Wednesday 9 August 2017

Փնտրիր ինձ ....



Փնտրիր ինձ
քո մաշկի վրա 
ես վաղուց է ծխախոտ եմ 
որ կպնում է շուրթերիդ 
ես քո ձեռքերի ափերի մեջ եմ 
ես ծուխ եմ 
որ դուրս ես շնչում ներսից դուրս .
Փնտրիր ինձ ամենուր 
ուր կաս դու 
և այն տոթն եմ որից ցավում է գլուխդ 
և այն առհելի ցուրտն եմ 
որ պիտի զգաս ձմռանը 
եվ այն անձրևը 
որ քո տան պատուհաններին է լացում 
և այն գարունը 
երբ ծաղկում է .
Փնտիր ինձ և ես կգտնվեմ 
մոտիկ կգամ այնքան 
որ կկորչի անձնական տարածքդ
ու կմիանամ 
ես այն մեկիս հետ 
ով քեզ հետ 
քեզ կպել 
ու հեռացել է քեզ հետ .
այն կեսը իմ .

Բարև ~ 

Մեզ մեկ կամ երկու քայլ էր բաժանանում
և միայն ծխախոտի ծուխներ դիպչում քեզ
և քո ձայն էր
որ ծանոթ էր
չէի ուզում թեքվել ու տեսնել քեզ
չէ որ վաղուց է այնքան երկար եմ փնտրել քեզ
որ անհիմն կլիներ
շրջվել ու տեսնել քեզ
ու տրվել պատահականությանը
որն այնքան է մեզ իրար մոտեցնում
բայց մենք հիմարներս
նեղսրտած նստած սուրճ ենք խմում
չենք մոտենում
և վաղուց է
իրար համար քաղաքակիրթ չենք
անգամ չենք բարևում
բայց նյարդերը մեր
մեզ սպանում են
ծխում են մեզ
իսկ մենք առանձ ձայն
առանձ լաց ու արցունք նստած սպասնվում ենք
'ևս մեկ անգամ չդիպչելով իրար
կես կամ մեկ քայլ իրարից հեռու
իրար ենք փնտրում
գրողի տարած հպարտություն
որ ծնկի իջնում մեր մեջքին
փակում տեսադաշտը
ու կողպում լեզուն

ախր դու փոքր ինչ քիչ ես ինձ
իսկ ես շատ ~ շատ եմ քեզ համար
դրա համար է գուցե որ չենք լցվում...

այնքան ենք առհամարել իրար
որ Երևանը տանել չի կարողանում մեզ
մենք այնքան ենք լցվել անտարբերությամբ

գրողի տանի ~

սուսսսս ~

փնտրիր ինձ
և թող լինեմ այն երազանքը
այն միակն ու առաջինը ու վերջինը
որ չի կատարվի .

փնտրիր ինձ քո տան առաստաղից կախված կգտնես
կամ երեկոյան փնտրիր քո անկողնում
փնտրիր ինձ ամենուր
որտեղ կաս

և առաջին անգամ խոստանում եմ `

փնտրիր ինձ
և ես չեմ գտնվի .

որովհետև քո գնալու տարուց ի վերջ
ես  չկամ ~ .....

Եվ իրականությունը ~

մեզ կես  քայլ էր բաժանում

և միայն ծխախոտիս ծուխներ դիպչում քեզ
այնքան մեծ կումերով էի ծխում
որովհետև վախենում էի ետ շերջվել ու տեսնել քեզ
անհիմն կլիներ
որովհետև շատ եմ քեզ փնտրել .

և ձայնդ էր միայն ծանոթ .

և ուրիշ ոչինչ ...

ու ես անհետացա.

Փնտիր ինձ
և ես  խոստանում եմ
գուցե կգտնվեմ ......


No comments:

Post a Comment