Ես մոռացա քեզ մոռանալ..............
ու դանդաղ լացում է հոգիս ,դանադաղ ու նուրբ ,ամեն մի կուլ գնացող կաթիլիների հետ անզգայանում եմ ,անզգայանում է պատերս հոգու........ամեն մի կուլ գնացող աչքերիս խոնավության հետ կարոտ է մեղմորեն ծածկում հոգիս.............. ես լացում եմ .............
Բայց դեպի ներս ,բայց դեպի անկյուն ,պատեր ,պատեր որոնք բորբոսնում են ,դառնում ժանգագույն մի ստվեր ,ստվեր ու պատեր ,բորբոսնում են ,մեկ առ մեկ ,ծիլ առ ծիլ ծաղկաթափվում է հոգիս ........
Մռմռում է ...............
Լացում է ..........
,դա ոչինչ չի փոխում,ոչ սպասումս ,ոչ քեզ որոնելը ,ախր ու մեզ բաժանում է մի առհելի մի հեռավորություն ,մի առհելի անհաս հեռավորություն ....... կաս ,դեռ կաս ,բայց ոչ ինձ հետ,ու ինձ համար ,ու այդ միտքը տանջում է ինձ ,չ՛է տանջելը քիչ է ,տանջանք չէ դա ,այլ անկարագրելի մի արյոցք ,վառում ,վառում ,ինքնահրկիզում ,գիտակցում եմ վառումը ,արյումը ,քիչ չ՛է տառապանքնել է քիչ ...ու այրվում է իմ վառումը ,չէ որ դու այդպեսել չես զգա այն ինչ ես եմ զգում ,ու ես այդպեսել չեմ կարող նկարագրել այն ամենը ինչ ես եմ զգում ,ու միևնույն է ,միևնույն է ամեն ինչ...............ու դա էլ է այրում իմ վառվումը .......
Վառվում է //////////.
չի լինելու ,չկա ,չկաս ............ միևնույն է ........ու այդ անտանելի չկաների շարանները ,կրկնակի անգամ մոխրացնում են ծաղիկներս .մեկ առ մեկ պոկելով ծիլերս ,ծաղկունքս վառվում է .......... չի լինելուց ,չկալույց ,չկասելուց.............
Միևնույն է ................
հոգեհանգիստ է լռակյած ,ամեն մի լռած խոսքից հոգեհանգիստ է ինչնում ,սպանվում ,ու ցավում է սիրտս ,ոչ թե քեզ կորցնելուց ,այլ քեզ սիրելու ,ու չսիրվելուց .... խենթս ցավում է սիրտս ,ոչ թե իմ ու քո հեռավորությունից ,այլ սպասումից , գրողը տանի այդ սպասումը ,բայց ինչպես տանի ,երբ սրտիս ամեն մի կապանքով պինդ պինդ կապվել եմ նրան ,սոսնձվել ու միախառնվել այդ սպասումին ,սիրտս լացում է ոչ թե հասկացիր խելառս ,ոչ թե իմ ու քո համար ,այլ լոկ մերի ,որն այլևս չկա ,ես և դու ,կա ընդամենը կա ես և դու,չկա մենք ,չկա մերը :
կարծես մի օդից տարանջատվել եմ ես ,անջատվել ,ու դժվարանում եմ շնչել ,ու դժվարանում եմ կիսատ շնչածս օդն արտաշնչել ,տարանջատվել եմ ինքս ինձանից ,մի կեսս տարել ես ,մյուս կեսը թողելես այստեղ ,սրտիս մի կողմում ,որ անպատճառ տարվել է քեզնով ,ու չի կարողանում տարաջատվել քեզանից :
ու այդ կիսատությունից ավելին եմ կիսատվում ու տանջվում ,նման այրումի ,անմոռաց ու ահագին այրումի ...........
սիրում եմ քեզ ,ու կես մի գրամ անգամ սիրուս կշիռը չի պակասել ,այլ այդ տարանջատված հեռավորությունից էլ ավելի է սերս լցվում ,այդ սպասումից ,էլ ավելի է սերս բորբոքվում ,
ու ինչ անեմ ես ,ես ինչպես վանեմ ինքս ինձանից ,այն ինչով լցված են հոգուս ամպերը ,այն ինչով տառապում է սիրտս ,ինչ անեմ ես ,ախր չեմ կարող չտառապել , տառապել ասվածը քիչ է հավատա ,ու ինչպես ,ու ինչ բառերով,ու ինչ նախադասություններով պատմեմ կամ գուցե նկարագրեմ ,տառապանքից ավելի այդ զգացումը ,որ օդը պես գրկել է ինձ ,ու պարուրել ամպերով լցված :այրվում եմ ԿԻՐՔՍ ............
ու ինչ անեմ ես ,միթե կարող եմ որևէ բան անել ,չէ ,չեմ կարողանում այդպեսել վանել քեզ ,ինքս ինձանից ,չեմ կարողանում գիժս ,խելառս ,իմ խենթս ;գրողը տանի չեմ կարողանում :
ու ինչ-որ տեղ մոռացա քեզ մոռանալ ........... անցնող օրվա ,անցնող ժամվա պես ,մոռանում եմ քեզ մոռանալ ,ու դա է հենց այրումը իմ անվերջ ..........
սիրում էի նայել շուրթերիդ ,ու մտովի շուրթերս նկարել շուրթերիս վրա ,սիրում էի նայել մազերիդ ու մտովի նկարել մատերս մազերիդ մեջ ,սիրում էի պարանոցդ ու մտովի նկարել շուրթերս պարանոցիդ վրա ,սիրում էի,ու գիտես այս պահին ու հենց այս մի վայրկյանին ու դեռ շարունակ ,նկարում եմ մտքերիս մեջ ,մերկ մարմինդ ,խոնավ շուրթերդ ,մեղավոր աչքերդ ,սիրում եմ դեռ քեզ ,բայց միևնույն է սիրելը քիչ է ,չսիրվելն է ցավոտ ,ու ես ցավում եմ ,ոչ թե քեզ կորցնելուց միտումից ,այլ լոկ ցավում եմ ,որ մի պահ ,ինչ որ մի տեղում ես մոռացա քեզ մոռանալ :ես մոռացա քեզ չհիշել ,,ես մոռացա ամեն բան ու ամենքին ,մտքումս պահելով միայն քեզ ,շուրջս տեսնելով միայն քեզ ,ես մոռացա ,քեզ մոռանալ :
ցավում է շուրջս ,ցավում է ամեն բան .............
եվ եթե անկեղծ այրվում եմ այն մտքից միայն ,որ ես քեզ մոռացա մոռանալ ,ինչ-որ մի տեղում ,ինչ-որ վարկյանին ..........
ես մոռացա ............. քեզ չհիշել ...........
ես մոռացա ............. քեզ չհիշել ...........
Ես մոռացա քեզ մոռանալ.......
No comments:
Post a Comment