Wednesday 24 August 2016

Մաքելվինի Նամակը ՝ Հ.Մ.Ն.Հ.Հ.Ք. -ին




Ծխախոտները չեն ծխում .ճշմարիտ եմ ասում .ծխախոտներն են մեզ ծխում .
Պատկերացնում ես՝ հազար միլիարդ ու կես ծխախոտ է հարակավոր ,որ դուրս գա ներսից հազար միլիարդ ու կես ժամ .Ժամեր որոնք մի կերպ են անցել ու դարձել տարիներ .ժամեր որոնք առանձ քեզ են անցել .տարիներ որոնք դեռ անցնում են առանձ քեզ ...
Ես խաղաղ էի .դու ներս եկար իմ կյանք .ու ես դուրս շպրտվեցի ինքս ինձնից.որ քեզ կարողանամ տեղավորել իմ մեջ .
Դուրս եկա ինքս ինձնից .ու մնացի անտուն .
Դու սկսեցիր ապրել իմ մեջ .ես սկսեցի գոյատևել .ես քեզ սկսեցի կարոտել անվերջ .իսկ ինքս ինձ անտեսեցի .
Քեզ սկսեցի սիրել ու մոռացա ինքս իմ մասին .
Քեզ սկսեցի պաշտել .ու թաղեցի ինքս ինձ.
քեզ սկսեցի սպասել անվերջ .ու որբ թողեցի ինքս ինձ.
քեզ հազար միլիարդ կյանք նվիրեցի .ինքս ինձ տվեցի ընդամենը կես մի կյանք .
Քեզ ՝մի խոսքով տվեցի ինձ .ու ես մնացի առանձ ինձ ...
դու գնացիր գրողը տանի .իսկ ես ՄՆԱՑԻ ...
Իսկ հիմա պատկերացնում ես ՝ մարդիկ կան ովքեր տիրապետում են ծխելու արվեստին .որովհետև ծխելը հենց այնպես չի որ այդպես է .օրինակ կան մարդիկ ովքեր ուտելուց հետո են ծխում ,մարսելու համար .կան մարդիկ ովքեր սուրճն են համարդում ծխախոտի հետ .արթնանալու համար .կան մարդիկ ովքեր գիրքն են համադրում .ավելի խորը հասկանալու համար .կան մարդիկ ովքեր պարզապես են ծխում .ուղղակի ծխելու համար .
բայց ոչ թվում է միայն .ծխախոտն է ծխում մարդկանց .
պատկերացնում ես ՝ Ծխախոտն է խլում մարդուց կյանք ու մտածմունք .ոչ թե մարդն է խլում ՝մոխիր ու ծուխ.լավ ինչևէ .
Ես ծխախոտին ունեմ տալու հազար միլիարդ ու կես վարկյանական կյանք .ես ծխում եմ ,որ դուրս գա քո չներկայության այդ հազար միլիարդ ու կես պահը .կմտածես թե ինչու եմ այսքան երկարացնում .կասեմ ՝ քո չներկայության այդ հազար միլիարդ վարկյան ու ժամը .ես մահացած եմ եղել .ճշմարիտ եմ ասում .մահացած եմ եղել.պարզապես դրա մասին ինձ չեն ասել ՝ չեն ասել ,որ մահացած եմ .որ էլ ավելի չվատացնեն վիճակս .քո չներկայության առաջին իսկ պահից ու վարկյանից .ես մահացել եմ .շունչս կտրվում էր միայն այն մտքից .որ դու մոռացել ես Պետերբուրգ գնալուց առաջ գոնե մի պահ համբուրել ինձ .գրկել ինձ ,ու նոր ասել որ գնում ես .էլ ավելի ու ավելի էի մահանում .երբ հաղորդագրությունդ անվերջ կարդում էի .ու անվերջ կարդում էի ,որ  փնտրեմ մի բան ,որը սուտ է ,որը դու սիրում ես ինձ .ու որ դու ընդամենը ժամանակավոր ես գնացել .բայց չէ .ոչինչ չգտա այդ քսան ու կես տողերի մեջ .....սպասում էի քեզ անվերջ .իմ սիրած փոքրիկ օղակաձև փողոցում .սպասում էի այդ հուլիսյան տաք քամուն .որի ներքո անվերջ համբուրվում էինք .կյանքում ես ու դու ընդամենը երկու անգամ ենք եղել միասին այնտեղ .մեկը համբուրվելուց .իսկ մյուսը աստղերին նայելուց .երկու դեպքումել դու գնացել ես .օղակաձև այդ փոքրիկ փողոցը կարծես իմ ու քո հեռացման վերջին կետը լիներ .որից հետո այլևս մենք չէինք տեսնում իրար ....
Դու գտար ինձ .ես սիրեցի քեզ .դու նորից գտար ինձ ու ես նորից սիրեցի քեզ .դու էլի ու էլի մեկ անգամ էլ ու վերջ գտար ինձ ՝ ես կրկին ու կրկին սիրեցի քեզ....
Բայց ոչ մի դեպքումել դու չմնացիր .որովհետև վախենում էիր .որովհետև քիչ էիր .քիչ այնքանով ՝.որ խոսքերի մեջ կաղում էիր .ու մենք լռում էինք անվերջ ու անվերջ .բայց դա ավելի ու ավելի գեղեցիկ էր .քան խոսելը .բայց դու այդպես չէիր կարծում .որովհետև միայն ես էի ,որ տիրապետում էի լռության արվեստին .,
Քեզ հետ եմ միայն լռում. Ինչ խոսք 'քեզ հետ մոռանում եմ խոսելուս ունակության մասին. քեզ հետ լռելը ավելի գեղեցիկ է.քեզ հետ այդ կերպ կարելի է միայն ու միայն ապրել. խոսքերը թույլ են. նկարագրելու այն հազար միլիարդ ու մի կես վարկյանը, որը ապրում եմ ու զգում քեզ մոտ...
Այդպեսել հետո չլսեցի քո մասին .
Բայց վերադարձար .Պետերբուրգից երբ եկար .ինձանից նորից ինձ պահանջեցիր .բայց ես այն էի .ինչ-որ կաի առաջ .ու դու ստիպված զարգացար .երգում էիր .զբաղվում բիզնեսով .և այդժամ նորից փորձեցիր ինձ գողանալ ինձնից .դա մի պահ ստացվեց .հետո սկսեցիր պահանջել .որ հասկանամ քեզ .բայց սխալ պահ ընտրեցիր .ես եսասերս անվերջ ու անտեղի քեզ անտեսում էի .որովհետև գտել էի ինձ .բայց արի անցնենք բուն խնդրին ՝ Ծխախոտը ծխում եմ .այս անգամ ոչ թե քեզ դուրս բերելու համար ինքս իմ միջից .այլ հազար միլիարդ ու կես պահերը մոռանալու համար .պատկերացնում ես ՝ որքան մոտովորապես հազար ու միլիարդ ու նաև կես ծխախոտ է հարակվոր  ինձ .մոռանալու համար ամբողջը .բայց չէ որ ծխախոտները սպանում են մեզ .ու ես չեմ հասցնի .այսպեսել ստիպված հիվանդեմ մնում հիշողությունների ցավից .

