Բարև ձեզ Ջորդան ,չգիտեմ երկար տարիներ է ինչ ոչ ոքի չեմ գրել ,ոչ թե չեմ համարձակվել ,այլ պարզապես դրա կարիքը չէի զգում ...Ինքներդ գիտեք թե որտեղից ուր հասա ,կորցրեցի իմ Ամերիկյան Ռազմածովային երեք բազաները ,կորցրեցի առհելի քանակությամբ ռազմական տեխնիկա ,հիմա կմտածեք թե մեծ ու հզոր պատերազմում եմ պարտվել ,բայց ոչ ...պարզապես հոգնել էի կառավարել այդ հսկայական բիզնեսը ,որը ինձ տալիսեր նույնը ինչը ես ունեի ....
Այս երեք տարիների ընթացքում հիվանդությունս խորացավ ,երկար ժամանակ է ինչ չեմ կարողանում քայլել ,չեղյալ եմ համարել իմ բոլոր համերգները ,չեմ կարողանում այլևս երգել ,ոչ թե ձայնիս հետ խնդիր ունեմ ,այլ խեղդվում եմ մի տեսակ ,մի քանի գրքերի շնորհանդեսներ եմ հետաձգել ,նաև հետաձգել եմ նկարներիս ցուցադրություները ,հոգնել եմ մի տեսակ այս բիզնեսներից ,ինչևէ եկեք չխոսենք դրանից ,այժմ Բրեյում եմ ,դարձյալ իմ տանը ...Մի տեսակ օտար է այս ամենը ,երևի այսքան երկար ժամանկ այդպեսել չհարամրավեցի մենակությանս հետ :
Ես գիտեմ ,որ իմ ամբողջ կյանքը ապրել եմ գեղեցիկ ,ոչ թե նրա համար ,որ իմ կյանքը անցել է հարթ ,այլ նրա համար ,որ ամբողջ մարմնով ու նյարդերով զգացել եմ կյանքը ,անգամ այն ամենի մեջ ,ինչի մեջ կարելի էր հեշտությամբ մեռնել ....Ապրել եմ այն հույսով ,մի օր կմեռնեմ գեղեցիկ ,ապրել եմ այն հույսով ,որ վերջապես արժանի եմ մեռնել գեղեցիկ ...
Գուցե խեղկատակություն թվա ,կամ խելագարություն ,ես չբուժվեցի իմ հիվանդության դեմ ,միայն նրա համար ,որ չկորցնեմ իմ սեփական գեղեցկությունը ,խելամիտ չէր ,բայց ես չէի կարող ամեն անգամ հայելու մեջ նայելիս տեսնել իմ մարմնի վրա հայտնված սպիտակ ու սփրթնած գույնը ,ամեն անգամ մազերս շոշափելիս զգալ ,որ դրանք թափվում են ,ամեն անգամ աչքերիս մեջ նայելիս զգալ ,որ դեղերից դրանք շշմել են ,չէ դա ավելի շուտ կսպաներ ինձ ,քան ուռուցքը .....Մի օր միևնույն է ,պետք է մահանամ ,անկախ ամենից ու անկախ բուժումից ,դա մղիթարում էր իմ ինքնասիրությունը ,սեփական գեղեցկության հանդեպ ......Ես արժանի էի ,մահանալ երիտասարդ ,չէ որ վերջապես ես չեմ ծերանում,չէ որ միջև վերջ երիտասարդ եմ ու գեղեցիկ ...Գիտեմ ինքնասիրության խելագարության չափ հասնող չափը ,բայց ես ուրախ էի դրա համար ,չէ որ վերջապես ես կյանքում գտել էի ,թե ինչի համար կարելի է մահանալ ...ու ինչ տարբերություն երբ ,կարևորը ես երիտասարդ էի ,գեղեցիկ ,ազդեցիկ ....
Գիտեմ որ շատերը պարզապես ուրախությունից լաց կլինեն ,գիտեմ որ շատերը լաց կլինեն պարզապես ....բայց գիտեմ ,որ ոչ ոք անտաբեր չի լինի ,և դա ավելի է ուրախացնում ինձ Ջորդան ....
