Ամեն մի հարվածի հետ կրկնակի ու եռակի անգամ էր ավելանում նրա հիշողությունների ծանրությունը ,ամեն մի հարված յուրովի էր սեխմում նրա ենթագիտակցությունը ,և ամեն մի հարվածի հետ ամեն անգամ լեզուն կծում էր ,ոչ թե սաստիկ ցավից ,այլ հիշողությունների անտանելի բեռից ,և դա ավելի քան կրկնապատկում էր նրա ցավը ,որ սեխմվում էր նրա հոգու ամեն մի ծալքում .
չէր գոռում ,ճչում ,ասես անակրող էր ,բայց լռությունը այդ ցավի ,որը նա տանում էր ,ավելի սարսափելի ճիչ էր թվում ,որը սեխմում էր անբոխի աչքերը ,ոմանց աչքերը թացանում էին ,ոմանք սարսափելի ազնգայությամբ էին մատնվում ,իսկ ոմանք պարզապես խելագարվում էին .
Մարմինը ձայն էր հանում ,տնքում էր ուժգին ,իսկ նա այդպես էլ առանձին էր մարմնից ,աչքերը դեպի ցած նետված ,իսկ մազերը ասես սև վարագույրներ ,որոնք ծածկում էին ,ինքն իր հանդեպ ունեցած անկողարության զզվանքը .
դարձյալ հարված
այս անգամ այնքան ուժգին ,որ լաց եղավ .
դա ոչ ոք չէր տեսնում ,այդ լացը լսվում էր ,հեհեկոց ,որը սարսափելի էր արձագանքում լռության այդ հսկայական պատերի մեջ .
դարձյալ հարված
այս անգամ մատերով գրկեց գլուխը ,երկու մատը հենեց այն հատվածին ,որը սարսափելի էր ցավում
երերոդ հարվածին մթագնեց միտքը ,պատկերները կորցնում էին հստակությունը ,իսկ ձայները նման էին խլության խորը ձայնի .
և դարձյալ հարված
այս անգամ գրկեց գլուխը և փռվեց հատակին ,կծկվեց , մտնում էր ինքն իր մեջ ,չէին հասցնում մատերը հենվել մարմնի այն հատվածներին որոնք սարսափելի ցավում էին .
և շատ ծանր շնչում էր , չէր հասցնում օդը վերցնել բերանով և արտաշնչել այն ...
Ծանրգաույն էր ,որ բոլորը լռում էին ,և դեմ առ դեմ նրա հայացքի ,ասես գնացքներ էին բարձր ձայներով անցնում ու գնում ,ու տրորում նրան ,և նա ներքուստ գլորվում էր իր մարմնից ցած ,բայց մարմնից ելք չկար դուրս .այս այն կողմում էր շպրտում ինքն իրեն.
դարձյալ հարված
այս անգամ վերջնականապես .ասես մարմնի մի որոշ մասը առանձնացրել էին իրարից ,կապկպել էին պինդ թելերով ,ամեն մի հատված գույն էր ստացել ,կապտել էր և խառնվել արյան հոսքի հետ
և նա լաց եղավ բարձրաձայն ,նայելով ամբոխի մեջ գտնվողին ,ողջ էր միայն աչքերը ,թվում էր այդպես է ,մինչև վերջին հարվածը որը դիպչեց որովայնին ,և նա ընկավ ,ամբողջ հատակը ,մարմնի ծանրույթյունից արյունախառը փոշի դուրս եկավ : նա ընկավ .
քամիները պարում էին օդում ,խառնվելով մահվան այդ տեսարանի հետ ,նրա աչքերը թաց էր դեռ ,ամբողը մարմինը թողեց հատակին ու հեռացավ .գիշերը ցրտաշունչ ձմռանը վառվում էին երկնքում աստղերը ,օդը այնքան սառն էր ,որ արյան ամեն մի կաթիլ սառցակալել էր մարմնին և հատակին ,լուսնի լույսը ընկել էր նրա վրա,և հենց դեմքին ,թվում էր թե նա դեռ տառապում էր այն ցավերից ,այն հարվածներից ,թվում էր թե նա դեռ ուզում էր գոռալ ,մատերով ցույց տալ այն հատվածը որը ամենից շատ ցավում է ,ձեռքերը հանգրվանել էին գլխին ,երևի այդ մասներ ամենից շատ ցավում ,պինդ գրկել էր գլուխը ,ասես դեռ հարվածելու էին ,և դարձյալ ջարդելու էին քարերով .
այնքան ուծգին էին հարվածել նրա ոտքերին ,որ այն մասնատվել էր մարմնից,և միայն մի քանի մսի կտորով էր դեռ կախված մնում որովայնից ,այնքան ուժգին էին հարվածել մատերին ,որ դրանց ոսկորենրը դուրս էր ցցվել կաշվից ,և այնքան ուժգին էին հարվածել մեջքին ,որ երակները պարզ երևում էր ,և նա այդեպ էլ ձայն չհանեց ….լեզուն այդպես էլ կողպված մնաց ատամների արանքում ,և շուրթերը դեռ կարծես աղոթում էին ,շշնջում էին ,իսկ աչքերը այդպ էլ հառած մնացին միյանակ լուսնին ,որից ամեն կերպ աղաչում էր փրկություն ,ցավերի դադար .բայց ոչ ….