Ամեն դեպքում սկսեմ նորից .....՝
Ես դարձյալ մենակ եմ .ոչինչ չի փոխվել .առհասարակ ոչինչ .չմտածես թե կյանքս անվերջ կապում եմ քեզ ,ու քեզ անվերջ մեղադրում .երբեմն պարզապես սիրում եմ քո մասին մտածել .ոչ թե նրա համար ,որ սիրում եմ .այլ մի տեսակ սիրում եմ հիշել .դա է ընդամենը .
իրականում վերևի գրվածը պարզապես հիմարություն է .
Իրակնում ես ծխում եմ .ծխախոտը համադրում սև ռոմի հետ .այլապես ոչինչ .
ընդամենը մտածում եմ ՝ թե որքան ծխախոտ է պետք կյանքում .որ կարողանամ մոռացության տալ այն պահերը .որոնք ամենից շատ կուզեի վերապրել .
Տողերումս երևի թե հասունացում ես նկատում .
բայց դա այդպես է .գիտես իրականում մեզ մեծացնում ոչ թե ժամանկը .դա այդպես չէ.մեզ մեծացնում է Սերը .անվերջ մեծացնում դարձնում հանգիստ ու վեհ .
Սերն է մեծացնում .քեզ սիրել եմ երևի թե ՝հազար միլիարդ ու կես պահ .ու այդքանել մեծացել եմ .չէ որ կյանքում այն ինչ մեզ ցավի է մատնում ու տառապանքի .դրանք են ,որ մեզ ստիպում են պայքարել .ապրել .դրանք են որ մեզ ստիպում են ամեն անգամ նորից ու նորից ամեն ինչ սկսկել ...
քեզ հանդիպել եմ չորս տարի առաջ .հետո երեք .իսկ հետո արդեն այսօր .՝երկուս ու կես ամիս առաջ .պարզապես երբեմն պետք չէ սիրել .ինչ-որ մեկին իհարկե .
Ամեն դեպքում կյանքը այնքանով է գեղեցիկ ,որքանով որ մենք կարողանում ենք հիշել ու սիրել այն պահերը ,որոնք այլևս մեզ չեն պատակնում .պատկանում են անցյալին ու ժամանակին .
Ուղղակի հիմա մտածում եմ ՝ իրոք մարդիկ չեն ծխում .այլ ծխախոտներն են ծխում մարդկանց .որքան ու որքան հիշողություն ու ապրում ,որքան ու որքան ապրումներ ենք մենք թաղում մոխրամաների մեջ .որոնք արդեն էլ տեղ չունեն .
ու որքան որքան զգացումներ ու վիճակներ ենք ,մենք ամեն անգամ ծխախոտի հետ թաղում մոխիրների ու ծխերի մեջ .պատկերացնում ես ՝ ՀԱԶԱՐ միլիարդ ու կես ....
չեմ հաշվարկել .պարզապես ենթադրում եմ .









No comments:

Post a Comment