Վանիկ Հովակիմյան . 19-րդ տարվա վերջին լուսաբացը.............18+

Վանիկ Հովակիմյան 



19-րդ տարվա վերջին լուսաբացը.............18+


Ես դադարում եմ հասկանալ այն ամենը ,ինչ կատարվում է հիմա ,ինձ հետ ,ես կողպում եմ հոգուս աչքերը ,փակում սիրտս ,ու առհասարակ փակում եմ աչքերս ,որովհետև այլևս չեմ կարող հասկանալ այն ամենը ,ինչը կատարվում է հիմա ,փակում եմ քանզի այլևս ունակ չեմ ,չի տեղավորվում այդ ամեն մտքիս մեջ ,որովհետև ներսս այնքան լիքն է ,որ այն նման է դատարկ մի  օվկիանոսի ,որն ալեկոծվում է ,որն ցավում է այս մենությունից ,այս ընդգծված լռությունից ........
Ասում եմ` հոգնե՛լ եմ ,այլևս տեղ չկա ,սակայն միևնույն է ,փակել աչքերը ,թե հոգին ,միևնույն է ,չէ որ այն ամենից ինչից ուզում ես  հեռանալ ,այդ ամենը ավելի է մոտենում քեզ .....

Ամեն դեպքու՛մ ,կյանքը շարունակվում է ,և եթե ես կարողանայի հավատալ երազանքներին ,ու մոմերը փչել `կերազեի որ այն կյանքը որը անցել եմ ես ,թող որ լիներ ընդամենը փորձ ,ու միա՛յն ,ու հետո միայն թող քսաներորդ  տարեդարցիս ժամանակ ես ծնվեի ,լուսաբացի հետ թողնելով իմ կյանքի  տասնիններորդ անցած տարինները ,ու հետո միայն նոր կյանքս սկսեի ,գնահատելով այն ամենը `ինչ ունեի ,չսիրելով նրանց ,ու պետք էր չսիրել ,մոռանալով նրանց ում պետք էր մոռանալ ,զուտ այս ամենի համար ,այնքան կուզեի հավատալ երազանքներին ,ու այնքան կուզեի ,որ դրանք իրականանան:
_____________________________________________________________
                                                                                                                                                                     Նոյեմբերի 2 առավոտյան ..........



Այնքան զզվելի է ,որ այլևս հավատը չկա քո ներսում ,այն կա ,բայց չի գործում ,լոկ նրա համար `որ այլևս չկա այն մեկը ,ով կարողանում էր հավատդ ապրեցնել:
կա հավատ ,սակայն թվում է թե կա ,ՉԿ՛Ա  :
Ուղեղս անվերջ կրկնում է `որ անցյալը ընդամենը պետք է հիշել,այլ ոչ թե ապրել դրանով,սակայն սիրտս չի պոկվում անցյալից :
Մենակությունս այնքան ընդգծված է ,այնքան լուռ ,երան՜ի ընտանքիս հիմա այստեղ լիներ ,թեկուզ մի քանի րոպեով ,հասցնեի ասել
`-գիտեք որքան եմ սիրում ձեզ:
 Բայց ոչ ,նրանք չկան ,ու ամբողջ մարմինս դողում եմ ափսոսանքից ,այդպես էլ չհասցրեցի լինել նրանց հետ ,սիրել նրանց ,ջերմանալ ,գլուխս դնել  մորս ոտքերին ,ջերմանալ քրոջս ժպիտից .
ա՜խ Աստված ,որքան բան է կյանքը և ժամանակը խլել ինձանից ...որքա՜ն բան :

Եվ նորից հիշողությունները գրկեցին սենյակում տիրող մենությունը ,ա՜խ մենակությունը ավելի ցավոտ է ,երբ դրանք լցվում են հիշողություններով.........



 2 տարի առաջ.........

Մայրս տառապում էր շաքարային հիվանդությամբ ,դեռ աչքերիս առաջ է այն պահը `երբ ամբողջ հոգով ու աչքերիս ամբողջ ուժով զգում էի ,թե մայրս ինչպես է հյուծվում ,նրա ոտքերը էլ ավելի էին բարակում ,նրա ուսերը ավելի էին իջել ,իսկ աչքերy քիչ-քիչ սկսում էին խամրել ,քիչ էլ `ու նա այլևս կկուրանար :
Աշխատում էի սրճարաներից մեկում `մատուցող ,երբեմն ուշ էի գալիս տուն ,իսկ մայրս չէր քնում ,ինձ էր սպասում :
Այնքան գեղեցիկ էր այն պահը ,երբ լռությամբ ու մթությամբ ծածկված սենյակում նա լուռ նստած էր,ոչինչ չէր ասում ,այնքան լուսավոր էր ,այնքան նուրբ ,այնքան խաղաղ ,որ քիչ էր մնում ամբողջ հոգով մանկանայի ,միայն թե նորից լինեի նրա գրկում ,նրա մատները զգաի :
Ին՞չ վատ է չէ ,երբ մանկության ժամանակ ,մենք չենք կարողանում հասկանալ ,որքան գեղեցիկ է այն պահը `երբ մայրդ գրկում է ,տաքացնում քեզ.........փայփայում ....
ու վատը այն է ,որ մենք այդպես էլ չենք կարողանում նույնքան ջերմացնել նրան ,որքան նա մեզ ..........



-Եկա՞ր Վան
-Հա մամ
-Ոն՞ց ես
-լավ մամ
-ին՞չ որ բան այն չէ ,տրամադրություն չունես
-ունեմ մամ
-ինձ մ՛ի խաբիր
-մա՛մ .ամեն ինչ լավ է ,քնի՛ր
-ին՞չ-որ բան այն չէ ,ինչո՞ւ է գոռում
-մամ չեմ գոռում պարզապես հոգնած եմ
-ինչի՞ց

Եվ լռեց բերանս ,անտաբեր հայացքս թեքվեց դեպի մայրս ,առաջին անգամ այս հարցը ,այս` ինչից հարցը խարխլեց ամբողջ էությունս ,խարխլեց սրտիս աշխատանքը ,ամբողջ մարմնով զգում էի ,որ կա մեկը `ով իսկապես զգում է ,թե ինչ եմ զգում ...
-Մ՛ի լռիր Վան խոսիր
-Մամ
-Վան ,կյանքը որքան էլ բարդ է ,հավատ՛ա ամեն ինչ անցնում և գնում է ,հավատում ես չ՞է
-Մամ ,երանի այդպես խոսքերի նման հեշտ լիներ ,ու այդ խոսքերի նման հեշտ անցներ ու գնար այն ամենը ........ինչը .......
-Ինչը  ին՞չ ,այն ինչ հոգով ես զգում ,դա չի անցնում ու գնում :Վան իմացիր մի բան ` չկա անցյալ,կա Հիման ,ու դու սթափվիր ,դու այստեղ ես ,հիմայում,իսկ այն ինչ անցել և գնացել է ,մնացել է այնտեղ ` անցյալում ,այնտեղ էր այդ ամենը գեղեցիկ...Գայանեն չկա ,բայց հանուն նրա ,շնչի՛ր ,ինքդ քեզ թող ազատ ,մ՛ի բանտարկվիր :Շնչի՛ր տղա :
-Մամ այնքան եմ կարոտում նրան ,չգիտեմ ամբողջ էությունս լցված է կարոտով ,թվում է `կարոտ եմ շնչում ,և կարոտ արտաշնչում ,Մամ ցավու՜մ է ..........
Եվ նա գրկեց գլուխս,հանգիստ դրեց գոքերին ,և սկսեց գլուխս շոյել :
-Հիշիր Վան ,այն ինչ մեզ ցավ է պատճառում ,դա է մեզ ստիպում ապրել ,ցավն է ,որ ստիպում է գիտակցել որ դեռ կաս ,շնչում ես ,որ դեռ կարող ես ,ցավից առավել դա չզգալն է հավատ՛ա ,ոչ -ոքի գնալով չի վերջանում ամեն ինչ ,ճիշտ է այս կյանքը այնպես է դասավորված ,որ ոչ- ոք չի փոխարինվում կյանքում ,որ նրանց տեղերը չեն լռացվում երբեք ,բայց ապրել է պետք ,հանուն քո զգացածի ,ու տառապանքի ...ուժեղ լինելը դժվար է գիտեմ ,բայց բացի դրանից ,ոչ մի ելք չկա.........
-Մամ........
-Քնի՛ր :

Եվ կյանքում ոչինչ այնքան ուժեղ չմեղմացրեծ Գայանեի մահվանից հետո թողված վերքերը ,որքան Մորս խոսքերը ,իրոք ապրել է պետք ,հանուն զգացածի ու տառապանքի ,ու այն ամենի համար ,ինչի միջով  անցել ես :

Նա հիմա չկա ,ու անտանելի զգալ ,որ նա չկա ,անտանելի զգալ նրա բացակությունը ,ախ լիներ ,լիներ `այստեղ ,նստած թեկուզ մթության մեջ ,թեկուզ ցավից հյուծված ,միայն թե լիներ ,զգայի նրա սիրտը նորից ,գլուխս դնեի գոգին ու լռեի :
զգայի ,միայն թե լիներ ........... լիներ խոսեր ,փարատեր իր իսկ բացակայությունը :


եվ հիմա ամբողջ մարմնով կծկվել եմ ,ու ցավից չգիտեմ արդեն թե ինչ եմ զգում:
Այո ցավից ավելին չզգալն է իրոք  ,ախ քիչ է ,գուցե..........հասկանում եմ ,որ իրոք չափից դուրս անտարբեր ենք լինում հաճախ :
եվ եթե նա այստեղ լիներ ,ամեն ինչ կտայի ,որ նրա նուրբ աչքերը երբեք չխամրեին ,ախ երանի երկու  տարի առաջ կարողանայի մտքիս ծայրով գոնե անցկանցել ,որ կան մարդիկ ովքեր իրոք թանկ են ինձ համար .......


