Sunday 31 March 2013

Մատերս լուռ, մատերս լացող..........


Կա մեկ բան, դա հենց չկանն է, որ ոչինչ չկա։

Կարիք… նորից կարիք, կարիք, որ գուցե դու այդ կարիքը չունես. ունեմ ես…
երբեմն ինձ թվում է՝ ավելին ունեմ՝ քան թե դու, բայց մեկ է, ավելին եմ կորցրել, քան թե դու, քեզ կորցնելու ցավը ավելին է քան այն, որ ես ունեմ։ Ունեցածս հուշեր են, հիշողություններ, կարոտ, սեր, մենություն… գուցե ավելին թվա, բայց դա դեռ քիչ է, քիչ է, բայց ավելին, քան քո ունեցածը։
Մի՞թե ինչ-որ բան դեռ կա։ Եթե կա, ապա ո՞ւր ես դու։ Իմ «կա»-ն դու ես, դու ես իմ «կա»-ն, «կա»-ն, որ չկա, չկա ու կա, կա ու չկա, ախ կա ու կա, բայց քո ներկայությունց չկա, չկաս դու, չկաս ու կաս։
Մենկության ցավը պատել է հոգիս, թանձր ստվերի պես ծածկել է ինձ, ինձ վատնել կուրության։ Մենկությունս կույր է, ու կուրացնող։ մենկությունս առանձ քեզ թանձր է, անտես ու չոր, շուշկ անգամ չկա։ Կա միայն ես, կա միայն ես ու դու, քո «դու»-ն, որ կա իմ մեջ, դա է ինձ հետ, իսկ դու չկաս, քո «դու»-ն անդեմ, անաչք անհոգի, ուղղակի մի ստվեր է՝ հիշողություն ու անցյալ։ Ախ քո «դու»-ն, որ ինձ հետ է, քո առաջվա ներկայությունն է, քո «դու»-ն ու ես, մենակության գրկում, մենակ ու լուռ… ես և դու, իսկ նա, նա մեր սերը, որ իր մեջ պարուրում էր ինձ ու քեզ, չէ իմ սերը, քոնը չէ, քո սեր չէ, իմ սերը, իմ հորինած, նան, որ պատառոտվեց ու դարձավ ես և դու, մեր սերը, չէ ներիր, իմ սերը, ես եմ սիրել, իսկ դու լոկ վայելել, ես եմ տրվել իսկ դու լոկ տիրել ես, ես եմ կարոտում, իսկ դու հեռվում գուցե ժպտում ես, տեսնում ես, չի եղել նա, եղել է ես, իսկ հետո ես և դու…

