Friday, 26 December 2014

Նուարդի նամակը Անանունին.................



չէի ուզի գրել այն ժամանակ, երբ բոլորն են գրում քեզ․․․․բայց ԲԱՐԵՒ․․․
դու իմ եսի մի մասն ես, որն ես տարիներ կամ գուցե դարեր առաջ մի ասֆալտապատ կամ գուցե դեռ հողե մայթին էի թողել․․ այն ուղղակի պոկվել էր ինձնից եւ մնացել այդ ճաապարհին ու ոտներ, գուցե կառքեր, գուցե անվադողեր կոխրճել էին նրան, քայլել վրայով, անցել ու ծեփել էլ ավելի, մի անշունչ նյութի հետ ձուլել․․․
ու որբացած, խելագարված, ցավից կծիկ դարձած ես փնտրում էի․․
վազում էի հետ, որ գտնեի մասս, չէ որ այդ ես չէի ինձնից ինձ հեռացրել, այն պոկվել էր ինձնից, մի միս ու արյուն, մի կտոր ես ինձնից պլոկվել էի եւ ոչինչ ու ոչ ոք չէր լցնում այն․․․
ես վազում էի, որ բռնեի, լիզեի ու կպցնեի ինձ, ինչպես կանեի այն ծրարը, որը կկրեր իմ այս նամակը, եթե մենք ապրեինք փոքր ինչ այլ ժամանակում․․․
ես վազում էի հետ, գտնելու այդ ծեփս ու չգտած ու վիրավոր ես սկսեցի քայլել առաջ, թքելով ամեն ինչի վրա և ամենաշատը քթելով վերքիս վրա, որ չցավա․․․
մի օր, եղանակը ցուրտ էր կամ գուցե քամիների պատճառով չվերթի համար ոչ բարենպաստ, արդեն չգիտեմ, փորձեցի ճախրել ու հանկարծ մեկ, երկուս, երեք ու ես հողին․․․
արնաշաղախ դեմքս քսվում է հողին եւ զգում եմ ինձնով տաքանում է հողը, իմ դեմքն արյունոտ է, իսկ արյունս հողոտ եւ ես ջերմ եմ․․․
կանգնում եմ․․ առանց ներքնազգեստի հագած սօիտակ զգեստս կարմիր է եւ թաց ու թափանցիկ է հոգիս․․ քայլ մեկ, երկուս, շունչս ազատ է․․․
այն հողը, որին ես այդքան ջերմորեն գրկել էի ծեփս էր, որ կորած էր, մասս էր, որ պլոկված էր, այն էր, ինչ ես թողել էի ապագայում․․․․ես էի հող, արնաշաղախ, բայց կրկին կանգնող եւ քայլող․․․ ես էի, որ անգիր գիտի երկնքի ծակերը եւ սովորել է քամիների տակ էկ ճախրել ու արդեն ծեփս ինձ հետ է․․․
իսկ երկինքը միշտ մեր արնագույն է․․․ քանզի ճախրելիս փետրահան ես լինում․․․




ես կգամ
չգալ չեմ կարող
կգամ իմ տուն
իմ տունը չկեղտոտես
իմ տան պատերում ֆիլմեր կնկարես
իմ տան պատերին պատկերներ կկախես
պատերիս ներսում սարդոստայններ կպահես
պատերս սիրող սարդերին անուններ կդնես
պատերիս ներսում քրմական ծեսերը կպահես
տանս պատերը կարոտավառ գույներով կներկես
տանս պատուհանը Լուսնի առաջ կբացես
տունս անձրեւի հոտով կլցնես
իմ տան մեջ մի քիչ Արեւ կթողնես
իմ տունը ինձնով լիքը կպահես
իմ տան տանիքը մազերովս կկապես
իմ տան մեջ ինձ չթաղես
ես կգամ
չգալ չեմ կարող
կգամ իմ տուն
իմ տուն,
որ դու ես


No comments:

Post a Comment