Հոկտեմբեր ամսին էր .չգիտեմ այսօր ինչու ,ինչու եմ ընկել հիշողություններիս գիրկը ,չգիտեմ ,գուց՞ե օրվա դատարկությունից է :
մայրս մահացավ հոկտեմբերի հինգին լուսաբացին ,ժամը արդեն` հինգն էր ,նա միակներ ,որ կար հարզատներիցս ,հայրս թողել էր մեզ երբ ընադամենը 5 տարեկան էի ,իսկ  քույրս մահացել էր քսանչորս տարեկանում :
Մայրս այլևս չկա ,ու չկա նաև քույրս ,ու չկան ոչ ոք ,ու չկամ նաև ես : 
չկան նրան ովքեր այս պահին ,այնքան լիաթոք կստիպեին ինձ ժպտալ ........


Բացեից քրոջս օրագիրը:
ես ընդամենը 13 տարեկան էի ,երբ նա մահացավ `...

Կարոտում եմ ,ինչքա՞ն կարող եմ ես այդ մասին անվերջ ոչ թե գոռալ այլ լռել.ինչքա՞ն կարողեմ լռության մեջ գլուխս դրած հիվանդի նման ,կրկնեմ կարոտել եմ ......
Ուզում եմ գոռալ,ու ճչալ ,ինքս իմ գոռոցներով գոնե մի պահ հանգստանամ ,մեջիցս հանեմ մի ամբողջ ցավ ....
ձեռքերս դողում է ,փշաքաղվում եմ մամնով ու հոգով: Նրա օրագրի կարոտը ապրելն էր ,սակայն կյանքը մոռացավ մի պահ ետ շրջվել ,որ տեսնի հալածվածներին .նրա օրագրի վրա դեռ մնացել էր նրա արյան հոտը ,որ քիչ թե շատ պատմում էր նրա անսահման ցավերի մասին ......Օրագիր ` որը պատմում էր ,նրա քարշ գալը հիվանդանոցի պատերի տակ ,նրա քարշ գալը կյանքի այս ճաապարհներին ......Նա ապրեց,ապրելու հույսով,ու մահացավ ,բայց անգամ վերջին պահին ապրելու հույսով ............
Ու ավարտվեց կյանքը նրա,սակայն ավարտեց հանուն երևի նոր կյանք բերելու հույսով;
 կարդում էի այդ օրագիր ու հասկանում ,նրա ցասումը ,նրա աչքերի կարոտ ,նա կարոտ-  մնաց ........Նրա հայացքը միշտ ու ամեն անգամ արտացոլվում էր ծովի ալիքների մեջ ,և նա նույնպես վերջապես արատացոլվեց ծովի անդարց ալիքների հետ ....Ծովի ալիքների պես նա հանգրվանեց ավազներին, հոգնած հույսերի նման .....անդարց ծովի ,քանզի ալիքները որքան էլ գնում ու գալիս են ,միևնույն է այն ամենը ինչ կար ,այլևս ետ չեն բերում :



 Օրագիրից հատված`

Մայրս իջեցրեց ոտքերս  անվասայլակից մեղմորեն դրեց աշնանացած ծովի ափերին ,վերջին անգամ եմ քեզ պատմում  իմ օրագիր ,վերջին անգամ թե ինչեմ զգում .....Նախ ոտերս սառեցին ,ապա զգացի խոնավացած մի քամի,սիրտս սկել էր ավելի ուժգին խբել .....ոտքերիս տակ մի դատարկ գինու շիշ կար ,ես այդ շիշը ինձ նմանեցրի ,նրա վրայից փչում էր արդեն փչացած մի հոտ .Ախ օրագիր ինչ գրեմ քեզ վերջին անգամ ,ինչպես ասեմ որ ես ուզում եմ ապրել ...

Սողալով հասա միքչ խորը ,հեռվից մայրս տեսնում էր ու ցավ ապրում ,երևի այդ պահին նրանից բացի ոչ ոք իմ մասին չէր մտածում …մայրամուտ էր իջել ծովի եզրերին ,հեռվից արեգակը ստանում էր ավելի մուգ գույն ու զարդարում էր հեռվից եկող ալիքները ,նրանց տալով գեղեցիկ փայլ ,ծովի մեղմ սառնությունը ինձ հպվելով տալիս էր մեղմ քուն ,մեղմ մի երազանք ,որ գուցե մի օր մարմինս կլողա ու կհանդարտվի….մայրս արդեն քնել էր ,նրա ծերացած աչքերին մնացել էր տարիների լացի հետքերը ,նրա մեջ պարփակվել էր մի երազանք ,այդ երազանքի բծերը կարծես հպվել էր նրա շուրթերին ու ի ցույց էր դնում նրա այդքան ծերացած երազանքը… Գեղեցիկ մի` կին էր մայրս ,անագամ խոր ծերության մեջ նա իր փայլը չէր կորցրել ,ժպտում էր անգամ ցավի մեջ կուտակված,նրա ծերացած եղունգներից երևում էր նրա անսահման րոպերները որոնք իրենց հետքերն էին թողել նրա մատներին ,նիհարեր մայրս ,նրա գեղեցիկ իրանը որից ես դուրս էի եկել ,փոքր ինչ ծռվել էր ,սակայն իմ աչքերում նրա գեղեցկությունը սահաման չուներ ….նրա հոգին միշտ լուռ էր, սակայն մեծ իմաստություն ուներ  իր մեջ,հիշում եմ նրա `քրտինքը, որը կախված էր նրա աչքերից և ճակատից ,մի` կին ով իր կյանքը նվիրեց իր հիվանդ աղջկան …

Անունս Զարուհի է տառապում եմ արյան  քաղցգեղով ,հիվանդությանս բարդացման պատճոռով չեմ կարողանում քայլել ,ոտքերս անզգայացել են …գամված միշտ նույն աթոռին մեկ - մեկ մտածում եմ, որ ապրելը իզուր է ,սակայն մեծ հույսը դեռ իր զարկերակներն է մեղմ կտկտացնում ցավիս վրա…Ունեմ մեկ եղբայր ,իսկական հայրս թողել է մեզ ,կամ գուցե մահցել:

Ախ Աստված իմ ,այս անսահման ծովում տեսնում եմ իմ մենակ մնացած մանկությունը .Ամեն փայլող ալիքի հետ գալիս են հեռվում մնացած երջանիկ աղաղակնները ,ու նորից կորչում ալիքիների գրկում ,չքանում ,հեռվում մնացած կարոտ ձայները …. Նորից տխուր եմ,ախր երջանկանալու ոչմի պատճառ չունեմ , ցավում է ,ցավում է ,ինչքան կարող եմ անվերջ կրկնել,մռմռում է մարմինս ամբողջությամբ,ցավը ինձ խելագարության է հասնցում ,կուրացնում ,երանի ամեն ինչ այսպես չլիներ,երանի ոչինչ չպահեր ինձ որ ես նույնպես ճաշակեմ այն նուրբ երջանկության մնացորդները ,որոնք մնում եմ երջանկությունը ապրելուց հետո …ախ այս կյանքի ,չգիտեմ ,գուցե մեռնել է պետք ,սակայն ոչ ապրել ,սակայն չգիտեմ գուց է մեռնելուց անգամ ոչ մի ճանապարհ կարճ չի լինում…

(Ճանապարհը հեռանում էր ,գնում ինչ որ մի անհայտ կողմով ,ճանապարհին մոլորված  իմ հոգին էլ էր գնում ,փախչում ,մենակության դառը ցրտից մրսելով անվերջ փախչում էր,ու  հեռանում ) :

_____________________________________________________________________________

Եթե միայն ժամանակը կարողանար հասկանալ ինձ ,ու հետ տար այն ամենը ու այն մարդկանց ,ում վերցրել է ինձանից ,գուցե միայն այդ ժամանակ դադարեի դիմավորել լուսբացը  :
կյանքս մի մեծ սպասում է ,ու թվում է թե կյանքիս ոչ մի լուսաբաց ,այլևս ետ չի բերելու այն ամենը .....


Նկարչուհին .........Նոյեմբերի 5 .......

-Գիտես ,մտածում եմ ,որ ոչինչ այնքան գեղեցիկ չի ընդգծում աչքերը ,որքան աչքերի ներսում պահված կարոտը ,սպասումը ,տխրությունը ,այնքան կուզեի ,կարողնալ այդ սպասում ,կարոտը ,դանդաղ գլորել ցած ,սակայն չեմ կարողանում գլորել աչքերիցս ցած ,կարծես դրանք կպչել են կոպերիս ...
-դրա համարել գեղեցիկ է քո աչքերը
-այնպիսի մի դիմանկարեմ ուզում ,որ այն նման լինի ինձ ,շատ նման ,որ չտարբերեմ ինձ ու նրան ,ուզում եմ ամեն անգամ նայելիս նրան ,զգամ ինքս ինձ ,զգամ ,որ կամ ....
-նստի՛ր հանգիստ ,պահարանի կողքին
լռություն նորից ,միայն պատից կախված ժամացույցներ ձայն հանում,նկարչուհին լուռ նկարում էր ,մեկ նայելով հայացքիս ,մեկ աչքերիս ,մեկ պատուհանից դուրս
-Գիտես Վան ,այնքան նման ես աշնան ,այնքան գունեղ է հոգիդ ,բայց անձրևում ես միշտ ,իրոք այնքան նման ես ,աչքերդ ,դու ..
-աշու՞ն
-այո աշուն
-մի բան ստացվու՞մ է
-սուսսսսսսսսսսսսսսսսս՛ս ,ցածրաձայն խոսի՛ր
-հոգնեցի
սկսեցի քայլել սենյակում ,նա նկարում էր ,չնայելով անգամ երեսիս ,ու ես խոսում էի անդադար ,պատմում ,քայլում ,չնկատելով ոչինչ ,և խոսքերս վերածվեցին հիշողությունների ,լռեցի ,անտանելի է հաճախ լռությունը ....
-Խոսի՛ր Վան ,պատմիր ..
- այդ դեպքում արի պատմեմ ,ինչ-որ բան ,չգիտեմ ինչ ,փորձեմ սկսել `

