Ես զգում եմ ,չափից դուրս մի զագցում ունեմ ,որ թե մի օր ,պատահաբար թե չգիտեմ ինչպես ,կգրկեմ քո հայացքը ,կնկատեմ շտապող քո քայլվածքը ,հեռվից հեռու մատերով կզգամ քո նայվածքը ,ու դու էլ ,կթեքվես ,կամ չէ ,կիսակթեքվես դեպի ինձ ,ծանոթների նման կնայենք իրար ,իբրև տեղը չենք բերի ,բայց կնկատես հայացքիցս պատասխան պահանջող լռությունը ,իսկ ես կնկատեմ քո հուզմունքը ......
Արի չնկատենք ,քաղաքավրի չձևանանք ,ու ոչել ծանոթ ,չէ որ ինքդել գիտես,որ այն ինչ կար ,դա նման էր ընդամենը մի պահի ,մի գժանոցի ,որից ապաքինվել ենք ...արի ես չնկատեմ ոչինչ ,ընդամենը իրար կողքով անցնենք ,արի անգամ պատահաբար չդիպչենք իրար ,դիպչելուցել պատահաբար լուռ անցնենք ,ասես ոչինչ էլ չի եղել .....
Արի թող քեզ թվա ,թե իմ հայացքում չի վառվում պատասխան պահանջող լռությունը ,որովհետև ի վերջո ինքսել արդեն հոգնել եմ դրանից ,ես ոչինչ չեմ ուզում ,ու դա նորմալ է ....ի վերջո կյանքը կինո է ,արի չխաղանք ,արի մնացածի նման սցենարը անգիր չանենք ,որովհետև դրամայից հոգնել եմ ,չես զգում ,որ մերը դրաման է ...արի դերակատար չլինենք , ի վերջո երկուսսել դրանից հոգնել ենք ,այդ մոդայիկ արատից կշտացել ենք ....
Արի երկար ու բարակ չխոսենք ու չլռենք ....չէ որ արդեն քամիները ուրիշ են ,օղակաձև փողոցը իմն ու քոնը չէ ,այն վարցակալված է ,արի սիրառատ չլինենք ,օդը առաջվանը չէ ,ու մայիսյան քամիները տաք չեն ,ու նման չեն իմ ու քոնին ...արի էլ չզգանք ....
չէ որ կյանքը վերածվել է ,հսկա մի պատերազմի ,ու բավական է,միշտ ասես հրադաթար է ,բայց շխթայաբար կրակոց է ,միշտ ասես խաղաղ է ,բայց շխթայաբար խաղտվում է հրադաթարը .....չէ որ կյանքս վերածվել է այլին ,նորին ,չգիտեմ էլ թե ինչին ,բան չեմ հասկանում ,որովհետև վերջապես ինքսել հասկանալուց նեղվել եմ .....
Հոգնել եմ մի տեսակ ....... ծեծված բառերից ,ծեծված դերերից ,ինչքան կարելի է նույնը ծեծել ու ծեծել .......արի չեզոք լինենք ....կամ ընհանրապես ես ջղաձգվում եմ ,արի իրար համար չլինենք .....
բայց մի տեսակ սիրում եմ ,չէ ճիշտ հասկացի ընդամենը սիրում եմ այդքանը ....ավելին չի ստացվում .....ուր էլ որ գնում եմ ,հեռվից հեռու որսում եմ քայլերդ ,նեղլիկ մեջքդ ,խորհրդավոր քո ձեռքերը ...ի վերջո սրճարաներում փորձում եմ գտնել քո ծուխը ,ամեն անգամ բաժակից փորձում եմ որսալ քո համը .....բայց մի տեսակ չեմ գտնում ,ինձ թվում թե չեմ փնտրում ,ուղղակի երբեմն ուզում եմ ......
Բայց մի տեսակ ատում եմ ,ինչ-որ չափով թերություներդ սպանում են ինձ ,քմշիծաղ առաջացնում ,ու ես ծիծաղում եմ ,թուլությանդ վրա հռճվում եմ ,հաճույք եմ ապրում ,սրվում եմ .........ատում եմ քո բարակ ձայնը ,մի տեսակ դա ինձ վանում է ,ատում եմ քո նիհարությունը,ատում քո հոտը,քո օծանելիքը ախր շատ քաղցր է ,անտանելի է քաշել ու զգալ դա ,հիմա տանել չեմ կարող ,առաջ պաշտում էի ,բայց փոխվել եմ ,տանել չեմ կարող հոտդ ,դու ինքդել առաջվանը չես ,բայց նույնն է հոտդ ,երևի շատ եմ զարգացել ,ճաշակ ունեմ ,ինչը չունէի .....հիմա մի տեսակ ազդում ես ,վանում ես .....
Բայց երբեմն մի տեսակ խղճում եմ ......բայց ատում եմ հոք տանելը ....ատում եմ օգնելը ,ատում եմ թուլությունը ,բայց միևնույն է մի տեսակ խղճում եմ .....
Զգում եմ ,վերջապես կխոսես ,մի տեսակ խոսես ,կհարցնես հարց ու փորձ կանես ,կփնտրես ինձ ,կգտնես ինձ .......բայց ավելի խղեղճանաս ......
դու ամենքնես հիմա ,դու ուրիշ չես ,դու նմանես հազարավորներին ,ու ես մեղավոր չեմ .....ի վերջո փոխվում ենք ,չնայած միշտ ենք փնտրում հինը ,բայց գրողը տանի ,փոխվել ենք ,ու ես էլ ,ահավոր շատ .....ես քաղաքավարի կգտնվեմ ,ի վերջո կպատասխանեմ քո բարևին ,բայց կներես....ես կշտապեմ ...որովհետև անելիք չկա ,ու չկա պատճառ ,ու չկա ոչինչ ,կպնելու քեզ ,կողքդ կանգնելու ու մի երկու ավել բառ փոխանակելու :
Ի վերջո այս դարում կյանքը վերածվել է ֆիլմի ,բոլոր այս դարում սիրում են ,որովհետև դա մոդայիկ սցենար է ....
Բոլորը այս դարում տառապում են ,որովհետև դա մոդայիկ դրամա է ...
Բոլորը այս դարում կարոտում են ,որովհետև դա մոդայիկ ցավ է ....
Բոլորը այս դարում լքում ու լքվում են ,որովհետև այս դարում մենակությունը մոդայիկ զգացմունք է ......
Բոլորը այս դարում քաղաքավարի են ,որովհետև դա ձևական սցենար է .....
բոլորը ի վերջո այս դարում դերակատար են ,սցենարները նույն են ,գլխավոր դերակատարները փոխվել են ,որովհետև նախկինները երբ հասկացել են ,որ կյանքը վերածվել է թաթերաբեմի ,որոշել են այլևս չխաղալ .....
Արի չխաղանք ...... ի վերջո կհանդիպենք ,բայց ի վերջո արի այս անգամ գոնե չնկատենք իրար ....ծանոթ չձևանանք ......արի այս անգամ օդը հանգիստ թողնենք ,արի այս անգամ չշնչենք իրար .....
Արի այս անգամ ուղղակի լռենք իրար վրա .....
No comments:
Post a Comment