմ ...ու՞ր ես գնում ...ինձել քեզ հետ տար ,մի թող ինձ մենակ մի թող որ սպասեմ ամեն անձրևի ....հույսով լցվեմ որ ամեն աձրևի հետ դու էլ կգաս ...ախ սիրելիս անձրևի թաց կաթիլները ցավեցնում են .....ախ ՍԵՐՍ մի գնա այդպես լուռ, մի փակիր դուռը թող ես նույնպես գամ .մի պահ ինձ գրկիր ու մխրճվիր աչքերիս ծովում...մնա .մնա որ սերս մնա ..
Ահա վերջ ,դու լռեցիր ինչպես քո ուռենին …գիտես հենց այս  պահին աչքերս չեն լացում լուռ նայում են քո քարին ,ախ երանի լինեյի քարը շիրմիդ   ,զգայի տարիներիդ անցն ու դարձը….տեսնես նայում ես վերևից ,երկու տարի է անցել ,ամեն ինչ փոխվել է …սա իմ ու քո պատմությունն է …քո որ մնացիր հեռուն ,իմ որ մնացի քեզ հետ .ահա Անանուն սա է …գիտես կայարանը այլևս չկա ,նստարնը այլևս չկա կարծես քեզ հետ կորան…հիշում եմ այն քամու բույրը որը պատում էր մեզ : Գնամ Անանուն ,կյանքը ինձ է սպասում ,ես նորից կգամ ,չեմ թողնի որ մենակ վայելես հանգստությունտ …Սիրում եմ քեզ ու անվերջ հիշում է, որ <<մի օր >> դու կգաս, ես սպասում եմ քեզ …անգամ իմանալով հանդերձ, որ այս կյանքում անհնարին է նորից ետ գալ …կսպասեմ ամեն օր ,ամեն ժամ միայն թե դու գաս …