Օր-օրի հիվանդությունը տարածվում է մարմնովս մեկ ,խեղդում է ներսս ,արմատախիլ անում բուսնած ծաղիկներս ,խլում ինձանից հմայքը ,կիրքը ,կյանքը ...ասես մի հրեշ եմ պահում ոսկորներիս արանքում ,ասես մի հրեշ է ,որը հատուկ նախատեսված է վերջապես ինձ սպանելու համար ,ես չեմ դադարում ծխել ,խելագարի պես անում եմ այդ հաճույքը ,ես չեմ թողնում թմրանյութը ,ես անիծում եմ իմ ողջ մարմնի հույսը ապրելու ,բայց ես չեմ դադարում անել այն ամենը ինչ սիրում եմ ,ինչու ,հարցնում եմ երբեմն ինձ ,ու հետ նայում ,ու հետ եմ նայում ,հասկանում եմ թե ինչու ՝.......
Ես ազատ եմ ,ոչ թե նրա համար ,որ չափից դուրս հարուստ եմ ու ազդեցիկ ,ես ազատ եմ ,այլևս հոգեբուժարանի խցիկում չեմ ,այլևս բառի դիմաց կանգնող պոռնիկ չեմ ,այլևս մեկը չեմ ,ով քնում էր ծեր պառավների ու չափից դուր հարուստ ծերունիների հետ ,հանուն մի քանի կտոր թղթի համար ...Վերջապես ես ապրում եմ ինձ համար ,և դա ամենագեղեցիկ բան է կյանքում ,իրականում երջանկությունը այնտեղ է ,որտեղ ազատությունն է ,ես ազատ էի ....Շատ բան եմ կորցրել կյանքում ,և ինքս հաճախ կորել եմ ,բայց ես գոհ եմ,իմ ունեցածի համար ,իմ տեսակի համար ,ես գոհ եմ ,որովհետև ես գեղեցիկ եմ ,ու գրողը տանի ,ինձ դեռ ցանկանում են ......
Որոշոցի ,որ պետք է թողնեմ աշխարհը ,ես հեռացա բեմից ,երաժշտությունից ,գրականությունից ,քաղաքականությունից ,մաֆիայից ,արվեստից ,բայց ես ունեի մի կոչում ,որը անփոխարինելի կմնա միշտ ,ես Միշտ կմնամ ,անկախ նրանից ,որ ինձ մնացել է ընդամենը մեկ օր ,ես այս աշխարհի վրա այն մեկնեմ ,որը ցույց է տալիս Աստվածային մարդու գեղեցկությունը ,ու կատարելիությունը....ու ինձ նախանձում են,ոչ թե նրա համար ,որ ես ունեմ ամեն ինչ ,այլ նրա համար ,թե ես ինչպես եմ զգում կյանքը ,ինչպես եմ ապրում ,ինչպես եմ տառապում գեեցիկ ,ինչպես եմ ծխում ,ինչպես եմ խոսում ,ինչպես եմ քայլում ......
Բայց ոչ ոք չի նկատում այդպեսել ,իմ դժբախտությունը ջրոդան,ես սպանեից բոլոր այն երեքին ում ես սիրում էի ,սպանեցի հանուն արդարության ,ես սպանեցի բոլոր նրանց ում սիրում էի ,գրողը տանի....ու ես գիտեմ թե հանուն ինչի կարելի է սպանել սերը ,ես պատրաստ եմ դժողքի կրակներում այրևել նրանց հետ ,հանուն սիրո .....
Սպանեցի որ աշխարհում լինի խաղաղություն ........
Ու ինձ կարող են հարցնել ,հանուն ինչի կարելի է մահանալ ,սպանել ,ես կասեմ ՝ հանուն կրքի ,սիրո,ցավի .....
Ոչ ոք չգիտի ,որ ես առհասարակ տխուր եմ Ջորդան ,դա ոչ ոք չի նկատում ,որովհետև կյանքում ,ոչ ոք չգիտի ,թե ինչ է ասել ՝ կորցնել ամբողջ անմեղությունդ ,ընտանիքդ ,սերերդ ,ու փոխարենը լինել աշխարհի ամենան ....դա քիչ է ,այն ամենի դիմաց ինչ ես ունեմ հիմա ,ու կապ չունի թե ինչքան ունեմ ես ...միևնույն է փոխատուցումը քիչ է....