Մի հեռավոր հեռու, գուցե այնքան մոտիկ, բայց այնքան հեռու, ախ հայացքս հայացքիդ հառնում, բայց այնքա՜ն, այնքա՜ն հեռու ենք մենք, որ անգամ հայացքնները չեն նկատում իրար, անգամ հպվել պատահաբար քո ուսին, էլի չեմ զգում, զգում եմ, որ դու չես, չէ զգում եմ, որ հեռու ենք մենք, հեռու ու հեռավոր, այնքա՜ն մոտիկ, այնքա՜ն մոտ, բայց որքան հեռու, հեռու հեռավոր։
Ուզում եմ անվերջ քնել, անվերջ ու հավերժ քնել, գուցե երազում ես չզգամ քեզ, չզգամ ոչինչ, ախ երանի ննջելուց էլ երազս լիներ դատարկ ու սև, երանի անգամ քնելուց ոչինչ չզգայի, անգամ երազ չտեսնեի։ Քնել եմ ուզում, հոգնած մարմինս ուզում եմ հենել սառը սավանին ու անվերջ ննջել, մոռանալով ամեն բան կայնքում։ Անխոս ու լուռ աչքերս փակեմ, ախ միայն թե էլ ոչինչ չզգամ, անզգա մեռելի պես հանգչեմ, բայց շնչեմ, չշնչեմ ու երեբք էլ չարթնանամ։
Մութ է, լույսը շատ, բայց մութը ծածկել է այն, լույսը երևում է, բայց մութն է ծակում աչքերս, գրկում է ինձ շոյում, վերքոտ մարմնիս ցավոտ փուշու նման հատիկ հատիկ իջնում է ու ցավեցնում։ Մութ է, հմայիչ ու կրքոտ մութ, դատարկ մարմնով, անսահամն մի կիրք, ու երբ ատներս հպվում են նրան, զգում եմ սառը սառնությունը, զգում եմ, զգում եմ, թե որքան է ցավում մութս, ախ իմ մութս գրկիր ինձ, այնպես գրկիր, որ ոչ մի կերպ ես չերևամ, գրկիր ու խառնիր քո դատարկության հետ, դատարկիր ինձ, միյան թե էլ ոչինչ չզգամ։
Լռությունը պատել է մարմինս, կնոջ քնքշությամբ շոյում է շուրթերս, մեկ գալարվում գրկումս, մեկ լեզվիս հետ խաղ անում, ուզում խոսել, բայց նորից լռում է, խենթ կնոջ նման կարծես այս գիշեր ուզում է սիրել ինձ, գրեկլ պարուրուել, ուզում է խոսել կամ լռել, այս գիշեր ես ու լռությունս մերկ ենք, մերկ ու անմարմին, միայն հոգի ենք ու միայն մեկ, մեկ ու ամայի։
Ոչինչ էլ այլ չէ, զգո՞ւմ ես։ Զգում ես այն ցուրտը, որը մրսեցնում էր հոգիս, չի դարցել ջերմություն, այլ ավելի է սատկացել, սկսկել քամել, քամել հոգուս մնացած վերջին ջերմությունը, ու ջերմության փոխարեն սառը մենակության քամին է խցկում, խցկում, հա խցկում, որ երբեք էլ չտաքանամ, զգում ես՝ այս ցուրտը դու ես, անտարբեր ու սառը, անիրական ու անջերմ, քար ու լռին, անվերջ նայում ենք իրար, չասելով ոչ մի բառ, դու քո հայացքով հեռանում ես, այդ ասվածս մենակությունը խցկում իմ հոգում, ավերում, ավերում այն գեղեցիկ տաքությունը, որը կար, ու որը պետք է որ մնար…
Քայլերս մեկ ժամը մեկ գցելով հետ, զգում եմ, զգում եմ այն անցյալը որ այդ ճանպարհով ոչ թե հետ էր գնում, այլ առաջ։ Զգում եմ մեր հետքերը, որը վախուց ծակվել է հնի փոշով։ Քամի… նորից քամի… անցյալի սկզիբը, անցյալի դուռը, մեկ շոյում քամին հոգնած աչքերս, մեկ սառեցնում աչքերիս ցավը, մեկ գրկում ու անուշ օրորում, մեկ կատաղում ու փոթորոկում, իսկ անցյալի փոշին մեկ առաջ, մեկ նորից եմ շնչում, ու արտաշնչում այն շուրթեով տաք, որին սոսնձել եմ քո ներկայություն ը, ու այդ փոշու հետ ամեն բան չքանում է, քամին խլում է, խլում է քեզ ինձանից, վանում ինձ ու քեզ, վանում իրարից, ինձ հետ ուղղարկում ձեռքիս քարշ տալով, իսկ քեզ առաջ տանում, հեռուն ուղեկցելով։
Քամին մեր քամին, մեր սիրո քամին, որ զեփյուռ էր մեղմ ու անուշ, իսկ հիմա՝ փոթորիկ, անգույն ու մռայլ, տանջող ու սպանող մեր սիրո քամին։
Ավելին ուզել, քան քո նեկայութոնը, չեմ կարող, ամեն բան կապ ունի քո ներկայության հետ, ամեն բան ունի քո ներկայութան կարիքը։ Դժվար բան եմ ուզում, նողակալի մի բան, քեզ սիրելով նաև նողկում եմ, որ սիրում եմ, պաշտում, քո ներկայությունը իմ ուզածն է, բայց նաև իմ ուզածը քեզ մոռանալն է, չհիշել, չսիրել, չկարոտել, բայց նաև սիրել։ Կարոտել ու հիշել… ախ ի՞նչ է։ Ոչ մի ելք չկա այս սիրո հարցում։ Թե կա, երևի դա հենց չսիրելն է, բայց մի՞թե սիրել ու չսիրել մի տեղում են լինում։ Եթե լինում է, ուրմեն՝ ինչո՞ւ սիրելիս, ինչո՞ւ քեզ սիրելով նաև չեմ սիրում։ Տեսնում ես, ոչինչ էլ այնուամենայնիվ չկա, կա մեկ բան, դա հենց չկանն է, որ ոչինչ չկա։