Այսել որ անգամ չծնված կյանքիս մեջ գրվում է ինձ ցավ տվող մի պատմություն : Դատարկված էջերիս ներսում մնում է անցյալի հոգնած ուրվագծերը ու հետքերը լուռ ,իսկ վրա գրվում մի նոր անցյալ . իսկ ու՞ր է կորում անցյալը ,աչքերիս կուտակված ցավի ներսում ..թե հոգուս խոնավացած նկուղներում ..չէ խնդրում եմ ինձ թող իմ կյանքը ,ինչ ուզում ես տար կուզես անգամ սիրտս տար ,միայն թող ինձ իմ կյանքը ,անգամ կուզես հոգիս տար ,կուզես աչքերս տար որ չտեսնեմ կյանքի այս ճյուղավորված վարդերը մեռած ...ախ ես մահից կյանք եմ քերթում ..էլ ինչպես ես կյանքը քերթեմ երբ որ ներսումս էլ կյանք չմնա ...Ախ սիրելիս գուց է մարում են երազները լուռ ,չքանում անհետ կորում ,մնում է նրանցից լոկ մի բան ,կարոտը որը կարծես անմեռ մի վարդ լինի ,ցցված մռմռացնող քո վերքին ու ամեն անգամ երբ հոգուս լուռ ստվերներում թախիծն է հյուրնկալումվում նա ծակում է բացված վերքս ու ցավ տալիս..
Այսել որ անգամ կյանքը գցում է, ու ինձ քարշ տալիս,չէ չեմ սովորել ես դիմանալ ,չեմել ուզում ,չեմ զգում ես ոչմի ցավ ,ինչպես զգամ երբ ինքս ցավեմ լացում ու ճչում ...ահա կյանքը սիրելիս ,ախ գիտես ինչ վատ է որ հասկանալ գիտես ,սակայն չես գտնում ոչմի բան ,պարզապես հասկանումես ու ցավ ապրում ,որ ոչինչ չես կարողանում իր տեղը դնել ...կյանքը խառն ու խրթին է ,չկա ,այո չկա ոչմի բան արդար ,փշերը ամուր գրկել են իրար ու ճամփա չեն տալիս քայլելու համար ...էլ չեմ կարող անդունդի եզրին ես կանգնած մնամ ,կամ պետք է ընկնեմ կամ պետք է միքիչ հույս քաղեմ ,չեմ կարող ամեն անգամ ես նայել ցած ,չեն կարող նորից աչքերս տեսնել այն ինչը վաղուց եմ կորցրել ...չեմ կարող նորից ու նորից անգամ անվերջ ես կյանքը քերթեմ ,չեմ կարող նորից ու նորից կյանքը գտնել ...ախ չեմ էլ ուզում ,միայն քեզ եմ ուզում ,որ լինես կողքիս, կամ ձեռքս բռնես ու հանես, կամ էլ գցես անդունդը ցավոտ ...ինչ ուզում ես քեզ հետ տար ,կուզես անգամ արյունս տար ,միայն թե մի տար կյանքս դառնացած ես ինչպես ապրեմ երբ իմ հուշերում մնա լոկ մի բան ..կարոտը անմեռ ու սերը փշոտ .ուզում եմ մնաս կամ գուց է գնաս ,միայն թե մի տար կյանքս դառնացած ...
Սառել եմ ,մթում բնավ ցուրտ է ամեն ինչ ,հոգիս դողում է ներսս այրվում ...հեռվից շատ հեռվից քո մահացած բույրն եմ զգում.անզգայացած ձմռան այս արցունքների մեջ ,ես մի լացը էլ չեմ գտնում ...միախառնվել եմ ծովի հանդարտ ալքների մեջ թե ուր կգնամ ,ես էլ չգիտեմ ,միայն թե գնամ ,հեռու շատ հեռու, գուց է գարուն եմ ուզում ես փնտրել ,գուց է ուզում եմ հալչել ...լողում եմ հանդարտ ու կարծես սառում ,մթության մեջ այս գերող ,ես իմ լացը չեմ գտնում ...վախենում եմ ,վախենում եմ այս կյանքից ,մեկը չկա, որ ձեռք տա իմ սրտին ...ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ գուց է նրանից որ սերը գեղեցիկ է ,պարզ ու մաքուր ,լողում եմ հանդարտ ալիքների ծփանքում ...մեկ չափից դուրս մրսում, մեկ էլ չափից դուրս ջերմանում եմ , օտարական այս աշխարհում .....

Մեղմ շշունջ ,մեղմ գիշեր ,մեղմ ունայնություն ,մի անուն ,որը կոփվեց սրտումս ,մի գուցե սպասված մի շշունջ կարոտած ականջներիս...
Ես քեզ սիրում եմ ,դու դա իմացիր ,կյանքում ես սիրահարվել եմ ոչ թե քո գեղեցկությանը կամ մենակությանը ,այլ սիրահարվել եմ քո մեղմ շշունջին ,մեղմ կարոտին ,ախ այդ ձայնը ,կուզեմ նորից շշնջաս ` ՄԻ ՕՐ ԵՍ ԿԳԱՄ .......
Իսկ որտե՞ղ ես,կամ գուցե ուրես ,ա՜խ չգիտեմ ,էլ ինչպե՞ս սիրեմ մարդկանց ,հա ես ներելեմ ,բայց ավելին չեմ կարող ,ես ատում եմ ,ներելու համար ես ինքս ին հետ անվերջ կռվել եմ ,իսկ սիրելու համար չեմ ուզում ինքս ինձ կորցնեմ :

