Sunday 24 July 2016

Նեղլիկ փողոցի Երևանյան Գիշերը ............ 18+





Մենք ազատ ենք .ու դա ինձ հասցնում է խելագարության .դա ինձ սպանում է .մենք ազատ ենք ,ու ազատ ենք նաև մնալ ու չգնալու հարցում .ազատությունը մեր ՝,մեզ զրկել է իրարից .մի տեսակ չեմ հավատում ,որ այս ամենից անցել է թե հինգ ու կես տարի .ասես ոչ ,հսկա մի պատմություն է անցել ու գնացել ,որի հետ չեմ  կարողանում հաշտվել ու հարմարվել .կան չէ պատմություներ որոնք ի սրտե կարոտում ես ,ամբողջ նյարդերով .կան իրոք .ու այս պատմությունը այն մեկն է ,որ կարոտում եմ .
Հինգ ու կես տարից անց ,դու կգաս .չէ գուշակ չեմ ,որովհետև գիտեմ եկել ես հետ ,երեկ փողոցում նկատել եմ քո քայլվածքը .փոքր ինչ մեծացել ես .կողքովդ էի անցնում ,հանգիստ էի .բայց նկատեցի ,որ թեքեցիր գլուխդ ,ձեռքերդ միացրեցիր իրար ,ու կծկվեցիր .զարմանալ էր ,մենք անցնում էինք մեր սիրելի սրճարանի կողքով ,ու մեզ ճանաչող մատուցողուհին ուշադիր նայում էր ինձ ու քեզ .սպասելով թե երևի հինգ ու կես տարի անց ,դարձյալ մի քանի կոպեկով կգնեինք ու կվայելեինք զզվելի այդ սուրճը ,որը ամենից շատ սիրում էինք ...
Զգացի ,որ երկար էիր նայում իմ հետևից .քիչ էր մնում ,ամբողջ ուժով ու պատահաբար թեքվեի քեզ ,ու ցցեի իմ միջնամատը ,ասելով թե ՝ գրողի տարած ,մնաիր գրողի ծոցում .
բայց զսպեցի ինձ ,վերջապես մեծացել ենք ու արդեն քաղաքավարի ենք դարձել .
և դու ,ու ես էլ ,ուշացել ենք ,ու սպանդ է հիմա ,զգացմունքների ու տաքության ,սպանդ է հոգու ,ու արմատախիլ եղած ամեն մի բողբոջ չորացել ու վառվել է ...հա ու իրոք ......դու ինձ ,ու ոչ էլ ես ինձ ,պետք չենք հիմա ,այս գոյատևման մեջ մի տեսակ կխանգարենք իրար .որովհետև նկատեցի նաև որ ընտանիք ունես .ինձ համար մեկ է .մի տեսակ ուղղակի եսասեր եմ .երբեմն նստում եմ ու մտածում ,որ չարժէր ժամանակը քեզ տալ ,ծխախոտի բիջոկները քեզ մոտ թողնել ,անգամ կարոտում եմ իմ այն հին վերնաշապիկը ,որը պատահաբար թողել եմ քեզ մոտ ..զզվելի զգացում ունեմ ,որ դու այն խնամում ես ,և պահում ես թաքուն ,որ երբեմն կարծես թե քո կողքին եմ ,քեզ հետ ...
Իսկ քո սիրելի գիրքը ,որը թողել էիր ինձ մոտ ,ես այն վառել եմ ,որովհետև պետք չէր ինձ այն .գիտեի ,որ հետ չես գալու ,ու հետ չես վերցնելու .դրա համարել վառել եմ .
չնայած մեծ մտավախություն ունեմ ,որ հետ կգաս դրա հետևից .և ես ամոթից ստիպված ներեղություն կխնդրեմ ..
Ինչևէ դու հեռու էիր ,իսկ ես այստեղ ...ու ես սիրեցի ,բայց և սիրեցի մենության մեջ ,ու ապաքինումից հետո ,հրեշային մի անզգայություն գրկել է  պինդ ,ոսկորներս ջարդում է ,գալիս ես ,որ ինչ ,որ ապամոնտաժված ինքնությանս մեջ ,գտնես ու փրկես մի փոքր զգայնություն ....ում է պետք ,չկա .....
Մի ամբողջ հինգ ու կես տարի ապրելով մենակության մեջ ,ու մենակությունը իմ մեջ .վերջապես ես ապաքինվել եմ .տառապելով հսկայական այս անբացատրելի մենության մեջ.ես ստիպված սիրեցի ինքս ինձ .երբեմն անգամ դիպչում էի ինքս ինձ այնպես ,ասես դու ես մատերով կպել ինձ ու չես պոկվելու .
