Friday 8 February 2013

Նամակագրություն անցյալի հետ (Վանիկ Հովակիմյանի չվերջակետված նամակը ՀԱ.Մի.-ին) 18+


_______________
Նամակագրություն անցյալի հետ.....

Սիրում եմ քեզ ,գուցե առանձ պատճառի ,մեկ-մեկ այնքան եմ սիրում ,որ չեմ ուզում երբևէ մահանալ ,պարզապես ապրել ու հիշել քեզ անդմեջ .Գիտե՞ս շատ բան է փոխվել ,բայց հիշողությունները մնացել են նույննը ,այն հիշողությունները որոնք երբեք չեն թողնում անցյալից հեռանամ ,սիրում եմ այդ հիշողությունները որտեղ դու կաս,ճիշտ է քեզ չեմ շոյում սիրում ,բայց պաշտում եմ ամեն բան այդ անցյալում, որտեղ քեզանից երբեք չեմ հեռանում:

Ամեն անգամ ետ շրջվելիս էլ ավելի է խորանում սիրուս վերքը,էլ ավելի է սկսկվում խրվել սրտումս .Վերջինն է այո ,գիտե՞ս ինչու վերջիննը կոչեցի ,ցանկացա ինքս ինձ խաբել ,թե իբրև մեկ է արդեն ,կաս թե չկաս,հիշո՞ւմ ես երբ միասին էինք իրար գրկած ,տեսնե՞ս այդ պահին  նույնն էինք  մատծում ,բայց այն որ հիմա տարբեր ենք մենք ,դա էլ ավելի ինձ թևեր տալիս ,հասկնաու համար ,թե ինչքան կարող եմ սիրել քեզ, ու թևեր է տալիս ,որ հասկանամ ինչքան կարողեմ քո մասին մտածել ,անդմեջ, անսպառ մտածում եմ ,պատկերում, երևակայում ,ժպտում,ինքս ինձ խաբում ,փաստորեն իմ ամբողջ էություննը դու ես ,քանզի ամբողջովին տրվել եմ քեզ,գուցե սխալ է ,բայց ասա ին՞չ անեմ ,ինչպե՞ս քեզ չտրվեմ ,երբ ամբողջ հոգով սիրել եմ քեզ .
Գրում եմ,ու գիտեմ ,իմ կյնաքի յուրաքանչյուր նամակ անհասց է եղել ,անստորագիր ու մնացել է անպատասխան ,մնացել է ինչպես այն հիշողությունները որոնք այլևս մեզ չեն մարմնավորում ,այլ պարզպես մեզ անցյալնեն ձգում ,շատ բան է փոխվել քեզանից հետո ,հասկաացել եմ գուցե շատ բաններ ,բայց հավատ՛ա սերը չի փոխվել , ավելին ,նա ավելին է կերտվել : Հիշումե՞ս թեկուզ այն վայրկյանները որոնք փորձում էինք հավերժացնել ,ապրել հավերժ ,երջանիկ էինք չ՞է . Բայց սուտ ես, անիրական ,անմարմին ,գուցե և քեզ հորինել եմ ,ին՞չ անեմ ,բառեր կան որոնք չեն համարձակվում գրվել այս հին էջերին ,փակել եմ գիրքը մեր ,բայց երանի այս պահին մեր սկիզբը նորից սկզբվեր ,անսկիզբ մի սկիզբ նորից սկսկվեր իմ ու քո համար ,գուցե տանջանքից ու անմեռ կարոտից հենց այդ սկզբում քեզ չնդունեի այնպես ինչպես իմ էություննը ,այլ նայեի որպես մի բարեկամ ,մի հարազատ ,ա՜խ մեկ է արդեն ,մոռացվել եմ ,գիտե՞ս ինչու ,քանզի գուցե մեզանից զգացողը ու տանջվողը ես էի ,իսկ հիմա լռումես ,ժպտում, ապրում ,առանձ հոգսի ,իսկ մեր տեղը ես եմ տանջվում ,թվում թե արժեք չուներ ,թվու է թե, միայն ինձ համար արժեք ուներ,այս անտանելի արժեքնները :