Բայց ին՞չ անեմ ,նորից լցնեմ կյանքը այս դատարկ ,ա՜խ թե մնամ ինքս ինձ հետ ,ա՜խ ես ին՞չ իմանամ ,ես ինչպե՞ս մնամ ,ինքս իմ հոգում ,երբ այդ հոգուց փախչ ել եմ ուզում ......
Ա՜խ ես վախենում եմ ,վախենում իմ սեր ,վախենում եմ որ իմ դատարկ հոգու ճեղքվածքը ,մի օր պայթի ու ջարդվի ,ու ես քո սիրո լույսից անվերջ կուրանամ ,վախենում եմ :
Ախր նախանձում եմ քեզ, քանզի քո շունչը վեր է հառնել խորտակված ալիքներից:
Երբ տեսա թե ինչպեսես հոգնած պարկած մեղմ սավանների մեջ ,կյանքն ինձ համար մեռավ,թե ինչպես էր քո քնքշությունը մահացել,մարել,սպիտակ սավանների մեջ միայն երևում էր արյանդ հեդքերը ,իմ սեր ,իմ միակ լույս ,դու մարաել ես ,իսկ ես վառվել :
Բայց և այնպես այսօր լռեմ ,ոչինչ չասելով ես անվերջ խոսեմ ,շշնջամ ,գոռամ կամ հեղեղվեմ ,կամ անձրև դառնամ ու քո ցավաց հոգում ես անվերջ արտասվեմ ,միայն թե միքիչ նորից շոյեմ ու զգամ քեզ ,իմ հեռվում մնացած ՄԻ ՕՐ ԵՍ ԿԳԱՄ ,միայն թե շոյեմ քեզ :

Հավատացե՛ք ,անգամ այս տողը արտասանելով `ՄԻ ՕՐ ԵՍ ԿԳԱՄ ...Լցվում եմ ցավով ,բայց այդ ցավի մեջ անվերջ մի շշուկ է սեղմվում իմ կրծքում ,դա այն մեղմ սառը հավատքն է որը մնացել է ինչ որ մի տեղ `իմ ներսում :
Սա է կյանքը ,իմ կյանքը ,ուր թրչունները մեղմ երգեցին ,ու թողեցին մենակ ,սա է կյանքը ,իմ կյանքը լցված կարոտով , ,ցավով ,բայց մեղմ սիրով ու հավատով ,երբ հեռանաք սիրուց ,նրա մեղմ ականջներում մեղմ շշնջացե՛ք `ՄԻ ՕՐ ԵՍ ԿԳԱՄ ,չևոր միայն այդ բառերը ինձ ստիպեցին որ ապրեմ որ սպասեմ , Որ ՍԻՐԵՄ :

Գայանեն  մահացավ 2010 թվականին ,հունիսի 16 –ին …
                                             Նվիրվում է Գայանեի  հիշատակին
                                                                               Վանիկ Հովակիմյան Անանուն
Ահա դեռ գրվում են  կյանքիս էջերում քո հետքերը ,ամեն անգամ շիրմիդ հպվելով զգում եմ քո ներկայությունը կյանքում ,մեկ - մեկ անգամ հանուն հավատի հերքում Մահը ,բայց ինձ խաբել չեմ կարող, դու չկաս ,չկաս ինչպես մի երազ որ երևաց իմ քնած շուրդերին ,մեղմ հպվեց ու անհետացավ :





16 comments:

  1. Դուն ինձ կսիրե՞ս, սեր իմ, կսիրե՞ս, Այնպես, ինչպես որ ես եմ ցանկանում, Իմ հոգու համար գարուն կբերե՞ս, Գարուն, որ իմը լինի աշխարհում: Թե՞ ժամանակի ընթացքում անդարձ Քո խոստումներդ պիտի խունանան, Ու այս վարկյանը լոկ պիտի հիշենք Կիսատ մնացած երազի նման:
    Գիտեմ,որ մի օր երազ չեմ հյուսի, Չեմ սուզվի էլ մութ աչքերիդ հունում. Լույսըս գուցեև անչափ պակասի, Կխեղդեմ ցավը հոգուս խորքերում:

    ReplyDelete
  2. .ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ գուց է նրանից որ սերը գեղեցիկ է ,պարզ ու մաքուր :