արթնանալ ու զգալ ,որ մենակությունն է խտացել շուրջդ ,զգալ որ չես կարողանում շնչել ,զգալ ,որ խեղդվում ես ,զգալ ,որ զգում ես ,որ ոչինչ չես զգում ,արթնանալ ու զգալ ,որ շուրջդ լռություն է ,զգալ որ արդեն հոգնել ես զգալուց ,զգալ ,թե որքան միապաղաղ է այս կյանքը ընթանում ,ասես կյանքդ կանգ է առել ,զգալ որ ծնչելն իրոք քիչ է ապրելու համար ,այո ,և այո կյանքս կանգ է առել ,ձգվող այս միանման օրերի մեջ ,ախ որքան անբացտրելի է այս ամենը ,լուսաբաց ,առավոտ ,երեկո ,գիշեր,թվում է թե այս իրար հաջորդող ժամերս նույն են ,անտանելի է ,երբ մենակության մեջ մարմնիդ ու հոգուդ վրա զգում ես նրանց հերթափողը ,զգում ես ,որ ոչինչ չի փոխվում ,օրը մթանում է ,հետո լուսանում ,հետո նորից մթնում ,և ոչինչ կարծես չի տեղաշարժվում ,կարծես ամեն ինչ կոկիկ ու հավքված է ,արձանված ,ամեն ինչ իր տեղից ,ոչ մի կերպ չի շարժվում ,երնեկ այդպես կոկիկ ու անշարժ մարդիկ մնային ,երբեք իրենց տեղից չշարժվեին ,որ երբեմն անպատճառ չսիրեի աշունն այս ,
ես հասկացել եմ ,աշնանը  տխրելն ավելի հեշտ է ,այս գրողի տարած կյանքում ամեն ինչ սկիզբ է դրվում աշնանը ,ու ամեն ինչ վերջ է դրվում աշնանը ......նստել աշնան հետ,խոսել,խորհել ,մտածել ,բայց եթե անկեղծ հոգնել եմ ես մտածելուց ,մտածել անվերջ ,ոչինչ չփոխող մտքեր ,ոչինչ չփողող ոչինչ ,կարծես ոչինչը դառնում է ոչինչ ,ու հերթ չտալով այդ ոչինչնները ոչինչ չեն փոխում ....... միայն մեկ ոչինչը փոխարինվում է ,մեկ այլ ոչնչով ........ինչ միապաղաղ է ,ինչ անշարժ կյանքս հիմա ........գրողը տանի:



-գիտես աչքերդ եմ նկարում արդեն
-մի ընդատիր թո՛ղ խոսեմ
-շարունակի՛ր Վան


______________________________________________________________________________
Խառնաշփոթեր սենյակում   ,հնամաշ պատուհաններս ճռճռում էին առավոտվա սառը քամուց ,օդում աշուն էր ,ամբողջ  քաղաքը գրկել էր անձրևից առաջացած սառը խոնավությունը .
առվոտ էր ,նոյեմբերի 3-ը ,միթ՞ե  ,ախ չ՞է որ դառնում եմ 20 տարեկան ....ինչո՞ւ է այսքան կյանքը թափրտված ,միայնության մեջ սկսում եմ տոնել 20 -րդ տարեդարձս....գրողը տանի :)........

Եթե միայն ժամանակը կարողանար հասկանալ ինձ ,ու հետ տար այն ամենը ու այն մարդկանց ,ում վերցրել է ինձանից ,գուցե միայն այդ ժամ լիաթոք զգաի ,որքան գեղեցիկ օր է այս օրը :)
Հիշում եմ,մոտ երկու տարի առաջ ,երբ ծնդյանս օրը ,առավոտյան այնքան գեղեցիկ էր ,բոլորը շնորհավորում էին ,համբուրում ,ու արթնացնում .......
ժամանակը խլեց ,կամ գուցե ոչ ,ես վանեցի ինձանից ,իսկ ինչո՞ւ ,չէ որ սիրում էի նրանց.....
իսկ գուց՞ե ինչ -որ տեղ նրանք լքեցին ինձ ,ախր չէ որ նրանք էլ էին սիրում ինձ ....իսկ ինչ՞ը բաժանեց ,չէ երևի բարդեմ ժամանակի վրա ....
Գեղեցիկ էր այս օրը ,սակայն ոչ հիմա ,քանզի ամբողջ մարմնով չեմ ուզում զգալ ,որ մեծանում եմ ,չեմ ուզում զգալ կործանարար ժամանակը ,չեմ ուզում զգալ այն ամենը ինչ կար ,սակայն չկա հիմա ......և եթե ժամանակը նվեր բերեր ինձ ,ին՞չ կբերեր ,գուցե նրանց ,կամ տարածը ,կամ գուց՞ե ,ախ չգիտեմ ,սակայն նվեր է բերել հիշողությունները ,գեղեցիկ տուփի մեջ փաթեթավորված ..........

երբեք էլ չսովորեցի գիտակցել ժամանակին ,որ կյանքում միևնույն է ,միևնույն է այն ինչ դու ես ,միևնույն է բոլորի համար ,և անտանելին այն է ,որ նաև միևնույն է թե ինչ ես զգում ,երանի մի պահ բոլորը հասկանային ,թե որքան ունեմ նրանց կարիքը.......թե որքան են պետք նրանք ինձ.......
չէ հասկացա մի բան ,որ որքանել ուժեղ լինես կյանքում ,միևնույն է չես կարող ձեռքերով պահպանել նրանց ,ովքեր քոնն են ,չէ ուժեղությունը կապ չունի ,միևնույն է ,էլի միևնույն է ...............
Առավոտյան 8 անցեր ,գիշերը չեի քնել ,ու չէի  կարողանում քնել ,չգիտեմ ինչու ինձ թվում էր ,ես կորցրել եմ քունս ,կամ թողել ինչ որ տեղ ,ախր ես էլ չգիտեմ թե ուր ,միայն զգում էի ,որ չկա քուն ,կա տառապալից գիշեր ,ոչինչ չբերող լուսաբաց ,և կրկին առավոտ ,օրերս նույն է ,ու կապ չունի թե այսօր ինչ օր է ,օրերս նույն են ,ոչ մի  տարբերություն ,առավոտներս միևնույն է ,նույն են .............

Ոչ ոք չէր շնորհավորել ,գիտես ինչ արեցի   հայելու առաջ կանգնեցի ու ինքս ինձ շնորհավորեցի ,ծիծաղելի չէ

-ինչ որ տեղ այո ,երբեմն այդպեսել է պատահում կյանքում ,գեղեցիկ ինչ-որ տեղ հավատա


-այնքան մռայլ էր օրը ,այնքան սառը ,արևը անտարբեր էր ,երեսը թեքել էր ,կամ երեսը թաքցրել էր սևացած ամպերի արանքում ,արևը անտարբեր էր ,գուցե հատուկ ինձ համար,իսկ եթե օրվա ընթացքում բացի ,կասկածում եմ ,դժվար թե անտարբերությունից հետո ,մի թեթև ջերմանամ .......
Նույն է նաև կյանքում,անտարբերությունից հետո ,մեծ ուշադրություն անգամ ,իզորու չէ հետ վերադարձնել հավատը ,անտարբերությունից հետո,միևնույն է թե որքան ուժեղ է փայլում արևը ,միևնույն է ,քանի որ ինչ որ տեղ սրտի կենտրոնական հատվածում ,օդը մռայլ է ,և սառը ...........

Քայալում էի ,ու նորից անտարբեր ,չէ չափից դուրս է անտարբերությունը ,քայլում եմ սակայն ,ինչ որ չափով ծանր եմ շնչում,ինչ որ չափով նաև տեղ տեղ ,մի քանի վայրկայնով դադարում եմ շնչել ,մի կերպ եմ սիրտս գործի դնում ,մի կերպ եմ սառած երակներս աշխատացնում ,փայտացել եմ ,ինչ որ չափով ,գուցե չքնելու պատճառն է լոկ ,կամ գուցե հոգնած եմ ,իսկ գուցե պարզապես չեմ ուզում ,չեմ ուզում և վերջ ,ոչինչ չեմ ուզում .....
Երբեմն չափից դուրս անտարբեր ենք իրոք ,դա գուցե նրանից է որ վախենում ենք ,և այո միշտել երբ սրտիդ ինչ-որ հատվածում հարվածում են դժվար է հետո ,ապաքինումից հետո դեմ տալ սիրտդ ,այո դժվար է ,քանի ,որ կա վախ որ նորից կխբեն ..........