Օծանելիքդ բույրը ,երբեք չեմ խառնում կյանքի այս բույրերին ,այլ ավելին `քո օծանելիքը ինձ կյանք է թվում ,շունչ որով և գուցե ապրում եմ ես ,բայց դա էլ քեզ պես հեռացել է,փնտրում եմ քեզ ,օծանելիքի բույրը ,երան՜ի այս պահին երկուսդել իմ կողքին լինեիք ,անվերջ համբուրեի ,զգաի ձեզ ,ա՜խ սիրելիս մեկ -մեկ անգամ հիշողություններն են քեզ պես հեռանում ,մնում են միայն այն հիշողությունները որտեղ սիրել եմ միայն քեզ,քո թերությունները ,բայց արի ու տես, անգամ անթերի ես ,անթերի ես ինձ համար ,լռումե՞ս ,գիտես քո լռություննը լռություն չէ ,այլ չես կարողանում խոսել ու խորհել ,ասում են թե մենակությունը այն գիրքն է, որտեղից սովորում ես ապրել այն ամեննը ինչը քեզ սպանում է ,դու ինձ սպանում ես սիրելու չափ ,սիրու՞մ ես ինձ ,չ՞է ,ինչ ծիծաղելի է ,այդպես լուռ ,այդպես ել անպետք էլ մնա ,մեկ է քեզ անթերի եմ սիրում ,ես արդեն քեզ այնպես եմ սիրում ,ինչանքով որ հոգիս է ցականում ,քո թերությունները չեն թերացնում իմ սերը ,լռիր այդպես անշշուկ ,քո լռությունից հիշում եմ հայացքդ ,շուրթերդ ,և անգամ զգում եմ օծանելիքդ բույրը ,դա էլ ես փոխե՞լ ,այդ բույրնել  ես փոխե՞լ ,սիրելիս ,միթ՞ե մեղք էր քեզ սիրել ,քեզ տիրելն ու տրվելը ,բայց արի ու տես, դու ես ինձ տիրել ,ու դեռ տիրումես .
Խոսքերս շատեն ահավոր շատ ,ասպառ ,ուզում եմ խոսել,բայց ավաղ նաև ուզում եմ լռել ,ուզում հայացqով ունկնդրել քեզ ,միթ՞ե սերս ,սերը իմ մեղք էր,անմեղ էր ,բայց այնքան մեղավոր ,որ սիրել է քեզ:



Թե նկատեցիր թխթի խոնավությունը, ուրմն նաև նկատեցիր արտասունքս ,տե՛ս արտասվում են նաև բառերս ,հոգիս ,մի խոսքով ամբողջ էությամբ արատսավում եմ ես,մեկ գժի նման ժպտում հայելուն ,մեկ խենթի նման պարում արտասվում ,խելագարություն է ,մեկ հիվանդ մի հաշմանդամի նման ճանկռում եմ հատակը ,կարծես ուզում եմ քայլել ու վեր կենալ, բայց չեմ կարողնաում ,մեկ լուռ ու մունջ ծխում ու հարբում ,օրորվում ճոճվող հուշերում ,բայց այն որ մենակ եմ ես ,մենակ եմ գժվում ու խենաթանում ,դա ավելի է գեղեցկացնում,պատուհաններս էլ են անգամ արտասվում ,աշնանան նուրբ աչքերից արցունք է թափվում ,պարում ապակիններին ,իսկ քամին մեղմորեն մենակությանս մեջ լուռ սուլում է ,պարեցնում հոգնած հիշողություններս ,մեր քամին հիշումե՞ս ,արդյո՞ք հիշում ես մեր քամին ,իմ քամին մեր քամիին անչափ նման է,մեղմ քամիին ,ա՜խ սիրելիս, շատ բան կա, որ հիշեցնում է քեզ,ու հենց այս պահին այդ ամենը մոռացության է տալիս ինձ ,հիշելով քեզ, մոռանում եմ ինքս ինձ ,միթ՞ե քեզանով եմ ես կյանքում ապրում ,միթ՞ե էլ չես գալու ,միևնույնն է գրվում է արդեն վերջին նամակը այս ,անստորագիր ,անհսցե ու պատասխան չակընկալող:
Թե նկատում ես արստունսքս թաց,տողրես համբյուրիր այնպես, կարծես համբյուրում ես շուրթես ,այնպես գեղեցիկ ու մեղմ, որ չորացած տողերս երբեք չցավեն ,ինչքան բան եմ ուզում ասել,բայց վերջակետս անհնդատ շտապում է,խաբված իմ նման ,կարծում է թե ,թե որ դրվի վերջ ամեն ինչ կավարտվի ,կմոռացվի ,ա՜խ իմ վերջակետ խաբված ենք մենք ,խաբված ենք այնքանով ինչանքով, որ սիրում ենք ,բայց և չգիտեք թե ում ,մեկ է վերջակետնները երբեք մեզ չեն օգնի ,ինչև՛է նամակս անսպառ է ,անվերջ ,նամակս ոչ թե նամակններս ,քանզի այս նամակի մեջ մի ամբողջ կյանքի նամակններ կան ,բայց արի չկոչենք նամակններ.
Նամա՜կ ու նամակ ,խորտակված կյանքի բառերն ասնապառ ,այս նամակի մեջ ծրարում եմ մեր հիշողությունները ,գցում աշնանացած մառախուղի մեջ, ու ուղարկում անհասցե տիրոջը,հիշողություններ որ լույս առան ,ու կուրացրեցին կյանքս: 
_______________________________________