Մենակ եմ։ Ցավագին մի լռություն… քո ձեռքերի փոխարեն իր ձեռքերով գրկել է ինձ, շոյում, մրսենցում, ցավեցնում։ Մենակ եմ, մենակ եմ, աշխարհը լիքն է, բայց մենակ եմ ես։ Դու չկաս։ Իմ աշխարհի մեջ այլևս չկաս, մսրում են ձեռքերս, հպվում իրար որբի նման, շոյում իրար, կարոտում քո ձեռքերին, ինչքան բան ունեմ քեզ մոտ թողած՝ ասնպառ ժամանակ, անսպառ սեր… Ինչքան ու ինչքան քո ներկայության կարքին ունեմ, քո տաք ձեռքերի, քո հետքերի ու քո շուրթերի, բայց ավաղ չկա, ոչինչ չկա, թե կա էլ, դա անցյալ է արդեն. անցյալ, որտեղ դու կաս, ներկա, որտեղ դու հեռու ես, ապագա, որտեղ չես երևում։ Ինչ օտար է, ամեն բան քեզանից հետո, օտար ու սովորական, անմիտ ու անիմաստ, օտար է, ամեն բան, օտար ու ցուրտ…
Մտածելու կամ չմտածելու ոչինչ այլևս չկա, ինչ կա մտածել եմ, հիմա մտածում եմ, թե ինչ մտածեմ։ Քո մասին այնքան եմ մտածել ու խորհել, որ մի պահ թվացել է թե դու ես ու վերջ, քեզանից բացի էլ ոչինչ չկա, քեզանից հետո էլ աշխարհ չկա… Մտածե՞լ… Ինչի՞ համար… որ էլի տանջվե՞մ։ Բացի մտածելուց էլ ի՞նչ եմ կարող։ Ոչինչ չեմ կարող. անկարող եմ ես։ Քո մասին հիմա միայն կարող եմ մտածել, հիշել, կարոտել, լուռ սիրել, ուրիշ ոչինչ չեմ կարող անել։ Հեռու ես դու, հեռավոր հեռու։ Չեմ կարող քեզ հպվել, դիպչել, սիրել ու գրկել։ Կարող եմ միայն դա պպատկերացնել։ Ի՞նչ անեմ ես, որտեղի՞ց սկսեմ նորից, որտեղի՞ց նորից նոր բան սկսեմ, ինչպե՞ս սկսեմ, երբ հինը չեմ ուզում լքել, ուզում եմ հնով նորից ապրել, նորից գերվել ու հարբել…

Մատերս լուռ, մատերս լացող, մատերս հոգնած կամաց-կամաց մոտենում են քեզ, կանագառվում, շուրթերիդ հետ մի փոքր հպվում, հետո գրգռված իջնում են ցած, հասնում կրծքերիդ ու գրկում նրանց։ Մատենրս հոգնած, մատներս մեռած կրծքիդ տակի սիրտն են զգում։ Շոյում են կամաց ու կամաց։ Մատերնս հոգնած ու մատներս մեռած, անուշ-անուշ մարմինդ են շոյում, հպվում եմ քեզ, տխուր ու միայնակ, տրվում, տրվում մերկ մարմնիդ ու հանգրավանում, հանգրվանում մարմնիդ ամեն անկյունում։ Ձեռքսր տանում, ոտքերիցդ վեր հանում, շոյում, սպառում, ցավեցնում, օրովում։ Իմ աշխարհը քո մերկ մարմինն է, իմ հոգին քո շուրթերին են, իսկ տխրությունս քո աչքեր, մեկ շուրթերով հպվում եմ աչքերիդ ու չորությունդ համբուրում, անսիրտ արցունքներս համբուրում ու սիրում, անսիրդ աչքերդ, սպառված ցավից էլ արցունք չունեն, չորացել են ցավի համբյուրից. քո աչքերը, անսիրտ աչքերը, ու իմ տխրություննը…

Ինչո՞ւ եմ այսքան խառնում ամեն բան. մե՛կ անցյալն եմ պատկերում, մե՛կ կարծես ապրում եմ ու հենց հիմա, մե՛կ կարծես ապագաս եմ գուշակում։ Ոչինչ էլ այլ չէ, ոչինչ էլ չի փոխվում, նրանք են փոխվում ու դու… ես չեմ փոխվում, մնում եմ իմ տեղում։
Դառն է, այո՛, դառն է, դառն եմ ես՝ անհամ ու սառը։ Դառն է կյանքս. ների՛ր, չեմ կարող քաղցր լինել։ Կյանքս երբեք քաղցր քաղցրավենքի պես չի եղել, դառն եմ, այո՛, և ինչու չէ՝ ինքնասեր ու եսասեր, մեծամիտ ու գոռոզ, այո՛, բայց գիտե՞ս, իմ սիրելի, թե այդ գոռոզության տակ որքան ցավ է թաքնված… այդ մեծամտության տակ որքան մեծ ցավ է տառապում, այդ ինքնասիրության տակ, որքան եմ քեզ սիրում, գիտե՞ս արդյոք, ախ որտեղից իմանաս։ Է՜հ, ինչ եմ այսքան մտածում, մտածում եմ ու մտածում, վերջում՝ հոգնում մտածելուց։ Հոգնել եմ, այո՛։ Գիտե՞ս՝ ինչերից եմ հոգնել ու սոսկել. քեզանից, քո բացակայությունցի, քո աններկայությունից։ Նաև սոսկում եմ, երբ սիրտս պաշտում է քեզ, քեզ սիրում ու քեզնով ապրում, սիրտս առանց քեզ չի էլ զարկում…

Կգրկեի քեզ, լուռ կփարվեի մարմնիդ, ցավով պարուրված ամբողջ մարմինդ շոյեի շուրթերով, քամեի ներսիդ կուրությունը ու վերջին անգամ տրվեի քեզ. տիրեի ու սիրեի։ Վերջը գեղեցիկ է… վերջը, որ կա ու չկա, ու կա ու չկա…

Վանիկ Հովակիմյան
Պաշտոնական էջ.........

No comments:

Post a Comment