Մի քանի գնումներից հետո  սրճարան գնացի ,որտեղ դատարկություն էր տիրում ,լիակատար հանգստություն ,գեղեցիկ երաժշտություն ......
Մատուցող-Բարև ձեզ
-Բարի
-ին՞չ որ բան կցանկանաք ......
ու  նորից խախլվեց ամբողջ էությունս գիտես  ,եթե միայն այս սրաճանրում վաճառեին սուրճի փոխարեն ասենք մի քանի գրամ զգացմունք ,ամեն գնով կգնեի
-սուրճ եմ ցանկանում ,թող որ այն լինի սովորականից ավելի քաղցր,ավելի սև ,և ավելի թունդ :
Դառնությունը ,ախ այդ նրանից չէ որ դառն եմ ես ,դրա համար եմ խմում դառը սուրճ ,գիտես այնքան համեղ է մի բաժակ դառնությունը ,գիտես նկարչուհի ,դառնություն է հաճախ ստիպում սթափվել :
-և խմեցի՞ր քաղցր և թունդ սուրճ Վան 
-Թող խոսեմ :
մատուցող զարմացած նայեց վրաս ,նրա զարմանքի պատճառը այն էր ,որ ես սովորաբար խմում եմ դառը սուրճ:
-զարմացա՞ք
-այո ,զարմանալի է ,այսօր հատու՞կ օր է
-անչափ հատուկ օր............
Գեղեցիկ ինչ-որ տեղ աշունը,սիրում եմ աշունը ,բայց նաև ինչ-որ տեղ ատում,անձրև անդադար ,քամի ,ամեն ինչ կատարյալ է ,բայց սրտիս ինչ-որ հավատծվում ,աշունը ցավեցնում է ,ինչ -որ հատված ,գուցե կարոտն ավելի է թևեր առնում :
Մատուցողը ժպտաց ,և ես էլ փորձեցի մի կերպ ժպտալ ,մի կերպ երեսիսի մկանները  աշխատեցնել ......
անձրևում էր ,ու նորից աշուն էր գիտես ,պատուհանները թրջվել էին ,քամի էր թեթև ,սրճարանը արդեն լցվել էր ,աղմուկ ,սաստիկ զզվելի աղմուկ ,ինչո՞ւ մարդիկ լռել չգիտեն ,այնպես էի ուզում ամբողջ ուժով կարել նրանց բերանները ,ինչո՞ւ լռել չգիտեն ,միթե դժվար է ....անդադար ծիծաղ ,անիմաստ խոսքեր ,գրողը տանի : եթե խոսքերը արժեք ունենային ,մարդիկ հաճախ կլռեին ....
-Վան ,լռությունը հավատ ավելի ցավոտ է ,քան աղմուկը ,ավելին քան խոսքերը ,ավելին քան անգամ անիմաստ խոսքերը հավատա ,հավատա ,որ լռությունը ավելի քան ցավոտ է....
-Կյանքը լացելու չափ ծիծաղելի է դասավորված ,նկարչուհի ...
-նայած թե որ կողմից ես նայում 
-սուտ է ամեն ինչ ,հավատո՞ւմ ես 
-Վան դու հարբա՞ծ ես
-ոչ ,ինչո՞ւ միայն հարբած ժամանակ են մարդիկ անկեղծանում 
-սովորաբար այո 
-օհ ,փաստորեն ես եզակի եմ 
-այո խելառ,Վան մենակ եմ 
-զգում եմ 
-նեղում է ինձ 
-շա՞տ 
-արդեն հա 
-դէ ինչպե՞ս ասում եմ ,կյանքը լացելու չափ ծիծաղելի է դասավորված իրոք 
-Էհ Վան 
-Դադարել սիրել ,հեռանալ ամենքին ,Տերյան է ասում ` մոռանալ ամենին
-թե հնար լիներ ,չզգալ որ մարդու աչքերն են ամենթաց տեղը ,դա էլ Սևակն է ասում 
-Գրողը տանի ....ինչ մեղք են մարդիկ չ՞է
-Ինչո՞ւ Վան
-Խղճում եմ նրանց, 
ու սրտիս կենտրոնական հատվածում կուտակված ամպերը ,կամանց -կամանց դատարկվում էին ,դանդաղ ,լուռ:
-մեղք են ,որովհետև փախչում են անձրևից ,որի փոխարեն կարելի էր կանգնել անձրևի տակ ու փորձել բռնել կաթիլնները,վայելել 
Մեղք են մարդիկ իրոք, փախչել այսքան գեղեցիկ անձրևից ,գրողը տանի իրոք մեղք են;
Նկարչուհին դրեց վրձինները մի կողմ ,և ծխում էր ,նայում պատուհաններին լացող անձրևին :
-Կուզեի ես նույնպես սրանցից մեկը լինեի ,հավատում ես ,այնքան գեղեցիկ է նրանց անկումը ,այնքան մեղմ ,նուրբ ,այնքան սիրուն ,դանդաղ ...ամեն մեկը չի հասկանա Վան 
ու գիտես ,ու ոչել կյանքնա անարդար ,պարզապես մեզ համար ինչել որ լինի ,միևնույն է ,ինչ որ բան պակաս է
-չենք գնահատում
-անտարբեր ենք չափից ավելի
-այո ,անտաբեր ենք ,այնքանով ,չէ սպասիր ,գուցե էգոիստ 
-հա բա չէ 
-Լսիր աչքերս նկարեցիր 
-Այո,Վան ասել են ,որ չափից դուրս խելառ ես դու 
-Հա 
- ու դու ինչ ես զգացել այդ խոսքերից 
-զգացել եմ ,եթե խելառ եմ ,ուրմեն ազատ եմ 
-Լավ էր
-Ամեն ինչ լավ կլինի 
-Գուցե ,կարող ես նկարդ վերցնել ,կորել գրողի ծոցը :
Եվ առանձ որևէ բան ասելու վերձրեցի նկարս ,մի պահ շրջվեցի ,նարչուհի Սառան դեռ պատուահններին էր նայում ,ու երկար ծխում ,լուռ ,նուրբ ,նրա արհեստանոցը այնքան փոքր էր ,հնամաշ ,բա նրա հնամաշ վերակունները ,կուզեի ես էլ նկարիչ լինեի ,կամ գրող ,որ ամեն կերպ կարողանայի նկարագրել նրան ,այդ հնամաշ արհեստանոցում ,գեղեցիկ էր Սառան ,սիրուն շատ :
-Վան սպասիր ,ինձ թվում է դեռ պատմելու բաներ ունես 
-ինչի՞ց գուշակեցիր 
-աչքերիցդ 
-ուզում եմ ,խոսես վերջին սիրուդ մասին,դէ սկսիր ,մի սպասեցրա խոսիր 

Կյանքը շարունակվում էր,թվում էր թե ոչինչ այլևս գեղեցիկ չէ ,որ ոչինչ այլևս չունի իր մեջ իմաստ ,դադարել էի մտածել ,թե երբևէ կարող եմ նորից սիրել,չէ որ արդեն այլևս սիրելու համար սիրտ չկար ,այն խլում են մեզանից :

Աշնան վերջն էր ,մենակությունը այնքան էր խտացել ,որ մարմնիս վրա զգում էի արդեն ,մեանկության այդ րոպեները ,վայրկյանները ,չգիտեմ ,ծանր էր …..

Այդ օրերին ծանոթացա նրա հետ,նկարչուհի էր ,անունը Սառա  ,նրա մեջ ոչ գերել էր ինձ իր գեղեցկությունը ,ոչինչ չէր գերել,այլ նրա հոգու ինչ-որ հատվածում կար մի բան ,որը նման էր ինձ ..ամեն անգամ նրան դիպչելիս ուղղակի հասկանում էի ,որ օր-օրի սիրում եմ նրան ,նա այնքան բան ուներ տալու ,սակայն ինչ-որ մի անտարբերության կար ,այդ գեղեցիկ պահերի մեջ ,ինչ-որ վախ….
Նրա օծանելիքի բույրը ,ախ այն տարբերում էի ,անգամ փողոցում ,անգամ այնտեղ որտեղ նա քիչ առաջ էր եղել ….
Առաջին անգամ նրան հանդիպեցի իր տանը ,փոքր տուն էր ,այդ տան մեջ սիրում է լռությունը ,մանավանդ երբ նա կողքիս էր ,ծխում էր ,ոչինչ չէր ասում ,մտածում էր ,անգամ աչքերն էր սառում ,սակայն չէր մոռանում համբուրել ինձ ,շոյել սառնացած մարմինս ,օր-օրի ավելի էի ուզում զգալ նրան ,տեսնել ,գրկել ,մտածել ու լռել նրա հետ ,դա գուցե սեր էր ,այդպեսել չհասակցա ………
-Վան 
-Լռիր ,թող խոսեմ Սառ
Նկարչուհի Սառան դողում էր ,դա իմ ու նրա պատմություններ ,դողում էր ,որովհետև ցուրտ է օդը ,երբ անկեղծությունն ու ճշմարտությունն է խոսում սենյակում :

ասեմ ,որքանով տարօրինակ էր այդ մեր մի ամիսը ,այդքան տարօրինակ էր նաև մեր բաժանումը ,գիտես բաժանման մեջ ինչն եմ սիրում ,այն երբ հաշտ են բաժանվում ,հասկանալով,մեր բաժանումը այդպես էր  ,բայց ես վստահ եմ ,որ բաժանման այդ յուրաքանչյուր  վայրկյան սրտի հատվածում ,միշտել ամբողջ հոգով ուզում ես պահել նրան ,նորից զգալ ,ախր չգիտեմ ,այնքան անտանելի մի բանի սովորելը ,և անտանելի երբ այդ ամենը կորցնում ես …
Առաջինը օրը ինձ հյուրասիրեց մի երկու բաժակ վիսկի ,նա գիտեր որ ես  սիրում եմ խմել ,գիտես երբ վիսիկեմ խմում ,ծիծաղելի գուցե թվա ,բայց այդ վիսկու համն ու հոտը հիշեցնում է ինձ նրա մասին ,չէ չեմ տարվել նրանով ,կամ այնպես չի որ չեմ կարող մոռնալ ,հավատա չեմ ուզում մոռանալ ,նրա հետ յուրաքանչյուր վայրկյան ավելին քան գեղեցիկ էր ,անկրկնելի ,թեպետ չգիտեինք ,թե սիրում ենք իրար ,թե գուցե ոչ ,բայց այնքան նման էր այդ ամենը սիրուն …

-Քնեցիք Վան 
-Ինչո՞ւ չես հիշում
-Ծիծաղելի է 
-այո ,շատ 
այո քնեցինք ,մի քանի անգամ ,նա այնքան սիրուն  էր մթության մեջ ,նրա ձայնը այնքան յուրահատուկ էր ,տնքոցը …..գրողը տանի ….
-շարունակիրր Վան

Նրա աշխատանքի բերումով չեի տեսնում հաճախ նրան ,սակայն նրա կողքինել էի ես միայնակ ,գիտես այդ ամենը չափից դուրս սիրուն էր ,գուցե դրանից  էր ,որ այդ ամենը նման էր պատրանքի ….
Երկրորդ օրը ,մենք վիճեցինք հիշում եմ ,խանդում էր շատ ,այդպեսել գուցե չհասակցավ ,.որ սիրում եմ նրան ,կամ գուցե չուզեց հասկանալ ,.ես վեճերի ժամանակ միշտ լռում էի ,կամ ծիծաղում ,մոտենում նրան գրկում ,իսկ նա ամեն կերպ փորձում էր անտաբեր ձևանալ ,գրողը տանի այս պահին նորից եմ ուզում դա ….սիրուն էր