Ամեն ինչ մի օր լուռ կվերջանա

Անձրևում է ,պատուհանի արանքից ծխախոտիս ծուխը խառնվում է արցունքին ,փշաքաղված մարմնիս վրա զգում եմ աշնան մեղմ սառնություննը ,լիակատար մենությունն է պատում մատներիս ,ոտքերսի ,շուրթերիս ,լիակատար մենություն ուր` խոսում է մեղմ փոթորիկը ,պատշգամբից ներս է փչում անձրևա խառը քամին ,լցնում դատարկությնս,հատակին դատարկ գինու շիշն է քամուց օրորովում ,քաղաքի լուսյերը հանգած են ,միայն երևում է ծխոխոտիս մոխիրնների վայրակյանակ լույսարձակումը ,իմ հույսնել է այդ մոխրի նման, մեկ վառվում, մեկ հանգչում .
Օրորվում եմ քամուց ,մենությունից ,այնքան գեղեցիկ մտածել հարբած ,երբ անգամ սառնությունը քեզ չի մրսեցնում ,երբ անգամ մենություննը քեզ չի սպանում ,ա՜խ ինչ լավ է գիտես,հարբած ու տանջված լինել,հարբած ժամանակ, տխուր ծիծաղում ես ,անվերջ ժպտում օրորուվում, ընկնում բարցրանում մի կերպ ,մարմնիդ պատից պատ տալիս ,այնքան գեղեցիկ է հարբած լինել ,երբ մենակ ես, ոչ ոք չի հոգում ,այլ բաղտի քմահաճույքինես ,բաղտն  է այդ պահին քեզ հոգում .
Ամեն ինչ վերջանում է ,ինչպես գինու բաժակի վերջին կաթիլը ,լուռ ու հարբած ամեն բան վերջանում է ու վերջագծվում ,լուռ ու մունջ ,ինչ գեղեցիկ է վերջաբանը թափանցում չսկսված սկզիբ,ու ավերում չծնված այդ սկիզբը ,գեղեցիկ ավերվում  կյանքդ, երբ վերջաբանը լուռ խախտում է երջանիկ մեղեդին ,լռեցնում ամեն բան,բայց արի ու տես այպես էլ է գեղեցիկ ու հաճելի:
Դռներս չրխկում են ,այսպես ձայն են հանում `չկ ,չրխկ ,չ......վերջի չ-ն կամանց լռում է ,ու արդեն հասկանում ես վերջ դուռը փակվեց ,զգում եմ վերջ կողպեկը լռեց ,ու այդ լռություննը խելագարեցնում է ինձ ,շտապումեմ վազել ու բացել ,գոռալ `ՍՊԱՍԻՐ,բայց հասկանում ես ամեն ինչ արդեն խճճվել է .հարբած իջնում եմ հատակ ,ինքս ինձ  գրկում, մեկ խաղում հատակի թափված գինու հետ ,մեկ խաղում շութրերիս հետ ,ատամներով կծոտելով ինքս իմ շուրթերը .ափսոսում ,ոռնում կորստից ...դու ՀԵՌԱՑԱՐ ,մնացի մենակ ,ոչինչ չկա ,կա միայն ես ,ու մի խլացնող լռությունը ,որը արձագանքում տնքոցս ,մենակության տնքոցս ,տանջանքս.
դու չկաս այլևս ,ու ոչինչ նույննը չէ ,էլ ոչինչ չկա,այդ քո ՉԿԱՆ սպանում է ԻՆՁ.....
Ա՜խ ինչ գեղեցիկ են վերջաբանները ,ինչ հաճելի ,ինչ գեղեցիկ ու մռայլ ,որտեղ մենակ ես, մեն մենակ ,բաղտի ձեռքերում թե ինչ կլինի ինքդել չգիտես :
____________
-----Առավոտ-----
Առվոտ է արդեն ,աչքերս բացած լուռ ծխախոտը շուրթերիս նայում եմ արթնացող քաղաքին ,անձրևից հետո մի ձևի սառնությունն է իջել ,մարդկանց և քաղաքի պատերին,իսկ ամպերը դեռ ծածկում  են երկինքը ,ամենուր թաց է ու սառը ,մռայլ ու գորշ,կարծես ամենքն գիշերը արատասվել են, ու հարբել,անգամ եղանակն է հարբած ու մռայլ ,դողացող ձեռքերիս մեջ առնում եմ գրիչը ,որի թանաքը արթեն քիչ-քիչ ավարտվում է,առնում եմ թերթը մաքուր ,որի կեսը վառված է ծխախոտից,առնում եմ ու սկսկում գրել նամակը իմ ` -Առավոտ է արդեն ,քիչ- քիչ սկսում եմ հասկանալ ,որ արդեն չկաս ,որ կողքիս չես,որ հոք չես տանում ,քիչ- քիչ զգում եմ արդեն ժամացույցի շառժը ,-տկ -տիկ-տոկ ,հետո լսում եմ հեռախոսիս ձայննը ,ու չեմ պատասխանում ,քանզի գիտեմ ,որ դու չես,ու նաև գիտեմ որ բացի քեզանից բոլորն են սովորական ,մտածում եմ ,որ ընդամենը սովորական մեկն է նամակ գրել ,հարց ու փորձ անելու.
Ստորակետս շտապում դեռ չգրված տողիցս առաջ,վազվում են բառերս ու մտքերս իմ ներսում ,բայց հասկանում եմ ,որ գրչի թանքը արդեն ավարտվում է ,ու ուր որ է արդեն չի գրի:
Կամանց քայլերով մոտեցա հեռախոսին ,բացեցի ու տեսա դու նակակդեր `էլ ինձ չհիշես մոռացիր ինձ ,սա է որ քո նամակը ,բայց միջը գրել ,չես էլ պատկերացրել ,որ անհանրին բան ես պահանջում ,որ անհնարին հնար ես պահանջում ,ես էլ կուզեմ քեզ մոռանալ ,բայց միթ՞ե դա կարող եմ ......
Սիրում եմ քեզ ,ընդամենը դա եմ կարող ասել ,անկարող եմ հիմա,դողում եմ մենությունից ու քո դատարկությունիից ,քո աններակայությունից ,որ զգում եմ ,կարող եմ միայն ասել սիրում եմ քեզ ու վերջակետ դնել ,
ու չհասրեցի վերջակետ դնել ,ու գիրչը սկսկեց այլևս չգրել ,անավարտ մնաց ամեն բան ,ինչպես և անսկիզբ սկիզբ ունեցավ,ինչպես մեր սերը մտավ ու առանձ վերջակետնների վերջակետ դրեց այս ամենին .
Ա՜խ անիծված գրիչ ,չհասցրեցիր անգամ վերջակետ դնել ,իմ օրին ես հ՛ա այ անճար, ես էլ չհասցրեցի նրա գնալուց հետո վերջակետ դնել ,որ էլ չհիշեմ .
Մենակ ենք ,ես և դու ,թերթը  մնաց անավարտ ,սպիտակ էջերը չթանաքվեցին մնացին դատարկ ,տեսնում ես անիծված գրիչ, ես էլ եմ անիծված, ոչինչ չեմ կարողնում վերջին հասնցել :
Նամակս թող մնա անվերջակետ ,ինչպես մնաց անսկիզբ ,ես քեզ չեմ սպասում ,չեմ խնդրում որ գաս ,ես ընդամենը սիրում եմ քեզ ,սիրում եմ ավելին քան կարող էի սիրել:
_______________________________