-Ես երբեք չեմ երկմտում ,ախր ամեն ինչ ծանր է հասկանալու համար ,բայց երբ աչքերդ բացվում են մինչև խորը ,և դա ցնցող դատարկություն է ,ամեն ինչ
ավելի քան պարզ է ,միթե կարծում ես թե ամեն ինչ ենթարկվում է հաշվարկի ,և բուն
ժամանակն է իվիճակի դա շտկելու կամ խառնելու ամեն ինչ ,ոչ ես երբեք չեմ երկմտում ,ամեն ինչ ազատության գին ունի ,և հանակարծ մտաքովդ չանցի հակադերլու այս խոսքերը ,ես դադնաղ նորից եմ կրկնում ,ամեն ինչ ազատության գին ունի ,ու ոչինչ չի կարող ոչ մի սահմանից դուրս գալ քանի դեռ բոլորը սահմանները կյանքում անհեթեթություն են ,ամեն ինչի մեղավորը ժամանակն է ,տարածությունը և ի վերջո կյանքը.դրանք չափից դուրս խորն է ,ևս մեկ անգամ խորասուզվելու համար .
-որոշումը քոնն է
-ես դա գնում եմ
-և ինչու միանգամից որոշումը փոխվեց
-ամեն դեպքում սև գույնը ավելի քան պետք է ընդգծել .ախ Դեվայն .մենք չենք կարող լինովին կարեկցել և հասկանալ մարդկային տանջանքների գույնը ,քանի դեռ չենք թաթախվել դրա մեջ .ես ասում եմ այս ամենը ՝ ծիծաղելի է ,երբ մարդկային ցեղը ,մարդուն պատժում է մահվամբ ,նրանցից ոչ ոք չի ուզում գիտկացել ,որ դատաստանը ախ էդ մահը չէ ,որ իրական տանջանքը սկսկվում է հոգու ներսից .միայն կասեմ ,մարմնի հետ շատ վատ վարվեցին .ահա նայիր շուն է ոռնում ,կա մեծ լուսին ,ցրտաշունչ ձմեռը ,սառը քամիները ,և դիակ .այդքան է տեսարանը ,գեղեցիկ է ստեղծագործությունը ամեն դեպքում .այնքան պատկերավոր .
-և ինչպե՞ս ես վարվելու
-ինչ կանեիր ինքդ ,երբ կանգն առնեիր այն մտքի վրա ,որ աշխարհում գոյություն չունի և ոչ մի բան ,և ամեն ինչ գոյություն ունի այնքան ժամանակ ,ինչքան որ գոյություն ունես ինքդ ,երբ չկաս չկա ոչինչ .իսկ երբ կաս …. ամեն ինչ չափից դուրս խառն է չէ ՞ միշտ էլ լավագույն խաղաքարտերը նրանց ձեռքում է ,ովքեր ոչինչ չունեն կորցնելու ,հասկանում ես ոչինչ ,բառացի ոչինչ ,բայց թվում է այդպես ,միշտ էլ կորցնելու ինչ-որ բան գտնվում է ,կյանքը չափազանց մեծ է կորցնելու ու ոչինչ չգտնելու համար .
երբ արևածագը բացվի իսկ դա միշտ է բացվում ,կարթնանաս մի օր ,ու կհասկանաս ,որ գոյություն չունես ,և գոյություն չունի ոչ մի բան .խորն եմ ասում ,միայն թե գիտես արթնանալու հազար ձև կա ,իսկ ամենասարսափելին սառը քամիներն են ,և դրանք ներսից են փչում .ամեն դեպքում ժամանակը սպառվում է .
-Մենք այսքան ժամանակ խոսում էինք ստեղծագործության մասին ,բայց ինչու մտափոխվեցիր և այն ուզում ես ձեռք բերել Մաքելվին
- ես այն տեսա իմ կերպարանքով ու նմանությամբ ,պարզապես սևը ավելի ընդգծիր .
-ինչո՞ւ ես այդպես ասում
-կտավի մեջ մահանում է տառապյալը ,ով կրում է ծանր հարվածներ ,իսկ ես մահանալու փոխարեն ծածակվում եմ սևով ,և դա սրսափելի անզգայության գույն է ,որը պատում է քեզ ներսից ,և դու իսկապես ուզում ես ,որ բոլորը զգան այդ հարվածները .
-և որտեղց՞ի ես սկսկելու
-ես սիրում եմ Նյու Յորքը ,և այն գեղեցիկ կլինի կրակների մեջ .
Վեն Մաքելվին (Վանիկ Հովակիմյան)
Ven Mcalvin (Vanik Hovakimyan)
No comments:
Post a Comment