-հետաքրքիր է ,քանի անգամ եք հանդիպել մեկ ամսվա ընթացքում ,
-չորս օր ,իսկ ամնաորից հետո  ,գարնան սկզբինբ բաժանվեցինք ,նա այլ կերպ էր ապրում ,իսկ ես այլ ,գիտեսս մարդիկ միշտ փորձում են իրենց կեսին գտնել ձմռանը ,չէ որ ձմռանը ցուրտ է ,տաքության ու սիրո կարիքը ավելի մեծ է ,իսկ երբ սկսում է եղանակը տանքան նրանք բաժանվում են ,մի բան հասկացա ,որը ամեն կերպ չէի ուզում որ այդպես լինի ,նա ինձ գտվա ձմռնաը ,գուցե մրսում էր ,իսկ ինձ լքեց գարննանը ,հետաքրիր է չէ .
-այո շատ ,շարունակում ես
-այո
Վեճից հետո նա հիվանադացավ ,նրան վիրահատում էին ,գիտես այնքան անտանելի էր այդ շրջանը ինձ համար ,մորս հիվանդությունըս սկսեց խորանալ ,կողքից գումարի կարիքը ինձ ստիպեց ավելի երկար աշատել ,չէի կարողանում տեսնել նրան,նա երկու օր չէր գրել ,չգիտեմ ինչ էր մտքովս անցնում ,չէր գրում ,չէր պատասխանում ,ու երբ զանգեցի գիտես ,պարզապես հասկացա ,որ նա չի հասկանում ինձ ,նա սկսեց մեղարդել ինձ ,ասել իբրև թե չեմ մտածում իր մասին ,գրողը տանի սովորական բան ,բայց նա այդպեսել չէր հասկանում ,որքան ծանր էր ինձ համար,այնքան ,որ ինձ մեկ թվում էր թե ես բաժանվել եմ խնդիրներից մի քանի մասին ,ու էլի ոչինչ չէի հասցնում ,նա անդար մեղադրում էր ինձ ,չփորձելով հասկանալ ,թե որքան ունեի նրա կարիքը ,ու նա որքան ուներ իմ կարիքը ,բայց չէ որ նա այնքան մտերիմներ ուներ ,ովքեր նրա կողքին էին  …..երբ հիվանդանոցից դուրս գրվեց ,փորձեցի տեսնել նրան ,իսկ գիտես ինչ պատասխանեց `-,ասաց հո դու չես գժվել մի կերպ եմ կարողանում քայլել ,իսկ դու ուզում ես որ ինձ տեսնես ,անգամ դուրս գանք  :
իսկ նողկալին գիտես որ՞ն էր ,որ հենց այդ նույն օրը նրան նկատեցի ուրիշ սրճանարում ,ընկերներով էին ,բայց փաստորեն նա փախչում էր ինձանից ,հաջորդ օրը փողողցում պատահբար տեսա նրան ,նրան ճանապարհեցի նրա տուն ,ասում էր թե սառել եմ ,նա ինչ-որ չափով ճիշտեր ,չէ որ զզվելի էր տեսնել մի բան ,ինչին ոչ մի կերպ չէի ուզում հավատալ ,բացի այդ խնդիրներս օր-օրի ավելի էին շատանում ,նա գրեց վերջին նամակը …
-իս՞կ դու Վան
Գրեցի նամակ բայց չուղարկեցի ,չէ որ արդեն միևնույն էր ամեն ինչ …….
-Իս՞կ վերջին անգամ երբ հանդիպեցիք …….
-այնքան գեղեցիկ օրը ,աշխատանքից հոգնած միշտ գիշերը գնում էի նրա մոտ ,վերջին մեր հանդիպման օրը ավելի քան ամեն ինչ գեղեցիկ էր ,գիտես նա մի արկղ ուներ որտեղ պահում էր իր հիշողություններից մնացած իրերը ,այնտեղ նաև տեղ գտավ իմ ծխախոտի,կարմիր մալբորոի տուփը ,իսկ հետո այն երկտողերը որոնք ես թողնում էի անգամ առավոտյան երբ նա դուրս էր գալիս ,նա չէր էլ  պատկերացնում ,որ որքան էի կարոտում նրան ,նրա հոտը ,անգամ նրա շորերը գրկում նստում էի ,մտածում որ նա ինձ շատ է պետք ,սակայն ոչ ոքին ոչինչ չասես ,թող նա չիմնա :D
-ծիծաղելի է Վան 
Հա իրոք ,ամեն ինչ գեղեցիկ էր ,այդպեսել նրան այլևս չտեսա ,գոցւե նա արդեն ինչ որ մեկին է պատկանում
-կարոտում ես նրան
-չէ հավատա ,մեկ-մեկ այո ,բայց դադարել եմ մտածել նրա մասին ,ես ավելի շատ կարոտում եմ իմ ու նրա լռությունը ,գիտես գրողի տարած նկարչուհի ,կան մարդիկ ում հետո ոչինչ չկաս խոսելու ,և կան մարդիկ ,ում հետ այնքան գեղեցիկ է լռել ,նա այդ մարկանցիցի մեկն էր ,ում հետ գեղեցիկ էր լռելը ,կարոտում եմ այն ամենը ,այն պահերը ,որոնք այնքան տաք էին ,բայց չէ գրողի տարած գուցե իմ անտաբերությունը ,կամ գուցե նրա ,ինչ իմանամ ,սպանեց սերը ,իմ ու նրա հպարտությանը զոհ գնաց մեր սիրուն սերը …….
-Վան կարոտում ես ինձ
-չէ
-Գիտեմ
-բա ինչո՞ւ ես հարցնում
-գեղեցիկ է ,երբ խոսում ես ,չեմ ուզում լռես
-թող շարունակ եմ նկարդ ,հիշեցի ,ինչ որ տեղ անավարտ բան եմ թողել
-լավ
-Լռիր Վան
Սառան շարունակում էր նկարել , շարժում էր միայն վրձինը,իսկ ես նորից լուռ հիշում էի նրան ,ինչ որ տեղ կարոտում նրա հոտը ,մարմինը ,այնքան կուզեի գրկել նրան ,ու սառը ձեռքերով զայրացնել նրան ,իսկ հետո նորից գրկել ,ու ամբողջ ուժով համբուրել ,միշտ է կարծես այպես ,կորցնելուց հետո է միայն ամեն ինչ գեղեցիկ դառնում ,չէ չէի վերադարձնի այդ ամենը նորից ,ու ոչել ցանկանում եմ ,պարզապես ափսոսում եմ ,ոչ թե այն ամենի համար ,ինչը տեղ էր ունեցել մեր մեջ ,այլ ափսոսում եմ ,որ նա վերջին էր ,ով վերջնականպես հասկացրեց ,որ պետք չէ սիրել ,դա խնդիրներ է միայն բերում ,այլ պետք է սիրտը հանել ու շպրտել ,դրա փոխարեն դնել քար……կամ պարզապես սիրտը օգտագործել որպես ընդամենը միայն օրգան ………….
Խաբեցի նրան ,դեռ կարոտում եմ :


եվ այդպես է կյանքում ,երբ կորցնումես ամեն ինչ ,ու այլևս ոչինչ չունես ,սկսկում ես կորցնել ինքդ քեզ ,դանդաղ ,կամանց-կամանց ,կորցնել ,այո կորցնել ինքդ քեզ ,փնտրելով այն ամենը ,ինչը այլևսչկա ,մոռանալով որ անցյալը գեղեցիկ էր միայն անցյալում ,այդպեսել չսովորեցի մոռանալ այն ամենը ,ինչը այլևս չկա ,գուցե դրանից ավելի դժվար բան չկա ,մոռացա ինչ-որ տեղ անցյալը թողնել անցյալում ,որքանել այն գեղեցիկ էր ,անկրկնելի ,միևնույն է այն գեղեցիկ էր միայն անցյալում ,ու նորից միևնույն է ........


19-րդ տարվա վերջին լուսաբացը.............
Նոյեմբերի 2 կեսգիշերից միջև լուսաբաց `

հիմա եմ հասկանում ոչ ոք առանձ պատճառի երբեք չի ներխուժում մեր կյանք ,պարզապես անտանելին այն է ,որ ամեն մեկը ունի ժամանակահատված ,ու ավելի վատն այն է ,որ կան մարդիկ ովքեր մնում են մեր հիշողության մեջ ,երանի իրոք ,հեռանալուց նրանք իրենց հետ վերցնեին հիշողությունները ,այդպեսել Երբեք չսովորեցի խոսել այնտեղ որտեղ պետք է խոսեի ,չսովորեցի գնահատել ,որտեղ պետք է գնահատեի ,չսովորեցի չկորցնել ,որտեղ պետք է պահպանել ,ու ամենավատը չսովորեցի չսիրել նրան ,ու պետք էր չսիրել..........

գիշեր է ,ու դեռ շարունակում է անձրևել ,ինչ որ տեղ ցավում է ,ինչ որ տեղ հոգուս մեջ ,ինչ որ չափով ինչ որ բան արտասվում է ,գուցե կարոտս .........կամ ափսոսանքը ,ախ չգիտեմ ......

դուռ ծեծեցին ,ինչ որ մեկն էր ,սիրում եմ նրան,ինչ որ տեղ սիրում ավելին ,քան .........