ու նորից ինչևէ Պատերի մեջ ,սենայկի մեջ ,ամենուր ասես մնում է հոտդ .ու ես ցնդվում եմ անկարողությունից .քո չներկայությունից տապակվում ես .ասես զրկվում եմ հողից ու ջրից .ինչպես զրկվում է ծովը ջրերից ,երկրագունդը հողից .ու ես անվերջ լռության մեջ ,հոգնում եմ լռելուց .հոգնում եմ ամբոխների մեջ ,քո խենթ ու խելար քայլվածքը փնտրելուց .հոգնում եմ ծանոթ ու անծանոթ մայթերի մեջ ,քո հետքերը փնտրելուց ...ու դու էլի մնում ես էլի .ու ես ցնդվում եմ ,էլի ու էլի .ասես հսկա լույսի նման ,ընկել ես մեջս ,ու մութս վառվում է լույսից .
Ներիր զգացմունքներիս համար .դրանք պատահաբար են առաջանում .որովհետև ես զայրացած եմ այն մտքից ,որ դու քաղաքում ես բայց ՝ դու ինձ չես փնտրում .
Մի տեսակ զզվելի օր է այսօր .քամին այնքան ուժեղ է ,որ մազերս ստիպված կապել եմ ,որ տեսադաշտս չփակվի ,որ կարողանամ դարձյալ նկատել քեզ ՝ այս փոքրիկ քաղաքի ,նեղլիկ փողոցներում ....եթե քեզ հրավիրեմ սուրճի ,իմացիր ,որ հարբած եմ .ես սթափ վիճակում երբեք քեզ չեմ մոտենա .գրողը տանի .եսասիրությունս թույլ չի տա ...
Ինչևէ նորից նկատեցի քեզ .այս անգամ իմ ու քո սիրելի փաբում .կողքիդ սեղանին նստած էի .իսկ դու ուշադիր նայում էիր վրաս .կամ փորձում էիր հիշել .կամել հերթական անգամ փորձում էիր կպցնել ինձ .վառեցիր ծխախոտդ .ու քթերիս արանքով հսկայական մի ծանոթ հոտ անցավ ,հասավ ուղեղս ,ու ես ստիպված թեքվեցի քեզ ,ու ուշադիր նայեցի .որ վերջապես հասկանաս ,որ սա ԵՍ ԵՄ .
ու դու հասկացար ,միանգամից սթափվեցիր ,ու փորձում էիր ազատվել այդ վիճակից ,սակայն պատահաբար կանգնեցիր .մոտեցար .ինչևէ ես քաղաքավարի գտնվեցի ու հանդուրժեցի քո  բարևը.այնքան տգեղ էիր ,մի տեսակ զզվելի իրավիճակ էր ,ուզում էի ասել ,որ դու շատ ես տգեղացել .բայց զզպեցի ինձ ,ու դարձյալ անկեղծ չեղա ...
ես զզվում էի քեզանից .կամ ներկայիս իմ դիրքն ու կյանքը թույլ չէր տալիս ,որ հանդուրժեմ քեզ ...գրողը տանի՝ .արվեստագետներին .փնթիներ .մի տեսակ զզվելի զգացում էր .ամեն կերպ զսպում էի ինձ ,որ չնախատեի քեզ ,ու չծեծեի .փնթի այդ վիճակիդ համար .ինչ կապ ունի ,թե հարբած էիր .ես էլ էի հարբած .ու դա ոչինչ չէր փոխում ....
Բայց այնքան կրքոտ էր քո հայացքը ,ձեռքերը ,մի տեսակ կրքոտ էր անգամ զզվելի հոտդ .որը ամեն կերպ շնչահեղձ էր անում ...
Մենք հանդիպեցինք գիշերը .մեր սիրելի մոթելում ...իսկ երբ առավոտյան արթնանաս .գրպաներդ լավ նայիր .մի փոքր արևածաղիկ եմ թողել ,իսկ ծխախոտ վերցրել եմ դրա փոխարեն ...դու չրթելով կկարդաս սա ..իսկ ես կծխեմ քո ծխախոտը ..պահի տակ նորից զգալով քո շուրթերի այդքան կրքոտ ու գրավիչ համը ....

Երեկոյան երբ փորձեզ ինձ գտնել նեղլիկ փողոցներում ,ու փոքր այս քաղաքում ...ես չեմ լինի ...փորձիր ինձ մոռանալ .ի վերջո մենք ազատ ենք .ու դա ինձ ու քեզ հանդիպած ամենամեծ ողբերգություն էր ,որը կարող էր պատահել մեզ հետ ...
Մենք իրար չենք պատականում ...չնայած այնքան կուզեի դու իմը լինես ,իսկ ես քոնը ...
բայց ինչևէ .մենք ազատ ենք .....



No comments:

Post a Comment