    ReplyDelete
  3. im lav barekam , im (Անանուն ), tox kyanq@ veracnvac apri qo amen mi toxi gaxtnaranum , amen mtqi taqstocic nor kyanqi boxboj@ jermagin shoxerov barevi qez , husov em ananun anund mi or kunena amenamec bovandakalic anun@, sirum em mtqerd ,ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ գուց է նրանից որ սերը գեղեցիկ է ,պարզ ու մաքուր ,լողում եմ հանդարտ ալիքների ծփանքում ...մեկ չափից դուրս մրսում, մեկ էլ չափից դուրս ջերմանում եմ , օտարական այս աշխարհում .....sirum em sirov u mec anhaytov der galiq hzor mtqerd ,

    ReplyDelete
  4. խոսքեր չկան , որ նկարագրեմ ինչ զգացի կարդալուց ... ապրես , շաաատ լավն էր իրոք

    ReplyDelete
  5. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete
  6. Հրաշք պատմվածք ես գրել ԱՆԱՆՈՒՆ ջան,,,,,հավատարիմ ընթերցող Սաթ(k):)

    ReplyDelete
  7. chkaaa...aseliq chka...cavum em, miajamanak inqs im vra patkeracnum katarvac@....apres Vanik jan. chkan nenc xosqer vor karam qez asem ....

    ReplyDelete
  8. lavn er shat, jisht e shat erevuytneri het hamamit chem, bayc xorhurd ktam hexinakin linel erjanik,es hamozvac em vor da Gayaneyi amenamec cankutyunn e.

    ReplyDelete
  9. In4qan cav kar toxeri aranqum u in4qan xorutyun parz erkxosutyunneri mej,,,hetaqrqir harc er'in4 kpakaser ete kyanqy kataryal liner'sery paartadir katarelutyan mas kkazmer,bayc kmoranayinq te in4 e erazely karcum em,,,uxxaki hzor er,aynqan vor stipec sirel,darnanal,atel miajamanak,,,shnorhakal em vor baxt uneca kardal ays stexcagorcutyuny, shnorhakal em vor sharunakum eq grel))

    ReplyDelete
  10. Ակամայից հիշեցի Perfumer ֆիլմից հոգևորականի խոսքերը._он не человек,он а~~нгел.Ես ուղղակի հիացած եմ,այսքան երիտասադ ու այսքան հասուն,շնորհակալ եմ,որ դու կաս Վանիկ ջան

    ReplyDelete
  11. ES HIACAC EM UXAKI HRASHQ PATMVACQ ER ES CANKANUM EM BOLOR AYSTEX GROXNERIT ERJANKUTYUN KYANQUM VOCH MEKT CHZGAQ EN INCH ZGAC HEXINAK@ ISK QEZ VANIK HOVAKIMYAN JAN SHNORAKALUTYUN VOR DU AYSQAN LAV BANER ES GRUM AYTQAN ERITASARD LINELOV HANDERC............:-(

    ReplyDelete
  12. u sa e kyanq@.......................ex shaaaaaaaaaattt lavn er..shorhakalutyun Vanik Hovakimyan

    ReplyDelete
  13. Chgitem el... LAV e?? Te VAT?? Qanzi es patmutyuny, zgacmunqy ev sery anbajan masniki nman amboxj kyanqumt qez amur kapvac en mnalu
    ...

    ReplyDelete
  14. Կարդալուց հետո շատ ուզեցի ես էլ կարողանամ ներսումս կատարվածը շարադրել այնպես ոնց վերևում նկարագրել եք...((( Անկեղծ ասաց սկզբում չգիտեի էլ որ էս բովանդակությունն ուներ պատմվածքն, ու անսպասելի էր գրված ամեն միտքն ու զգացումն,որովհետև իմ էս ամիսներիս զգացածը կարդում եմ պատահական ինչ որ տեղից

    ReplyDelete
  15. Չնայած ուղագրական և բառագործածական սխալներին(պետք է խոստովանեմ`դրանք ինձ խանգարեցին կարդալ)մեծ համոզումով կնշեմ,որ այն ինձ դուր եկան:Ձեր ոճը պարզ է,հասկանալի,միաժամանակ մտածելու տեղիք տվող...Շարունակեք նույն ոգով:

    ReplyDelete