-սպասու՞մ էիր ինձ
-անկեղծ ոչ ,անգամ չէի մտած ,որ կգաս
-գիտեմ
-բա ինչո՞ւ ես հարցնում
-չգիտեմ ..........
նստեց ,լռեց ,լուռ էր ,միայն քամին էր նորից մաշշված ամակիները սնեյակի ճճռացնում
-Հավանեցի՞ր նկարդ
-ոչ ,այն նման չէ ինձ
-Հավատա Վան ,դա դու ես ,եթե սկսես քեզ կողքից նայել ,դա դու ես
-Ես դա չեմ ,պարզապես գուցե...........
-Դա դու ես ,հոգնել ես զգում եմ
-չգիտեմ գուցե
-ինչո՞ւ ես ծիծաղում
-լաց՞ լինեմ
-այնպես է դասավորվում ,որ ոչինչ չգիտես ,ինչո՞ւ Վան
-ինչո՞ւ ես եկալ Սառ
-որվոհետև ուզում եմ շնորհավորել քեզ ,արդեն կսեգիշեր է ,ու ծնդյանդ օրնէ  ,չգիտեմ ինչ մաղթեմ
-Աստված իմ մի մաղթիր ոչինչ
-դու ոչինչ չգիտես
նա սկսեց լաց լինել ,արտասվել ,բարձր ձայնով ,նա այնքան գեղեցիկ էր
-օրս փչացավ
-գիտեմ
-գիտե՞ս,իսկ դու գիտես ինչ է սպասելը
-չէ չգիտեմ
-հերիք է խնդրում եմ .........
երբեք մտածել ես ,որ սպասում եմ քեզ
-մի ասա
-լռիր թող խոսեմ
- Ես գիտեմ ,որ դադարել ես  մտածել իմ մասին ,և գուցե կյանքում չեսել մտածել ,ես գիտեմ անգամ թե ինչ ես զգացել ,այո գիտեմ, որ դու ոչինչել  չես զգալ ,գիտես ,ես մտածում եմ ,որ դու հենց այնպես չես հայտվել իմ կյանքում ,քո ներկայությունը ,թեկուզ կարճ ինձ շատ բան է սովորեցրել ,ստիպել է սթափվել ու դադարել սեր փնտրել ,քանի որ սերն է այնպիսի բան է ,որը գուցե անհնար է ՈՒՆԵՆԱԼ.....
քեզ կորցնելը իզուր չէր,երբեմն հենց կորստն է բացում աչքերը մարդու,սթափեցնում ու սովորեցնում գնահատել այն  ամենը ինչ կա ,ու ինչը քոնն է ,անկախ ամեն ինչից....
Ես ուժեղ եմ ,զգալը թուլությունը չէ ,սիրել առավելևս ,սիրում է ուժեղը ,սպասում ուժեղը ,հավատում ԱՄԵՆԱՈՒԺԵՂ.
ես չեմ սպասում քեզ ,դու մի մտածիր թե անդադար քեզ եմ որոնում ,պարզապես ես ինքս ինձ գտնել եմ ուզում ,ուզում եմ ինքս ինձ նորից վերդարցնել ,ուզում եմ քեզ պոկել իմ ներսից ,վռնդել հասկանում ես չէ Սառ
-էլ ոչինչ առջվանը չէ ,զգու՞մ ես Սառ
-այո անգամ գիշերը
-և նույնիսկ եղանակը,հիշում ես
-հա հիշում եմ ,բայց սուսսսսսսսսսսսսսս
ամեն ինչ փոխվել է ,ամեն բան նույնը չէ ,բայց իմ ներսում ոչինչ չի փոխվել ամեն ինչ նույն է ,միայն օրերս են ՈՒՐԻՇ..........
-Ես քեզ փոխել եմ Վան ,ու ատում եմ ,ատում եմ այն ինչ կաս հիմա
-Գիտես Սառ սիրահարվել ,կարելի է միշտ ,սակայն դրանից եհտո չես կարողանում չսիրել ,ես սիրում էի նրան ,միջև հիմա զգում եմ նրան իմ մարմնին ,իմ գրկում ,նրա մեղմ շարժումնները ստիպում են ինձ կարոտել նրան ,հիշել նրան ,սիրել ու ժպտալ ,նաև ուրախ լինել ,որ կյանքում ,գոնե մի պահ ունեցել եմ նման ՎԱՅԵԼՔ ,այնել անվճար ....
կյանքից տրված այդ 18 օրերը ստիպեցին հասկանալ ,որ միշտ կարելի է սիրել ,բայց անհնար է դրա հետ մեկտեղ ԵՐՋԱՆԻԿ լինել ,երբեմն մենք սիրո համար ,զոհում ենք մեր անկեղծ երջանկությունը ,փոխարենը մեզ մնում է լոկ հիշողությունները ,որոնք անդադար ստիպում են հիշել ու ապրել ,հուսալով ,որ մի օր նորից ամեն ինչ ՆՈՒՅՆԸ կլինի.....
Կյանքը շարունակվում է ,բայց միևնույն է ,ինչ որ մի բան ,ինչ որ մի տեղ ՊԱԿԱՍՈՒՄ Է ,Սառ ,դու այստեղ ես ,բայց իմ ու քո միւև այնքան մեծ է հեռավորությունը Հավատա
-Չէ ՞որ Վան մենք հաշտ ենք չ՞է
-լռիր Սառ ,այսօր չէ ,այսօր ատում եմ քեզ
շնորհավորեցիր
-ինչու՞ ես կյանքդ վատնել տանջանքի
-դու էիր մնում ասեիր
-կարող ես հեգնել
-ին՞չ ես ուզում
-չէ ոչինչ Վան
-չէ ինչ -որ բան
-Վան  Քեզանից ոչինչ չեմ պահանջում ,ու չեմ խնդրում ,պարզապես գիտես ,դժվար է տեսնել անտարբերությունդ,դժվար զգալ
-վերջացրա,ես այս պահին միայն քեզ չեմ ատում ,ատում եմ ամեն ինչ
-ինչու ես վատնում քեզ տանջանքի
-դե լռի գրողի տարած քած
Լռեց ,քարացավ ,իսկ ես ամբողջ ուժով ատելությունից կորցրելի է ամեն ինչ ,հոգիս ,սիրտս ,
-Լռիր Սառ
-լավ մնա...........շնորհավոր .......
Երբ քեզ թողնում ու գնում են ,այդ պահին թվում թե մարմնիցդ հեռացնում են ոտքերդ ,սակայն քեզ թվում թե դրանք դեռ տեղում են,դա հույսն է .....ու փորձում ես քայլել ,սակայն ոչ ,ոտքերդ չկան ,ու չես կարողնում ուղիղ կանգնել ,ցավից ընկնում ես ,այդ դատարկ տեղը ցավում է ,ու կարծես երբեք էլ քեզ չեն վերադարձնի ոտքերդ ,բայց միևնույն է հավատում ես ,և սպասում....................

Իսկ ին՞չ են զգում ,երբ թողնում և գնում են ,գուցե ոչինչ ,բայց չէ որ սրտի ինչ-որ հատվածում դեռ կապված են մնում ,քիչ գուցե ,բայց միևնույն է ,միևնույն է ,ինչ -որ տեղ գուցե ինչ որ փոքր զգացում կա ,կա տեղ հատուկ ,որը գուցե ծածկում է հոգին ,որը գուցե ինչ-որ տեղ արագացնում է շնչառությունը ,չգիտեմ ,միշտ մտածել եմ ,ինչ են զգում երբ թողնում ու գնում են ,չեմ կարողանում հասկանալ նրանց .
Միշտել հեշտ է թողնել գնալ ,հեռանալ ,դժվարը լինելն  ,լինելն ու միքիչ  մնալը ...
Կյանքում ոչ ոք մեզ չի պատկանում ,ժամանակի ընթացքում բոլորնել դառնում են լոկ հիշողություններ ,երբեմն պարզապես ափսոսանքի տեղիք տալով..........


Նա գնաց ,լոկ իմ անտարբերությունից ,սակայն նա չէր էլ պատկերացնում ,որ այդ անհիմն անտարբերության տակ կար ոռնացող մի կարոտ ,որը զոռով էի ատամներով պահում ,որ դուրս չթռչեր.....
նա գնաց ,չնկատելով անգամ քմծիծաղիս տակ պահված սերս ,գնաց այդպես էլ չնկատելով ,որ այս դիմակահանդեսի խորին լռության տակ ,կան հազարավոր ,գուցե և ավելի քան լռությունը ,կան խոսքեր ,որոնք այնքան կուզեի գրկեր նրա ականջնները ,հասներ սրտին ........
Գնաց այդպեսել չհասկանալով ,որ անատբեր այս հրեշի մեջ ,դեռ կա նա ,ու դեռ ապրում է .......
Ու այդպես էլ նրան հավատացրի թե մոռացել եմ ,բայց ես ինքս չհավատացի ,ու դիմակահանդեսը վերածվեց նորից մենակության ,իսկ անտարբեր հայացքս թեքվեց դեպի դուռը `որտեղ աչքերս ամեն կերպ փորձում էին գտնել նրան ,իսկ փակված բերանս մեղմ շշնջով գոռում էր ` Մնա հա ,միքիչ էլ մնա .......սակայն արդեն միևնույն էր............

ինձ անձրևի հետ սպասիր ,ինձ սպասիր կաթիլների հետ ,որոնք մեկ-առ մեկ կգրկեն խոնավացած աչքերդ ..........ՄԻ ՕՐ ԳՈՒՑԵ ԵՍ ԿԳԱՄ.........կամ մի օր ես կգամ :

ու ամենավատը կյանքում չսովորեցի չսիրել նրան ,ու պետք էր չսիրել..........



__________________________________________________________________________
Անձրևում է ,պատուհանի արանքից ծխախոտիս ծուխը խառնվում է արցունքին ,փշաքաղված մարմնիս վրա զգում եմ աշնան մեղմ սառնություննը ,լիակատար մենությունն է պատում մատներիս ,ոտքերսի ,շուրթերիս ,լիակատար մենություն ուր` խոսում է մեղմ փոթորիկը ,պատշգամբից ներս է փչում անձրևա խառը քամին ,լցնում դատարկությնս,հատակին դատարկ գինու շիշն է քամուց օրորովում ,քաղաքի լուսյերը հանգած են ,միայն երևում է ծխոխոտիս մոխիրնների վայրակյանակ լույսարձակումը ,իմ հույսնել է այդ մոխրի նման, մեկ վառվում, մեկ հանգչում .
Օրորվում եմ քամուց ,մենությունից ,այնքան գեղեցիկ մտածել հարբած ,երբ անգամ սառնությունը քեզ չի մրսեցնում ,երբ անգամ մենություննը քեզ չի սպանում ,ա՜խ ինչ լավ է գիտես,հարբած ու տանջված լինել,հարբած ժամանակ, տխուր ծիծաղում ես ,անվերջ ժպտում օրորուվում, ընկնում բարցրանում մի կերպ ,մարմնիդ պատից պատ տալիս ,այնքան գեղեցիկ է հարբած լինել ,երբ մենակ ես, ոչ ոք չի հոգում ,այլ բաղտի քմահաճույքինես ,բաղտն  է այդ պահին քեզ հոգում .
Ամեն ինչ վերջանում է ,ինչպես գինու բաժակի վերջին կաթիլը ,լուռ ու հարբած ամեն բան վերջանում է ու վերջագծվում ,լուռ ու մունջ ,ինչ գեղեցիկ է վերջաբանը թափանցում չսկսված սկզիբ,ու ավերում չծնված այդ սկիզբը ,գեղեցիկ ավերվում  կյանքդ, երբ վերջաբանը լուռ խախտում է երջանիկ մեղեդին ,լռեցնում ամեն բան,բայց արի ու տես այպես էլ է գեղեցիկ ու հաճելի:
Դռներս չրխկում են ,այսպես ձայն են հանում `չկ ,չրխկ ,չ......վերջի չ-ն կամանց լռում է ,ու արդեն հասկանում ես վերջ դուռը փակվեց ,զգում եմ վերջ կողպեկը լռեց ,ու այդ լռություննը խելագարեցնում է ինձ ,շտապումեմ վազել ու բացել ,գոռալ `ՍՊԱՍԻՐ,բայց հասկանում ես ամեն ինչ արդեն խճճվել է .հարբած իջնում եմ հատակ ,ինքս ինձ  գրկում, մեկ խաղում հատակի թափված գինու հետ ,մեկ խաղում շութրերիս հետ ,ատամներով կծոտելով ինքս իմ շուրթերը .ափսոսում ,ոռնում կորստից ...դու ՀԵՌԱՑԱՐ ,մնացի մենակ ,ոչինչ չկա ,կա միայն ես ,ու մի խլացնող լռությունը ,որը արձագանքում տնքոցս ,մենակության տնքոցս ,տանջանքս.
դու չկաս այլևս ,ու ոչինչ նույննը չէ ,էլ ոչինչ չկա,այդ քո ՉԿԱՆ սպանում է ԻՆՁ.....
Ա՜խ ինչ գեղեցիկ են վերջաբանները ,ինչ հաճելի ,ինչ գեղեցիկ ու մռայլ ,որտեղ մենակ ես, մեն մենակ ,բաղտի ձեռքերում թե ինչ կլինի ինքդել չգիտես :