Զգում եմ արդեն միայնակ եմ ես,դե ինչ ,գնամ փոխոցիցի մի պոռնիկ ճարեմ ,դնեմ անդամիս ու շինեմ ,շինեմ ու փշրեմ ,հետո դուռս բացեմ ասեմ` ռադ էղի,ու դուռը փակեմ նորից նստեմ մեն մենակ ,խմեմ հարբեմ ու գժվեմ ,սա է կյանքս ,անահսցե մի կյանք որի նամանկնները ոչ սկիզբ ունեն, և ոչ էլ վերջ,սա էր այն ամենը ինչ կարող էին խոսքերս ասել,սրա կրկնակին զգում է ներսս .
Ես դատարկ եմ ,դատարկ եմ սիրելիս ,դու չկաս ու դատարկ եմ քեզնաով :
Հիշիր 24 տան համարում ,սպասում են `անձրևը ,ես,քամին,ճրմրթված թխթերը,դատարկ գինու շշերը ,և ավարտված թանաքով գրիչը,սպասում ենք ,մեն միայանկ ենք ,ուզում ենք լցվել քեզանով:
Ինչ վատ է երբ սպասում ես ,ու երբ գիտես ,որ այդ մեկը այլևս չի գա :
__________________________________________________________________________
Զգուշացում` Նյութը պատկանում է Վանիկ Հովակիմյանի անցյալի նամակններին ,նյութը տարածելուց առաջ պարտադիր կապվել ` Վանիկ Հովակիմյանի հետ ,առանձ նրա թույլտվության նյութը չտարածել :

4 comments:

  1. հարգում եմ մտքերդ,,,հարգում եմ հօգուտ թռիչքը....լավնա շաատ .....

    ReplyDelete
  2. Անկեղծություն և զգացմունքայնություն է հորդում յուրաքանչյուր բառից... Եվ կարդալ ու չզգալ, կարդալ ու չվերապրել, կարդալ ու չհուզվել անհնարին է...

    ReplyDelete
  3. Շնորհակալ եմ անչափ գնահատականների համար :)

    ReplyDelete
  4. ՈՒՂՂԱԿԻ ՀՐԱՇՔ .....ԲԱՌԵՐ ՉՄ ԳՏՆՈՒՄ ՈՐ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՄ............

    ReplyDelete