Tuesday 3 January 2017

Սերասպան ..................



Ես ոչինչ չգիտեմ .
չգիտեմ ոչինչ քո մասին .
այդ ես եմ քեզ հորինել իմ մեջ
իմ առաջ
աշխարհի մեջ .
Այդ ես էի .
իսկ դու չկաիր .
կաիր ընդամենը մեկը
ով սովորական էր .
այդ ես էի քեզ հորինել անսովոր .

Քեզ տվել էի անուն
երազանք
կիրք
սեր
ամեն ամեն ինչ
բայց դու ոչինչ էիր
ծանր էին այդ կոչումներն անթիվ
որ տվել էի քեզ .
ծանր էին քեզ համար .
այդ ես էի նետել
նետել անսովորը քո մեջ .
բայց դու
ընդամենը սովորական
ու իմիջայլոց անհույս մի էակ .

ես էի քո տունը
քո բարձերը փափուկ
ծնողդ էլ էի ես.
լուսաբացերդ ես էի .
իսկ դու խորդ մի անօդ երևույթ
որ գույն չունի
չունի համ
չունի անգամ դառնություն
ոչինչ չունի .

Ինչպես եմ սիրել քեզ .
այնպես ինչպես Աստծուն
 քո առաջ ծնկել եմ
ինքս իձ քարշ տվել ու գցել ոտքերիդ առաջ .
հպարտությունս թողել եմ
ու վազքերով մեծ-մեծ
փրկել եմ քեզ .
հասկացել եմ քեզ .
ինքս ինձ թողել եմ
ու ապրել եմ  քեզ .

բայց հետո ինչ եղավ .
եկավ աշունը
անձրևը
թափվեց գլխիս
ու ես հետ եկա
եկա դեպի ինձ .
ինքս ինձ սկսկեցի ապրել .
բայց քեզ չմոռանալ .

Հիմա հասկացա
մտաբերեցի
սթափվեցի ի վերջո
հիմա աչքերս բաց են
քաղաքի դեմ
քո առաջ .
այդ դու ինքդ պիտի փակես աչքերդ սիրուն
որ ինձ չտեսնես
չկարմերն այտերդ փափուկ .

Ես ատում եմ քեզ .
իմ հորինածին եմ սիրում .
դու նյութեղեն մի երկու կտոր ինչ-որ մի իր
որ գրպանիցս հանում թափում եմ
փողոցներում
սրճարներում
այստեղ այնտեղ
և ամենուր .
ինչ-որ մի իր
սիրելի խաղալիք .
և ընդամենը մի իր հասկանում ես
որ դեն եմ նետել
գցել եմ մի կողմ .
բայց խոստովանում եմ
կարոտում եմ քո ձևը
քո շարժումներն ու ծիծաղը .
սրբի քողանքով պատված աչքերդ .
և ի վերջո ձայնդ
որ գրկում էր ականջներս
քուն էր բերում գիշերներիս
ու առավոտներիս կանուխ գարուն .

այդ ես էի
որ քեզ էր հորինել
մինչդեռ դու չկաիր աշխարհում .
այդ ես էի ծնողի նման
մեծացնում մարմինդ անգամ
սնում էի քեզ հազար ու մի պահերով
որոնց մեկ այլ մեկն էր արժանի քան դու հավատա ՛

Ես ատում եմ քեզ.
և ուրախացիր
չէ որ ատում եմ գոնե
այլ չեմ մոռացել .
ես այդքան վատը չեմ
որ մոռանամ .
ուրախացիր գոնե
որ կամ
որ կաս
որ հանդիպակած ուղիներում
փողոցներում
կաֆեներում
ինչ-որ մի պահ
նկատում ենք
տեսնում ենք
կարոտում ենք .
ուրախացիր .

Ես ոչինչ չգիտեմ .
մինչև իսկ անգամ այս պահին .
գիտեմ ընդամենը
որ իր ես
որ դեն եմ նետել գրապաներիցս
բայց կորոտւմ եմ ձևդ
ձայնդ
շարժումներդ
ու սրբով քողարկված աչքերդ .
կարոտում եմ քեզ բայց ոչ ամբողջովին .
կարոտում եմ մաս-առ -մաս .
որովհետև գիտեմ
մարմնիդ ինչ-որ մի հատված .
աչքերիդ մեջ ինչ-որ մի պատմություն
ականջներիդ մեջ ինչ-որ մի ձայն
ինձ սիրում է .
սիրում է ինձ ..

Ես չգիտեմ ոչինչ.

ուղղակի մտածում եմ
որ ես քեզ չեմ ների .
աշխարհն էլ ինձ .
օդը մեզ .
մեզ ոչ ոք չի ների .
որովհետև սեր ենք սպանել .
մինչդեռ դա այնքան քիչ է ծնվում .
սերասպանենք
դա մեծագույն մեղքն է .
ոչ ոք մեզ չի ների .
ես ինքս ինձ անգամ .
ուշացել ենք պատարագից
խոսոտովանությունից ուշացել ենք .
Աստված մոռացել է մեզ..... .

Սիրելիս ..................







No comments:

Post a Comment