գիշերային տանջանքից հետո բացվեց սառը լուսաբացը  ,պատուհանների արանքից երևում էր արևի թաց շողերը ,որոնք անցանկալիորեն նորից քեզ ստիպում էին հասկանալ,որ առավոտդ մենակ է արթնացել ,որ առավոտը ոչ թե տաք համբյուրից ես արթնացել,այլ անտանելի կարոտից ու ՍՊԱՍՈՒՄԻՑ .
արագորեն մոտեցա դռանը բայց այն ոնց կար այդպես էր մնացել գիշերվանից հետո ,կիսաբաց ,հենցեվի դռանը ,լուռ նայելով դիմացիս հայելին ,նրան պատկերացնում էի կողքիս, սրտիս կողքին ,պատկերացնում էի նրանք գուրգուրաննքնները ,նրա տաք ձեռքերը ,նրա մեղմ ու նուրբ քայլերը ,նրա մատները հոգնած գլխիս ,բայց դա ընդամենը պատկերացում էր................

----Լուսաբաց-----
Լուսաբաց  է արդեն ,աչքերս բացած լուռ ծխախոտը շուրթերիս նայում եմ արթնացող քաղաքին ,անձրևից հետո մի ձևի սառնությունն է իջել ,մարդկանց հոգու և քաղաքի պատերին,իսկ ամպերը դեռ ծածկում  են երկինքը ,ամենուր թաց է ու սառը ,մռայլ ու գորշ,կարծես ամենքն գիշերը արատասվել են, ու հարբել,անգամ եղանակն է հարբած ու մռայլ :

Ծնունդտ շնորհավոր Վան


Հրեշտակներն ու Սատանանները ..........

Մենք բոլորսել որոշ ժամանակ առաջ հրեշտակներ ենք եղել ,սակայն երբ հասկացել ենք թե ինչ է նշանակում ներքուստ ցավալ ,ու միևնույն ժամանակ ժպտալ ,մենք դարձել ենք սատանա ,ով զբաղվում է ինքնախաբեությամբ ,ով անգամ իր խիխճն է երբեմն մոռանում ,ինչ որ տեղ ,ու այլևս չի հիշում նրան :

Մենակությունը ավելի էր խտանում ,այնքան խիտ ,որ ինձ թվում էր արդեն շոշափում են այն ,զգում ......
Մենակության ծանր զգացումից սկսեցի խմել ,տարվել ալկոհոլով ,ավելի էի օր-օրի տարվում դրանով,չէ այն հաճելի չէր ,պարզապես այն ստիպում էր թուլանալ ,դուրս գալ մտածմունքներից ,դուրս գալ մարմնից ,դուրս գալ այն մտքերից ,որոնք խեղդում էին ինձ :
Երկար ժամանակ տառապում էի այդ կախումից ,զգում էի որ սիրահարվել եմ խմիչքին ,անգամ թվում էր ,որ չէի կարող ապրել առանձ դրա......
Բայց անգամ այդ թուլացումը իվիճակի չէր մեղմացնել մենակության զգացումը :
Ամիսներ էր անցել ,այլևս չէի ճանաչում ինձ ,ինձ թվում էր անզգայացել եմ ,չէի զգում ոչինչ ,անտարբեր էի ,միայն զգում էի ,որ այդ մի քանի բաժակը կթուլացնի ,չէի զգա ոչինչ ...բայց ոչ ...


Հրեշտակային կյանքը այլևս չկար ,կար հեռվում ,հարբեցող էի ,նայելով ինքս ինձ հաելու մեջ ,աչքերիս մեջ տեսնում էի միայն նրան ,ով պահը երբեք չէր կորցնի ,նորից ,նորից մի քանի կում անել ,սակայն այդ հարբեցող հայացքի մեջ տեսնում էի կարոտ ,հնին ,հրեշտակային կյանքին :
Եվ սկսվեց ավերջի սատանեական կյանքս :
Ինձ տեղափոխեցին վերականգնողական կենտրոն ,ամայի մի տարածք,հիշում եմ ,քնում էի մի սնեյակում ,որտեղ կար ընդամենը պատուհաններ և մեկ անկողին , ոչինչ ուրիշ չկար ,անտանելի էր զգալ այդ դատրկությունը ,դատարկություն ուր կարծես նման էի թևերը կտրած մի հրեշտակի ,ով ամեն անգամ նայելիս պատուհաններից կարոտում էր այն ամենը ,ու այն բոլորին ,ովքեր չկան ,այդ պատուահնները ստիպեցին ինձ երազել ,երազել թռչելու մասին ,հաճախ աչքերս փակում էի ,ու մտքով թրչում ,ուզում էի թչրել ,զգալ կյանքը ,վերադանալ այն հերշտակային կյանքին ,որտեղ կային բոլոր ,ու տանը ինձ սպասում էին :
Սակայն ոչ ,ամեն անգամ երբ տեսնում էի իրականությունը ,հասկանում էի ,որ կորցնում էի սիրտս ,դառնում անգզա մի սատանա :

Երբ կյանքում հանդիպում ես կորստի հետ,առանչվում առաջին անգամ նրա հետ ,մի պահ քեզ զգում ես ,բանդարկյալ ,նոր բանդարկյալ ,ով որոշ ժամանակ անց ,բանադարկվելու է ցավի մեջ ,մոլորվելու զգացմունքների մեջ ,ու ամենացավոտը գիտեք որն է ,որ քո ձեռքերը կողպում են կարոտով ,միևնույն ժամանակ փակում սպասման խցում ......
այո ես խցում էի փակված ,սպասում էի ,սակայն չգիտեմ ինչին ,սպասում էի միայն ,և քանի գնում օրերի հետ ,ավելի էր սպասումս ավելանում :
Գրողը տանի ուզում էի գար ,այդ ամենը ուզում էի շուտ գար ,մեկ ամսի էր ինչ ոչինչ չէի խմել ,և ներսս վերածվել էր ահավոր մի ավերված դատարկության ,ուզում էի ,որ այդ աենը գար ,բայց չեկավ...................

Հաճախ ենք մենք ուշանում ,մոռանում ,մոռացվում ,այս կյանքում կարծես հենց այս բանտում ,դու անդադար վազում ես ,ինչ որ բանի հետևից ,գուցե անցյալի ,որը այդպեսել չի կարողանում լքել քեզ,կամ գուցե առաջ ես վազում ,նոր օրվան ընդառաջ ,նոր անցյալին ընդառաջ ,սակայն մի բան է միշտ զզվելի ,երբ հասկանում ես ,սթափվում ու գիտակցում ,ամբողջ մարմնովդ զգում ես ,որ մոռան ,մոռացվեցիր ,մոռացան .......
Մեկ երկու ամսի բուժվելուց հետո վերադարձա տուն ,զգում էի սատանյ է մեջս նստած ,որովհետև չէի ուզում տեսնել ոչինչ ,ոչ ոքին ,չէի ուզում զգալ ոչինչ ,ուզում էի ընադմենը սպանել ,սպանել իմ մեջ այն բոլոր զգացմունքները որոնք սպանում են ինձ ,սպանել ինքս ինձ ,միայն թե այլևս չզգաի ,որ ցավից ավելին չզգալն է .,,,,,,,,,


Մի քանի ամիս տևած վերականգնողական բուժումները ոչինչ չտվեցին ,դաել էր միևնույն ,դեռ զգում եմ թուլացման այդ կարիքը ,զգում եմ ..........
Ոչինչ այնքան ուժեղ չէր ցավեցնում ինձ ,որքան այն միտքը ,որ ես հարբեցող եմ ,ափսոսում էի ,չէ որ երկու տարի առաջ երբեք չէի մտածի ,որ կյանքս կշրջվի գլխի վրա ......
Թվում էր թե խմելը ,փոխում էր ինչ- որ բան ,բայց դաել էր պատրանք ,որտեղ թվում էր թե սպանում էի այն ամենը ,ինչը ինձ տանջում էր ,սակայն ոչ ,իրոք դաել էր պատրանք..........
Հաճախ մենք ինչին ենք սպասում կյանքում ,անցածաին ,թե ինչ որ նոր բանի ,մենքել չգիտենք ,սակայն հաճախ մենք չենք կարողանում չսպասել ,անգամ օրեր են լինում ,որ ես միջև լուսաբացաեմ սպասում ,սակայն միևնույն է ոչինչ չի փոխվում ,լուսաբացի հետո գալիս է առավոտը ,որը կարծես նույն անցած օրդ լինի ,սակայն ուրիշ հագուստով.........