Ես երջանիկ եմ,բայց տխուր միևնույն ժամանակ ,ես տխուր եմ ,որովհետև կյանքում ապրեցի մենակ ,ու մահանում եմ մենակ ,ես չզգացի սերը ,երջանությունը ,ընտանիքի բերկրանքը ,գրողը տանի ...ու ես լաց եմ լինում ,կյանքում վերջին անգամ լաց եմ լինում ,որովհետև իրականում ,ես մահանում եմ ,մահանում եմ ,բայց իմ ունեցածն ու կորցրածի դիմաց ,կյանքը ինձ ոչինչ չտվեց ........փոխարենը մի հրեշ ,որը ուտում է ոսկորներս .....մարմինս գեղեցիկ ........ես միայն երջանիկ եմ նրա համար ,որ կյանքը զգացել եմ ,իր ողջ հմայքով ու ողջ սարսափությամբ ...ես գիտեմ ,որ կյնանքը սատաների ու հրեշտակների խաղ է ,իսկ ես ժամանակին հրեշտակ էի ......
ես մահանում եմ ,բայց գիտեմ ,մի բան միակ ճշմարտությունը կյանքում այն է ,որ մենք բոլորսել սատանաներ ենք ,ովքեր սպանում եմ ,սիրում ապրում ,բայց գիտեմ ,որ կյանքը առանձ մեզ ընդամենը կլիներ փոշոտված մի արահետ ......կյանքը գեղեցիկ է ,իր ամեն ինչով ....զգացմունքներով ,կրքով,սիրով ,սպանությամբ ,ամեն ամեն ինչով ....
ու ես սիրեցի կյանքում ամեն ինչ ,բայց ես սիրեցի մենության մեջ ......
ու ես մահանում եմ ,բայց մահանում եմ գեղեցիկ ......գրողը տանի....
___________________________________________________________________________
Վեն Մաքելվինը մահացավ 03/12/15 թվականին,ոչ ոք չգիտի նրա իսկական տարիքը ,նա մահացավ ,ոչ թե հիվանդությունից ,այլ ինքսնապանությունից ,նա դա արեց չափից դուրս խմիչքից ,թմրանյութից ,նա մահացավ լոգարանում ,գինով լցրած լոգարանի մեջ ,միջև մեռնել նա նկարեց կտավ ,սեփական դիմագծերով ,դիմանակար ,որը կոչվեց արյունոտ Վեն ,նրա վերջին երգը գրվեց մահվանից երեք շաբաթ առաջ ,հրեշտակներն ու սատաները խորագրով ,նրա վերջին գիրքը հրատարկվեց նույն թվականին նրա ծնդյան օրը Դժբաղտ սատանան խորագրով...
Նա համարվեց բոլոր ժամանկների ամնեազդեցիկ բռնակալը քաղաքական դաշտում ,ամենազդեցիկը արվեստի մեջ,ամենազդեցիկ մաֆիայի պարագլուխը ,ամենազդեցիկ մարդը ,նրա ներկայությունը կյանքում ցույց տվեց մարդու Աստվածային կերպարը ...
Նրա վերջին գրությունը գտնվեց ննջարանում ,ճոճվող աթոռի վրա ,որ նայում էր դեպի սառը ծովը ....
Վեն ՝ ...............
Ես գիտեմ ,որ միջև այս պահը այդպեսել իրականում ոչ ոք չիմացավ թե ես ինչեմ զգում ,ես գիտեմ ,որ բոլորը սիրում ու ատում են ինձ ,բայց ոչ ոք չգիտի թե ինչ եմ զգում ......ես վերջապես հանգիստ եմ ,որովհետև ես չեմ ներում իմ կյանքի համար ,ոչ ոքի ...ես հանգիստ եմ ,որովհետև ներել չեմ կարող ,ու դա բոլորը հասկանում են ...բայց ես դարձյալ տխուր եմ ,մենության մեջ ,ոչ ոք չգիտի ,որ ես մահանում եմ ......կյանքը վերևից գեղեցիկ է ,ես ապրեցի կյանքում ամեն ինչ ,ինչ կարող էր ապրել մարդը ...ես մահանում եմ ,ինքսել չեմ հավատում դրան ,ինձ միշտ թվում էր ,թե ես անմահ եմ .....բայց միևնույն է ...մահանում եմ ....
Ինչ խոսք կյանքը գեղեցիկ է ,հմայիչ ,բայց ես այդպեսել չկարողացա սիրահարվել կյանքով ,ինձ պակասում էր խաղաղությունը Ջորդան ,դա ամենամեծ նվերը կլիներ ,եթե ես երբևէ կարողանայի դա վայելել ...
Ես չեմ ներում ոչ ոքի ,դա հանգստացնում է ինձ ....չէ որ վերջապես որոշեցի ,որ պետք չէ ներել ,դա իմ պարտականությունը չէ .. ....
No comments:
Post a Comment