Դու տարբեր ես ,մահանլու չափ տարբեր ,քեզ նայելիս միշտ մեծանում են աչքերիս բիբերը ,ու ոչ թե զարմանքից ,ու հիացմունքից ,այլ զգում են աչքերս քեզ ,քեզ գրկում ու տանում միջև ուղեղս ,իսկ միջ ուղեղս վերլուծում է քեզ ,սիրտս ինչ-որ ձև տեղավորում է քեզ ,գրկում ,գցում միջև հատակս ,իսկ երբ վերջապես ուղեղս վերլուծում է քեզ ,այդ ժամանակ սկսկում եմ զարմանալ ,հիանալ ու մահուչափ կծկվել ,վախենալ քո այս պահին լինելու ,իսկ մյուս պահին չքվելուց .....
Դու կյանքի չափ մեծ ես ,դու տեղավորում ես շինությունները ,քանդում շինությունները ,դու քամու նման պոկում ես ,տաքության չափ կպցնում ,դու եզակի ես ,ու դա գրավիչ է ,բայց ես քեզ գտել եմ ,կամ դու ես եկել ,ես քեզ տեսել եմ ,կամ դու ես ինչ-որ կերպ խցկվել իմ տեսադաշտում ,բայց վերջապես այստեղ ես ,ու այստեղ եմ նաև ես ,ու դա չափից դուրս վախենալու է ,նման սարսափ մի ֆիլմի ......չէ ,սուտ եմ ասում ,դու նման ես դրամատիկ ֆիլմի ......քո ծխելը այնքան ներդաշնակ է ,որ ասես այդ ստեղծված է միայն քո ու քո համար ....քո ծխելը մահու չափ սիրուն է ,ու դուել ես սիրուն ,բայց ես վախենում եմ ,չգիտեմ վախենում եմ ,չափից դուրս դրամատիկ ես ,վախենում եմ ,որովհետև ներսդ խաղ է ...բայց եսել եմ խաղաղում ....
Մոտ երկու կամ ու կես ....դու երկուսուկես անգամ ուրիշ ես ,դու երկուսուկես անգամ տարբերես ուրիշ ,դու երկու ու կես անգամ ավել ես ծխում ,ու դու միշտ երկուս ու կես րոպե ուշանում ես ....բայց կարելի է քեզ ,դու մեկն ես .....Իմն ես ,քեզ ներելու ու չներելու և ոչ մի պատճառ չկա .....դու կամ կաս ,կամ երկուսուկես անգամ չկաս....
Դու մահու չափ վախենալու ես ..........Երբ այստեղ ես ,կողքիս ,կյանքը իմ երկուսուկես անգամ առաջ է կյանքից ,իմ լուսաբացերը չեն գալիս ու գնում ,մայրամուտները մայր չեն մտնում ,առավոտները ու գիշերները մոտ երկուսուկես վայրկյանեն տևում ....իսկ դու այստեղ չես ,կամ երբ այստեղ չես ,երկարում է գիշերը ,առավոտը այնքան ծանր է ու չաղ ,իսկ մայրամուտը այնքան անտեղի ,իսկ և լուսաբացը այնքան երկար .....որ ես չեմ տեղավորվում ,չեմ քնում ,մնում եմ ....ու ես հինգուկես անգամ ավել եմ ծխում ,հինգուկես անգամ ավել եմ խմում ,դրամատիկ եմ դառնում ,մարմնավորում եմ քեզ .....
Դու սիրուն ես ծխում ......մատերդ սիրունեն բռնում ,աչքերդ սիրուն են կոփվում ,ծուխը այնքան թեթև ես տանում ,ու այնքան սիրուն արտաշնչում .......ես սիրում եմ դրամատիկը քո ,թատրոնը քո ....քո սանրվածքը ,քո նույնական ու մշտական հայացքը ,քո անշարժ միմիկանները ,ու քո նյարդային կծկումները .....դու սիրուն ես այդպես ,նույնքան մահուչափ տարբեր ես ուրիշ ......ու ես քեզ սիրում եմ ,կամ թատրոնդ եմ սիրում ,քո ներկայացումն եմ սիրում ,որ ամեն գիշեր ու լուսաբացիցի առաջ բեմադրում ես լռության մեջ ....
բայց դու վախենալու ես ,հազում ես մեկ-մեկ ...ասես սիրունդ սպանում է քեզ ,ասես արվեստդ տանում է քեզ ,տանուլ է տալիս .....
քո կյանքը ասես ծխախոտ է ,քո մատերի արանքում է ,քո ներսն է գնում ,ու դուրս գալիս ....
քո ծխելը երաժշտություն է ,ռիթմն է ,քո ծելը նկարչություն է ,դու ահավոր ուրիշ ես ծխում ,դու մահուչափ ես ծխում .....իսկ ես քեզ մահուչափ եմ զգում ....
երկուսուկես անգամ երբ չես գալիս ,ինձ թվում թե մոխրացել ես ,իսկ երբ գալիսես ,երկուսկես անգամ քիչ եմ ծխում ,բայց երբ այստեղ չես ,գնացել ես ,նաև գուցե մոխրացել ես ,ես հինգուկես անգամ չէ ,վեցուկես անգամ եմ ծխում ......իսկ լուսաբացը միշտ է երկար թվում ,իսկ անձրևները միշտ են լվանում պատուհաններս ,իսկ առավոտյան այնքան սառն է օդս ,իսկ գիշերն այնքան չաղ զզվելի ,իսկ մայրամուտին ագռավները ոռնում են ,գրողը տանի ......ես երկուսուկես անգամ գժվում եմ .....սպասումից .....
Դու սիրուն ես ծխում ,նույնքան սիրուն ,ավելին բոլորից սիրուն ............
Վեն Մաքելվին ..............
No comments:
Post a Comment