չեմ համակերպվել նրա հետ ,որ կորուստը գանահատելու համար է ,սակայն նույն ինքը կյանքը ,ինձ ստիպում է համակերպվել ,քանի որ մենք միշտ ուշադիր ենք մանրուքները չկորցնելու հարցում ,և անուշադիր ենք ,մեզ համար կարևորը բաները չկորցնելու հարցում :

Գրողը տանի ,հրեշտակից վերածվեցի սատանայի ,տանջվող սատանայի :

Եվ եթե թվում թե հեշտ է ամեն ինչ ,թվում է միայն ......
Թվում թե հեշտ է փախչել ,ոչ թվում է միայն .....
Թվում է թե հեշտ է լինել ուժեղ ,գրողը տանի ,թվում է միայն....
Թվում է միայն թե կա հայացքիս մեջ շողացող ժպիտ,դա էլ ասեմ ,թվում է միայն ....
Թվում թե խաղում եմ հա ,չէ ,թվում է միայն ,ես չեմ խաղում ,և ոչել խաղացել եմ ես ,այլ սա պայքար է ,ու թե թվում է թե պայքար է լոկ ,ասեմ նորից թվում է միայն ,լոկ չէ ,այլ տառապանքից վեր մի պայքար է սա ,և ոչթե մահու այլ կյանքի ,այլ ճիշտ հասակացեք ,պայքար առ երես ,ինքս իմ դիմաց ,և թվում թե հեշտ է հաղթել ,ասեմ որ թվում է միայն ,չկա հաղթանակ ,կա ասենք լեզու գտնելու պես մի բան ,և եթե լեզու չգտար ինքդ քո հետ ,պարզապես ասեմ ` չկա կործանում ,ու չկա մահ ,կա մի տառապանք ,որ ոչ թե ձգում է ոսկորներս խեղճ ,այլ հոգիս է տանջում ,և եթե թվում է թե տանջանք է սա ,թվում է միայն ,թվում է իրոք .........տանջանք ինչ է որ ,այս ամենի առաջ .........

եթե թվում է թե ,ասենք դիմանում եմ ես ,թվում է միայն ,չէ ճիշտ հասկացեք դուք ինձ ,ես չեմ տառապում ,այլ ողջ եմ ,սակայն մահացած .....
թվում է թե հեշտ է կորցնել ,այո չեմ հերքում ինձ մոտ դա հեշտ  է գուցե ստացվում ,բայց մի տեղ կա ,որ թվում է միայն ,ես չեմ կորցնում ,լքում են ինձ ........
եվ եթե հեշտ է լքվել բորոից ,ասեմ թվում է թե հեշտ է ,ասենք դժվար է մի տեղ հասկանալ ,սթափվել ,որ կային նրանք ,սակայն չկան հիմա ,և եթե թվում թե տեղերը լռացվում են ,ասեմ ոչ ,թվում  է միայն ,դատարկ են մնում տեղերը դատարկված ,ու հեշտ է արդոյք դիմանալ ,ոչ թվում է իրոք,թվում  է միայն..............


թվում է թէ ուժեղ եմ ասենք ,ոչ չի թվում կա նման մի բան ,ուժեղ եմ իրոք ,և թվում թե հանուն հպարտության ,ոչ թվում է միայն ,ուժեղ եմ մնում թչ թե հպարտության զգացումը զգալու համար ,այլ ճիշտ հասացեքմ ուժեղ եմ հանուն ,զգացածիս ու տառպանքիս համար ,թվում թե հասկանում եք ,ոչ մի խաբեք ինքներդ ձեզ ,թվում է միայն ,հասկանալ չկա ,հավատցեք ինձ ,ոչ թե ասում եմ լոկ բողոքելու համար ,իբրև թե դուք ինձ չեք հակսանում ,այլ ասում եմ ,իրոք չեք հակսանում դուք ինձ .......
Հեշտ է արդյոք լռելով գոռալ ,ոչ թվում է ,թվում է միայն ,և հեշտ է իրոք լռել ,հեշտ չէ խոսքերը մեկ առ մեկ փակել ,ու չգոռալ ,ու չարտասվել ,ու չճալ ,լռելը հեշտ է չէ ,հավատացեք .............

ու հեշտ է հ՞ա ,գժվել ամեն օր ,թվում է հեշտ է .........
ես որբ եմ ,գրողը տանի ,չունեմ զգալու ոչ մի եղանակ ,ես որբեմ սիրուց ,հավատից եմ որբ ,որբ եմ նաև ատելությունից ,որբ եմ նաև ամեն ամենից ,սակայն երնեկ որբ լինեի կարոտից ,որ այս կարոտնել լքած լիներ ինձ ,երնեկ որբ լինեի այս տանջող  կարոտից,այլևս չզգայի ,որ կա ինչ -որ ցավ ,որից այդպեսել որբ չմնացի  :





նոյեմբերի 3
Սովորական օր էր ,գիշերը չէի քնել ,այդքանել լավ չէի ,սակայն  որոշեցի անպայման լինել Փարպեցի վրա գտնվող Եկեղեցում ,որտեղ շատ եմ լինում ,միակ տեղն է երևի քաղաքում որտեղ հանգստանում եմ .....
Մոտեցա մոմ գնեցի ,մի քանի կոպեկեր մնացել ,դաել նվիրաբարեցի եկեղեցուն ,մոմ վառեցի ,մի փոքր խոսեցի Աստծո հետ ,սովորաբար ես խոսում եմ այն ժամանակ երբ տանեմ լինում ,միայնակ :
Ապա դուրս եկա եկեղեցու շրջակայքում գտնվող փոքր այգին ,որտեղ խուլ լռություներ տիրում ,կային մարդիկ ,զույգեր ,այնքան հաճելի էր տեսնել նրանց ժպտալիս ....
Այնպեսեր ստացվել ,որ նաև ինձ հետ վերցրել էի իմ կյանքի օրագիրը ,թերթելով դրանք հասա վերջի էջին ,որտեղ գտա ծրար ,հնամաշ արդեն ,որից միայն խոնավության հոտ էր գալիս ,որի ներսում կար արդեն չորացած տերևներ և վարդեր  բացեցի նամակը ,մտովի տեղափոխվեցի անցյալ ,ու հասկացա մի բան ,թե որքան բան է փոխվել իմ մեջ ,թե որքան եմ ես տարբեր այն մեկից ,որը կար անցյալում ....սկսեցի կարդալ ,կարծես ես հասկացա ,որ կորցրել եմ սիրտս .....
Նամակ ` Նայում եմ հայելու մեջ ,ու տեսնում թե որքան է մարմինս տանջվում միայնության մեջ :
Զգում եմ որ մարմինս ու հոգիս միայնակ է ,միայնակ է շոյում ինքն իրեն ,մեկ իջնում սրտիս ,դիպչելով կրծաքավանդակիս ցախ կողմը ,ապա բարձրանում շուրթերիս ու շոյում շուրթերս ,մեկ գրկում ուսերս ,կարծես թե փորձում եմ քեզ նմանակել ,քո ձեռքերը նմանակել ,որոնք գրկում էին ուսերս ,մարմինս,բայց ոչ ,քո ջերմությունը չեմ զգում :
Մենակ եմ այս պահին ,լռության մեջ ,լեռների մեջ ,զգում եմ մենակության գեղեցկությունը ,մտածում արդյոք տեսնես նորից կգա այն օրը երբ կզգամ քո մարմնիը  ,իմ շուրթերին քո շուրթերը .....տեսնես իրոք կգա այդ օրը ...........

Լուռ տանջվում եմ ,սա կորուստ է ,թե նորից մի պահ ,որը նորից եկավ ,ու նորից գնաց ..
Բայց ինչու դեռ ինձ թվում է թե ամեն ինչ չի վերջացել ,դեռ վերջակետը չի դրվել պատմության վերջում ,ինչու է թվում Սառ ,ինչու է ինձ թվում ամեն վայրկյան ,որ ամեն ինչ դեռ նոր պետք է սկսվի ,ախ թվում է միայն ,ոչինչել այլևս այլ չի լինի ,վերջը կա ,ու ոչինչ այլևս չի լինի .......'

Սառ գիտես հոգիս մաշվում է,զգում եմ ,որ հոգիս մահացել է զգում եմ քո կարիքը շատ ,բայց նաև հստակ գիտակցում եմ ,որ դու չունես իմ կարիքը ........

Չես պատկերացնի անգամ ,թե որքանեմ կարոտում քո ժպիտը ,անմեղ ,միամիտ ,գեղեցիկ ,ախ սիրում եմ քո ժպիտը հավատա..........

ուզում եմ գրկել քեզ տաքանլ ,տրվել քեզ ,գրկել անվերջ ու ոչինչ չզգալ 
Սիրում եմ քեզ ,գիտեմ ,որ գուցե սա քո կյանքում հայտնված նամակների մեջ ,գուցե հազարավորներից մեկն է ,բայց ուզում եմ ,որ այն պահես ,գիտակցելով որ դա ոչ մի նշանակություն չունի քեզ համար ......

Քո վան ......
Սա այն նամակները ,որը այդպեսել չուղարկեցի Սառային :
Գրողը տանի կյանքը շաորւնակվում է `Չգիտեմ ,օր-օրի համոզվում եմ ,թե որքան եմ փոխվել ,կարծես մյուս Անանունից հեռացել եմ այնքան ,որ մենք այժմ զուգահեռ բեվեռներ ենք .....

Ինչել որ լինի ,պահեք հիշողություները ձեր մեջ ,ձեր ներսում ,դրանք հիշելով ,երբեմն պարզ գիտակցում ենք ,թե որքան բան է փոխվել կյանքում .........



Եվ չեմ հոգնել դեռ լուսբացը դիմավորելուց ,դեռ չեմ հոգնել հիանալով լույսի ճեղքումից ...
Կարծես միշտ ակնատեսեմ լինում գիշերվա ու առավոտվա զարթնող համբյուրին ,ու չեմ ափսոսում ,որ չեմ քնում ,այլ ուղղակի նստում ու վայելում եմ լուսաբացի գերող հմայքը ...
Հավատցեք ,ոչ ոքին չեմ սպասում ,ու չեմ ակնկալում մեկի գալուն ,բայց ինչ որ մի բան ձգում է այդ զարթնող օրվա մեջ :գուցե նորից սպասում 
Լուսբացա նորից ,ու նորից ոչինչ չբերող լուսաբաց..........

Բարի առավոտ ,ծնունդտ ծնորհավոր Վան ................


1 comment: