Monday, 30 May 2016

Օղակաձև փողոցը...............

Ես ընդամենը այսօր հիշեցի ,որ մոռացել էի  քեզ .պարզապես անցնում էի օղակաձև փողոցով ,ոչինչ չէր փոխվել փողոցում ,ասես կողքից հետևում էի ինձ ու քեզ ,չէ հավատա ոչինչ չէի զգում ,ընդամենը հիշում էի ...
Տարօրինակ էր ,մի տեսակ այսօրը մեր եղանակն էր ,բայց մի տեսակ ուրիշ էր ,մի տեսակ ինչ-որ բան պակաս էր,մի տեսակ փողոցը լիքներ ,բայց զգում էի ծանոթ անցյալի աղմուկները ,որոնք գրկել էին ականջներս ,քո ձայնը ,քո հոտը ...չգիտեմ այսօրը տարվել էի քեզնով ...Կամ գուցե այսօր ,մոռացել էի ինքնախաբեությամբ զբաղվել ,մի տեսակ կամերը շատ են ...
Քեզանից հետո ամեն ինչ նույն է մնացել ,փողոցներում ,քաղաքում ,տանս մեջ անգամ ,որովհետև վախենում եմ կպնել ,ու փչացնել հոտն ու հիշողությունները ,որոնք երբեմն ինձ ստիպում են մտածել թե այստեղ ես դու ,ու նորից կաս ..բայց երբեմն էլ հոգնում եմ ,մտածում գուցե փոխել ես օծանելիքիդ հոտը ,քո շարժումները ,գուցե ամեն ինչ հոդս է ցնդել անցյալից ....Անգամ գրի եմ առել թե երբ քեզ տեսնեմ նորից ,ինչ եմ ասելու ,ինչ եմ անելու ......բայց միայն այսօր ,որովհետև մնացած օրերին մոռանում եմ քեզ ,ու միայն հենց այսօրն եմ հիշում ,այս անձրևային օրը ,որ մոռացել էի քեզ .....




Լավ ,հասկանում եմ ,որ ամեն ինչ մեր ուզածով չէ ,գիտես հոգնել եմ հարմարվելուց ,մի տեսակ այդ ամենը նման է նեղվելուն ,նման է փոքր կոշիկի ,որը սեխմում է ոտքերդ ,նման է փոքր վերնաշապիկի ,որի մեջ գուցե հարմարվում ես ,բայց թռչել չես կարող ,ի վերջո նեղ է ....այս ամենը մի տեսակ նման է դատարկության ,որը լցնել չես կարող ,որովհետև ամբողջովին կապված ես մեկին ,բայց ես սպասում եմ ,գուցե մի օր կկարողանամ անձրևել այնքան ,որ խորքիցս դուրս թափեմ հավաքվածը ,որն այնքան է լցվել ,որ երբեմն անգամ խեղդվում եմ ....բայց մի տեսակ վախենում եմ ,կկորցնեմ այն ծանոթ մի օրը ու մի կյանքը,որին կկարոտեմ անվերջ ,կկարոտեմ այնքան ,որ մկաներս կձքվեն ,ու ես ստիպված կգամվեմ սայլակին ...դժվար է այդ ամենը պատկերացնել ...
չէ չմտածես թե անվերջ ապրում եմ քեզանով ,գրողը տանի պարզապես այսօրը մի տեսակ միշտ քեզ հետ եմ կապում ,ու կապվում քեզ ,որ թվում թե այլևս չեմ պոկվի ,բայց լուսաբացին բացվելու պես ,չեմ կարոտում այն պահը ,երբ աչքերս համբուրելով արթնացնում էիր ինձ ,ընդամենը այսօրն եմ կարոտում քեզ ....քո օրն է մի տեսակ իմ օրացույցում ....
Ատում եմ ամառը ,արևը ,շարժը ,ինքտել լավ գիտես ,անգիր գիտես ,թռչուների պես ,որոնք թռչում են ձմռանը չվում ,ես հակառակը ,ուզում եմ չվել ամռանը ,մի նեղլիկ սառնության մեջ տաքանալ ,վառվել ,ատում եմ տաքը ,ատում եմ արևը ,որովհետև քո նման չի լցնում մկաներս տաքությամբ ,քո նման չի լցնում  նյարդերս խաղաղությամբ ,ատում եմ ,չկա ու ոչինչ չկա ,որ գոնե կես մի ,կես մի կտոր քո նման կկարողանա ինձ հասկանալ ու ըմբռնել ....ատում եմ ամբողջ մարմնով արևը ,որովհետև մի տեսակ ինձ համար չի վառում ու տաքացնում աշխարհը ,ընդհակառակը արևը նույնպես ատում  է ինձ ,......
Երկինքը նույնես ,տանս տնավորված թռչուները նույնպես ,ատում են ինձ ,որովհետև ես անվերջ ծխում եմ ,ու դա նրանց սպանում է ...բայց մնում են ,մնում են որովհետև տանս մեջ լռությունը այնքան գեղեցիկ է ,խաղաղությունը այնքան թափանցիկ ,բայց ոչ ինձ համար ,իմ տան այդ լռությունը ու խլությունը սպանում է ինձ .....
որովհետև դու չկաս.....
ամեն ինչ ,ամեն բան ,իր տեղում է ,ոչինչ չի փոխվել,պարզապես դու չկաս,բայց երբեմն ինձ թվում է թե այստեղ ես .....մոտիկ ,որովհետև տանս պատերը քեզ հիշում են ,տանս հայելիները դեռ քեզ արտացոլում են ,տանս թռչուները սիրում են քեզ ,ու ինձ հետ նրանքել սպասում են ,գուցե մի օր անցնելիս թեքվես ......
Բայց ընդամենը այսօրը ,որովհետև այսօր միայն հիշեցի ,որ մոռացել էի քեզ.............

No comments:

Post a Comment